
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀԵՐԸ
- Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի վճիռը:

Հյուսիսային քրեական դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Տեր-Պետրոսյանի Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանին: Վերջինս մեղադրվում է ընտրությունների օրը Մարալիկում տեղակայված թիվ 36/34 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ, 1999թ.-ին ընտրակեղծարարության համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Սուրեն Ավետիսյանին իբր ծեծելու, նրան մարմնական վնասվածքներ պատճառելու եւ ընտրական գործընթացին խոչընդոտելու մեջ: Անհնար է չնշել, որ այդպես էլ դատարանի առաջ չկանգնեցին նույն Սերժ Սարգսյանի կողմնակիցներ Նեմեց Ռուբոն, Տարոն Մարգարյանը, Լֆիկ Սամոն, Հարություն Փամբուկյանը եւ մյուսները, ովքեր ընտրության օրը ձեռնաշղթաներ հագցնելով ու զենքով վախեցնելով ծեծի ենթարկեցին Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Հարություն Ուռուտյանի պաշտպանի համոզմամբ` Հյուսիսային քրեական դատարանում Ուռուտյանի գործի դատաքննությունն ընթացել է դատաիրավական նորմերի եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 14 կետի խախտումներով: «Պաշտպանական կողմի ոչ մի միջնորդություն դատարանը չի ընդունել: Իմ պաշտպանյալի հետ առանձին հանդիպում ունենալու իմ իրավունքը ոտնահարվել է: Ակնհայտ է, որ իմ պաշտպանյալը հետապնդվում է քաղաքական համոզմունքների համար», - մեզ հետ զրույցում ասաց Յայլոյանը: Ընտրությունների օրը իբր Ուռուտյանը գլխով հարվարծել է Սերժ Սարգսյանի վստահված անձի գլխին, ինչի հետեւանքով վերջինս գանգոսկրի փակ կոտրվածք է ստացել: Այն դեպքում, երբ բժշկական փորձաքննությունը փաստել է, որ արարքի մեջ մեղադրվող Ուռուտյանի գլուխը անգամ կարմրած կամ ուռած տեղ չի ունեցել: Ուռուտյանի վարկածով` տեսնելով, որ Սերժ Սարգսյանի` նախկինում ընտրակեղծարարության համար դատված վստահված անձը կրկին դիմում է կեղծարարության. Գյումրուց բավական մարդ են բերել կրկնակի ընտրության համար, ժողովուրդը բարկացել է եւ միասին կանգնած երկու վստահված անձին գետնին գլորել: Հետաքրքրականն այն է, որ դատարանը որպես վկա է ճանաչել բացառապես ոստիկաններին, այնինչ դեպքը տեղի է ունեցել ընտրական հանձնաժողովի դռան առաջ, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ: Ուռուտյանը դատարանում հայտարարել է, որ ականատես է եղել, ինչպես ընտրության օրը Գյումրիից մարդկանց խմբեր են փոխադրել Մարալիկ՝ քվեարկելու եւ ինքը ականատես է եղել, թե ինչպես Գյումրիից Մարալիկ տեղափոխած 50-60 մարդկանց անձնագրերում կնիքը խփված է եղել ավելացված էջում: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանին դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի՝ իբր «նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար»: Ըստ պետական մեղադրող` Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի Քալանթարյանի ողջ մեղքն այն է, որ «մինչ ընտրությունները սկսելը, անհիմն կասկածանքներ ու ենթադրություններ է ունեցել ընտրությունների օրինականության եւ ընտրական հանձնաժողովի անդամների` իր հանդեպ ունեցած վերաբերմունքի նկատմամբ: Կասկածի տակ է առել նաեւ նրանց գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` մեղադրողը նաեւ ասել է, թե Սոֆյա Քալանթարյանն իր ապօրինի գործողություններով շեղել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությունն ու խոչընդոտել նրանց աշխատանքին: Պաշտպանական կողմի համոզմամբ, իրականում Տեր-Պետրոսյանի վստահված անձը ոչ միայն չի խոչընդոտել ընտրական պրոցեսը, այլեւ հանձնաժողովն է խոչընդոտել վստահված անձի պարտականությունների կատարմանը: Տեր-Պետրոսյանի վստահված անձը բողոքարկելու է դատավճիռը Վերաքննիչ դատարանում: Աշտարակ քաղաքում սկսվել է Տեր-Պետրոսյանի համակիրներ Սափեյան եղբայրների դեմ դատավարությունը: Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թալինում նրանք ծեծի էին ենթարկել ընտրողների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը խոչընդոտող եւ սադրիչ հայտարարություններ անող Սարգիս Կարապետյանին: Դատախազություն բերման է ենթարկվել Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը:
- Մարինե Խառատյան
ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ԲՈՄԱՐՇԵՆԵՐ» ՈՒ «ՄՈԼԻԵՐՆԵՐ» ՉԿԱՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ԼՈՒՅՍՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՑ Է ԾԱԳՈՒՄ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ
Մուսա Միքայելյան 3
Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի ...ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Ա. 2
Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ...ՄԻԱՆՇԱՆԱԿԻՑ ԱՆՄԻԱՆՇԱՆԱԿ` ՄԻ ՔԱՅԼ Է
Արամ Ամատունի
Միգուցե շատերի համար զարմանալի էր, բայց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած հերթական այցի ժամանակ որեւէ կազինոյում, որեւէ հայ պատգամավորի հանդեպ հարձակում տեղի չունեցավ:
Ինչ խոսք, սա հայ-ռուսական հարաբերություններում ...ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
Սերժ Սարգսյանի շրջապատում խլրտոց է սկսվել ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Յուրաքանչյուր թեկնածուացուից պահանջվում է ապացուցել, որ հենց ինքն է այն նոր ու «անբասիր» կերպարը, որը այս իրավիճակում պետք ...ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ Է: ՆՐԱՆՑ ՄՈՏ
Գոհար Բարսամյան
Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Մարինե Խառատյան 1
Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԱՀ Է ԸՆԿԵԼ»
Կարինե Հարությունյան
Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Ամեն Աստծո օր իրավապահները ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան 14
Մեր հարցերին պատասխանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
-Պարոն Դեմիրճյան, Դուք ազատության մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիր գործիչներից եք, Ձեր կարգավիճակում գտնվող ընդդիմադիրների շրջանում այսօր հանդիպումներ, ...ՊԱՏՎԵՐԸ` ՊԱՏՎԵՐ, ԿԱՏԱՐՈՒՄԸ` ԿԱՏԱՐՈՒՄ...
...Բայց դե մեջը տրամաբանություն էլ դրեք, էլի: Վերջը՝ էս երկրում դուք եք ապրելու, ոչ թե պատվեր տվողը...
...Նորմալ, ճիշտ, տրամաբանված սուտ խոսելու համար մի քանի անհրաժեշտ նախապայմաններ են պետք: Նախ. ...ՄԵԿ Ա՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: ԱՆԳԱՄ՝ ԺԱՄԸ: ՄԱՐԴԻԿ ԷԼ...
Է.Գ.
Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե ԽառատյանՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

