
«ԼՈՒՅՍՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՑ Է ԾԱԳՈՒՄ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ
- Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի Ռահմոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնապես դիմել է Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ դառնալու խնդրանքով:

Այդպիսով Թեհրանը ակնկալում է ստանալ Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը Միացյալ Նահանգների հետ առաջիկա հնարավոր առճակատման դեպքում: Սակայն, ոչ Մոսկվան, ոչ իսկ Պեկինը չեն պատրաստվում ավելացնել Արեւմուտքի դեմ հակազդեցությունը, հետեւաբար եւ առայժմ չեն կարող բավարարել Իրանի դիմումը: Ռուսաստանն առայժմ չի շտապում ընդլայնել ՇՀԿ-ն, թեեւ այդ որոշման վրա կարող են ազդել ռուսական «Գազպրոմի» շահերը, որն Իրանի հետ հարաբերությունների խաթարման պատճառով կարող է հրաժեշտ տալ մերձավորարեւելյան Եվրոպայի ուղղությամբ հոսելիք գազի հսկիչ փաթեթին: Հայաստանը եւս առաջիկայում հետեւելու է Իրանի օրինակին եւ Ռուսաստանի աջակցությունն է փնտրելու Արեւմուտքի` մասնավորապես ԵՄ եւ ԱՄՆ կառավարությունների հարաճող ճնշումները երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս մեղմելու համար: Հիշենք միայն, թե ինչպես 2005թ. մայիսին Անդիջանի դեպքերից հետո, Կենտրոնական Ասիայում ամենաարեւմտամետ Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Քարիմովը մեկեն դարձավ ռուսամետ եւ խաղաղ ցուցարարների դեմ գործած սպանդից հետո Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու համար առաջինն այցելեց Չինաստան` Պեկին, ապա Ռուսաստան` Մոսկվա: Երկու երկրների առաջնորդներն էլ Ուզբեկստանից ամերիկյան զորքերի դուրսբերման դիմաց առաջարկեցին զորակցություն, որի հետեւանքով Քարիմովի բռնատիրական իշխանությունը երկարաձգվում է մինչ օրս: Հայաստանի դեպքում վիճակն առավել անմխիթար է: Եթե Ուզբեկստանի դեպքում նրա առաջնորդի պաշտոնավարումը պաշտպանելու գինն այդ երկրից ամերիկյան զորքերի ներկայությունը ռուսականով փոխարինելու պայմանն էր, ապա Հայաստանում գինն ավելի քան բարձր է. պաշտոնական Երեւանից պահանջվում է դուրս բերել հայկական զորախումբը Իրաքից, այնուհետեւ հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ԱՄՆ գլխավորությամբ Իրաքում հակաահաբեկչական կոալիցիայից: Այս ամենը քաջ գիտակցում է Հայաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ եւ ճնշումներ պատրաստող Արեւմուտքը` ի դեմս Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների: Ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մեկնարկող «առեւտուրը» բազմաշերտ է լինելու` սկսած ղարաբաղյան հարցում զիջումներից, մինչեւ Աբխազիա, Հարավային Օսեթիա, Վրաստանի եւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցում, մինչեւ իսկ Կոսովոյի հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեղմացում: Բայց այս ամենը Հայաստանը կլլելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի սոսկական ցանկություններով չի ավարտվելու, որովհետեւ Հայաստանի դեպքը եզակի է: Որքան Հայաստանում երկարաձգվի սարգսյանական բռնատիրական ռեժիմը, այնքան «առուծախն» ավելի մեծ շերտեր կներառի, որովհետեւ երկուստեք` թե Արեւմուտքը եւ թե Ռուսաստանը բազմաթիվ կարեւոր հարցեր կարող են հաղթահարել հենց Հայաստանի շուրջ քննարկումների ժամանակ: Մյուս կողմից` աշխարհաքաղաքական «առեւտուրը» պայքարելու մեծ հնարավորություն է ընձեռում հայաստանյան ընդդիմությանը վերակազմակերպվելու եւ պայքարի հուժկու ալիքն ավելացնելու ու Հայաստանի բռնատիրական ռեժիմին նոր ընտրություններ պարտադրելու համար: Բոլորի համար ակնհայտ է, որ 1999թ. հոկտեմբեր 27-ի իրադարձությունների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրադրությունից հետո, Հայաստանը վերջնականապես լծվեց բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով Ռուսաստանին փարվելուն: Ռուսաստանի իշխանավորները, հենց Երեւանում մեկը մյուսի ետեւից, հայ պաշտոնյաների ամենաթող «լսելիների» տակ մեզ անվանում էին էլ «ֆորպոստ», էլ «առաջադիրք», էլ «Ռուսաստանի հարավային դարպաս», եւ ռուսներին նույնիսկ նրանց հայ պաշտոնակիցների պատասխան լռությունը չէր բավարարում: Այս ամենը ստիպեցին, որ Հայաստանի դռները հիմնավորապես փակվեն Արեւմուտքի առաջ: Տարիներ շարունակ Արեւմուտքի ներկայությունը մեր երկրում կրում էր զուտ արարողակարգային բնույթ, ավելին` արեւմտյան կառույցների եւ պետությունների ներկայացուցիչների ամենաթող հայացքի ներքո միայն Հայաստանի իշխանությունները կարողացան մարսել 2005թ. նոյեմբերի 27-ի Սահմանադրական հանրաքվեն, եւ 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական խայտառակ ընտրությունները, որոնք ըստ միջազգային դիտորդների` տեղի են ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է. մարտմեկյան հետընտրական իրադարձությունները Արեւմուտքին հրաշալի առիթ են տալիս գալ եւ տեր կանգնել Հայաստանի ժողովրդավարությանը: Պարադոքսալ է, բայց փաստ, որ ի տարբերություն նախկին խորհրդային այլ հանրապետությունների, Ռուսաստանն ու Արեւմուտքը հավասարապես` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած շարժման, Հայաստանում ունեն վստահելի եւ կանխատեսելի գործընկեր, այնպես որ` մինչ վերջինիս քաղաքականություն վերադառնալու պահն ունեցած մտավախությունը Հայաստանում հնարավոր իշխանափոխության անկանխատեսելիության շուրջ, այլեւս դադարել է մտավախություն լինել հավասարապես թե Արեւմուտքի եւ թե Ռուսաստանի համար:
«Ռուսաֆիկացիա» Հետընտրական Հայաստանի «ռուսաֆիկացումն» ավելի խորացնելու է Արեւմուտքի նկրտումները դեպի Հայաստան, որոնք ուղեկցվելու են հասարակական սեկտորի ֆինանսավորմամբ, եւ մյուս կողմից` իշխանության հանդեպ արեւմուտքի քաղաքական հետաքրքրությունների ու շահերի պարտադրմամբ: Արեւմուտքի ջանքերը` անհապաղ սկսելու բանակցությունները Ղարաբաղի շուրջ խոսում են մեկ բանի մասին. թե ԵՄ-ն եւ թե ԱՄՆ-ն հասկանում են, որ Ղարաբաղյան հիմնահարցը այն անկյունաքարն է, որը կկարողանա Հայաստանում վերստին օրակարգային դարձնել իշխանափոխության հրամայականը: Նույն Արեւմուտքը հրաշալի հասկանում է նաեւ, որ Սերժ Սարգսյանի կողմից կարգավորման վերաբերյալ ստորագրված եւ ոչ մի փաստաթուղթ չի կարող վավերական համարվել, քանի որ Սերժ Սարգսյանը զուրկ է ժողովրդի վստահության նվազագույն մանդատից, ուստի եւ նրա հետ կայացրած ցանկացած համաձայնագիր դատապարտված է ձախողման: Բայց այդ ստորագրությունը կամ համաձայնագիրը, ըստ արեւմտյան դիտորդների, հրաշալի միջոց եւ առիթ կարող է հանդիսանալ հայաստանյան ընդդիմության համար վերջնականապես լուծելու Հայաստանում իշխանափոխության հարցը: Ասել է թե` Արեւմուտքը եւ մասամբ նրան միացած Ռուսաստանը Երեւանին պարտադրում են անհապաղ վերսկսել ղարաբաղյան բանակցությունները, մարտի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում աննախընթաց հրադադարը խախտող կրակահերթերից եւ երկու կողմերից մոտ տասնյակի հասնող զոհեր տալուց հետո: Ակնհայտ է, որ գործընթացները հուշում են մեկ բանի մասին. Արեւմուտքը մանեւրելու հնարավորությունից զրկելով Սերժ Սարգսյանին` գործելու ընդարձակ ճակատ է ապահովում Հայաստանում ընդդիմության համար: Արեւմուտքը պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան կարգավորման բանաձեւը, եւ ի զարմանս նույն Արեւմուտքի եւ Ռուսաստանի շատ քաղաքագետների` կարգավորման այդ տարբերակը պաշտպանում է Հայաստանի բնակչության 350 հազար քաղաքացի (պաշտոնապես հենց այսքան մարդ է ձայն տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ): Ուստի արեւմուտքին հարկավոր է ղարաբաղյան կարգավորման հաստատուն եւ երկարատեւ խաղաղություն, որը ոչ մի դեպքում չի կարող հաստատվել Սերժ Սարգսյանի կողմից վավերացված որեւէ փաստաթղթի առկայության դեպքում:
«Բաղդադում հայերի համար խուրմա չկա» Արեւմուտքից պաշտպանվելու Սերժ Սարգսյանի քայլերը եւս միանշանակ չեն ընկալվելու մեդվեդեւյան Ռուսաստանում, որի հետ Տեր-Պետրոսյանն ունի, մեղմ ասած, լավ հարաբերություններ: Այս մասին գիտի նաեւ ինքը Սերժ Սարգսյանը: Իր լեգիտիմությունը վերականգնելու նրա վերջին փորձը` քառակողմ կոալիցիայի մասին համաձայնագրի ստորագրումը, հասարակական տրամադրությունների վրա ոչ միայն դրականորեն չանդրադարձավ, այլեւ ավելի խորացրեց ապատիան այդ կոալիցիայի անդամ դարձած եւ նախագահական ընտրությունների ժամանակ բացառապես ընդդիմության դիրքերից հանդես եկող «Օրինաց երկրի» եւ «Դաշնակցության» նկատմամբ: Եթե Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարությունը երկարաձգելու համար Ռուսաստանին ուղղակի հայկական ձեռնարկություններ էր շնորհում, Սարգսյանի դեպքում այդպիսիք ուղղակի չեն մնացել, մանավանդ որ` Ռուսաստանն այլեւս Հայաստանում այլ ձեռնարկությունների անհրաժեշտություն չի զգում: Սարգսյանին Ռուսաստանն ավելի դժվար ընտրության առջեւ է կանգնեցնելու նրա պաշտոնավարությունը քարշ տալու համար, այն է` Իրաքից հայկական զորախմբի դուրսբերումը դառնալու է անկյունաքարային հայ-ռուսական հարաբերությունների անկեղծության ճանապարհին: Բոլորն են հիշում, թե Ռուսաստանի քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները ինչ վայնասունով ընդունեցին 2004թ. ամռանը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի` ԱՄՆ գլխավորությամբ իրաքյան հակաահաբեկչական գործողություններին միանալու մասին: Երեւանում լավ են հիշում նաեւ 2005թ. մոսկովյան զատուլինական բարբաջանքները ռուս-վրացական լարված հարաբերությունների ընթացքում ընդամենը լոյալություն դրսեւորելու համար Հայաստանին ուղղված Լեոպոլդ կատվին չնմանվելու կոչ-հորդորները եւ հայաբնակ Ախալքալաքի ու Ախալցխայի շրջաններում պաշտոնական Թբիլիսիի դեմ էսկալացիա սկսելու Ռուսաստանի անհաջող փորձերը: Այժմ հենց Սերժ Սարգսյանին է վերապահված ետ կանչել հայկական զորախմբին Իրաքից, ինչպես նաեւ հարեւանների, այդ թվում Վրաստանի հետ հարաբերությունները պայմանավորել բացառապես ռուս-վրացական հարաբերություններով:
Վերջ կոմպլեմենտարությանը Վերջին տասը տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության կոմպլեմենտարությունը հնարավոր եղավ իրականացնել ռուսամետ Քոչարյանի եւ արեւմտամետ կամ այդպիսին երեւալ ցանկացող Սերժ Սարգսյանի միջոցով: Մի կողմից` Քոչարյանն իր պաշտոնավարումը երկարաձգելու համար Հայաստանի գույքն էր տալիս Ռուսաստանին պարտքի դիմաց` վերջինիս անվերապահ սիրո մեջ խոստովանվելով, մյուս կողմից` Սերժ Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործակցության խորացման անհրաժեշտության մասին հայտարարություն էր անում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: ԱՄՆ-ը Քոչարյանին այդպես էլ պաշտոնապես չհրավիրեց Վաշինգտոն: Վերջինս էլ բավարարվեց միայն մեկ անգամ` 2001թ. Սպիտակ տուն այցելությամբ, այն էլ Քի Վեսթում` Մեղրին հանձնելու տարբերակի շուրջ Հեյդար Ալիեւի հետ համաձայնություն կայացնելուց հետո: Մի կողմից Քոչարյանը 2004թ. ապրիլյան դեպքերից հետո զորակցության համար մեկնում էր Պուտինի մոտ, մյուս կողմից` նույն թվականի ամռանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հրավերքի էր արժանանում Պենտագոնից եւ կայացնում հայ-ամերիկյան կարեւոր համաձայնագրեր: Ահա այսպիսի իրավիճակում մոտ տասը տարի շարունակ Հայաստանը կարողացավ մանեւրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ինչը չի կարողանալու անել այս շաբաթասկզբին պաշտոնական այցով Մոսկվա մեկնած եւ Ռուսաստանի զույգ նախագահներին սիրո խոստովանություն արած Սերժ Սարգսյանը: Իրավիճակը չի կարող փրկել կառավարության նախագահի հնարավոր բոլոր թեկնածուներից եւ ոչ ոք, այդ թվում Սերժ Սարգսյանի բացառած Ռոբերտ Քոչարյանը:
- Մուսա Միքայելյան
Քննարկում
ԱԿԴ գրել է:
Լույսը բացվում է արևելքից ,սա սկզբից աշխարհագրական իսկ հետո նաև քաղաքական փաստ է:
Այլ խնդիր է որ «արեւմուտքը դոմինանտ է ու կարողանում է վերահսկել արեւելքը»:
Արեւմուտքի համար քաղաքական արեւելքը փոքր ասիան է և իսկ նրա Գորդյան հանգույցը հայկական հարցն է որի լուծմանբ զբաղված է ողջ աշխարհը:
Սա շատ բառդ և ծանր հարց է որի ոչ ճիշտ լուծման պարագայում վտանգվում է աշխարհի կառավարման ժամանակակից ձևը նրանից բխող հետեւանքներով:
Հայկական հարցը իր պայթյունավտանգության աստիճանով համազոր է ողջ առաջավոր ասիայի պրոբլեմները իրար հետ վերցրած:
Սրանից բխում է հետեւյալը որ քաղաքական ուժերը լուրջ պայքար են սկսել Ռուսատանի դեմ և նրա վրա կարող են ազդել միայն մեկ տարածաշրջանից ՝անդրկովկասից:
Մենք պետք է հիշենք պատմության դասերը և հատկապես վերջին 20 տարվանը :
Հետեւություն ,մենք ազդում են ենք անուղղակիորեն ուժեղների խաղի վրա ,մեզ չեզոքացնել նշանակում է նախապատրաստել հեղաշրջումների սերյալներ ,նրանց հետեւանքներով :
Ահա այս սցենարի դեմ է հարկավոր պայքարըլ ԱԶԳՈՎԻՆ,ՄԵԾԻՑ ՓՈԳՐ:
իսկական Հայ գրել է:
Մուսա ես, թե Մուտաֆա ես, գնա սկզբից լավ ուսումնասիրիր հայ ճողովրդի պատմությունը, հատկապես վեռջին 3 դարեիրի,և հայ նշանավոր մտավորականնեռի կարծիքը, նոր հոդված գրիր ի պաշտպանություն այդ թուրքահաճ ու չարիքաբեր Լևոնի
իսկական Հայ գրել է:- իսկական Հայ
Մուսա ես, թե Մուտաֆա ես, գնա սկզբից լավ ուսումնասիրիր հայ ճողովրդի պատմությունը, հատկապես վերջին 3 դարերի ընթացքում,և հայ նշանավոր մտավորականների կարծիքը, նոր հոդված գրիր ի պաշտպանություն այդ թուրքահաճ ու չարիքաբեր Լևոնի
Վերջապես ձեռք քաշեք այդ մեծամիտ, ինքնահավան, սակայն ըստ էության անզոր ու անճարակ պաշտոնամոլից, բավական է ինչքան վնաս պատճառեց և տանջեց մեր ժողովրդին- իսկական Հայ
ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ԲՈՄԱՐՇԵՆԵՐ» ՈՒ «ՄՈԼԻԵՐՆԵՐ» ՉԿԱՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ԼՈՒՅՍՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՑ Է ԾԱԳՈՒՄ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ
Մուսա Միքայելյան 3
Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի ...ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Ա. 2
Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ...ՄԻԱՆՇԱՆԱԿԻՑ ԱՆՄԻԱՆՇԱՆԱԿ` ՄԻ ՔԱՅԼ Է
Արամ Ամատունի
Միգուցե շատերի համար զարմանալի էր, բայց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած հերթական այցի ժամանակ որեւէ կազինոյում, որեւէ հայ պատգամավորի հանդեպ հարձակում տեղի չունեցավ:
Ինչ խոսք, սա հայ-ռուսական հարաբերություններում ...ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
Սերժ Սարգսյանի շրջապատում խլրտոց է սկսվել ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Յուրաքանչյուր թեկնածուացուից պահանջվում է ապացուցել, որ հենց ինքն է այն նոր ու «անբասիր» կերպարը, որը այս իրավիճակում պետք ...ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ Է: ՆՐԱՆՑ ՄՈՏ
Գոհար Բարսամյան
Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Մարինե Խառատյան 1
Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԱՀ Է ԸՆԿԵԼ»
Կարինե Հարությունյան
Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Ամեն Աստծո օր իրավապահները ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան 14
Մեր հարցերին պատասխանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
-Պարոն Դեմիրճյան, Դուք ազատության մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիր գործիչներից եք, Ձեր կարգավիճակում գտնվող ընդդիմադիրների շրջանում այսօր հանդիպումներ, ...ՊԱՏՎԵՐԸ` ՊԱՏՎԵՐ, ԿԱՏԱՐՈՒՄԸ` ԿԱՏԱՐՈՒՄ...
...Բայց դե մեջը տրամաբանություն էլ դրեք, էլի: Վերջը՝ էս երկրում դուք եք ապրելու, ոչ թե պատվեր տվողը...
...Նորմալ, ճիշտ, տրամաբանված սուտ խոսելու համար մի քանի անհրաժեշտ նախապայմաններ են պետք: Նախ. ...ՄԵԿ Ա՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: ԱՆԳԱՄ՝ ԺԱՄԸ: ՄԱՐԴԻԿ ԷԼ...
Է.Գ.
Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց ...
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ` ՈՂՋԱԽՈՀ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե ՄանուկյանՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼ
Էմմա ԳաբրիելյանՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻՆ ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
Էմմա ԳաբրիելյանԱՄԱՌԸ «ՄԹՆԵՑ», ԺԱՄՆ Է ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱԲԱՑԻ
Արամ ԱմատունիԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

