ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
- Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ լուսաբացը դիմավորել ու գլուխը բարձին դնել նրան սեւացնելու, անցյալը հիշեցնելու, նրա վերադարձի վտանգավոր դրդապատճառներ բացահայտելու տքնաջան աշխատանքով:

Բանն այն չէ, որ նրանք իրենց ոչ հատուկ իմաստնությամբ հասկացան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերքսանմեկյան ելույթից իսկ իշխանությունը Հայաստանում վերստին անցավ առաջին նախագահի ձեռքը, քանի որ իշխանությունը նրանն է, ում խոսքը համոզիչ է հասարակության համար, ոչ թե նրանը, ով կարող է արձակել հանցագործին ու խաչել անմեղին: Թեեւ պետք չէ բացառել, որ եթե ոչ իմաստնությամբ, ապա բնազդով գոնե նրանք հասկացան, որ իշխանության տերն այլեւս Լեւոն Տեր-Պետրոսյանն է, հետեւաբար նրան պետք է քննադատել: Եթե իմաստնությունը եղել է այդ քաղաքական պլեադայի թույլ տեղը, ապա բնազդը նրանց մոտ միշտ եղել է գերզարգացած: Մյուս կողմից, սակայն, նրանք եթե նույնիսկ ինչ-որ առումով ունեն ներքին կողմնորոշիչներ եւ խթանիչներ, միեւնույն է, դրանցով նրանք առաջնորդվում են միայն այն ժամանակ, եթե չկա արտաքին պատվեր, այսինքն` իշխանական համակարգի ցուցում: Հետեւաբար դժվար է ասել, թե արդյոք իշխանական համակարգի ցուցումո՞վ, թե՞ ինքնապահպանության բնազդով էին այդ գործիչները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից առաջ ընկղմվել էին խոր հիասթափության ու անդառնալի հուսահատության գիրկը, լծվել նրան փնովելու, ինչպես հետո պարզվեց, անիմաստ ու անարդյունք աշխատանքին: Խնդիրն այն է, որ ինքնապահպանության բնազդն էլ Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին եւ էլի շատերին ստիպում էր հանդես գալ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Չէ՞ որ նա իր վերադարձով ուղղակի ստվերեց այդ գործիչների հանրությանը: Մինչդեռ նրանք խորհրդարանական կատարելապես ձախողված ընտրություններից հետո հույս ունեին, որ գոնե նախագահական ընտրություններում իշխանություններն իրենցից մեկին անպայման կվերակենդանացնեն` արժանացնելով Սերժ Սարգսյանի «սիրելի» մրցակից լինելու պատվին: Եվ ահա գալով եւ հստակ չափորոշիչներ սահմանելով ընդդիմադիր ուժի համար` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական հմտությամբ ուղղակի միանգամից նոկդաունի ենթարկեց նախկին ընդդիմադիրներին, որոնք, ինչպես եւ իշխանությունները, անկարող եղան որեւէ քաղաքական բան հակադրել այդ մրցակցությանը, ձեռնամուխ լինելով ընդամենը բանսարկության: Շատերը գուցե զարմանան, թե իսկ ինչի համար է պետք նորից վերհիշել այդ ամենը, որը կարծես թե արդեն դարձել է պատմություն, թեեւ դեռ բավական թարմ: Բանն այն է, որ այն ուժերը, որոնք ոչ վաղ անցյալում, եւ ինչու ոչ` նաեւ այսօր, քափ ու քրտինք կտրած առիթը բաց չեն թողնում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղակի կամ անուղղակի փնովելու եւ հանրության շրջանում նրա հեղինակությանը հարվածելու համար, եթե ունենային փոքր-ինչ մտածելու եւ տրամաբանելու ունակություն, ինչը քաղաքական գործչի առաջին հատկանիշներից մեկը պետք է լինի, ապա փնովելու փոխարեն, Լեւոն Տեր-Պետրոսյանին պետք է մեծ շնորհակալություն հայտնեին: Այն, որ իրենք պետք եկան իշխանությանը, որ իրենց կրկին վերադարձրին իշխանական կերակրատաշտի մոտ, որ Արթուր Բաղդասարյանը նորից պաշտոն ունեցավ, Հեղինե Բիշարյանը` «Ռենջ Ռովեր» մեքենա, որ Արտաշես Գեղամյանը դհոլի պես դատարկությունից վերածվեց «հայրենասերի», որ Դաշնակցությունը կարողացավ ազատվել ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն քաղաքական տրանսսեքսուալությունից եւ հստակ քաղաքական սեռ ձեռք բերել` որպես իշխանություն, գրեթե բացառապես տեղի ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի շնորհիվ: Եթե չլիներ առաջին նախագահն իր գլխավորած հզոր ժողովրդական շարժման ալիքով, ապա Սերժ Սարգսյանը հիմա վաղուց արդեն այդ վերոհիշյալ քաղաքական պլեադային ուղարկել էր վաստակած թոշակի, թեկուզ միայն այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես չլինի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն: Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքականության միջոցով իշխանություններին ստիպեց, որ թեկուզ ձեւական, որ թեկուզ հասարակության շատ չնչին մասին ներգրավող, բայց այնուամենայնիվ կոալիցիա ձեւավորվի, ոչ թե միահեծան «Հանրապետական» իշխանություն: Իսկ այն, որ իշխանական պլանները հենց այդպիսին էին` վկայում էին նախընտրական հայտարարությունները, որոնցով Սերժ Սարգսյանին վերագրում էին մինչեւ 70 տոկոս ձայն, ինչը ուղիղ այնքան է, ինչքան քառակողմ կոալիցիային է վերագրվում պաշտոնապես: Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առումով արդեն իսկ Հայաստանը փրկեց ֆորմալ միահեծանությունից, որին ձգտում էր «Հանրապետական» կուսակցության ամբողջ վերնախավը` տարված խորհրդարանական ընտրությունները հանգստությամբ ու անարգել մարսելու հանգամանքով: Մյուս կողմից` իհարկե վատ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական վերադարձով արհեստականորեն երկարացրեց այդ գործիչների քաղաքական կյանքը: Սակայն դա էլ թերեւս անհրաժեշտ էր նրա համար, որ այդ գործիչները հանրության համար բացահայտվեին վերջնականապես: Այդ իսկ պատճառով էր պետք, որ նրանք դեռ շարունակեին ապրել: Այլապես քաղաքական մահը հանրության աչքին կարող էր հերոսացնել նրանց, իսկ դա վտանգավոր էր այն առումով, որ այդպիսով մեծանում էր նրանց «հերոսական հարության» հնարավորությունն ինչ-որ մի ժամանակ, հատկապես երբ դրա կարիքն ունենային իշխանությունները: Չէ՞ որ, ըստ էության, նրանք այդ կոնտինգենտը ոչ թե ոչնչացնելու էին` որպես քաղաքական թափոն, այլ կոնսերվացնելու էին, անհրաժեշտ պահին նորից օգտագործելու համար: Հետեւաբար իշխանությունների համար ապահովելով նրանց կյանքը շարունակելու պարտադրվածությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ըստ էության կանխեց ապագայում այդ քաղաքական սպեկուլյանտների միջոցով հանրությանը կրկին մոլորեցնելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` նրանց քաղաքական կյանքը ապահովեց, նրանց իսկ քաղաքական մահը երաշխավորելու համար: Այնպես որ, երեւի թե նրանք չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհակալություն հայտնելու պատճառ, որովհետեւ սրանից հետո նրանց քաղաքական կյանքի, եւ միգուցե արդեն ոչ միայն քաղաքական, ապրած ամեն մի օրը նվաստություն է հասարակության եւ հայելու առաջ:
- Արամ Ամատունի
Քննարկում
Miamit hay գրել է:
Շատ հետաքրքիր հոդված է :
ԱԿԴ գրել է:- Miamit hay
Շատ հետաքրքիր հոդված է :
Մուրճի գոյությունը չի կարելի փաստարկել մեխի միջոցով:
Իսկ ժողովրդական բանահուսությունը ասում է «աղվեսը իր պոչին վկա է բերում»........- Miamit hay
sam գրել է:
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ
հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
maximus գրել է:
Ղարաբաղյան ցեղը 19-րդ դարում տվեց գեներալներ ,Մադաթով,Լազարեվ,ՏերՂուկասով
Ղարաբաղյան ցեղը 20-րդ դարում տվեց մարշալներ,Բաղրամյան,Իսակով,Բաբայանյան,
Ղարաբաղյան ցեղը 21-րդ դարում կտա ...ԱՎԵԼԻՆ!!!
armen a գրել է:- maximus
Ղարաբաղյան ցեղը 19-րդ դարում տվեց գեներալներ ,Մադաթով,Լազարեվ,ՏերՂուկասովՂարաբաղյան ցեղը 20-րդ դարում տվեց մարշալներ,Բաղրամյան,Իսակով,Բաբայանյան,
Ղարաբաղյան ցեղը 21-րդ դարում կտա ...ԱՎԵԼԻՆ!!!
Ո՛չ,ղարաբաղյան ցեղը 21-րդ դարում արդեն ՏՎԱ՛Լ ա !!!
Ռօբիկ ա տվալ,
Սեռջիկ ա տվալ...
Լավ չի, քէ մատաղ, 21-րդ դարի մեծ "վոին"ներին մռանում էս ...
.- maximus
sam գրել է:- maximus
Ղարաբաղյան ցեղը 19-րդ դարում տվեց գեներալներ ,Մադաթով,Լազարեվ,ՏերՂուկասովՂարաբաղյան ցեղը 20-րդ դարում տվեց մարշալներ,Բաղրամյան,Իսակով,Բաբայանյան,
Ղարաբաղյան ցեղը 21-րդ դարում կտա ...ԱՎԵԼԻՆ!!!
Հիմա չհասկացանք, դուք Հա՞յ էք, թէ՞ ղարաբաղյան ցեղ ?
.- maximus
Vahan գրել է:- haj
Ռոբերտն ու Սերժը ստեղծել են 150 հազարանոց բանակ,Ռուսաստանից հակաօդային պաշտպանություն, ասում են գրաված տարածքները չենք տա:Լևոն թուրքո-ջհուդը ասում է կրճատել բանակըմինչև 10 հազար,գրաված տարածքները տալ:ԵՎ նրա հետևից գնում 300 հազար թաքնված
թուրքո-ջհուդ, կամ 150 հազար թուրքո-ջհուդ և 150 հազար անուղեղ հավեր:
կարճր ճիշտ մեկնաբանություն. շնորհակալություն- haj
Vahan գրել է:- sam
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
sam դու մխեցիր- sam
SA գրել է:
ռոբիկն ու սերժիկը չեն ստեղծել 150 հազարանոց բանակ:Էտ հայ ժողովուրդն ա ստեղծել 55 հազարանոց բանակ,որից 20 հազարը սպայական կազմն է մեկ էլ ոստիկանական զորքերը:Սպայական կազմի մեծ մասը (բարձրագույն սպայական կազմը) եկել են Ղարաբաղից ,ու հիմա խախտելով սաղ օրենքները, կատարում են սերժիկի ու ռոբիկի հրամանները:Ղարաբաղից են եկալ համել կառավարական ու օրենսդիր համարյա բոլոր անդամները:Սրանք սաղ ռոբիկի ու սերժիկի բարեկամներն ու ընգերներն են:Էսրանք ու Ղարաբաղցին (Ղարաբաղի ժողովուրդը)տարբեր բաներ են:Գլխավոր դատավորները,մլիցեքի ու բանակի հրամանատարները ու սաղ մեց պաշտոն ունեցողները սերժիկի ու ռոբիկի մարդիկ են ու կատարում են սերժիկի ու ռոբիկի սաղ հրամանները:Հայաստանի 80 տոկոսը Լևոնին ընդհունում են,որպես նախագահ:ՈՒ տենց էլ պետք ա լիներ, եթե ընտրություն անցկացողները ու օրենսդիր մարմինը լինեին ազնիվ ու, ոչ թե սերժիկի ու ռոբիկի կողմից:Սահմանադրական դատարանը ու դատավորնորը ընդհունեցին անօրինական ընտրությունները:սերժիկի ու ռոբիկի մաֆիան ենքան փող ծախսեց ընտրություննորը կեղծելու վրա ,որ հիմա Հայաստանու ամեն ինչ արհեստական թանգացրել են ,որ իրանց ծախսերը հանեն ուհլը համ էլ փող աշխատեն:Արտասահմանից Հայաստան ապրանք բերողները սերժիկի ու ռոբիկի մարդիք են ,բացի իրանցից ով ,որ փորձել ա բերի սպանել կամ էլ վախցրել են: ՈՒ տենց իրանք ինչ գին ուզում են դնում են ապրանքների վրա :Տենց թալանեւմ են ժողովրդին:
Օպերայի միտինգների ժամանակ ամենաշատը մասնեկցել ա 400-450 հազար մարդ:ՈՒ էտ եղելա են օրը ,երբ սերժիկը ստիպողաբար ժողովրդի մի մասին ավտոբուսներով տարել էր հրապարակ ու մարդիկ հրապարակից փախնելով գալիս էին Օպերա:Իսկ մարտի 1-ին քաղաքապետարանի մոտ եղել ա մօտ 600 հազար մարդ:
Артур գրել է:- SA

հայեր ես ճեզ ինչա եղել, խելագառվել եք իրար միսեք ուտում, ենքան դրանով կզբաղվեք միոր ել աչքերներտ կբացեք կտեսնեք թուրքն ու ադրբեջանցին դռներիտ կանգնացեն վեռջ տվեք
Հայ ազգը ոչ Սեռժովա սկվում կամ վերջանում ոչ էլ Լեվոնով
մեր բոլորս մեկ էնք ու մեր եղբայրները ուս ուսի տված պայքարեցին Արցախի և Հայաստանի ազատության համար, ու նրանց հայացքները ձեզ են հառած, իսկ դուք իրար եք ուտում- SA
ԱԿԴ գրել է:- Артур
հայեր ես ճեզ ինչա եղել, խելագառվել եք իրար միսեք ուտում, ենքան դրանով կզբաղվեք միոր ել աչքերներտ կբացեք կտեսնեք թուրքն ու ադրբեջանցին դռներիտ կանգնացեն վեռջ տվեք
Հայ ազգը ոչ Սեռժովա սկվում կամ վերջանում ոչ էլ Լեվոնով
մեր բոլորս մեկ էնք ու մեր եղբայրները ուս ուսի տված պայքարեցին Արցախի և Հայաստանի ազատության համար, ու նրանց հայացքները ձեզ են հառած, իսկ դուք իրար եք ուտում
ԱՊՐԵՍ............- Артур
Տաթև Արշակունի գրել է:- Vahan
կարճր ճիշտ մեկնաբանություն. շնորհակալություն
Նախ Լևոնն ասաց "ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿԻ",եթե ուշադիր էիք, հակամարտության կարգավորումից հետո: Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ մեծաքանակ զորք ունենալու, ինչ մնում է ռուսական հակաօդային բազային, ապա սերժն ու ռոբը Հայաստանը հասցրին նրան, որ ռուսական 8-րդ կարգի ինչ-որ չինովնիկ իրեն թույլ է տալիս ասել, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Իսկ բանակը սեժին ու ռոբին պետք է սեփական հետույքը պահպանելու համար: Ինչով էլ արդեն բավականին ժամանակ է զբաղված են հայոց բանակի զինվորներն ու հայ ոստիկանները: Ինչ մնում է Ղարաբաղը կամ գրաված տարածքները հանձնելուն,ապա կարդացեք ՄԱԿ-ի վերջին բանաձևը, որտեղ հստակ նշված է, ու Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի ոչ միայն գրաված տարածքներից, այլ նաև Ղարաբաղից, հիմա ով խելք ունի թող մտածի, թե ով է ծախում Ղարաբաղը: Լևոնը, որ ուզենար ծախել, այդքան չէր չաչարվի այն ազատագրելու համար....- Vahan
irina գրել է:- Տաթև Արշակունի
Նախ Լևոնն ասաց "ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿԻ",եթե ուշադիր էիք, հակամարտության կարգավորումից հետո: Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ մեծաքանակ զորք ունենալու, ինչ մնում է ռուսական հակաօդային բազային, ապա սերժն ու ռոբը Հայաստանը հասցրին նրան, որ ռուսական 8-րդ կարգի ինչ-որ չինովնիկ իրեն թույլ է տալիս ասել, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Իսկ բանակը սեժին ու ռոբին պետք է սեփական հետույքը պահպանելու համար: Ինչով էլ արդեն բավականին ժամանակ է զբաղված են հայոց բանակի զինվորներն ու հայ ոստիկանները: Ինչ մնում է Ղարաբաղը կամ գրաված տարածքները հանձնելուն,ապա կարդացեք ՄԱԿ-ի վերջին բանաձևը, որտեղ հստակ նշված է, ու Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի ոչ միայն գրաված տարածքներից, այլ նաև Ղարաբաղից, հիմա ով խելք ունի թող մտածի, թե ով է ծախում Ղարաբաղը: Լևոնը, որ ուզենար ծախել, այդքան չէր չաչարվի այն ազատագրելու համար....
- Տաթև Արշակունի
VAN գրել է:- Տաթև Արշակունի

Ես չգիտեի որ Արշակունիներն էլ են հրեա եղել ՄԱԿով որ շարժվես ետ հնչեղ և գողացված անունդ որ ռումբի թվից են կողմ կորած ա եղել կդառնա օղլիով մի բան ինչ ՄԱԿ մակը եթե ասի վարտիքդ իջեցռւ կիջեցնե՞ս բոլորդ ուզում եք ձեր կենդանության օրոք կայֆեր անեք դուք թքած ունեք մեր երեխաների ապագայի և ղարաբաղյան պատերազմում ,որը լեվոնին առաջ բերեց,ընկած զոհեռի վրա մակը ,եվրոմիությունը դրանք հրեական կազմակերպություններ են խելոք չմնաք ֆինանսները կկտրեն դրա համար արաբների հետ լավ եղեք մեր թշնամո բարեկամը մեր բարեկամն է այնքան ֆինանս կա ինչքան ուզեք չինաստան ,հնդկաստան իսկ եվրոմիությունը շուտով կդառնա ռուսաստանի վասալը որ ցրտից չսառչի կարելի ա անվերջ գրել բայց օգուտ չկա ինչպես երևում է- Տաթև Արշակունի
Հայեր միացեք գրել է:- SA
ռոբիկն ու սերժիկը չեն ստեղծել 150 հազարանոց բանակ:Էտ հայ ժողովուրդն ա ստեղծել 55 հազարանոց բանակ,որից 20 հազարը սպայական կազմն է մեկ էլ ոստիկանական զորքերը:Սպայական կազմի մեծ մասը (բարձրագույն սպայական կազմը) եկել են Ղարաբաղից ,ու հիմա խախտելով սաղ օրենքները, կատարում են սերժիկի ու ռոբիկի հրամանները:Ղարաբաղից են եկալ համել կառավարական ու օրենսդիր համարյա բոլոր անդամները:Սրանք սաղ ռոբիկի ու սերժիկի բարեկամներն ու ընգերներն են:Էսրանք ու Ղարաբաղցին (Ղարաբաղի ժողովուրդը)տարբեր բաներ են:Գլխավոր դատավորները,մլիցեքի ու բանակի հրամանատարները ու սաղ մեց պաշտոն ունեցողները սերժիկի ու ռոբիկի մարդիկ են ու կատարում են սերժիկի ու ռոբիկի սաղ հրամանները:Հայաստանի 80 տոկոսը Լևոնին ընդհունում են,որպես նախագահ:ՈՒ տենց էլ պետք ա լիներ, եթե ընտրություն անցկացողները ու օրենսդիր մարմինը լինեին ազնիվ ու, ոչ թե սերժիկի ու ռոբիկի կողմից:Սահմանադրական դատարանը ու դատավորնորը ընդհունեցին անօրինական ընտրությունները:սերժիկի ու ռոբիկի մաֆիան ենքան փող ծախսեց ընտրություննորը կեղծելու վրա ,որ հիմա Հայաստանու ամեն ինչ արհեստական թանգացրել են ,որ իրանց ծախսերը հանեն ուհլը համ էլ փող աշխատեն:Արտասահմանից Հայաստան ապրանք բերողները սերժիկի ու ռոբիկի մարդիք են ,բացի իրանցից ով ,որ փորձել ա բերի սպանել կամ էլ վախցրել են: ՈՒ տենց իրանք ինչ գին ուզում են դնում են ապրանքների վրա :Տենց թալանեւմ են ժողովրդին:
Օպերայի միտինգների ժամանակ ամենաշատը մասնեկցել ա 400-450 հազար մարդ:ՈՒ էտ եղելա են օրը ,երբ սերժիկը ստիպողաբար ժողովրդի մի մասին ավտոբուսներով տարել էր հրապարակ ու մարդիկ հրապարակից փախնելով գալիս էին Օպերա:Իսկ մարտի 1-ին քաղաքապետարանի մոտ եղել ա մօտ 600 հազար մարդ:
MANVEL
HAYER MIACEQ MI BAN MTACEQ MI XELACI BAN ASEQ ANENQ TO SS RK HERANAN
Հարգելի Հայրենակիցներ:
Ես կփորձեմ շարադրել Հայ ազգի փրկության իմ տեսակետը:
Ամենեվին չեմ հավակնում լինել վերջին ատյանի ճշմարտությունը:
Փորձենք միասին ելքեր փնտրել:
Դժբախտաբար հայերից շատերը փորձում են բարոյականություն ,
հանդուրժողականություն քարոզել :Նրանց մի մասն իսկապես ազնիվ
մարդիկ են ,բայց շատերը իշխանության հրամանն են կատարում:
Այսօր իշխանությունների համար ամենից վտանգավորը հենց այն ազնիվ
մարդիկ են ,որոնք չեն սատարել Լեվոնին ,բայց այսօր հայտարարում են ,
որ Քոչարյանական Ռեժիմը Հանցավոր է և պիտի կանգնի արդար դատի առաջ:
Սակայն միայն հայտարարություններով և անիմաստ միտինգներով ,
ինչպես նաև ժողովրդին անտեղի ծեծ ու ջարդի տանելով ոչինչի չենք հասնի:
Ի վերջո, որն է մեր նպատակը?
Եթե միայն իշխանության մի խումբ սրիկաներին մի այլ խմբով փոխելն է ,
ապա Հայ ազգը դրանից ոչինչ չի շահի:
Մենք պետք է կառուցենք ժամանակակից Հզոր երկիր,
ազատ և իրենց հայրենիքով հպարտ քաղաքացիներով:
Անհրաժեշտ են համակարգային և արմատական փոփոխություններ:
Ամենից արաջ պետք է Հայ ժողովուրդը պայքարի արդարության համար,
արդարություն ամեն տեղ , տանր ,փողոցում,աշխատանքի տեղում:
1.Հայկական պետության հիմքում պիտի դրվի
սոցիալական արդարության սկզբունքը:
Մնացաց ԲՈԼՈՐ անարդարությունները գալիս են սոցիալականից:
Հայաստանը աղքատ երկիր է,ոչ Ամերիկա է ,ոչ էլ Ռուսաստան ,որպեսզի
իրեն թույլ տա ունենալ միլիարդատերեր և միլիոնատերեր ,
որոնք իրենց հարստությունը դիզել են բացահայտ կամ թաքնված թալանի միջոցով ,այն դեպում, երբ ժողովրդի մեծ մասը ընչազուրկ է:
Մոտակա 10 տարիներին պետությունը պետք է իր ձեռքը վերցնի
առևտրի ոլորտը ,քանի որ դժբախտաբար մեր ապաշնորհ ղեկավարների
մեղքով ,ներկայի և անցյալի, Հայաստանը չունի ավելու լուրջ
եկամտի աղբյուր:
ԵՎ եթե կան ձեռներեց մարդիկ ,որոնք իսկապես կարող են լուրջ
գործ ձեռնարկել ,այլ ոչ թե օգտվել առևտրի իրենց մենաշնորհից և
թալանել ժողովրդին,նրանց կանաչ ճանապարհ:
Պետք է սահմանափակվի նախագահի իշխանությունը:
Ոստիկանությունը և ազգային անվտանգության համակարգը պետք է
դուրս բերվի նախագահի անմիջական ենթակայությունից:
Եվ այդ պաշտոնները պետք է ընտրովի լինեն:
Նախագահի ենթակայության տակ ուժային կառույցներից
պետէ մնա միայն բանակը և ոչ մի ներքին զորքեր:
Երկու խոսք այն մասին ,թե ինչպես կարող է ժողովուրդն
ազատվել իրեն ոչ հնազանդ շխանություններից:
Այստեղ սխալմունք չկա ,խոսքը հենց ժողովրդին ոչ հնազանդ
իշխանությունների մասին է և ոչ թե ընդհակառակը:
Ամբողջ Հայաստանում պետք է ստեղծվեն փոքր խմբեր ,5-10 անդամով:
խմբի բոլոր անդամները պետք է անձամբ ճանաչեն իրար ,
ցանկալի է երկար տարիներ :
Խումբը պետք է ուենա ներկայացուցիչ,բայց ոչ ղեկավար:
Ներկայացուցիչը մշտական պաշտոն չի և կաևող է փոխվել:
Ներկայացուցիչը կարող է կապ հաստատել մի այլ խմբի
ներկայացուցիչի հետ, որին անձամբ ճանաչում են իրենց խմբի
առնվազն երկու անդամներ:
Տարբեր խմբերի մեջ չպետք է լինի ոչ մի ուղղահայաց ենթակայություն:
Նրանք կարող են միայն խորհրդակցել իրար հետ ,բայց ոչ կատարել
մեկր մյուսի հրամանը:
Հայաստանում պետք է ստեղծվեն 10-15 հազար այսպիսի խմբեր:
Այս խմբերը պետք է պայքարեն արդարության համար,
բոլոր հարցերում ,սկսած թաղապետերի ու գյուղապետերի
անօրինականություններից ,վերջացրած պատգամավորների
ու ոստիկանների ու իշխանավորների անօրինականություններով և
պետք է ստիպեն բոլորին արդար որոշումներ կայացնել:
Անարդարություն կատարած բոլոր ,որոնք կխոստովանեն ,
չեն շարունակի նոր մեղքեր գործել, կքավեն իրենց մեղքը:
Մյաւսները պետք է պատժվեն:
Չպետք գնալ բացահայտ ընդհարումների ,ընդհակառակը ,
ալս բոլորի իմաստը միայն անարյուն իշխանափոխությունն է ,
սակայն պետք է հասկացնել անարդար վարվողին ,որ նա
մենակ չի ապրում և եթե շատ հղպացածներ իրենց շրջապատել են
գլուխները սափած հաստավզերով,փիկնապահեւով, ապա պետք է
այդ հաստավզերին հասկացնել ,որ իրենց պաշտպանող չի լինի :
Պետք է սկսել ներքևի օղակներից այլ ոչ թե վերևի:
Ձուկը գլխից է հոտում ,բայց մաքրում են պոչից:
Մի շատ կարևոր հանգամանք:
Ոչ մի կին չպետք է ներգրավվի այդ խմբերի մեջ:
Հայ կանայք պետք է հեռու մնան և ամոթ է եթե
հայ տղամարդիկ դա թույլ տան:
Ապրիլի 24-ին Հայ ժողովուրդը պիտի հայտարարի,
որ ստղծվել են առնվազն 10000 խմբեր:
Դրանից հետո հավատացեք, մեր ազգը
շատ կարճ ժամանակում կհաղթահարի այս խորը ճգնաժամը:- SA
Մարդ գրել է:- maximus
Ղարաբաղյան ցեղը 19-րդ դարում տվեց գեներալներ ,Մադաթով,Լազարեվ,ՏերՂուկասովՂարաբաղյան ցեղը 20-րդ դարում տվեց մարշալներ,Բաղրամյան,Իսակով,Բաբայանյան,
Ղարաբաղյան ցեղը 21-րդ դարում կտա ...ԱՎԵԼԻՆ!!!
Մարդ գրել է:
Ես մի ռեպլիկ էի գրել Ազատ Արցախ -ում տպված Քոչարյանի տված
հարցազրույցի վերաբերյալ :
Ահա այն:
Ես վերևի հադվածը չեմ կարդացել ,չգիտեմ էլ ինչի մասին է,բայց համոզված եմ , որ հերթական էշությունը պիտի դուրս տված լինի ,
քանի որ նրա մտավոր ընդունակությունները այդ մակարդակի են:
Խոսքս ուրիշ բանի մասին է:
Ահա մի շաբաթ է ,ես հարց եմ ուղղել արցախահայությանը և
ոչ մի պատասխան չեմ ստացել : Նորից եմ կրկնում:
Կարող եք նշել Արցախի որևէ լրատվամիջոց ,որտեղ ինչ որ մեկը ,
թեկուզ մի անգամ ,քննադատվել է ,էլ չեմ ասում հայհոյել է ,
Քոչարյանի կազմակերպած սպանդը Երեվանում :
Քանի որ նորմալ մարդը Քոչարյանի անունը տալուց հետո
միայն պիտի ուզենա նրան հայհոյել ամենավերջին բառերով:
Եթե գոն այդպիսի մի հրապարակում կա ,ինձ ցույց տվեք դրա տեղը:
Իսկ եթե չկա ,ուրեմն ...
Մի ոմն,որ ստորագրել էր "դաշնակ"
ինձ հետևյալն է պատասխանել:
Արցախի լրատվամիջոց չկա որ Քոչարյանին քննադատած լինի:Իսկ եթե ուզում ես Քոչարյանին քննադատող լրատվամիջոց գտնել-մտիր թուրքական եվ ադրբեջանական ցանկացած կայք:Թուրք-ադրբեջանական կայքերում են հենց հայհոյում նրան ամենավերջին բառերով:
Ահա իմ պատասխան խոսքը:
Պարոն դաշնակ
պատասխանիցդ հետևյալ եզրակացության եկա:
1.Դու համձայնվել էս ,որ Քոչարյանը միայն էշություն դուրս տված կլինի:
2.Ընդունել էս նրա մտավոր ընդունակության մասին իմ կաևծիքը:
3.Հայտարարել ես ,որ արցախում չկան ազնիվ մարդիկ,
քանի որ նույնիսկ մի քննադատություն չի եղել:
4.Համաձանվել էս, որ "ուրեմն ..." բազմակետերի փոխարեն
պիտի լինեին համապատասխան բառեր:
Հասկանալի է ,պարոն դաշնակ ,որ դու չէիր կարող բացահայտ
համաձայնվել ինձ հետ:Դրա համար համարձակությունդ չի հերիքել:
Բայց դա առայժմ ներելի է որպես դաշնակի ,բայց ոչ որպես Հայ մարդու:
Միայն մի հարց ունեմ քեզ:
Ես թուրքերեն չգիտեմ :
Կարող էս ինձ ասել, թե թուրքերը ինչի համար են Քոչարյանին հայհոյում?
Եթե ղարաբաղյան պատերազմի համար ,դա մի բան է:
Իսկ եթե մարտի 1-ի Երևանյան սպանդը կազմակերպելու համար ,
դա մի ուրիշ բան:
Վերջին դեպքում Հայ ժողովուրդը ամբողջաւթյամբ միացել է նրանց:
Հայ ժողովրդի մեջ չեն մտնում իշխանությունները,
բոլոր մակարդակների վրա ,սկսած Նախագահից ու
Սահմանադրական դատարանից, վերջացրած թաղապետերով ինչպես նաև
բոլոր թափթփուկները և պնակալեզները:- maximus
maco գրել է:- SA
ռոբիկն ու սերժիկը չեն ստեղծել 150 հազարանոց բանակ:Էտ հայ ժողովուրդն ա ստեղծել 55 հազարանոց բանակ,որից 20 հազարը սպայական կազմն է մեկ էլ ոստիկանական զորքերը:Սպայական կազմի մեծ մասը (բարձրագույն սպայական կազմը) եկել են Ղարաբաղից ,ու հիմա խախտելով սաղ օրենքները, կատարում են սերժիկի ու ռոբիկի հրամանները:Ղարաբաղից են եկալ համել կառավարական ու օրենսդիր համարյա բոլոր անդամները:Սրանք սաղ ռոբիկի ու սերժիկի բարեկամներն ու ընգերներն են:Էսրանք ու Ղարաբաղցին (Ղարաբաղի ժողովուրդը)տարբեր բաներ են:Գլխավոր դատավորները,մլիցեքի ու բանակի հրամանատարները ու սաղ մեց պաշտոն ունեցողները սերժիկի ու ռոբիկի մարդիկ են ու կատարում են սերժիկի ու ռոբիկի սաղ հրամանները:Հայաստանի 80 տոկոսը Լևոնին ընդհունում են,որպես նախագահ:ՈՒ տենց էլ պետք ա լիներ, եթե ընտրություն անցկացողները ու օրենսդիր մարմինը լինեին ազնիվ ու, ոչ թե սերժիկի ու ռոբիկի կողմից:Սահմանադրական դատարանը ու դատավորնորը ընդհունեցին անօրինական ընտրությունները:սերժիկի ու ռոբիկի մաֆիան ենքան փող ծախսեց ընտրություննորը կեղծելու վրա ,որ հիմա Հայաստանու ամեն ինչ արհեստական թանգացրել են ,որ իրանց ծախսերը հանեն ուհլը համ էլ փող աշխատեն:Արտասահմանից Հայաստան ապրանք բերողները սերժիկի ու ռոբիկի մարդիք են ,բացի իրանցից ով ,որ փորձել ա բերի սպանել կամ էլ վախցրել են: ՈՒ տենց իրանք ինչ գին ուզում են դնում են ապրանքների վրա :Տենց թալանեւմ են ժողովրդին:
Օպերայի միտինգների ժամանակ ամենաշատը մասնեկցել ա 400-450 հազար մարդ:ՈՒ էտ եղելա են օրը ,երբ սերժիկը ստիպողաբար ժողովրդի մի մասին ավտոբուսներով տարել էր հրապարակ ու մարդիկ հրապարակից փախնելով գալիս էին Օպերա:Իսկ մարտի 1-ին քաղաքապետարանի մոտ եղել ա մօտ 600 հազար մարդ:
կորի է,մեծ,մեծ մենակ խոսեք,ժողովրդին թողաք բանակից կփաղչի,Լևոնին էլ մնար բոլորը հետ կտար,մենակ իրեն փող մնար,էդ ժողովուրդն էլ սովածու խավար կնստեր:- SA
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում