
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՌՋԵՒ

20 մարտի, 2008թ., ք.Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակի մեծ դահլիճում հավաքվել էին Հայաստանի քաղաքացիական հանրության, այդ թվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկելով երկրում ստեղծված վիճակը` նրանք հանդես եկան հայտարարությամբ: Այն ստորագրածները նշել են, որ հայտարարությունը բաց է եւ նրան կարող են միանալ նաեւ այլ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ: Ստորեւ զետեղվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արձանագրելով, որ. 2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացված խաղաղ ցույցերն ու երթերը կեղծիքներով եւ բռնարարքներով ուղեկցված ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտություն էին, նաեւ բողոք` ընդդեմ ազատ խոսքի սահմանափակումների, մարդու իրավունքների ճնշման եւ հանցագործների անպատժելիության տարեցտարի սաստկացող մթնոլորտի, ս/թ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը եւ ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված սադրիչ ու հանցավոր քայլեր էին, որոնք էլ հենց մարտի 1-ի եւ 2-ի գիշերվա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառներն են, խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից շրջափակելը, մարտական գնդակներ կիրառելը եւս ՀՀ իշխանությունների կազմակերպած սադրանք եւ սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն են, ս/թ մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական շրջափակմամբ ճնշելը, գրաքննությունը, անձանց եւ կազմակերպություններին արտահայտման իրավունքից զրկելը, համատարած բռնություններ եւ քաղաքական հետապնդումներ ծավալելն այսօրվա իշխանությունների հակաժողովրդավարական էության եւս մեկ բացահայտում ենՀՀ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն ապացուցում է իրեն ժողովրդավարական եւ իրավական պետություն հռչակած երկրում անկախ ու արդար դատական իշխանության բացակայությունը, հետընտրական ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում բռնատիրության իրավական ամրապնդմանն ուղղված օրենքների ընդունումը, որը ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաների խախտում է, հերթական անգամ հավաստում են երկրի օրենսդիր մարմնի` Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարների կցորդ լինելը, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում իրականացված համատարած եւ համակարգային կեղծիքներն ու խախտումները, հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, որոնք սքողվեցին «սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու» պատրվակով: Պահանջում ենք իշխանություններից` անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ, վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները, դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական եւ ամբողջական վերահսկողության: Դիմում ենք միջազգային հանրությանը` անցկացնել անկախ միջազգային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին, միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները, նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրակարգերի կայացմանը: Հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը վճռական է պայքարելու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման համար եւ չի ընկրկելու իշխանությունների կամայականությունների ու բռնաճնշումների առջեւ: «Երիտասարդ պահպանողականներ» հ/կ «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ «Զարթոնք-89» «Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ, «Էկոտուրիզմի ասոցիացիա» հ/կ «Ընդդեմ իրավական կամայականության» «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Կանանց հանրապետական խորհուրդ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ «Կրթության ասպարեզ» հ/կ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Հույս» հ/կ «Մենք +» հ/կ «Պետական կարիքների զոհեր» հ/կ «Սուրբ Սանդուխտ տիկնանց միություն» «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ «Փաստաբանները մարդու իրավունքների համար» «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ 20 մարտի, 2008թ. ք.Երեւան
Քննարկում
................... գրել է:
Jogovurd hanrain kochvats herusta@nkerutyun@ film e patrastel robiki masin. Aynteg khosum en miayn robiki maman ev arajin bajii maman.Ba ov e es kocharyani papan, voch mi khosk chka, voch el bellayi papayi masin. Inchu? Es lsel em vor robiki hor anun@ sayid e,adrbejantsi, dra hamar el vochinch chen asum. Ay haylurik khndrum em pataskhani im hartsin. Jogovurd jan, ete ays masin mi ban gitek grek khndrum em.
ԱՌԱՋԱԴԻՐՔԸ` ԽԱՐԱՆ
Գոհար Բարսամյան
Կոսովոյի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը ձեռնարկեց սպասված տրամաբանական քայլը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի եւ Մերձդնեստրի անկախության ճանաչման հարթության վրա, ինչպես նախապես ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
5
Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը իրականացրել են այցելություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ
5
«Հայաստանում բռնությունները շարունակվում են եւ կշարունակվեն, եթե իրենց խոսքը չասեն աշխարհի առաջադեմ մարդկությունը, դեմոկրատիան հարգող երկրների իշխանությունները», - ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ ...20.03.2008. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է 106 ԱՆՁ
2
Ստորեւ այդ անձանց անուն-ազգանունները.
Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ.), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթեւոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն ...ԳՆԴԱԿԸ ԲԱՔՎԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ որակել է որպես իր երկրի «դիվանագիտական եւ ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գայանե Հովսեփյան
Վանաձորում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը. 1 չափաբաժինը` 30կգ ալյուր, 2լ ձեթ եւ 1կգ ոսպ: Ինչպես միշտ, պարենի օգնությունը տրվում է աղքատության համապատասխան ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
7
Հեղինե Մանուկյան
Մեր զրուցակիցը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է:
-Եթե ամփոփելու լինեք ներքաղաքական ներկա փուլը, ի՞նչ գնահատական կտաք:
- ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿՈՉՈՒՄԸ
1
Արմեն Գրիգորյան
Ազատության հրապարակը պետք է ուրախության հրապարակ դառնա: Ազատության հրապարակը մանուկների հրապարակն է նախեւառաջ ու ոչ միայն այն պատճառով, որ նրանք դեռեւս ազատ մարդիկ են, այլ այն` որ ...«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»
7
Գագիկ Աբգարյան
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի կունենա սգո մոմավառություն: «ԺԵ» թղթակիցը փոքրիկ հարցախույզ անցկացրեց` պարզելու համար, ...ՀԱՐՑԻ ՄՈՄԵՆՏՆԵՐՆ ՈՒ ՄՈՄԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ
Մարինե Խառատյան
Ազատվելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրության սահմանափակումներից` այսօր մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ սգո ակցիաներ են նախատեսված` ի հիշատակ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ: ԲԱՅՑ ԱԶԳԸ ԴԵՌ ԿԱ
Պետությունը...մեռավ:
Հըլը մի բան էլ ավել: Ու ոչ թե երեւի, այլ` հաստատ:
Դրանից ավել չի՞ լինում: Լինում է: Երբ որ «վրեն» տարի, մի քանի տարի, մեկ տասնամյակ է անցած լինում: Ու մի էդքան տարի էլ խոտ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՌՋԵՒ
1
20 մարտի, 2008թ., ք.Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակի մեծ դահլիճում հավաքվել էին Հայաստանի քաղաքացիական հանրության, այդ թվում հասարակական ......ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ...
2
...Եվ ոչ միայն այսօր: Եվ ոչ միայն ժամը 15.00-ին: Եվ ոչ միայն Ազատության հրապարակում: Որովհետեւ, ինչպես ասել է, Կոնֆուցիոսը, ավելի լավ է մեկ մոմ վառել ընդդեմ խավարի, քան հավերժ անիծել այն: Վառիր քո ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ ԱմատունիՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե ԽառատյանԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»

«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ, ԵԹԵ ՄԻ ՕՐ ՆԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱ»

- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

