
ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
- Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու խնդրին:

Եթե որեէ այցով մեկնում է Հայաստանի համայնքներից մեկը, պարտադիր ցուցադրաբար այցելում է տեղի եկեղեցին, մոմ վառում, խաչակնքվում... Երեւույթն ինքնին որեւէ արտառոց բան չի պարունակում, այդպիսի պահվածք պետք է ունենա յուրաքանչյուր հավատավոր մարդ: Սակայն Սերժ Սարգսյանի մոտ, չգիտես ինչու, դա օգտագործվում է շահադիտական նպատակներով` ծառայեցվելով վերջինիս PR-ին: Շաբաթ օրն էլ Սերժ Սարգսյանը իր ազգանվանակցի` Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ այցելեց Սբ.Սարգիս եկեղեցի` մասնակցելու Զատկին նախորդող ճրագալույցի պատարագին, որը մատուցում էր առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջինս, ի դեպ, «քիփ» հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, ավելին` անթաքույց ակնածանք է տածում նրա նկատմամբ այն աստիճան, որ ժամանակ առաջ տեղի ունեցած մասսայական միջոցառումներից մեկի ժամանակ եւ առանց իր կրած վեղարի պատկառանքի աստիճանը հարգելու Սերժ Սարգսյանի գլխին էր պահել անձրեւանոցը` ընկերոջը թրջվելուց պաշտպանելու համար: Նույն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին էր վերապահված իր զգայացունց «մուտքի խոսքով» ՀՀԿ «դարակազմիկ» համագումարը բացելու պատիվը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու: «Անցյալը անցած է եւ վերադարձ չունի, անցյալով ապագա չի կարելի կառուցել. ով այդպես է մտածում, ընկել է երեւակայության գիրկը: Անցյալը պետք է հարգել, դասեր քաղել, բայց ապագան կառուցվում է ներկայով»` ահա այսպիսի քաղաքական ելույթ ունեցավ առաջնորդական փոխանորդն ու այդ պահին հարթակում նստած Սերժ Սարգսյանի ուսին թփթփացնելով` իջավ: Ի դեպ, Հարության տոնի ժամանակ էլ, երբ Կճոյանը մարգարեի կեցվածք ընդունած մոտեցավ ողջագուրվելու Սերժ Սարգսյանի հետ, վերջինս մի պահ մոռացավ հոգեւորականի հետ շփվելու ընդունված կարգն ու ակամա թփթփացրեց Կճոյանի թիկունքին: Տիգրան Սարգսյանը, սակայն, Կճոյանի հետ ողջագուրվելիս իրեն ավելի խոնարհ պահեց, հավանաբար այն պատճառով, որ դեռ չի հասցրել առանձնակի «քիփանալ» վերջինիս հետ: Ի դեպ, մի անգամ խմբագրություն էր զանգահարել մեր ընթերցողներից մեկն ու իր վրդովմունքն էր հայտնում, մոտավորապես այսպես` խնդրում եմ ձեր թերթի միջոցով փոխանցեք Հրանտ Թոխատյանին, որ անհարմար է, թող հեգեւորականի շորերը հանի ու քիչ պտտվի Սերժ Սարգսյանի շուրջը: Պարզվում է` մեր ընթերցողը Տ.Նավասարդ Կճոյանին նմանեցրել էր Հրանտ Թոխատյանին: Մանավանդ` ՀՀԿ համագումարի արտիստիկ ելույթից հետո: Մենք ցրեցինք նրա շփոթմունքը: Հ.Գ.Դեռ մինչ նախագահական ընտրությունները իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակելու ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ով այդ պաշտոնն ստանձնելու է ընդամենը երկու ամսով, որից հետո էստաֆետը, ըստ նախանշված սցենարի, փոխանցելու է Ռոբերտ Քոչարյանին: Ու քանի որ Քոչարյանի` վարչապետ նշանակվելու հավանականությունը Սերժ Սարգսյանն այս էլ երկու անգամ բացառում է (առաջին անգամ նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ` կառավարության հարցուպատասխանին հաջորդած բրիֆինգի ժամանակ, ասելով` «Ես այդպիսի ցանկություն նախագահի մոտ չեմ տեսնում», իսկ վերջին անգամ ինտերնետով ու հեռախոսով քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին պատասխանելիս` նկատելով, թե եթե այդպիսի մտադրություններ լինեին, ապա ինքն ու Քոչարյանը «ազնվորեն» կհայտարարեին այդ մասին, ինչպես ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու նորընտիր նախագահ Դ.Մեդվեդեւը), սցենարի երկրորդ արարը կարծեք ժամանակավրեպ է դառնում: Եվ հետո, եթե «միակ տղամարդը» «ազնվորեն» չի արտահայտվել իր` վարչապետ դառնալու նկրտումների մասին, եւ այդ մասին «ազնվորեն» հայտարարում է նաեւ Սերժ Սարգսյանը, ապա հետագայում Քոչարյանի վարչապետ դառնալու դեպքում Սերժ Սարգսյանը չէ, որ կմեղադրվի անազնվության եւ կամ իր` տղամարդու տված խոսքի տերը չլինելու մեջ: Պարզ է, թե ով: Այդ է պատճառը, որ ազնիվ մղումներից ելնելով Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է «մանրից» հող նախապատրաստել Տիգրան Սարգսյանի վարչապետության համար, թեկնածու, որը իր գործի հմուտ վարպետ է, եւ որին հաջողվեց վերջին երկու տարիներին իր դիրիժորության տակ պահել դոլար-դրամ փոխարժեքի տատանումները եւ այսկերպ բալանսի բերել «տերերի» ֆինանսական դրությունը: Ուստի եւ պատահական չէ, որ ԿԲ նախագահի ոտնամուտը մեծ քաղաքականություն, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի «ձեռի տակ» աշխատելու շրջափուլ, սկսվեց հոգեւոր օջախ այցելելով, այն էլ Զատկին նախորդած ճրագալույցի տոնին եւ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության ներքո: Բայց Տիգրան Սարգսյանը վարչապետ է դառնալու Տիգրան Թորոսյանից հետո, ով մի երկու ամիս պաշտոնավարելուց հետո կմեկնի որեւէ երկիր` որպես դեսպան:
- Հ.Մելիքսեթյան
Քննարկում
sa.ka@mail,ru գրել է:
եթե սերժը եկեղեցի չգնար ասելուեյիգ թե անհավատ թուրֆե,բայց ինչ աբիժնիկ բամբասկոտ տունքանդող պոռնիկներեք լրագրողներտ,ինչիտակասես կպարկեք մենակ պողտան,տվարի
HAYER գրել է:
դւ ֆանտաստիկ կինոի համար լավ սցենար կգրես, ինչես գտել թերթի մեջ: ձեր նմաների գրածները որ կարդւմ եմ տպավորւթյւն է թե մի բւռ մարդ է մնացել Հայաստան, մնացածն ել կամ կոտոշավոր են, կամ պոզավոր, կամ պոչավոր: մոռանւմ եա վոր 21րորդ դարւմ եք..............դժբախտներ
Հայ գրել է:- sa.ka@mail,ru
եթե սերժը եկեղեցի չգնար ասելուեյիգ թե անհավատ թուրֆե,բայց ինչ աբիժնիկ բամբասկոտ տունքանդող պոռնիկներեք լրագրողներտ,ինչիտակասես կպարկեք մենակ պողտան,տվարի
Այ բ-ի տղա ,դու տեսել էս մի հատ ղարաբաղցի հավատացյալ?
Էշ էշ մենակ դուրս էս տալիս:Իհարկե անհավատ է,բայց դա իր գործն է :
Ուզում է հավատա ուզում է եկեղեցուց էլ դուրս չգա:
Նրան այսօր մեղադրում են ոչ թե անհավատ լինելու ,այլ բ-ի տղա լինելու մեջ:
ինչպես և քեզ:- sa.ka@mail,ru
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

