
«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
- Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ կանգնած էին, ոմանք երբեմն քայլում էին ժողովրդի մեջ, իսկ ոստիկաններով շրջապատված մի երիտասարդ տեսախցիկով մանրազնին նկարահանում էր զբոսնող մարդկանց:

Ժամը 19.00-ին արդեն Հյուսիսային պողոտայում մեծ բազմություն էր զբոսնում, մարդիկ անգամ զարմացած էին, թե իրավապահները ինչու ավանդական նախազգուշական պահանջը չեն ներկայացնում` «ձեր գործողությունները անօրինական են...» եւ սկսում` «ցրելու» գործընթացը, ինչի արդյունքում նախորդ օրը ըստ էության` երթ անցկացվեց: Ի դեպ, երեկ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն էր եւ այդ առիթով Օպերայում հուշ-երեկո էր անցկացվում, եւ սա էր պատճառը, որ Ազատության հրապարակում երեկ ոստիկանության աշխատակիցներ եւ մեքենաներ չկային: Մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը մի ուշագրավ դեպք պատմեց. նա բարձրացել էր Օպերայի հարթակ, կանգնել էր այն տեղում, որտեղ սովորաբար ելույթ ունեցողներն էին կանգնում եւ սկսել էր մեն-մենակ նայել Ազատության հրապարակին: Կարճ ժամանակ անց նրան են մոտեցել երկու հաղթանդամ գնդապետներ եւ ի՞նչ եք կարծում` ի՞նչ են հրամայել Ա.Զեյնալյանին: Ցրվել: «Ասացին, որ գնամ այդտեղից, իրենց հետ քայլելով հեռանամ այդ տեղից», - տեղեկացրեց Ա.Զեյնալյանը: Ինչեւէ, երեկ իրավիճակը ակնհայտորեն փոխվեց այն բանից հետո, երբ Հյուսիսային պողոտայում հայտնվեց ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը եւ Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը: Զբոսնող համաքաղաքացիներից մի քանիսը խմբով զբոսնելիս շատ հստակ լսել էին, թե ինչպես է Ներսես Նազարյանը հեռախոսով այսպես խոսում` «Ուրեմն, նայում եք ով է ու հավաքում եք»: Մի ականատես էլ (ազատազրկված քաղբանտարկյալներից մեկի կինը) մեզ պատմեց, թե ինչպես է ոստիկանության պաշտոնյաներից մեկը հայհոյանքներով համեմված ինչ-որ ցուցումներ տվել, դժգոհել, թե մարդիկ «համը հանում են», «ուզում են բորբոքեն, էսա կստանան...»: Քիչ անց այդպես էլ «հավաքեցին»: Ժամը 19.55-ին, երբ արդեն մթնշաղ էր, լրագրողների մեծ մասը հեռացել էր Հյուսիսային պողոտայից եւ դեռ չէր միացվել այդ տարածքի լուսավորությունը, ոստիկանության մի քանի խմբեր արդեն տեղաշարժված, խմբված էին շենքերի հետեւում: Հանկարծակի նրանցից երեք-չորսը մոտեցել են մի երիտասարդի, որը բջջային հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը լսելիս է եղել, ձեռքերը ոլորելով արագ հեռացրել են տարածքից: Ուղիղ հինգ րոպեի ընթացքում նույն կերպ հայրենի իրավապահները բերման ենթարկեցին եւս հինգ մարդու, ականատեսները վստահեցնում էին, թե նրանցից մեկը կին էր: Դեպքից միայն երկու ժամ անց պարզվեց, որ նրանցից մեկը «Այլընտրանքի» անդամ Մուշեղ Միլիտոնյանն է: Հյուսիսային պողոտայում հավաքված կանայք, որոնց չէր հաջողվել կանխել քաղաքացիներին բերման ենթարկելու պրոցեսը, զայրացած բղավում էին ոստիկանության պաշտոնյաների վրա` «ինչու՞ գողացաք այդ մարդկանց, հանգիստ քայլում էին, անամոթներ», «հերիք մարդ գողանաք», «ինչու՞ չեք թողնում մեր քաղաքում զբոսնենք», «զբոսնելու համար մա՞րդ եք ձերբակալում», իրավիճակը բավականին լարվել-թեժացել էր մի պահ, մարդկանց դժվար էր հանդարտեցնել: Մոտեցանք Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանին տեղեկություն ստանալու, թե ի՞նչ պատճառով են այդ մարդկանց բերման ենթարկում կամ գիտե՞ն, թե ովքեր են այդ մարդիկ, սակայն նա խիստ տոնով հրաժարվեց որեւէ տեղեկատվություն տալուց, նշեց, թե ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանանք: Մարդկանց «որսից» անմիջապես հետո Հյուսիսային պողոտան լուսավորվեց, մարդիկ սկսեցին հեռանալ, իսկ Ներսես Նազարյանը դեմքի բավական գոհ արտահայտությամբ զննում էր հեռացող երեւանցիներին: Հյուսիսային պողոտայի դեպքերից հետո «ԺԵ»-ի տեղեկություններով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը գնացել էին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ ԱԺ պատգամավորները մեկուկես ժամ ոստիկանության շենքի մոտ են եղել, սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել, հավաստիացրել են, թե բերման ենթարկվածներին բաց կթողնեն: Բերման ենթարկված մյուս հինգ անձանց ինքնությունը ուշ երեկոյան դեռ չէր հաջողվել պարզել:
- Է.Գ.
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե ՀարությունյանԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ ՍարգսյանՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե ՀարությունյանԻ՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

