
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԱՀ Է ԸՆԿԵԼ»
- Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:

Ամեն Աստծո օր իրավապահները ուշ գիշերին կամ վաղ առավոտյան այցելում են միտինգավորների տները եւ բերման ենթարկում նրանց: Երեկ ոստիկանական հինգ մեքենայով գնացել են Վանատուրի բնակչուհի Աննա Առաքելյանի տուն: Աննային այնտեղ չգտնելով` նրա փոխարեն ձերբակալել են ամուսնուն եւ նրա եղբորը` Արմեն եւ Արայիկ Առաքելյաններին: Ժամեր անց եղբայրներին ազատ են արձակել, իսկ Աննա Առաքելյանից բացատրություն են վերցրել այն մասին, թե վերջինս եղե՞լ է դպրոցում եւ երեխաներին տարե՞լ է հանրահավաքի: Աննան ասել է, որ հանրահավաքները կազմակերպիչ չունեն, դրանք ինքնաբուխ են: Երեկ ձերբակալել են նաեւ Ապրես Բարսեղյանին, որոշ ժամանակ անց ազատ արձակել: Առավոտյան ոստիկանները «այցելել են» նաեւ դպրոցներ եւ աշակերտներին վախեցրել: Հարցրել են, թե Սասուն Միքայելյանին ինչու են պաշտպանում: Անանիա Շիրակացու անվան թիվ 6 դպրոցի յոթերորդ դասարանի մի աշակերտ ասել է. «Լավ մարդ է»: Իսկ նույն դասարանից Քնարիկ Մեսրոպյանը. «Նա մեր ազգային հերոսն է»: Քնարիկից հետո երեխաները միաձայն վանկարկել են. «Սասուն, Սասուն»: Երեկ Վանատուրի հանրահավաքին ավելի շատ մարդ է եղել` ավելի քան 500 հոգի: Ուսուցիչներին կրկին փակել են դպրոցում ու հանրահավաքին քիչ ուսուցիչներ են կարողացել մասնակցել: Սակայն ժողովրդի համերաշխությունը ավելին է, քան որեւէ արգելք: Երեկ ոստիկանները առավելապես քաղաքացիական հագուստով են եղել` ջայլամի հոգեբանությամբ: Այս մարդիկ զարմանալիորեն մի պարզ բան չեն հասկանում. ոստիկանը ինչ հագուստով էլ լինի` ոստիկան է: Ու կողքից դա անզեն աչքով էլ նկատվում է: Այսինքն` խնդիրը ձեւի մեջ չէ, այլ` բովանդակության: ...Նույն միտինգն է եղել, նույն ոգին, նույն միակամությունը: Մասնակցել են նաեւ երեխաներ ու «Ազատություն» եւ « Սասուն» վանկարկել: Սասուն Միքայելյանի մարտական ընկեր, հաշմանդամ Արշավիր Բոզինյանը հացադուլ է հայտարարել` բոլոր քաղբանտարկյալներին եւ Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով: Երեկոյան ժամը իննի դրությամբ նրան ընկերակցում էին մոտ 50 տղամարդիկ, ովքեր պատրաստվում էին գիշերը անցկացնել ազատամարտիկի հետ: Սակայն երեկոյան նույն ժամին Վանատուրում շրջում էին նաեւ ոստիկաններ, եւ լուրեր էին պտտվում, թե պատրաստվում են ձերբակալել գյուղի տղամարդկանց, հատկապես` ազատամարտիկներին: Սա տեղիք է տալիս ենթադրելու, որ այսպիսով իրեն ամենազոր համարող ոստիկանությունը ուզում է մեկուսացնել հացադուլավոր Արշավիր Բոզինյանին միանալ ցանկացող մյուս ազատամարտիկներին: Այս առիթով գյուղի բնակիչներից մեկն ասաց. «Ոստիկանների սիրտը ահ է ընկել: Տանում ու տանում են: Մինչեւ ե՞րբ: Չհասկացան, որ անհնար է: Իշխանությունը վաղուց պարտված է: Լավ կլինի իրենք էլ գան ու կանգնեն մեր կողքին»: Երեկ հանրահավաքի մասնակիցներին առաջարկվել է ձեւակերպել հանրահավաքի պահանջները եւ ներկայացնել ոստիկանություն: «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ Սասուն Միքայելյանին» պահանջների պատասխանը ակնկալում են այսօր: Հ.Գ. Հոդվածի հետ հրապարակում ենք լուսանկարներ, որոնք կատարվել են մարտի 25-ին Վանատուրում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում:
- Կարինե Հարությունյան
ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ԲՈՄԱՐՇԵՆԵՐ» ՈՒ «ՄՈԼԻԵՐՆԵՐ» ՉԿԱՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ԼՈՒՅՍՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՑ Է ԾԱԳՈՒՄ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ
Մուսա Միքայելյան 3
Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի ...ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Ա. 2
Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ...ՄԻԱՆՇԱՆԱԿԻՑ ԱՆՄԻԱՆՇԱՆԱԿ` ՄԻ ՔԱՅԼ Է
Արամ Ամատունի
Միգուցե շատերի համար զարմանալի էր, բայց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած հերթական այցի ժամանակ որեւէ կազինոյում, որեւէ հայ պատգամավորի հանդեպ հարձակում տեղի չունեցավ:
Ինչ խոսք, սա հայ-ռուսական հարաբերություններում ...ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
Սերժ Սարգսյանի շրջապատում խլրտոց է սկսվել ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Յուրաքանչյուր թեկնածուացուից պահանջվում է ապացուցել, որ հենց ինքն է այն նոր ու «անբասիր» կերպարը, որը այս իրավիճակում պետք ...ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ Է: ՆՐԱՆՑ ՄՈՏ
Գոհար Բարսամյան
Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Մարինե Խառատյան 1
Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԱՀ Է ԸՆԿԵԼ»
Կարինե Հարությունյան
Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Ամեն Աստծո օր իրավապահները ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան 14
Մեր հարցերին պատասխանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
-Պարոն Դեմիրճյան, Դուք ազատության մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիր գործիչներից եք, Ձեր կարգավիճակում գտնվող ընդդիմադիրների շրջանում այսօր հանդիպումներ, ...ՊԱՏՎԵՐԸ` ՊԱՏՎԵՐ, ԿԱՏԱՐՈՒՄԸ` ԿԱՏԱՐՈՒՄ...
...Բայց դե մեջը տրամաբանություն էլ դրեք, էլի: Վերջը՝ էս երկրում դուք եք ապրելու, ոչ թե պատվեր տվողը...
...Նորմալ, ճիշտ, տրամաբանված սուտ խոսելու համար մի քանի անհրաժեշտ նախապայմաններ են պետք: Նախ. ...ՄԵԿ Ա՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: ԱՆԳԱՄ՝ ԺԱՄԸ: ՄԱՐԴԻԿ ԷԼ...
Է.Գ.
Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

