
«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
- Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:

Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Բավականին մարդ էր հավաքված: Մեծ մասամբ` կանայք եւ երեխաներ: «Տղամարդկանց տարել են, կանայք ու երեխաներն են մնացել», - ասացին միտինգավորները: Սակայն հավելեցին, որ կանանց եւ երեխաներին էլ են «հյուրընկալել» ոստիկանությունում ու նրանցից ոմանց որոշ ժամանակ անց բաց են թողել: Ընդհանրապես միտինգին նախորդող գիշերը մարդկանց տներից հանել-տարել էին` ամեն օր տեղի ունեցող ցույցերին մասնակցելու պատճառով, ու գյուղացիներն արդեն կատակի էին վերածում. «- Էսօր գա՞մ ձեր տուն: - Բա որ իմ հետեւից գան, քեզ էլ հե՞տս բռնեն»: Երեկ, ժամը 16-ի դրությամբ դեռ բերման ենթարկվածներն այնտեղ էին: Նրանց մեջ էր նաեւ չորս երեխաների մայր մի կին, որի ամուսնուն իրենից առաջ էին ձերբակալել: Ժողովուրդը լրագրող տեսնելով շրջապատեց ու իրար հերթ չտալով պատմում էին, թե ինչպես են ոստիկանները իրենց ձեռքից խլել Սասուն Միքայելյանի նկարներն ու «Ազատություն» կարգախոսը: «Մենք մեր պատգամավորին ենք պահանջում: Մենք ենք ձայն տվել նրան, մենք ենք ընտրել ու իրեն ենք պահանջում: Ի՞նչ է արել: Էդ մարդը ազգի հերոս է, ժողովրդի թիկունքին միշտ կանգնած է եղել: Մեկը չի եղել, որ օգնության կարիք զգա ու ինքը չօգնի: Հիմա էլ մեզ ասում են` գնացեք, թե չէ գլուխներդ կջարդենք: Չորս-հինգ հոգու ուզում էին տանել, չթողեցինք: Քաշքշեցին, կանանց մեկի թեւը վնասվեց», - պատմեցին: Ի դեպ` իմ աչքով տեսա այդ կնոջ վնասված ձեռքը: «Իմ համագյուղացին է Սասունը, իմ հերոսն է: Վեց ժամ ինձ տարել, պահել են: Ինչի՞ համար: Գողություն ե՞մ արել, թե՞ զենք եմ պահում: Իմ ուզածը իմ ընտրած դեպուտատի ազատությունն է», - ասաց Կարինե Գեւորգյանը: Այդ պահին ոստիկանները էլի գործի անցան: Մարդկանց հեռացնում էին, երեխաներին` նույնպես: Երեխաները հետ-հետ էին գնում ու «Սասուն» վանկարկում: 16 տարեկան մի անառողջ տղա կպավ մի մեծ քարի ու ընկավ: Մոտեցա Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանին: Վերջինս իմ որեւէ հարցին չպատասխանեց: «Պարոն ոստիկանապետ, ինչու՞ չեք խոսում», - հարցրի: «Խոսելու բան չունեմ», - ասաց ու հետո էլ, թե. «Երեխեքին բացատրեք թող գնան տուն»: Սա էլ ոստիկանապետը, որի թափը ավելի ուշ տեսանք, երբ ինձ եւ խմբագրության վարորդին բռնի ուժով բերման ենթարկեցին: Սակայն սրա մասին ավելի ուշ: ...Մինչ հրազդանցի իրավապահների հետ բախվելը, հարցուփորձ էի անում ցույցի մասնակիցներին, որոնց մեջ շատ էին ուսուցիչները: Նրանք կարող էին ավելի շատ լինել, եթե, ինչպես ասացին մյուսները, ոմանց դպրոցում փակած չլինեին: «Ժողովուրդը իր արդար պահանջը ունի, իր ազգային հերոսին է պահանջում, որը ապօրինի կալանքի տակ է եւ նրա հետ էլ բոլոր քաղբանտարկյալներին: Արդարություն ենք պահանջում: Ազատություն քաղբանտարկյալներին` Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Մարդիկ այստեղ ոչ մեկին չեն վնասում, պարզապես կանգնած իրենց արդար պահանջն են առաջադրում: Մարդկանց բռնում-տանում են, նույնիսկ` երեխաներին: Սա ընտրությունների հարց չէ, որ ասեն` երեխան ընտրող չէ: Սա քաղաքականություն չէ: Երեխան իր ազգային հերոսին է պահանջում: Այդ հերոսը ժամանակին այս երեխաների ապագայի համար է կռվել եւ այսօր մեր այս մանկահասակ սերունդը իր հերոսին է արդարացիորեն պահանջում: Սրանք հայրենասիրական դասեր են նաեւ այս երեխաների համար: Մեր ազգային հերոսին դավաճանի պիտակ են ուզում կպցնել, վարկաբեկել: Անհնար է: Նա այնքան է մեր սրտում, որ ոչ ոք չի կարող նրան վարկաբեկել կամ նրա հեղինակությունը նսեմացնել», - ասաց թիվ 6 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սիմոնյանը: Այդտեղ էին Սասուն Միքայելյանի քրոջ որդու` ձերբակալված Սոս Գեւորգյանի երկու փոքրիկ երեխաները, որոնք իրենց թոթով լեզվով «Սասուն, Սասուն» էին կանչում: Իսկ մեկն ասաց. «Աղբամանի միջից զենքը հանեցին, Սոսի վրա գործ սարքեցին»: Մի պապիկ էլ, թե. «Մեր ազգային հերոս Վազգեն Սարգսյանի գլուխը կերան, հիմի էլ Սասունի ու մյուսների գլուխն են ուզում ուտել: 37 թիվն են գլխներիս սարքում»: Այդ ամբողջ ընթացքում տեղական իշխանության ներկայացուցիչը նկարահանում էր: «Նկարում են, որ տեսնեն հետո ում են բաժին տանելու: Մեզ էլ ասում էին` շնորհակալ եղեք, որ «սպեցնազ» չենք կանչում: Սասունի նկարից են վախենում, որովհետեւ սատանեն չի կարա նայի էս սրբության դեմքին», - ասում էին կանայք: Իսկ մի տատիկ. «Թուրքը չկարաց Սասունի ձեռքը ոլորի, իրանք ոլորեցին` դավաճանի պես»: «Սասունը էն ժամանակ ազգային հերոս էր, հիմի դարձավ դավաճա՞ն: Էդ ո՞նց եղավ: Դավաճանները դարձրին դավաճան», - ասաց Ալեքսան Վարդանյանը: ...Այսպես կարելի է երկար շարունակել, քանի որ ժողովուրդը այնքան «լցված» էր, որ բոլորն ուզում էին խոսել: Իսկ նրանք շատ-շատ էին: Երեխաները գոռում էին «Սասուն, Սասուն»: Ու դա տեսնողը կարող էր հասկանալ ոստիկաններին: Նրանց եւ ընդհանրապես վարչախմբի վախի պատճառը ոչ թե Սասուն Միքայելյանն ու մյուսներն են, այլ հենց ժողովուրդը: Ժողովրդի այս ոգին ոչ միայն մայրաքաղաքում է, ոչ միայն Հրազդանում է, այլ` ամենուր, Հայաստանի բոլոր անկյուններում: Ու այդ վախն է, որ նրանց թելադրում է հետապնդել ոչ միայն ազատատենչ ժողովրդին, այլեւ իրենց պարտականությունը կատարող լրագրողներին: Եվ այդ վախն էր նաեւ պատճառը, որ Հրազդանում տեղական ոստիկանությունը սեւեռվել էր մեր ուղղությամբ: Մի երկուսը` քաղաքացիական հագուստով մոտեցան, թե. «Մենք ձեզ հրավիրում ենք մի քիչ հեռու: Մեկը ուզում է Ձեզ հետ խոսել: Բան ունի ասելու»: «Դուք ո՞վ եք, ներկայացեք: Ո՞վ ուզում է խոսել, թող գա այստեղ խոսի», - ասում եմ: Իսկ ժողովուրդն էլ իր հերթին չէր թողնում. «Չգնաս, կբռնեն-կտանեն, ապարատդ ու ձայնագրիչդ կխլեն»: Սրանք մի քիչ էլ պնդեցին ու...«ձեռնունայն» հետ գնացին: Երբ որոշ ժամանակ անց արդեն վերադառնում էինք, նկատեցինք, որ առանց պետհամարանիշի մի սպիտակ «Նիվա» մեզ հետեւում է: Եկան առաջ անցան ու ոստիկանական մի մեքենայի հետ կանգնեցրին մեզ: Վարորդին դուրս հանեցին, իսկ ինձ չթողեցին դուրս գալ: Դուռը բացեցին, թե. «Մենք ձեզ հրավիրում ենք ոստիկանություն, խոսել ենք ուզում»: «Ներկայացեք, դուք ո՞վ եք», - ասում եմ: «Կգաք` կիմանաք: Մենք Ձեզ հրավիրում ենք»: Ասացի` ես ձեր հրավերը չեմ ընդունում ու ոտքս դուրս հանեցի մեքենայից` դուրս գալու համար: Դուռն ուզում էին փակել: «Ոտքս տակն եք թողնելու՞», - ասում եմ ու հրում դուռը, որ դուրս գամ: Դուռը ուժով հրեցին ու տեսան, որ համառում եմ, մեկը ինձ հրելով նստեցրեց մեքենան, վարորդին էլ նստեցրին իրենց մեքենան եւ մեզ բերման ենթարկեցին Կոտայքի մարզային ոստիկանություն: Ճանապարհին. «Քեզ խելոք պահի, տեսեք ինչ ենք անելու, էսա ակտ ենք գրելու...»: Ոստիկանատան բակում էլ չթողեցին մի քանի քայլ իրենցից հեռու կանգնել: Այնպիսի տպավորություն էր, թե հետախուզման մեջ գտնվող քրեական հանցագործի են բռնել ու բավականին գռեհիկ եւ կոպիտ էին իրենց պահում: Բջջայինս զանգեց. «Չխոսես, անջատի հեռախոսը»: Երբ միացրի երկուսով հարձակվեցին ու մեկը փորձում էր ուժով` ձեռքս քաշելով-ոլորելով վերցնել այն: Իսկ ես արդեն կանգնած էի մեքենաներից մեկի ու պատի արանքում, որի լայնությունն ընդամենը 10-15 սմ էր: Երբ կատաղած գնդլիկ սեւ բաճկոնավորը եւ մյուսը նորից հարձակվեցին եւ ձեռքս էին քաշում, ճչացի: Ես ճչում եմ` իրենք գոռում են: Ի վերջո, բարձրացանք ոստիկանապետի աշխատասենյակ: Բայց ես արդեն ի վիճակի չէի ոչ լսելու, ոչ էլ առավել եւս խոսելու, քանի որ կատարվածից հետո սրտի թուլություն էի զգում ու բավականին երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Եկան մարզային ոստիկանապետ Ռոբերտ Ստեփանյանն ու քաղաքային ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանը: Պարզվեց, որ նրանց հուզել էր փաստը, որ ես «անմահացրել» էի իրենց: Սկզբում բավականին կոպիտ էին խոսում: Նույնիսկ մեկն ասաց, թե ես վատ չեմ եւ ընդամենը դերասանություն եմ անում: Այստեղ նույնպես արգելում էին հեռախոսազանգերին պատասխանել: Մոտ մեկ ժամ այդտեղ ինձ ու վարորդին պահելուց հետո ասացին, որ կարող ենք գնալ: Այդ օրը, ի դեպ, Կոտայքի մարզային ոստիկանությունը նույն` բերման ենթարկելու փորձ էր արել նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գագիկ Շամշյանի եւ Թագուհի Թովմասյանի նկատմամբ, բայց միտինգավոր կանայք կարողացել էին փրկել նրանց: Իսկ հետո եկել էին նաեւ ՄԻՊ աշխատակիցները: Հարց կարող է ծագել. ինչու՞ այդպես անակնկալ մեզ ազատ արձակեցին: Կարծում եմ` իրենք ավելի լավ գիտեն: Իսկ ետդարձի ճանապարհին նորից աչքս ընկավ բլուրին գրվածը. :
- Կարինե Հարությունյան
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

