
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
- Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու հիմա` Ազատության հրապարակը «նարկոմանների, թափթփուկների անդեմ զանգված» ներկայացնելու այս օրերին, այս զրույցը հրապարակի տարեգրության չափ է կարեւորվում...

Սկիզբը՝ նախորդ համարում
-Այդ իմաստով, ուրեմն, 88-ի Հրապարակն ու այս Հրապարակը նույնը պիտի լինեն... - Անշուշտ: Մտավոր սնանկություն է, երբ ասվում է, թե հրապարակը եկել է, որ ճիշտ լուրեր առնի ճշմարտախոսի բերանից: Ճշմարտության գինը չճարվելիք բարձր է եղել, այսօր էլ: Այս հրապարակում այլ գոյամարտ է, ճշմարիտ իրականության մեջ ապրելու գոյամարտ է: Լուրն արժեք չունի այն ինքնահարգանքի դիմաց, որ տիրում է հրապարակում. բազմահազար բազմությունը հեռվից երեւում է քիթ քթի ամբոխ, մինչդեռ կանգնած են մեկ քայլ իրարից հեռու, ինքնամոռաց մենակ են, իրար հետ գրեթե չեն խոսում, ազատ տեղաշարժվում են, կոչին արձագանքողը, բռունցք բարձրացնողը չի էլ նկատում, որ կողքինը լուռ է, ո՞վ է կողքինը` անկարեւոր է, իր համախոհն է, լուռ ինքնազրույց է, եւ այսօրն առավել բազմամարդ է, քան երեկը: Այս իրականությունն է, որ իշխանավորները չէին նախատեսել եւ չէին էլ կարող նախատեսել ոչ անձերի ամբիցիայի, ոչ քաղաքական կարճատեսության հետեւանքով: Իշխանական-լրատվական պարզունակ սցենարը` տասնամյա տեւականությամբ, գրված էր իբրեւ թե թույլ հասարակության համար, որ օրումեջ հանդես էր գալիս հեշտությամբ փոշիացվող ընդդիմության կերպարով: Խորհրդայինից ստացած ամենամեծ ժառանգությունն էր. չգիտեին` կուսակցության անելիքը ո՞րն է, գաղափարը կար (արեւմուտքից փոխառված), քանակն ապահովվեց (նույն անգիտության բերումով), գործունեության ասպարեզը բավարարվեց անդամատոմսերի քանակով, քաղաքական գործիչը մասնագիտություն էր` աշխատավայրի հավակնությամբ եւ դրամահոսքերի մեծ հավանականությամբ: Քաղաքական էլիտա օծվելուց հետո կոմկուսի բաժնի վարիչների եւ քաղկոմ-շրջկոմի քարտուղարների հոտը նորից երկինք ելավ, հարցազրույցների ֆորմատը կրճատվեց եւ նեղմտացավ` մինչեւ նույն մարդիկ: Տեւական նեղմտությունը հասցրեց մի տեղ, որ պարզունակ էլ չէր: Տարիներ առաջ մի եղելություն էին պատմում իբր անեկդոտ. սոցիալիզմը պիտի ներարկվեր մանուկ տարիքից, մանկապարտեզներից մեկի պատին, կարմիր կտորի վրա ճերմակ տառով եւ մանկան թոթով լեզվով գրված էր. «Սոցիալիզմ կակա, կապիտալիզմ քըխ»: Իշխանական-կուսակցական (երկուսը նույն մարմինն է, խորհրդային ամուր մոդել է) շրջափակման մեջ լճացող լրատվամիջոցներն ստանձնեցին այս մանկապարտեզի դերը` կակայի եւ քըխի մակարդակում, կարմիր քաթանն ու սպիտակ ներկն էր, որ կոչվեց սեւ-սպիտակ: Մտավորականը սիրով-անսեր ստանձնեց վախվորած ժողովրդի դաստիարակչուհու դերը: Գաղափարախոս առաջնորդողներից միտք փոխ առնելով` ներշնչում էին, թե հայ ժողովուրդ, պետության եւ անկախ պետականության հարցում դեռ մանուկ ես, վեց դար պետություն չես տեսել, սրա-նրա պետությանը ստրկաբար ծառայել ես: Եվ պատմական դե յուրե ու դե ֆակտո ճշմարտությունները, որ արդեն իսկ տարբեր էին, չեն տարբերվի խորհրդային մանկապարտեզի ծրագրից, իշխանավորն անխռով կապրի, հարուստ եւ աղքատ բեւեռներն անհայտ հորիզոնականում կլինեն, օրը կկոչվի անպատժելիի մթնոլորտ, լրատվությունը` շուրջօրյա խոսք, մայրաքաղաքի չլռող ընդդիմությունը հինգ տարին մեկ գյուղերում ելույթ կունենա: Ընթերցասեր մանուկի գլուխգովանությամբ մեջբերումները` անտիկ փիլիսոփաներից մինչեւ զարգացած երկրների տեսական նոր միտք, պառավի ուլերի ուշացած ձյունամրրիկի արժեքն էլ չեն ունենա, որովհետեւ գաղափարաբքի մեջ խեղդվելու ուլ չի մնա, ուր մնաց ինքնանորոգ գարնան ավետիք: Իշխանությունը լրատվության օրը կդարձնի պաշտոնական փակ տարածք` ազատության լուսնահաչի մակարդակում նաեւ, որովհետեւ պիտի կերտվի հորինված թշնամու կերպար (նախորդից էլ գիտեին, որ անհատից մինչեւ հասարակություն ջլատել-քանդելու շատ լավ միջոց է. խորհրդայինի հորինած թշնամին վարագույրից անդինն էր), Ազատության հրապարակը կդառնա բացօթյա շոուսրահ (այսօր հատուկ է շեշտվում` Թատերական հրապարակ), ուր պիտի գա հազար տեսակ սթրես տեսած ժողովուրդ, որ սթրեսահան լինի: Իշխանական պարզամտությունը` գոհ ճոռոմությամբ, որ խորագույն սթրես է եւ ներկայի գեշ տեսլականն է, բուժօգնությունից դուրս է: Վայրի կապիտալիզմը բոլոր ասպարեզներում կխառնի խաղաքարտերը: Օր օրի ինքն իրեն կբացվի նաեւ պետության սնանկության էջը եւ կդառնա ինքնավերարտադրման ստիպմունք: Այս ամենը եթե ձանձրալի, հոգնեցնող լիներ... քստմնելի էր եւ ատելի: Ատելությունը կնկարվի մեկ անձի դեմքով` նախկինի: Եթե միայն կեղծիքը ծաղկեր, ճարը կար` կհեռանային երկրից. արտագաղթը եւ պոտենցիալ արտագաղթը, մանավանդ երիտասարդության դեմքով, պայմանավորված էր չդիմանալիք մթնոլորտով: Արտագաղթի այս պատճառն իշխանական կառույցի համար հովվերգության ճյուղից է. դրսից մտնող դոլարագլուխը քանի գնա կմեծանա, ներսի դոլարի արժեզրկումը գլուխն ավելի կմեծացնի: Եթե ցավը միայն դոլարային լիներ: Քաղաքական սնանկության խորքում պետության վտագվածության խնդիրն է, որ դառնում է համատարած գիտակցում եւ ենթադրում է բախում: Նմանակ շրջափակումը իրավապահ մարմինների շուրջ էր: Այսօր հավաքականությանը չարտոնված հավաքի պիտակ տալը քաղաքական սնանկության անզոր տարբերակն է, եւ մեկ անձի դեմքով ատելությունը ներկայացնելը անճար հետեւանքն է: Եթե մտածեն, որ այսօրը պատմություն է եւ վաղվա պատմության հենակետերն այսօր է հստակում ու շարում իրար կողքի, թերեւս այդչափ պարզունակ չլինեն: Ատելությունը, որքան համատարած, առաջնորդ չի որոնում եւ չի ունենում: Եթե օրը չի ընկալվում պատմություն, կգործի նաեւ մատնության եւ ուրացման խաղաքարտը. կենտրոնում կդրվի այսօր հարթակին կանգնածը` երեկվա մութ ու սովի նախագահը: Տրամաբանության բացական չի ասի, որ ազատությունը եւ անկախությունը եղել է զոհասեղան եւ չի եղել քեֆասեղան: Հիշողության բացական կմոռանա, որ լույս-հաց-Արցախ-ազատությունը ոչ թե օրվա, այլ պատմության նժարին էր դրված: Պատմականորեն տիրասեր ժողովրդին, ով պատմության ամպած օրերից առաջ էլ, հետո էլ Տիգրան Մեծ եւ Վասակ Մամիկոնյան է ծիածանել, կմղեն տիրատյացության, մոռանալով, որ այսօրվա տերն են: Ուրեմն` տեր չեն, տիրացել են: Կխաղան տարեթվերի հետ. համազգային ինքնազոհաբերությունը եւ ինքնազրկանքը կդնեն եթերի սկուտեղի վրա ու կտան ժողովրդին` ի տրիտուր օրվա պաշտոնի: Վաղվա պատմության մեջ մնալու հույսը գալիքի անտես-տեսլականներ եւ ամուլ-արարումներ կհորինի, օրը չի էլ նկատի, թե ինքնամատույց գրողներ կծնի, ինքնակենսագրական վեպեր կգրվեն, եւ հեղինակը կմնա գլխավոր կերպար: Տրամաբանության բացական չի էլ մտածի, որ օրվա բոշա իրականությունը վաղը փաշա չի դառնա: Ժողովուրդն արժանապատվություն բառը կջնջի բառարանից, արժանապատիվ ապագան` հայոց պատմությունից: Բռունցք բառը կներկայանա միայն մի ուղղությամբ` դեպի դրսաշխարհ, բառախաղը փոխաբերական նոր իմաստ կհայտնաբերի. բացված բռունցքի 5 մատն ընտրացուցակի 5 թիվ կնշանակի եւ կճշտի ուղղությունը` ընտրատեղամաս: Իմաստահայտնությունն այլոց մտքում հիացք կալիքի: Ընդդիմությունն իր կասկածելի բռունցքը կբացի, եւ կպարզվի, որ 8 մատ է եւ մեկ մատի արժեք էլ չունի: Խաղանք բառերով` մինչեւ բառամաշվածք: Հետո իրականություն, որ մաշված համերաշխության կայունությունն է: Կա լույս եւ հաց, կլինի ավելի լույս եւ հաց: Բառարանը բռունցքվելու մեկնությամբ գոհ էր` համախմբվել, միավորվել, հրապարակը կսեղմի բառիմաստը` անտրոհելի միասնություն: Ամենամոտ երեկ էր. պատմությանն անգետ լրատվությունն իր ժողովրդին ծախվողի եւ անտարբերի պիտակ է դնում: Ամենաթեժ այսօր է. սարից-ձորից կխոսի, ժողովրդից չի խոսի: Այսօրվա հրապարակը ցնծում է ինքն իր ոգով, իշխանածին լրատվությունը խեղդվում է իր ճահճում. նորից հարցազրույցի ֆորմատ է, նիհարիկ եւ ծանրամարմին լուտանք է, ծվեն-ծվեն արած, թել-թել կախած անհատներ են, որպեսզի հասարակության հոտը չելնի մամուլի, եթերի երդիկից, երեկ-այսօրը կխեղդվի ծխից, բառամոլուցքը բումերանգով կպտտվի հարցազրուցողների գլխավերեւում, եւ նորից ազգի գլխով-արեւով երդում-պատառի շոու է: Թվում է, թե ցուցանք-շոուի մեջ հնարավոր չէ որսալ պատմության գրելիքը: Միայն թվում է: Վաղը կգրվի. կուսակցություններն իրենց եղած-չեղած գաղափարախոսությունը տեւաբար վեր դասեցին ազգից, պետությունից, հայրենիքից: Կուսակցականության փայլից ազգի շարժումը դարձավ փայլազուրկ գրոշ: Անհատի ետեւում կուսակցության առաջնորդը չտեսավ պետություն եւ ելավ եռամյա պետությունը շրջելու: Քաղաքական սնանկության տնաքանդ փաստ է, եթե կուսակցությունը երբեւէ եւ միայնակ եղել է տնաշինարար: Եվ հրապարակն այսօր ընդդիմության սնանկության ապացույցն է: Իշխանության պետքը չի եղել, երբ գոռացել են, թե հիվանդ իշխանությունը չի ծնում առողջ ընդդիմություն: Սեփական սնանկություն է. չգիտեր, որ կծնի առողջ ժողովուրդ: Շարունակությունը՝ հաջորդիվ
- Գոհար Սիմոնյան
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏԽԵՂԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան 1
Հետխորհրդային ժամանակներից սկսած` աշխարհի ժողովրդավարական համարվող երկրները գերխնդիր համարեցին նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքացիական բաց հասարակության ձեւավորումը եւ առհասարակ` ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԱՎԱՐՏՎԱԾ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Հայտարարում է «ԺԵ»-ի զրուցակից, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը:
-Պարոն Զուրաբյան, նախ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական, հետընտրական իրավիճակը:
- Այն, ...ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ. 11
Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձների «հոսքը» կարծես կանգ է առել. «նախագահ ընտրվելու» կապակցությամբ նրան հասցեագրված վերջին 4 շնորհավորանքները ստացվել ...ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան 11
Երեկ դարձյալ բազում քաղաքացիներ ձերբակալվել էին, որովհետեւ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ուզում ապացուցել, թե` «Տեսեք-տեսեք, ձեզ խելոք պահեք, մենք հեչ էլ չենք ամաչում մեր արածի համար, էլի կջարդենք, կսպանենք, ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ»
Քաղաքագիտության դոկտոր, «21-րդ դար» անկախ միջազգային ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր ...«ԱՅՍՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է, ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԿԱ»
Գագիկ Աբգարյան 7
Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը քննեց հունվարի 27-ին` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած իբր քաշքշուկի առիթով հարուցված քրեական գործը:
Երեկ ...«ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ՄԱՐԴ ԲՌՆԵԼՆ Է»
Կարինե Հարությունյան 7
Հրազդանում ամեն օրվա պես է: Հանրահավաք: Երեխաները Սասուն Միքայելյանի նկարը պարզած «ազատություն» են վանկարկում: Կանայք էլ գլուխ են դնում քաղաքացիական հագուստով հանրահավաքը ցրելու եկած ոստիկանների հետ. ...«ՄԱՐԴԱՈՐՍԻ» ՊՈՂՈՏԱՆ
Է.Գ. 6
Հյուսիսային պողոտայում «զբոսանքի» եկող քաղաքացիների համար արդեն օրերը միապաղաղ են անցնում: Թեեւ ոստիկանության աշխատակիցները շարունակում են բերման ենթարկելու գործընթացը եւ 21 մարդ «հավաքեցին», սակայն անվիճելի ...ԽԻ՞ ԵՔ ԻՄ ԴԵՄ ՄԱՆ ԳԱԼԻ
Ոչ ոք էսպիսի բան չի ասել: Առայժմ: Բառացի: Բայց իշխանությունների բոլոր գործողությունները հենց դա են վկայում: Եվ միայն: Իշխանավորները, փաստորեն, հին «եղունգ նայող» են: Հստակ գիտեն, թե ով ինչ է մտածում, ...ՈՉ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՁԱՆՁՐԱՑԵԼ: ՈՉ ՏԱՆՈՂՆԵՐԸ, ՈՉ ՏԱՐՎՈՂՆԵՐԸ: ԲՈԼՈՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ՝ ԿԱՐԾԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Է.Գ. 7
Ինչպես քաղաքական «զբոսանքի» մասնակիցները չեն փոխվում` անգամ «բերման ենթարկվելուց» հետո, այնպես էլ Հյուսիսային պողոտայի «մարդաորս» իրականացնողները` Ռոբերտ Մելքոնյան` ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, ...
ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե ՀարությունյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե ՀարությունյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ ԱմատունիՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա Միքայելյան«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար Բարսամյան
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

