
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
- Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու հիմա` Ազատության հրապարակը «նարկոմանների, թափթփուկների անդեմ զանգված» ներկայացնելու այս օրերին, այս զրույցը հրապարակի տարեգրության չափ է կարեւորվում...

Սկիզբը՝ նախորդ համարում
-Կարծում եք մտածելը եւ վերլուծելը միայն իրավու՞նք է: Ես դա նաեւ իբր լինելության ապացույց գիտեի: Ասված է, չէ՞` մտածում եմ, ուրեմն, կամ... - Այո, եւ ինչպիսի իրավունք: Այն է, ինչ հռչակվել է խոսքի ազատություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական ծրագիրը վերնագրեց «Հանդարտ խոհեր», եւ ընդդիմություն, իշխանամետ մամուլ ու եթեր քահ-քահ խնդաց, ոմանք էլ մտածեցին` ռոմանտիկ մտավորական է: Ծաղրն ընտրապայքարի զենք կարող է լինել, քաղաքական սնանկությունը թույլ չի տալիս սահմանը տեսնել. չտեսան, որ ծաղրվում է մտածելու իրավունքը, եթե ոչ վերլուծելու: Ընդդիմությունը չէ՞ր տեսել, որ խոսքի ազատություն հայտարարած երկրում բացառվում էր մտածելու ոչ միայն իրավունքը, այլեւ կարողությունն ու Ձեր նշած պատասխանատվությունը: Եթեր-մամուլը չգիտե՞ր, որ իրենցից է խլված ճիշտ տեղեկատվության իրավունքը: Տաս տարի խաղացել էին եւ պիտի խաղային: Ի՞նչ է ընտրությունը. մտածել-վերլուծել-ընտրելու իրավունք: Մտածել-վերլուծելը կարողություն է, բայց եթե միայն կարողություն լիներ, ընտրությունը մասնագետ վերլուծաբանի իրավունք լիներ, եւ կընտրեին վերլուծաբանները: Ժողովրդի իրավունքն էր: Հռչակվել էր դրսի առջեւ պարտավորվածություն վերցնելու եւ եվրոպական չափանիշներ որդեգրելու մակարդակում միայն: Հրապարակը ելավ ինքն իր առջեւ ստանձնելու մակարդակում, ինչն էլ ապացույց էր իշխանության, ընդդիմության, լրատվության քաղաքական սնանկության: Այս սնանկության վրա էր թերեւս դրել խաղաքարտը Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ «Հանդարտ խոհերն» անորսալի ակնարկեց. ինձ` իբրեւ ընտրվող, ձեզ` ընտրող, տրված է տիրող իրադրության, ազգի, երկրի մասին մտորելու եւ վերլուծելու իրավունք: Եվ միտինգները դարձան բազմամարդ: Մի բառը կարող է խոսքի ազատության եւ ժողովրդավարության առավելն հավաստել, քան բոլոր փաստաթղթերը: Ակնհայտ դիտանկյունը սա է, անտեսանելի դիտանկյունը խորքում է: Մտածել-վերլուծելը միայն իրավունք չէ, որոշ ուղղվածության կարողություն է: Որպեսզի հավաքականությունը գիտակցվի նուրբ ուժ` այսօրը պետք է պատմություն գիտակցվի, ոչ թե այսօրվա իրականություն: Տաս տարվա քաղաքական մեծագույն սնանկությունն էր, երբ քաղաքական հոսանքներ-հոսքերը չթողին, որ այս գիտակցությունը դառնա ժողովրդինը: Կարեւորագույն պատմական փաստը` անկախությունը եւ ազատագրական պայքարը երբեմն կոչում են ձեռքբերում: Գուցե միտումնավոր: Այսքանով էլ ժողովրդի գիտակցման մեջ պատմականը փոխվեց օրվա իրականության: Առօրյա իրականությունն ինքնին պատրաստ չէ իր հավաքականությունը գիտակցել: Այսօրը տալիս է դրա ապացույցը: Քաղաքական սնանկության պատճառը եւ ապացույցը դառնում է մանրոն, եթերն ու մամուլը լցվում է Լեւոն Տեր-Պետրոսյան անձի նվաստ վերլուծականներով, կնվաստանա մինչեւ ժողովրդի համար հատուկ եփած կերակուր, թե եթե այսքան չհայհոյեին առաջին նախագահին, նրա գինն այսքան չէր բարձրանա, ասինքն` այս հրապարակի հավաքականությունը կներկայացվի ինտրիգ որոնող ամբոխ: Գիտակցված թե ոչ` նուրբ ուժը դնել ցածրորակ վերլուծականների կոշտ ուժի դիմաց, քաղաքական սնանկություն չէ, ինքնակործան իրականություն է` ներկա եւ ապագա տարտամ կայունության կերպարով: Եվ այն դեպքում, երբ հրապարակում արդեն գիտակցվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ համակիրների խնդիրը չէ, այլ անհատ չորոնող եւ իր հավաքականության իրավունքը փաստող ինքնակայացման խնդիր է դրված օրվա հարթակում եւ նշանավորում է պատմական նոր շրջափուլի սկզբնավորում: Առօրեական իրականությունն օրերի շարան է, երբեք փուլ չի ենթադրում: Կայունության պատրանքի վտանգը սա է, եւ վտանգի զգացումն է հավաքել բազմությունը: Հրապարակն ատում է եւ սոցիալական առաջընթացը, եւ կայունությունը` աշխատավարձ-թոշակի տոկոսային վերելքի կերպարանքով: Պատմական սնանկություն է ետ չնայել. ռազմի հզորագույն պետություն է փլվում, եթե դնում է միայն սոցիալական միջինացման խնդիր, իսկ մտավոր եւ հոգեւոր ուժն ինքն իրեն է ինքնահաստատվում: Խորհրդային կարգերի փլուզումը կազմակերպողը հենց մտավոր եւ հոգեւոր անկասելի ուժն էր: Քսան տարի եւս սպասվում էր հիմնիվեր փոփոխություն: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց իշխանական բուրգով ավազակապետությունը կազմաքանդելու խնդիրը, սպասումն ուժգնացավ, միտինգն օրեցօր խտացավ, եւ նախկին նախագահը երեւաց վերջին միջոց: Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղաքարտը դրեց իր` իբրեւ միջոց, քայլի վրա, միտինգում հայտարարեց, որ ինքը գործիք է, իրեն պետք է օգտագործեն իբրեւ գործիք եւ հնարավորություն տան նախագահելու երեք տարով: Ընդդիմությունը, իշխանական մամուլ-եթերը հասավ գրոտեսկի` խաղարկելով գործիք բառը: Քաղաքական սնանկության քայլերը վեր ելնող սոցիալական սանդղակի ցուցադրությունից այն կողմ չէր անցնելու. եթերի լրատվությունը փողոցում կճարեր սարսափած մարդիկ, թե Լեւոնը կգա, էլի կլինի մութ ու սով, այսինքն` կքանդի հազիվ ձեռք բերած կայունությունը: Անհատների այս բազմությունը նույնպես իրողություն է, որքան օրինաչափ, նույնքան պատճառաբանված է: Ճիշտ այնքանով, որքանով սոցիալականն է առաջնահերթություն աղքատության եզրին հայտնված երկրի պարագայում, նույնքան օրվա իրականության նյութականությունն է պատճառաբանված: - Այսինքն` քաղաքական սնանկության ապացույցը ԶԼՄ-ներն ու հատկապես եթե՞րն է, որ խորացնում է սնանկության պատճառներն ու սվաղում իրական վտանգը` «պահանջված կայունության դիրքերից»... - Քաղաքական հանցանք է պատմական իրականության գինը միտումնավոր իջեցնել առօրյա իրականության մակարդակի: Եվ հրապարակն այդ գինն է ատում: Հանուն վաղվա պատմության կերազեի, որ որեւէ ամսագիր մի քանի համար նվիրեր հրապարակի մտորում-վերլուծականներին: Անկայունության օրեր կան, որ կայունության տարիներն արժեն: Ըմբոստությունը, ընդվզում-պոռթկումը վախեցնում է հենց անկայունության դեմքով: Իշխանությունը սա գոնե լավ գիտե եւ սրանով էլ ընտրարշավը տարավ ոչ միայն կայունության դիմակի տակ, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտարարեց խռովարար, իսկ ընդդիմությունը փաստեց, որ քանդելը նրա տարերքն է եղել: Հրապարակն արհամարհեց ընդդիմության` ինքն իր վրա փլվող, կազմալուծվող, տարտամ տեսակը, ընդունեց իր խռովարար տեսակը` Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարով: Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղաքարտը դրել էր հենց դրա վրա եւ շահեց. ընդդիմության տարբեր կուսակցություններից կուսակցականները միացան հրապարակին, ելան հարթակ: Ընդդիմության ջլատման ավարտն էր: Իշխանությունն ինքնահաստատվեց ինքնակեղծիքի մեջ: Եթե ասվի, թե առաջնորդը մարդ է, մարդկային նկարագիր է, կասեն` քաղաքականությունը նկարագրի հետ կապ չունի: Քաղաքական սնանկությունն էլ սահման չունի: Իշխանությունը հեռվում աստղագուշակ կվարձի, բախտացույց հորինել կտա. Այծեղջյուրի նշանի տակ ծնվածներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին կկարգի ավերի չարագույժ` երկրաշարժից-պատերազմ: Ազատագրական պայքարը կավարտվի հաղթանակով, եւ երկու պետություն` լիակատար ու ինքնավար, կհայտարարվեն անկախ պետականություն, աստղերը ցույց չեն տա: Գրված պատմությունը կկեղծվի` հանուն այսօրվա իշխանության: Օրվա հայելու մեջ պետությունը կներկայանա իշխանավորի դեմքով, եւ ժողովուրդը կատի այդ դեմքը` անգամ լուսանկարի տեսքով, մանավանդ` իննը թեկնածուից իշխանականի միակ լուսանկարը դառնում էր մերժման փաստված դեմք: Լրատվություն-ընտրագովազդ միադիմությունը քաղաքական սնանկություն է. իշխանությունը չի կարող չիմանալ, որ եթե մերժումն ատելություն է ներկայացնում, ինքն է ծնում ատելություն` իր մեկ դեմքի բազմապատիկ դրսեւորումներով: Լրատվությունը փողոցում ճարում է անհատներ, խոսում են պետության կարգ ու կանոնին ենթարկվելու լեզվով: Իրավունքդ չէ այդ մարդկանց չհարգես. նվաճված պետականության գինը դաժան լինելու չափ ծանր էր: Իշխանությունը ժողովրդին կհանի ժողովրդի դեմ, նաեւ կբացառի պետության եւ ժողովրդի համար «սեփական մտահոգությունը»: Սա քաղաքական սնանկություն էլ չէ, բռնապետական իրականություն է, որ լավ գիտակցում էր հրապարակը եւ ատում էր: Քսանամյա իրականությունն էր ընտրում հանդիպակաց գուշակ. հրապարակը դառնում էր համոզմունք, որ ժամանակը դնում է պահանջ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս է: Գալիս է իբրեւ կանչված, եւ ժողովուրդը լսում է ժամանակի կանչը: Լրատվությունը սերտած ասում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանատենչ է: Հրապարակը փաստում է` ժողովուրդն առաջնորդատենչ է: Երկուսն էլ կհայտարարվեն կարգազանց: Հրապարակում արդեն ամեն մեկն իշխանատենչ է, երազում է իշխանություն, որ մաքրի իր իմացած փոքր միջավայրը ծախված ու ծախող չինովնիկից, պաշտոնապաշտից, դրամամոլից, ֆեոդալական շրջան մտած գործատու եւ գործավոր նվաստ հարաբերությունից: Հարթակ-հրապարակի միասնությունը փաստված է, գործից հրաժարվում են մեծապաշտոնները, միանում հրապարակին: Իշխանությունն ասում է` Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգուտակն է, նախկինում գործակից են եղել, այսօր էլ գործ է խոստացել. ստացվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անթիվ-անհամար գերդաստան: Սա էլ իրականության սնանկությունն է, եւ փաստվում է, թե իշխանությունն է մղում որոնելու առաջնորդ: Ասվում է, թե ժողովուրդն է ծնում իրեն առաջնորդ, հրապարակն ի տես ինքն իրեն` վերածնում էր առաջնորդ: Ասվում է` ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին, հրապարակն այլ ազգի պատմական իմաստությունը մերժում է, ասում է, որ թագավորը պիտի արժանի լինի իր ժողովրդին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Դուք չեք միացել ինձ, ես եմ միացել ձեզ», եւ հարթակ-հրապարակում արդեն երդվում են: Սրա դիմաց ի՞նչ արժեք ուներ իշխանության կերտած իրականությունը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծականների կառույցը բառ առ բառ ընդօրինակվում էր եւ դառնում էր հակադարձելու սցենար: Ժողովուրդն այդ սցենարն էր ատում: Շարունակությունը՝ հաջորդիվ
- Գոհար Սիմոնյան
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՕՐ ԱՌԱՋ
Վաչե
Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`
արձակում է վճիռ սպանման`
աչքերի,
որ դառնացան անփառունակ Այլի բարքից
խնդացին ցավից բյուրեղացած
ու շոյեցին ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...
11
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 2
Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է ...ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՂ ԼԻԴԵՐ Է
Մարինա Բաղդագյուլյան 2
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում ...ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի 17
Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց ...ԱՍՔ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻ ԵՒ ՀՀ «ՀՈԳԵՒՈՐ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հ.Մելիքսեթյան 3
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու ...«ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ»
Հեղինե Մանուկյան 1
Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում):
-Պարոն Շիրխանյան, ...«ՀԻՍՈՒՍ, ՓՐԿԻՐ ԲՈԼՈՐԻՆ»
Կարինե Հարությունյան
Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ...«ՀԵՐԻՔ ՄԱՐԴ ԳՈՂԱՆԱՔ»
Է.Գ.
Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ ...ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է»
Կարինե Հարությունյան 1
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական ...«ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ` ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»
Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն:
Բայց սրանք ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ...
Կարելի էր ասել՝ հայտնի կինոֆիլմի պես, որ փոխել չի կարելի: Բայց՝ կարելի է: Պարզապես՝ իմաստ չունի: Մանավանդ հենց այս՝ Հյուսիսային պողոտայում քայլելն էր, որ դարձավ «քաղաքական կատեգորիա»: Այնպես որ՝ ոչ մի ...
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե ԽառատյանՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե ԽառատյանԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ ՍարգսյանԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

