
ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
- Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցին:

«Կոմերսանտը» «Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կիսեց ընտրությունները» հոդվածում գրում է. «Երեկ Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի գործող եւ Հայաստանի նորընտիր նախագահները: ՌԴ նորընտիր նախագահը եւ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի մասնակցում Ռուսաստանի գործող նախագահի եւ կառավարության անդամների հանդիպմանը: Նա արդեն առաջին անգամը չէ, որ չի մասնակցում այդ հանդիպումներին: Ըստ երեւույթին` ավելի կարեւոր պետական գործեր ունի»: Սակայն հրատարակությունը նկատում է, որ Պուտին-Սարգսյան հանդիպմանը Մեդվեդեւը ներկա էր: Հրատարակության մեկնաբանը նշում է, որ բացի ընտրված լինելու կարգավիճակից` ընդհանուր ոչինչ չի նկատվել Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ռուսաստանի նորընտիր նախագահը սաստիկ կամենում է աշխատել, մինչդեռ «Հայաստանի նորընտիր նախագահը թվում է գերհոգնած` սեւացած ակնակապիճներով, որում ցավ է նկատվում, որի պատճառը հայտնի չէ: Միգուցե դա սեփական ժողովրդի դժվար ճակատագրի ցա՞վն է: Ամեն դեպքում նրա ինչ-որ տեղը ցավում է, չի կարելի բացառել, որ սիրտն է` Երեւանում ցույցը ցրելուց հետո», - գրում է թերթը: - Հուսով եմ, որ պաշտոնավարության ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը կամրապնդվեն: Հայաստանում Ձեզ ճանաչում եւ հարգում են, - ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին: «Կոմերսանտը» հարց է առաջ քաշում, թե այնքան էլ հասկանալի չէ, թե Դմիտրի Մեդվեդեւին Հայաստանում որտեղի՞ց են ճանաչում: «Այնպես որ, խոսք կարող էր գնալ նրանց նախաճաշի մասին», - գրում է Կոմերսանտը: Մոտավորապես 1 ժամ անց Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ` իր երախտագիտությունը հայտնելով այն ամենի համար, որ նա նախագահական ընտրություններում արել է Սերժ Սարգսյանի հաղթանակի համար: «Մենք միշտ նկատել ենք Ձեր օգնությունը: Եվ կարող եմ ասել, որ մենք երբեք չենք զգացել այդօրինակ միանշանակ մոտեցում»: Վլադիմիր Պուտինը հազիվ թե ուրախանար այդ անկեղծ խոստովանության համար` մեկնաբանում է թերթը: Մյուս կողմից` ընտրված նախագահը կամենում էր հավանաբար իր վրայից հանել ժողովրդի ընտրության պատասխանատվության բաժինը: «Կոմերսանտն» իր մեկ այլ հրապարակման մեջ, որը կրում է «Երեւանում հանրահավաքների արգելքը պահպանվում է» վերնագիրը, գրում է, որ թեպետ անցյալ ուրբաթ Երեւանում չեղյալ է համարվել արտակարգ դրությունը, սակայն հանրահավաքները դեռեւս արգելված են, քանի որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե դրանք «կարող են անվտանգ չլինել»: Այդուհետ թերթը տեղեկացնում է, որ սգո երթը ցրելուց մեկ օր անց` միջազգային հանրության ճնշման ներքո երկրի իշխանությունները համաձայնություն են տվել ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի փորձագետներին` Երեւանում ողբերգական իրադարձությունների հետաքննությանը մասնակցելու համար: Միեւնույն ժամանակ ընդդիմադիրները ներկայացնում են, որ շարունակվում են ձերբակալությունները: «Կոմերսանտը» վկայաբերում է դատախազության տվյալները` 106 մարդու ձերբակալություն: Մինչդեռ Հելսինկյան հայկական քաղաքացիական կոմիտեի նախագահ Միքայել Դանիելյանի վկայությամբ` այդ թիվը հասնում է 133-ի: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ակտիվիստներից մեկը` Արմեն Խաչատրյանը, ով համակարգում է կալանավորվածների եւ ձերբակալվածների գործերը, երեկ հայտարարել է, որ միայն նախորդ մեկ շաբաթվա ընթացքում բերման են ենթարկվել ընդդիմության 200 կողմնակիցներ: «Կոմերսանտի» դիտարկմամբ` երկրի անկայունության պայմաններում իշխանությունը փորձում է իր դիրքերը ամրապնդել կոալիցիայի ստեղծմամբ: Մեկնաբանը կոալիցիայի կազմում հատուկ ընդգծում է «Օրինաց երկրին» եւ «Դաշնակցությանը», որոնք նախագահական ընտրությունների ընթացքում ընդդիմադիր էին, նախագահական ընտրություններից հետո խոսում էին կեղծիքների եւ խախտումների մասին: «Սակայն վերջնարդյունքում` նրանք ոչ միայն չմիացան պարոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, այլ շրջանցելով ընդդիմությանը` անցան իշխանության կողմը», - եզրահանգում է մեկնաբանը: Նույն խնդիրներին է անդրադառնում նաեւ Euronews էլեկտրոնային թերթը. Հայաստանը եւ Ռուսաստանը առաջիկայում եւս կվարեն ընդլայնման եւ երկկողմ համագործակցության քաղաքականություն: Դա հաստատել են նորընտիր նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Թերթը նշում է, որ Սարգսյանը հանդիպել է նաեւ հեռացող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ դիտարկել հարցերի լայն շրջանակ: Շնորհավորելով Սերժ Սարգսյանին` նախագահ ընտրվելու կապակցությամբ, Պուտինն ասել է. «Ես գիտեմ, որ Հայաստանում քաղաքական գործընթացները պարզ չեն ընթանում: Սակայն մենք հուսով ենք, որ ինչպես էլ զարգանա ներքին գործընթացը` այն, ինչի վրա աշխատել են վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանը, կպահպանվի»: «The Moscow Times» հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 1 բիլիոն դոլար եւ 2 պետությունների առեւտրական շրջանառությունը կազմում է 800 միլիոն եւ մոտ ապագայում ներդրումները կավելանա եւս 1 բիլիոն դոլարով: Չնայած 2 երկրների միջեւ բարեկամության երաշխիքներին` «Գազպրոմը» շուտով Հայաստանի համար կբարձրացնի գազի գները, ի դեպ` այժմ Հայաստանը հազար խորանարդ մետրի դիմաց վճարում է 110 դոլար: Այնպես որ` յուրաքանչյուր անկեղծ բարեկամություն եւս ունի իր գինը: Թե ինչո՞վ կվճարի Հայաստանը այդ բարեկամության դիմաց` ապագան ցույց կտա:
- Գոհար Բարսամյան
Քննարկում
HAYER գրել է:
Ոմանց համար ել ցանկալի կեղծավորւթյւն...............
Marine գրել է:- HAYER
Ոմանց համար ել ցանկալի կեղծավորւթյւն...............
e HAYER jan, duq hly heru eq, ba menq inc asenq, es dsoxqum, arden sovi enq matnvum- HAYER
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

