
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
- Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու հիմա` Ազատության հրապարակը «նարկոմանների, թափթփուկների անդեմ զանգված» ներկայացնելու այս օրերին, այս զրույցը հրապարակի տարեգրության չափ է կարեւորվում...

Սկիզբը՝ նախորդ համարում
-Իսկ եթե մենք Ձեզ հետ միասին հիմա Հրապարակին բաներ ենք վերագրում, որ իրականում գոյություն չունե՞ն: Կարծում եք` այստեղ հավաքված ժողովուրդն իսկապե՞ս գիտակցեց եւ նոր միայն մերժեց վերոհիշյալ սցենարը... - Չեմ կասկածում: Դրա համար եմ ասում, թե օրերի տարեգրությունը պիտի հրատարակվի: Տոկոսային հարաբերությունն անկարեւոր է. քանի՞սը հստակ կշարադրեն, խնդիրը դա չէ, չգրողն իր ստորագրությունը կդնի, հրապարակ չեկող ընթերցողը կդնի. բոլորը չէ, որ հարթակից են խոսում, եւ արձագանքը միակամ է: Պիտի արձանագրվի, թե ժողովուրդն ինքն իրեն ինչպե՞ս է տեսնում եւ ինչպիսի՞ն գիտե: Հավաքականության օրերը մաքրող սարք են, եւ այդ օրերով է չափվում պատմության տարեգրությունը: Պետք չէ սպասել դրսի արձագանքներին. դրսի աչքը, որքան անկողմնակալ, ունակ չէ ներսից տեսնել մեկ այլ ժողովրդի, բացի այն, որ արդեն նախնական դիտանկյուն ունի, որ կոչվում է պետական շահից բխող դիվանագիտություն: Այն, որ 88-ի հրապարակի տարեգրությունը չգրվեց, մնացին բանավոր պատմություններ, որ մոռացվել են, մեծ բաց է: Այսօր էլ հույզ, ոգեւորություն է, երբ այն օրերի կադրերն ենք դիտում: Գիրք-տարեգրությունը եթե ոչ ոգեւորության աղբյուր, իշխանությանը գոնե զսպանակ կլիներ. այսօր շատ բան նաեւ ուրացվում է: Ցանկացած ճշմարտություն լռեցնելը, վերելք եւ վտանգ սվաղելը փորձված զենք է լրատվության ձեռքին, որ ուղղվում է իր եւ իր պատվիրատուի դեմ: Միակողմանի լրատվությունն արդեն քաղաքական սնանկություն է, հատուկ կոշտ ուժ, որ արագորեն սնանկացնում է տեղյակության, ապա եւ անհատի, ապա եւ հասարակության հոգեբանական դաշտը: Դաշտը սոսկ արտաքուստ պատմական չէ, օրվա իրականություն է. իշխանության անհեռատեսությամբ հավաքականության հոգեբանությունն իրականություն չի գիտակցվում: Սա, ցավոք, միայն արտաքին կողմն է: Ցավագին սնանկությունը, որ ազգագին է, խորքում է: Տաս տարում լրատվությունն իշխանական ձեռքով ոչ քայլ առ քայլ, այլ միանգամից եւ վերջնական հայտով մտավ մտավոր սնանկության դաշտ. փաստերի աղաղակ էր եւ վերլուծականի համրություն: Լրատվության կերպարն իր նախադեպն ուներ. յոթանասուն տարի խորհրդային մամուլը հասել էր սովետական մարդու բարոյական կերպարի տաս պատվիրանին. մի տեղ, որ ընկալվել էր զավեշտ: Այդքան էլ զավեշտական չէր. խորհրդային մարդն իր աշխարհայացքով, մտածողության համակարգով իրողություն էր, նախորդ պատմության ու մշակույթի դասագրքային կերպարն անխոս վկան եւ ապացույցն էր: Քաղաքական սնանկությունն էր նախորդել տնտեսական սնանկությանը եւ հզորագույն Միության փլվելու ամենազորեղ պատճառն էր: Գաղափարախոսական մեքենան համառում էր կամ չէր ուզում տեսնել, որ Ստալինա-Բերիա-ՊԱԿյան սապոգի հետ կողք կողքի քայլում էր մի անտես ստվեր` հավաքական անհատականությունն իր բազմազգյա կառույցով եւ ավանդականի պահպանման իր աստիճանով: Եվ հավաքականության ուժը ներկայացվում էր այս ու այն անհատի դեմքով` այլախոհից մինչեւ ազգի եւ ընդհանուր հայրենիքի դավաճան, քաղաքական բանտից մինչեւ կարգերից փախուստ: Մամուլը փառաբանական էր, բառի բարեկրթությունը պահվում էր: Սարսափը եւ թմբիրը փոխվել էր թեթեւ նիրհի. լրատվությունը լսում էին չլսելու նման, պարտադրված գրվում էին թերթ եւ չէին կարդում: Կոշտ ուժի հզորությունը թվում էր հավերժող. ներշնչում էր ապահովության զգացում եւ ստեղծագործ ուժին ապավինելու գիտակցություն: Արդյունքում դրված էր գիտության եւ մշակույթի վերելքը, որը միագաղափարախոսական երկրին հանգստավետության, բավարարվածության, պատվախնդրության եւ հզոր հայրենիքի հպարտության զգացմունք էր մատակարարում: Այսօրն իր նախադեպի հետ եւ նույնական է, եւ տարբեր. խոսքի ոգեշնչվածություն է, եւ հնչարտաբերումն անգամ ատելի է, խոսքի անկառավարելի ազատություն է, եւ անսանձ բառն ատելի է. սա մտավոր սնանկության ապացույցն է, փաստվում է ամեն օր իշխանամետ եւ ինքն իրեն հակակշիռ կարծող լրատվամիջոցներում: Նախադեպն արդեն բավարար պայման էր, որ պետության վտանգվածության զգացումը դառնա գիտակցություն. նման գիտակցության աղոտ արտացոլանքը չկա լրատվական վերլուծականում. հնի հանդեպ անլուրջ վերաբերմունք է, անստույգ գնահատական է եւ թմբիր, թե անցյալն սպանել ենք, մահախոսականն էլ հումորի պես կարդացել ենք: Սա պատմական եւ հասարակագիտական սնանկություն է, որն անսպասելի բոլոր կողմերից չի կարող չծնել քաղաքական սնանկություն: Մամուլ-եթերը չի էլ տեսնում, որ լրագրողական մեկ բառակաղապարը փոխարինվել է մեկ այլ բառակաղապարով, եւ ինքն է արագ սնանկանում: Հարցազրույցների ֆորմատը, որի միջոցով հասարակությունը լուր է առնում հայտնի անհատի մտքից, կավե կաղապար է: Լրատվությունը դառնում է մտավորականության սնանկության պատճառ եւ ապացույց: Մտավորականության մեկ այլ շերտն ընդերքում է, լրատվությունն այդ ընդերքի հետ միտումնավոր գործ չունի, անկեղծ եւ քողարկված ընդվզում է` ու՞ր է մտավորականությունը: Ակնհայտ դատարկությունն ինչո՞վ պիտի լցվի. արշավանք մտավորականության դեմ եւ ընտրովի մտավորական, անկեղծ խոսքի տեղակ հերոսական կեցվածք, ժողովուրդ երեւույթի բաց անգիտության դիմաց` ազգային հոգեկերտվածքի վերլուծականների աճուրդ, ընտրության շահեկանի դիմաց` անշահախնդիր խոհեմի եւ հեռուն տեսնողի մանրադրամ, սեփական անմեղության եւ այլոց մեղքերի ծալվեծալ փաթեթ, որը ենթատեքստերի եւ ենթադրությունների առատ հունձք է նախատեսում, եւ ատելությունը ձաղկողների ատելությունից ծռմռվող դեմքեր: Կեցվածքներով գերհագեցած օրվա աուրան սա է` որքան խորքային, նույնքան ակնհայտ: Երեւույթը կարող էր մնալ խորքի դանդաղ ընթացք. մտավոր սնանկության եւ մտավորականության տարտամ կերպարի գինը միշտ ազգն է վճարում: Կվճարեր եւ գլխի չէր ընկնի. խորհրդային փուլը նաեւ փորձառություն է: Իշխանական սնանկությունն ավելին է, քան կարող է կոչվել միակողմանի լրատվություն. դրա համար եմ ասում` քաղաքական սնանկություն եւ ոչ լրագրողական: Երկրորդ անգամ մտավորականությունը ծառս եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ իր հետ տարավ բոլոր խավերին: Շարունակությունը՝ հաջորդիվ
- Գոհար Սիմոնյան
ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ԲՈՄԱՐՇԵՆԵՐ» ՈՒ «ՄՈԼԻԵՐՆԵՐ» ՉԿԱՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ԼՈՒՅՍՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՑ Է ԾԱԳՈՒՄ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ
Մուսա Միքայելյան 3
Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի ...ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Ա. 2
Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ...ՄԻԱՆՇԱՆԱԿԻՑ ԱՆՄԻԱՆՇԱՆԱԿ` ՄԻ ՔԱՅԼ Է
Արամ Ամատունի
Միգուցե շատերի համար զարմանալի էր, բայց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած հերթական այցի ժամանակ որեւէ կազինոյում, որեւէ հայ պատգամավորի հանդեպ հարձակում տեղի չունեցավ:
Ինչ խոսք, սա հայ-ռուսական հարաբերություններում ...ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
Սերժ Սարգսյանի շրջապատում խլրտոց է սկսվել ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Յուրաքանչյուր թեկնածուացուից պահանջվում է ապացուցել, որ հենց ինքն է այն նոր ու «անբասիր» կերպարը, որը այս իրավիճակում պետք ...ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ Է: ՆՐԱՆՑ ՄՈՏ
Գոհար Բարսամյան
Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Մարինե Խառատյան 1
Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԱՀ Է ԸՆԿԵԼ»
Կարինե Հարությունյան
Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Ամեն Աստծո օր իրավապահները ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան 14
Մեր հարցերին պատասխանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
-Պարոն Դեմիրճյան, Դուք ազատության մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիր գործիչներից եք, Ձեր կարգավիճակում գտնվող ընդդիմադիրների շրջանում այսօր հանդիպումներ, ...ՊԱՏՎԵՐԸ` ՊԱՏՎԵՐ, ԿԱՏԱՐՈՒՄԸ` ԿԱՏԱՐՈՒՄ...
...Բայց դե մեջը տրամաբանություն էլ դրեք, էլի: Վերջը՝ էս երկրում դուք եք ապրելու, ոչ թե պատվեր տվողը...
...Նորմալ, ճիշտ, տրամաբանված սուտ խոսելու համար մի քանի անհրաժեշտ նախապայմաններ են պետք: Նախ. ...ՄԵԿ Ա՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: ԱՆԳԱՄ՝ ԺԱՄԸ: ՄԱՐԴԻԿ ԷԼ...
Է.Գ.
Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց ...
ԼՐԻՎ ՊՐՈԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ` ԻՆՉՊԵՍ ԵՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻ...
«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե ԽառատյանՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

