
ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
- Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ձեռքբերումների մասին հավաստիացումների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային հետագա գործընթացում Ադրբեջանի համար հաճո, այն է` ընդունված բանաձեւի հիման վրա շարունակական հղումների, պահանջների ներկայացման միջոց:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս «ԴեյԱզ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՄԱԿ-ում ընդունված` ԼՂ-ին առնչվող բանաձեւին, նշել է, թե այն միջազգային հանրության կողմից ազդանշան է ուղղված Հայաստանին` վերջինիս վարած անհեռանկար քաղաքականության մասին եւ շտապ ադրբեջանական տարածքները ազատելու պահանջ է: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը համոզված է, թե Հայաստանը չի կարող մերժել, շրջանցել ՄԱԿ-ի սույն դիրքորոշումը, իսկ եթե այնուամենայնիվ որոշի այդպես վարվել, այդ դեպքում հերթական անգամ ամբողջ աշխարհին կապացուցի, թե ինչպես է «հարգում» միջազգային իրավունքը: Եվ առհասարակ, Ադրբեջանի արտգործնախարարը խոստովանում է, որ ՄԱԿ-ի քվեարկությունից հետո ադրբեջանական դիվանագիտության համար այժմ լայն հնարավորությունների դաշտ է ստեղծվել մանեւրելու համար եւ այս ուղղությամբ պաշտոնական Բաքուն ջանքեր է գործադրելու: Նույն հարցազրուցում Է.Մամեդյարովը ընդգծում է. «Հայաստանը համոզվեց, թե ինչի է ունակ ադրբեջանական դիվանագիտությունը: Չնայած սկզբնական շրջանում կիրառված ագրեսիվ ճնշումներին, որոնցով ստիպում էին Ադրբեջանին հրաժարվել բանաձեւից, այն ընդունվեց հինգը մեկի հարաբերակցությամբ», - հայտարարել է նա` ընդգծելով. «Բանաձեւը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ-ի շրջանում հայկական եւ ադրբեջանական համայքների կենսագործունեության համար նորմալ, անվտանգ եւ հավասար պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Պրահյան գործընթացում մենք այս շրջանակներից դուրս չենք եկել եւ եթե ԵԱՀԿ միջնորդները ուզում են բացահայտել բանակցությունների մանրամասները, թող անեն դա մինչեւ վերջ», - առաջարկել է Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը: ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերթական անգամ «բացահայտել է» ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյան բանակցությունների ողջ փաթեթի էությունը. «Առաջին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, երկրորդ` յոթ շրջանների վերադարաձ Ադրբեջանին եւ այդ շրջաններ փախստականների վերադարձ, երրորդ` հայկական ուժերի դուրսբերում, չորրորդ` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի ապահովում, հինգերորդ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկում, ինչը կարող է հստակեցվել փոխզիջումների հիման վրա բանակցությունների ընթացքում», - մանրամասնել է ամերիկացի միջնորդը: Հայկական կողմն էլ, ի պատասխան Բաքվից հնչող հայտարարությունների, ԼՂ-ի անկախության ճանաչման մասին է սկսել բարձրաձայնել, ինչպես բանակցային յուրաքանչյուր ռաունդի քիչ թե շատ լարված պահերին: Օրերս ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է. «ԼՂ-ն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը», ապա նկատել է, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչողներից առաջինը պետք է լինի Հայաստանը եւ խոստովանել է, որ Ադրբեջանը վերջին շաբաթներին իր գործունեությամբ հեռացնում է հարցի կարգավորումը, ձգտում է նախ կարգավորման բանակցությունների ձեւաչափը փոխել, իսկ դա նշանակում է ամբողջ գործընթացը զրոյից սկսել: Ըստ Կ.Մանոյանի` այդ դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի արդեն բանակցել ԼՂ-ի հետ. «Եթե Ադրբեջանը շարունակի իր այդ քաղաքականությունը, Հայաստանի հիմնական անելիքը կլինի ԼՂ-ի անկախության ճանաչումը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելը, որպեսզի աշխարհի մյուս երկրներն էլ ճանաչեն», - ասել է նա, սակայն ԼՂ-ի անկախությունն Ազգային ժողովում ճանաչելու վերաբերյալ, տեսակետ է հայտնել, թե «առայժմ դա բանակցությունների տրամաբանությունից չի բխում»: Սակայն պարզվում է` Հայաստանում գոյություն ունեն նաեւ ինչ-որ «վերլուծաբաններ», որոնց ուղեղներում մերթընդմերթ փայլատակումներ են լինում, սրանք արդեն ավելի «հեռու են գնացել: Մի «քաղաքագետ», օրինակ, եզրակացրել է, որ եթե Ադրբեջանի կողմից ճնշումները շարունակվեն, ապա Հայաստանը պարտավոր կլինի ճանաչել ԼՂ-ի անկախությունը` «կնքել պայմանագրեր, այդ թվում` ռազմական, գործունեություն ծավալել աշխարհի երկրների կողմից նրա անկախությունը ճանաչելու ուղղությամբ, սակայն այդ պահը դեռ հասունացած չէ. Իրանը մի քանի անգամ նման ցանկություն հայտնել է, եւ կարծում եմ` չի մերժի բանակցային գործընթացում ներգրավվելու առաջարկը», - «վերլուծել» է «քաղաքագետը»: Ինչպես ասում են` no comment: Խնդիրն այն է, թե ինչ տեսանկյունից է այս խնդրին մոտենում պաշտոնական Բաքուն եւ ինչ է դրան հակադարձում Երեւանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքուն անընդմեջ թմբկահարում է, որ այն «լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, սկզբունքներին, արտահայտում է բանակցային գործընթացի ոգին եւ էությունը»: Այդ մասին անցյալ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: Ասել է թե` «փախստականների վերադարձ գրավյալ տարածքներ, հակամարտության կարգավորում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ադրբեջանի նախագահը ընդգծել էր, որ բանաձեւին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների դեմ քվեարկելը սասանել է հետագա բանակցային գործընթացի նկատմամբ վստահությունը. «Ներկա իրավիճակում ապագա բանակցային գործընթացը կախված կլինի բանակցային գործընթացում ներգրավված եւ միջնորդ երկրների միջեւ վստահության մակարդակից: Ասեմ, որ բանաձեւի դեմ քվեարկությունը չավելացրեց, այլ հակառակը` լրջորեն սասանեց այն»: Չնայած սրան, Ի.Ալիեւն այնուամենայնիվ ամրագրել էր, որ «բանակցային գործընթացի ոգին եւ այն, ինչ քննարկվում է` տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձ, հակամարտության կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ ամենը երբեք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից չի վիճարկվել» եւ հավելել. «Եթե նրանք ցանկանում են հրապարակել բանակցային գործընթացի մանրամասները, ապա թող հրապարակեն մինչեւ վերջ: Երբեք դրված չի եղել եւ չի լինի այնպիսի հարց, որ երբեւէ` 5 տարի, 10 տարի, 100 տարի հետո, լինի դա հանրաքվեի կամ ինչ-որ ժողովրդական հարցման կամ էլ որեւէ այլ ձեւով, LՂ-ն անջատվելու է Ադրբեջանից: Մենք բավարարված ենք բանաձեւի քվեարկության արդյունքներով: Այս դիրքերից չենք նահանջի ոչ մի քայլ եւ պետք է ձգտենք, որ բանակցային գործընթացը ընթանա մեզ համար դրական ուղղությամբ»:
- Էմմա Գաբրիելյան
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե ԽառատյանԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե ԽառատյանՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե ՄանուկյանՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե ՀարությունյանՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ ՆԱՅԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ
Սասուն Միքայելյան
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

