
ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ԲՈՄԱՐՇԵՆԵՐ» ՈՒ «ՄՈԼԻԵՐՆԵՐ» ՉԿԱՆ
- Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: Երեւի հրճվել է, նորից վախ ապրել, մտածել...

Շատ ավելի ուշ, երբ լուսարձակներով, պտտվող բեմով, շքեղ ջահերով թատրոն ֆրակով կամ կոստյումով գնացող մարդն ինքն արդեն «ամպրոպ» ու «կայծակ» որոտացող թնդանոթ էր ստեղծել, արվեստի մասին ասում էին. «Երբ թնդանոթներն են խոսում, մուսաները լռում են»... Բայց եղել են ժամանակներ, երբ թատրոնը` արվեստի տեսակներից ամենաժողովրդականն ու կենդանի անմիջականը, արդարացի արձագանքելով ժողովրդի բորբոքված կրքերին, «խոսեցրել է» թնդանոթները: 2004 թվին էր, երբ թատրոնի մասին զրուցելու էի գնացել Խորեն Աբրահամյանի մոտ: Նա, խորը ներս քաշելով ծխախոտի ծուխը, ասաց. «Ճիշտ թատրոնը, ճիշտ ներկայացումը կարող է երկրի ընթացքը, ժողովրդի կյանքը փոխել... Իսկ հիմա թատրոնին որ նայում ես... մանր-մունր խնդիրներով... Ամենակարեւորը մոռացված է: Կարծես թատրոնը իր համար, կյանքը` իր համար, եւ կյանքը բոլորովին ուրիշ բան է, ուրիշ բարդություններով, ուրիշ մեծ ցավերով ու հարցերով...»... Բարդություններով, մեծ ցավերով ու հարցերով մեր կյանքում, քաղաքական-հասարակական տրամադրությունների սրացման պայմաններում ժողովուրդը համարձակ խոսք է ուզում լսել: Արժանապատվության վերականգնման տարերային բնազդի բռնկումները ոչ գրգռել, ոչ մեռցնել է պետք, այլ` խաղացանկային քաղաքականությամբ ուղղորդել դեպի ճիշտ նպատակը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցի թատերագետ Վարսիկ Գրիգորյանի հետ, ով բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ է, ում ուշադրության կենտրոնում են հայ թատրոնի ու, առհասարակ, արվեստի հրատապ խնդիրները: «Մեր ռեժիսորները շատ են կառչած ավանդականին, նրանք չեն խախտում սկզբունքները, կաղապարները: Օրինակ` Սունդուկյանի թատրոնը. անընդհատ հին պիեսներ է կրկնում»: Վարսիկ Գրիգորյանը ինձ ասաց, որ այդքան էլ հեշտ չէ կաղապարներից դուրս գալը: Պատմեց, թե ինչպես տարիներ առաջ Ժորա Հարությունյանը այդպես էլ չկարողացավ բեմադրել նոր ժամանակների եւ նոր «հերոսների»` օլիգարխների մասին պատմող իր պիեսը: Տիկին Գրիգորյանն ինձ բացատրեց, թե ինչումն է խնդիրը: Թատրոնի ղեկավարները կախված են մեծահարուստներից, այս կամ այն առիթով դիմում են, խնդրում: Այդ պատճառով արատավոր երեւույթները քննադատող ոչ մի պիես չի բեմադրվում: Լույս է տեսել Կարինե Խոդիկյանի «Դրամատուրգիա» հանդեսը: «Այնտեղ հոյակապ պիեսներ կան, - ասում է, - Վ.Գրիգորյանը, - Բայց ոչ ոք չի բեմադրում: Մի քիչ արկածային, մի քիչ կենցաղային, մի քիչ սիրային պիեսներ են ընտրում: Իսկ դրամատուրգիայում շատ ավելի խորը ենթատեքստ ունեցող պիեսներ կան: «Բոլոր ժամանակների համար» վերնագրով պիեսում մի դաժան միապետի կերպար կա` կազմալուծող, մարդկանց վերացնող: Ոչ ոք չի համարձակվում այդ պիեսը բեմադրել»: Սակայն տարիներ առաջ հեռուստատեսային թատրոնը բեմադրել էր Կարինե Խոդիկյանի պիեսներից մեկը` «Դարպասներ»: Այն պատմում էր մի քաղաքի մասին, որի բնակիչներից շատերը թողել, գնացել էին ուրիշ քաղաքներ: Օրերից մի օր հեռացողներից մեկը վերադառնում է: Բայց քաղաքապետը ժամը վեցին քաղաքի դարպասները փակելու մասին օրենք էր ընդունել: Այդ մարդը հասնում է այն պահին, երբ դարպասներն արդեն փակվում են: Որքան բացատրում, խնդրում է ներս թողնել հայրենի քաղաք, թույլ չեն տալիս: Այդ մարդը ողջ գիշեր դարպասների ետեւում պիտի մնար, մինչեւ առավոտյան կբացեին քաղաքի դարպասները: «Դուք հասկանու՞մ եք, ես իմ տունն եմ եկել: Կարոտ կա, ես ուզում եմ րոպե առաջ մտնել», - խնդրում էր վերադարձածը: Ոչինչ չի ազդում, այնպիսի ոստիկանական, չինովնիկական ռեժիմ էր, այնպիսի մեքենայական դաժանություն էր մտել դռնապանների մեջ, որ անհնար է լինում նրանց վրա ինչ-որ կերպ ազդել: Այս խիզախումը վաղուց էր` հին ու բարի այն ժամանակներում, երբ դեռ գործում էր հեռուստատեսային թատրոնը... Մեր օրերի համար թատերագետը խիզախելու ելքեր առաջարկեց. «Այլ պիեսներում կարող են առանձին նախադասություններ շեշտել, մարտականացնել, պաթետիկանացնել, հերոսականացնել այն մտքերը, որոնք բռնության, փողի ապականման, ընտանեկան հարաբերություններում կապիտալի միջամտությանը համակերպվելուն դեմ են, ամենայն մարդկային բարոյականի պաշտպանության համար են: Այդ նախադասություններն էլ թնդանոթի պես կարող են հնչել»: Իսկ ինչպե՞ս էր լինում, որ թատրոնը, ոչ առանձին նախադասությունները շեշտելու խորամանկությամբ, այլ ակնհայտ` ողջ սյուժեով, «խոսեցնում էր» թնդանոթներին: «Այն ժամանակ էլ արգելքներ կային, - ասաց Գրիգորյանը, - բայց Բոմարշեն Բոմարշե էր, Մոլիերը` Մոլիեր: Միապետը նրանց մասին ասել էր. «Նրանք ավելի զորավոր են իրենց գրչով, քան ռումբ արձակեին կայսրության վրա»»:
- Մարինա Բաղդագյուլյան
ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ԲՈՄԱՐՇԵՆԵՐ» ՈՒ «ՄՈԼԻԵՐՆԵՐ» ՉԿԱՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ԼՈՒՅՍՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՑ Է ԾԱԳՈՒՄ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ
Մուսա Միքայելյան 3
Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի ...ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Ա. 2
Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ...ՄԻԱՆՇԱՆԱԿԻՑ ԱՆՄԻԱՆՇԱՆԱԿ` ՄԻ ՔԱՅԼ Է
Արամ Ամատունի
Միգուցե շատերի համար զարմանալի էր, բայց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած հերթական այցի ժամանակ որեւէ կազինոյում, որեւէ հայ պատգամավորի հանդեպ հարձակում տեղի չունեցավ:
Ինչ խոսք, սա հայ-ռուսական հարաբերություններում ...ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
Սերժ Սարգսյանի շրջապատում խլրտոց է սկսվել ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Յուրաքանչյուր թեկնածուացուից պահանջվում է ապացուցել, որ հենց ինքն է այն նոր ու «անբասիր» կերպարը, որը այս իրավիճակում պետք ...ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ Է: ՆՐԱՆՑ ՄՈՏ
Գոհար Բարսամյան
Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Մարինե Խառատյան 1
Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԱՀ Է ԸՆԿԵԼ»
Կարինե Հարությունյան
Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Ամեն Աստծո օր իրավապահները ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան 14
Մեր հարցերին պատասխանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
-Պարոն Դեմիրճյան, Դուք ազատության մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիր գործիչներից եք, Ձեր կարգավիճակում գտնվող ընդդիմադիրների շրջանում այսօր հանդիպումներ, ...ՊԱՏՎԵՐԸ` ՊԱՏՎԵՐ, ԿԱՏԱՐՈՒՄԸ` ԿԱՏԱՐՈՒՄ...
...Բայց դե մեջը տրամաբանություն էլ դրեք, էլի: Վերջը՝ էս երկրում դուք եք ապրելու, ոչ թե պատվեր տվողը...
...Նորմալ, ճիշտ, տրամաբանված սուտ խոսելու համար մի քանի անհրաժեշտ նախապայմաններ են պետք: Նախ. ...ՄԵԿ Ա՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: ԱՆԳԱՄ՝ ԺԱՄԸ: ՄԱՐԴԻԿ ԷԼ...
Է.Գ.
Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց ...
ԲԱԶՄԱՑԵՔ ԽՈԶԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Հայկ ՀակոբյանՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏՎՈՂ ՈՒ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՂ ԼԻՆԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

