
ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ Է: ՆՐԱՆՑ ՄՈՏ
- Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում է քաղաքական պայքարը իշխանության համար:

«Մենք գործել ենք այնպես, ինչպես մեզ խորհուրդ է տվել մեր Պատրիարքը եւ հրաժարվել ենք հացադուլից: Մենք կշարունակենք մեր քաղաքական պայքարը` կրկնապատկված ուժերով եւ կհասնենք հաղթանակի խորհրդարանական ընտրություններում», - լրագրողներին ասել է ընդդիմության առաջնորդներից մեկը` Լեւան Գաչեչիլաձեն` նախագահի նախկին թեկնածուն: Հարավային Կովկասում խնդրահարույց է ազատ խոսքը: Ընդդիմության ծրագրի համաձայն` չորեքշաբթի կայացել է հանրահավաք «Իմեդի» հեռուստաընկերության շենքի մոտ` «Պաշտպանենք «Իմեդին» եւ ազատ խոսքը» կարգախոսով: Ներկա պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմացի տարածքը «հավաքված է». վրանները հանվել են, տարածքը մաքրվել: Հացադուլի` մոտավորապես 50 մասնակիցներ գտնվում են տանը եւ հսկվում են բուժաշխատողների կողմից: «Իմեդի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Բիդզինա Բարաթաշվիլին հայտարարել է, որ հեռուստաընկերության փորձնական հեռարձակումը կսկսվի ապրիլի 1-ին: Հեռարձակման հետ կապված հիմնախնդիրները բազմաթիվ են` ֆինանսական, տեխնիկական, կադրային: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ, - հայտարարել է Բարաթաշվիլին: Նրա խոսքով` հեռուստաընկերությանը ողջ ձեւաչափով եթեր դուրս գալու համար կպահանջվի եւս 10 օր: «Իմեդի» հեռուստաալիքը փակվել է 2007 թվականի նոյեմբերին` իշխանությունների հրահանգով: ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան դատապարտում է Վրաստանում լրագրողների գործունեության ազատությունը սահմանափակելու փորձերը: «Մենք պաշտպանում ենք եւ աջակցում ենք խոսքի եւ լրագրողների ազատությունը: Բոլորն ունեն իրենց կարծիքը հայտնելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը, ինչպես նաեւ յուրաքանչյուրին, ով փորձում է տեսակետ հայտնել: Այդ իրավունքը չունի ոչ կառավարությունը, ոչ էլ առանձին քաղաքացիներ: Մենք դատապարտում ենք լրագրողների վրա հարձակումները, առավել եւս այն ժամանակ, երբ նրանք կատարում են իրենց աշխատանքը»: Վրաստանում ակներեւ է հակառակ գործընթացը. այսինքն` ընդդիմությունը ճնշում է գործադրում իշխանամետ ԶԼՄ-ների վրա` ոչ օբյեկտիվ լուսաբանումների համար. նախօրեին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ կբոյկոտեն «Ռուսթավի-2», «Մզե» հեռուստաալիքների աշխատանքները` մեղադրելով նրանց իրավիճակի ոչ օբյեկտիվ լուսաբանման հարցում: Երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջեւ ընդդիմության ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ մարմնական վնասվածքներ են պատճառել «Մզե» եւ «Ռուսթավի» հեռուստաալիքների նկարահանող խմբերին: Այդ հեռուստաընկերությունների ղեկավարները դիմել են հասարակայնությանը եւ քաղաքական գործիչներին, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան իրենց մասնագիտական պարտքը կատարելու: Վրաստանի իրադարձություններին մարտի 26-ին անդրադարձել է «Նեզավիսիմայա գազետան», որը նշում է, թե երկուշաբթի միանգամից 3 իրադարձություններ են եղել ուշադրության կենտրոնում. Նինո Բուրջանաձեի հնարավոր պաշտոնաթողությունը, Վրաստանի միացյալ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը, որն աջակցում էր «Իմեդի» հեռուստաալիքին եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու դատական հեռակա գործընթացը: Նինո Բուրջանաձեի պաշտոնաթողության վերաբերյալ ծանուցել է վրացական «Ռեզոնանս» թերթը: Խոսնակի շրջապատը մեկնաբանություններից խուսափել է: Այս տեղեկատվությունը չի հաստատել խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Կոտե Գաբաշվիլին: «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ կրակի վրա յուղ թափվեց, երբ խոսնակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, թե Բուրջանաձեի հանդիպումը ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հետ չեղյալ է հայտարարվել: Ըստ որում` պատճառները չեն նշվում: Մասնավորապես` Վրաստանի «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բերձենիշվիլին նշել է. «Կարող եմ ասել, որ պաշտոնաթողության վերաբերյալ որոշումը չի ընդունվում առանց Միխեիլ Սահակաշվիլու»: Ընդդիմության ակցիաների հիմնական պահանջը խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի պաշտոնաթողությունն է: Ռուսական հրատարակությունը նշում է, որ իշխանությունը ոչ մի զիջումների չի գնա, եւ սա այն իրողությունից հետո, որ պատրիարք Իլյա Երկրորդի հետ կայացած հանդիպումից հետո ընդդիմությունը հաղորդեց, թե պատրաստ է միայն մեկ պահանջը թողնել` խորհրդարանում մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների լրակազմության սկզբունքը վերանայելը: «Նեզավիսիմայա գազետան» ներկայացնում է Վրաստանում առկա մտայնությունը. մի կողմից` իրադրության լրջությունը, մյուս կողմից` (ասում են, թե) Սահակաշվիլին հանգստանում է արտերկրի առողջարաններից մեկում: Վրացի քաղաքագետ Փահաթ Զաքարեիշվիլու կարծիքով` եթե հացադուլավորներից մեկին բան պատահի, հետեւանքները ադեկվատ չեն լինի: Այսինքն` ամենաթանկը մարդկային կյանքն է. ինչը մեզանում արդեն տարօրինակ է հնչում...
- Գոհար Բարսամյան
ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ԲՈՄԱՐՇԵՆԵՐ» ՈՒ «ՄՈԼԻԵՐՆԵՐ» ՉԿԱՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ԼՈՒՅՍՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՑ Է ԾԱԳՈՒՄ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ
Մուսա Միքայելյան 3
Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի ...ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Ա. 2
Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ...ՄԻԱՆՇԱՆԱԿԻՑ ԱՆՄԻԱՆՇԱՆԱԿ` ՄԻ ՔԱՅԼ Է
Արամ Ամատունի
Միգուցե շատերի համար զարմանալի էր, բայց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած հերթական այցի ժամանակ որեւէ կազինոյում, որեւէ հայ պատգամավորի հանդեպ հարձակում տեղի չունեցավ:
Ինչ խոսք, սա հայ-ռուսական հարաբերություններում ...ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
Սերժ Սարգսյանի շրջապատում խլրտոց է սկսվել ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Յուրաքանչյուր թեկնածուացուից պահանջվում է ապացուցել, որ հենց ինքն է այն նոր ու «անբասիր» կերպարը, որը այս իրավիճակում պետք ...ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ Է: ՆՐԱՆՑ ՄՈՏ
Գոհար Բարսամյան
Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Մարինե Խառատյան 1
Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԱՀ Է ԸՆԿԵԼ»
Կարինե Հարությունյան
Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Ամեն Աստծո օր իրավապահները ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան 14
Մեր հարցերին պատասխանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
-Պարոն Դեմիրճյան, Դուք ազատության մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիր գործիչներից եք, Ձեր կարգավիճակում գտնվող ընդդիմադիրների շրջանում այսօր հանդիպումներ, ...ՊԱՏՎԵՐԸ` ՊԱՏՎԵՐ, ԿԱՏԱՐՈՒՄԸ` ԿԱՏԱՐՈՒՄ...
...Բայց դե մեջը տրամաբանություն էլ դրեք, էլի: Վերջը՝ էս երկրում դուք եք ապրելու, ոչ թե պատվեր տվողը...
...Նորմալ, ճիշտ, տրամաբանված սուտ խոսելու համար մի քանի անհրաժեշտ նախապայմաններ են պետք: Նախ. ...ՄԵԿ Ա՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: ԱՆԳԱՄ՝ ԺԱՄԸ: ՄԱՐԴԻԿ ԷԼ...
Է.Գ.
Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց ...
ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե ՀարությունյանԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե ԽառատյանՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

