
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
- Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում է ոչխար կամ խխունջ չլինել:

Եվ երբ կատաղեցնում է քո` մարդ լինելու համար մարդավայել պայքարը, արդեն ուզում են քո մեջ ոչ թե ոչխար, այլ գազան տեսնել: Ու հաճույքով սկսում են պատմել, թե որքան զոմբիացված էր ամբոխը տաս օր ու գիշեր, հետո սարսափով ներկայացնում, թե ինչ վայրագ քայլերի է ունակ սարսափելի ամբոխը: Եվ նույն բովանդակությամբ, նույն հույզերով, ի վերջո, նույն նպատակներով խոսում ու «վերլուծում» են քաղաքագետը, հոգեբանը, սոցիոլոգը: Եվ դու սկսում ես հասկանալ, թե ինչ տգեղ է վաճառված լինելը, լավագույն դեպքում` մասնագիտության մեջ հմուտ չլինելը:
«Ամբոխը այն խումբն է, որը ղեկավար չունի, շպրտված է իր տրամադրությունների, հույզերի «առաջնորդմանը»: Մենք ունեցանք ամբոխ, երբ ժողովուրդը մնաց առանց առաջնորդի: Չկար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ժողովուրդը ամբոխի վերածվեց: Եվ ամբոխը պահանջում էր իր ղեկավարին: Այդպիսի պայմաններում ամեն մի հիմար կարող է ջարդելու, փշրելու կոչ անել, եւ դա կաշխատի», - բացատրեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Արտակարգ դրության պայմաններում, երբ բացարձակ միտումնավորությամբ փակեցին ընդդիմության խոսքը եւ սկսեցին անարգել ու անարդար սեւացնել մարդկանց, ում ուզում էին ոչխարի կամ խխունջի, հետո էլ` գազանի դերում տեսնել, կաթիլ առ կաթիլ թույն ու մաղձ են կուտակում մարդու մեջ: «Ժողովրդի մեջ արդարության զգացողություն, պահանջ կա, նույնիսկ բնազդով է արդարության կարիք զգում, - ասում է հոգեբանը, - Գողը, մարդասպանը, երբ ֆիլմ է դիտում, բռնում է զոհի կողմը, չնայած հենց ինքը գող է կամ մարդասպան: Որպես մասնագետ` շատ սխալ եմ համարում ստեղծված իրավիճակը, երբ, փաստորեն, այսպիսի պատկեր ստացվեց` այդտեղ լռեք, մենք ենք խոսում: Հոգեբանական տեսակետից սխալ է միակողմանի քննադատությունը: Թվում է` լավ է, օգուտ է տալու, բայց իրականում ավելացնում է թշնամանքը: Բարոյական առումով էլ ճիշտ չէ, թողեք խոսեն մարդիկ: Արտակարգ դրությունը չի նշանակում, որ մի կողմը պիտի խոսի, մյուս կողմը` լռի: Այս դեպքում սկսում է «նեգատիվիզմ» կոչվող երեւույթը, երբ ինչ ասեն` հակառակն են ընկալելու: Հենց արդարության զգացողության հիմքի վրա է առաջ գալիս նեգատիվիզմը»: Սամվել Խուդոյանի համոզմամբ՝ իշխանության ռեալ պայքարն իր մեջ միշտ էլ անհանդուրժողականության տարրեր պարունակում է, եւ մենք ականատես եղանք իշխանության համար ռեալ պայքարի: - Ի՞նչ տրամադրվածություններ կային մինչեւ ընտրությունները, նախընտրական, ընտրական, ետընտրական փուլերում եւ հիմա` արտակարգ դրության պայմաններում: Մինչեւ ընտրությունները ժողովրդական տրամադրություններից ելնելով` թվում էր պարզ է, թե ում են ձայն տալու: Թվում էր` ամեն ինչ գնում է այնպես, ինչպես սցենարով գրված է: Բայց այն, ինչին այսօր ականատես ենք լինում, նախընտրական պայքարում արդեն զգացվում էր. հասարակության երկբեւեռվածությունը: Նախընտրական փուլում ընտրազանգվածի` մի դաշտից մյուսն անցնելու խմորումներ էին տեղի ունենում: Կողմնորոշման շրջան կարելի էր համարել ընտրական շրջանը: Ընտրություններին հաջորդած օրերին ժողովուրդը համոզվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գնալ մինչեւ վերջ, նրա մեջ ռեալ ուժ տեսավ, ինչն էլ մեծ դեր խաղաց, որպեսզի այդպիսի ահռելի քանակությամբ մարդիկ հավաքվեին: Արդեն ակնհայտ էր, որ հասարակության մեջ կա երկբեւեռվածություն` մարդիկ, ովքեր գտել են այս իշխանությունների ղեկավարությամբ ապրելու ձեւը եւ մարդիկ, ովքեր ամենեւին գոհ չեն, եւ նրանք քիչ տոկոս չեն կազմում: - Մենք` մեր ազգը, հասարակությունը, ըմբո՞ստ է: Նորմա՞լ է լուռ հանդուրժողականությունը: - Հայը շատ յուրահատուկ ազգ է: Պատմության ընթացքում մեկ տեսնում ես` շատ խելոք, լուռ, հանգիստ ժողովուրդ են, կարող են երկար-երկար դիմակայել, մեկ էլ տեսնում ես` հենց իրենք` առաջինը կարող են այդ բունտերը անել: Մեր ժողովուրդը դիմացկուն է, բայց` ոչ անսահման դիմացկուն: Մեր ժողովուրդն ունի հեղափոխական ջիղ: - Իսկ մեզ անհրաժե՞շտ է ըմբոստ տեսակը: - Իհարկե, ընդհանրապես, ցանկացած հասարակության մեջ պիտի լինեն ըմբոստներ: - Իսկ երբ ջարդվում է այդ ըմբոստությունը, հոգեբանական ի՞նչ վիճակներ են ստեղծվում հասարակության մեջ: - Նկատի ունեք այսօրվա վիճակը, երբ ճնշվեց պոռթկումը եւ հայտարարվեց արտակարգ դրություն: Էմոցիոնալ եւ ինֆորմացիոն լիցքը, որ կար, ուղղակի չի մարի: Կարելի է ծածկել, բայց մարել հնարավոր չէ: Նույնիսկ կարող է էլ ավելի տարածվել, եթե ծածկադմփոցի փորձ արվի: - Ո՞րն է ելքը: - Ելքը ռեալ երկխոսությունների մեջ է: Հասարակության մեջ, իսկապես, որոշակի բեւեռվածություն կա. հակառակ դեպքում մի կողմը միանշանակ հաղթանակ կունենար եւ ռեալ պայքար, իսկապես, տեղի չէր ունենա: Թե բեւեռները ո՞ր խավերն են ներկայացնում, այլ հարց է: - Լիդերի կերպարում ի՞նչ հատկանիշներ ենք փնտրում եւ գնահատում: - Ժամանակն ինքն է բերում տվյալ պահին անհրաժեշտ լիդերին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հեղափոխող լիդերի կերպար է: Ստեղծագործող բարձր պոտենցիալը եւ այլ բնութագրող հատկանիշներ այն լիդերին է բնորոշ, ով պիտի հայտնվի հենց այն ժամանակ, երբ հասարակությունը ռեալ անհրաժեշտություն է զգում որակական վերակառուցումների: Այս տիպի լիդերը կարող է մտնել եւ իր ստեղծագործական ուժով կարող է նոր կարգեր, նոր հարաբերություններ, նոր համակարգ ստեղծել: Դրան հաջորդող մեկ այլ լիդեր է պետք, ով կկարողանա կայունացնել, անշրջելի դարձնել ստեղծվածը:
- Մարինա Բաղդագյուլյան
Քննարկում
HAYER գրել է:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հեղափոխող լիդերի կերպար է: Ստեղծագործող բարձր պոտենցիալը եւ այլ բնութագրող հատկանիշներ այն լիդերին է բնորոշ, ով պիտի հայտնվի հենց այն ժամանակ, երբ հասարակությունը ռեալ անհրաժեշտություն է զգում որակական վերակառուցումների: Այս տիպի լիդերը կարող է մտնել եւ իր ստեղծագործական ուժով կարող է նոր կարգեր, նոր հարաբերություններ, նոր համակարգ ստեղծել: Դրան հաջորդող մեկ այլ լիդեր է պետք, ով կկարողանա կայունացնել, անշրջելի դարձնել ստեղծվածը:
--ֆրանսիական անւշ օծանելիքի հոտ քռտնած պոռնիկի մարմնից:
միամիտնէր գրել է:
միամիտնէր:հայաստանում ք
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ ԱմատունիԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե ՀարությունյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե ԽառատյանԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ ԱբգարյանՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

