
ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գայանե Հովսեփյան Վանաձորում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը. 1 չափաբաժինը` 30կգ ալյուր, 2լ ձեթ եւ 1կգ ոսպ: Ինչպես միշտ, պարենի օգնությունը տրվում է աղքատության համապատասխան միավորներ հավաքած որոշակի խավերի (որոնց թվում՝ հաշմանդամության որոշակի կարգ ունեցողներից, ծնողազուրկ երեխաներից, միայնակ մայրերից բաղկացած ընտանիքներ): Ըստ այդմ, ինչպես միշտ, անապահով, բայց այդ կատեգորիաներում չընդգրկված մարդիկ դժգոհում են: «Ամեն տարի գնում ենք «Փարոսի» համար թղթեր հավաքում, ԲՇՏ-ի ու սոցիալականի դռներն ընկնում, մի 1000 դրամ էլ էդ տեղեկանքների վրա ծախսում, վերջում ցուցակները կարդում ենք, տեսնում, որ էլի մեր անուն-ազգանունները չկան, ոչ նպաստ ենք ստանում, ոչ օգնություն», - դժգոհում է գործազուրկ մի կին, որի ընտանիքը բաղկացած է 2 գործազուրկ եւ 1 թոշակառու կանանցից: Ի դեպ, նպաստներից ու օգնություններից օգտվելու համար շատ կանայք, որոնց ամուսինները «խոպանում» են, աշխատում են իրենց ամուսիններին «անհայտ բացակայող» ճանաչել, որպեսզի «միայնակ մայր» կոչվեն: Արդեն քանի տարի է` մարզային պաշտոնաթերթը հեղեղված է «անհայտ բացակայող» ճանաչելու պահանջի վերաբերյալ հայտարարություններով, որոնք հետագայում դատական լսումների հիմք են հանդիսանում՝ դիմումատուին «միայնակ մայր» ճանաչելու նպատակով: Քանի որ պարենի օգնությունը տրվում է սահմանափակ, նեղ խմբերի, ըստ այդմ` Վանաձորում դեռեւս նկատվում են մուրացկաններ, աղբ քրքրողներ ու բառացիորեն ցնցոտիների մեջ կորած մարդիկ, որոնց հագուստի կարկատանները լավագույն ցանկության դեպքում անգամ անհնար է հաշվել: Նրանցից մեկ քայլ բարձր աստիճանի վրա են կանգնած շքամուտքերի մոտ, մայթերի վրա դատարկ տարաներ վաճառողները, անտառի բարիքները ձեռքներին շրջող մարդիկ, որոնք չեն զլանում իրենց ապրանքը (կանաչեղենի զանազան տեսակներ) իրացնելու հույսով շրջել ոչ միայն շուկայամերձ տարածքներում, այլեւ` զանազան հիմնարկներում: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը պարենային օգնություն է ուղարկում այն երկրներ, որտեղ սովամահության վտանգ կա: Հետեւաբար երկրի տնտեսական աճն առայժմ չի մխիթարում հասարակության չքավոր շերտերին: Ահա թե ինչու, մարդիկ, իմանալով, որ վտանգի տակ է դրված «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, ասում են. «Շատ էլ լավ են անում, որ ուզում են օգնություններ չուղարկեն, մեկ է` դրանից ժողովրդին շատ քիչ օգուտ կա, ավելի շատ իշխանություններն են օգտվում»:
ԱՌԱՋԱԴԻՐՔԸ` ԽԱՐԱՆ
Գոհար Բարսամյան
Կոսովոյի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը ձեռնարկեց սպասված տրամաբանական քայլը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի եւ Մերձդնեստրի անկախության ճանաչման հարթության վրա, ինչպես նախապես ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
5
Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը իրականացրել են այցելություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ
5
«Հայաստանում բռնությունները շարունակվում են եւ կշարունակվեն, եթե իրենց խոսքը չասեն աշխարհի առաջադեմ մարդկությունը, դեմոկրատիան հարգող երկրների իշխանությունները», - ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ ...20.03.2008. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է 106 ԱՆՁ
2
Ստորեւ այդ անձանց անուն-ազգանունները.
Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ.), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթեւոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն ...ԳՆԴԱԿԸ ԲԱՔՎԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ որակել է որպես իր երկրի «դիվանագիտական եւ ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գայանե Հովսեփյան
Վանաձորում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը. 1 չափաբաժինը` 30կգ ալյուր, 2լ ձեթ եւ 1կգ ոսպ: Ինչպես միշտ, պարենի օգնությունը տրվում է աղքատության համապատասխան ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
7
Հեղինե Մանուկյան
Մեր զրուցակիցը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է:
-Եթե ամփոփելու լինեք ներքաղաքական ներկա փուլը, ի՞նչ գնահատական կտաք:
- ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿՈՉՈՒՄԸ
1
Արմեն Գրիգորյան
Ազատության հրապարակը պետք է ուրախության հրապարակ դառնա: Ազատության հրապարակը մանուկների հրապարակն է նախեւառաջ ու ոչ միայն այն պատճառով, որ նրանք դեռեւս ազատ մարդիկ են, այլ այն` որ ...«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»
7
Գագիկ Աբգարյան
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի կունենա սգո մոմավառություն: «ԺԵ» թղթակիցը փոքրիկ հարցախույզ անցկացրեց` պարզելու համար, ...ՀԱՐՑԻ ՄՈՄԵՆՏՆԵՐՆ ՈՒ ՄՈՄԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ
Մարինե Խառատյան
Ազատվելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրության սահմանափակումներից` այսօր մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ սգո ակցիաներ են նախատեսված` ի հիշատակ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ: ԲԱՅՑ ԱԶԳԸ ԴԵՌ ԿԱ
Պետությունը...մեռավ:
Հըլը մի բան էլ ավել: Ու ոչ թե երեւի, այլ` հաստատ:
Դրանից ավել չի՞ լինում: Լինում է: Երբ որ «վրեն» տարի, մի քանի տարի, մեկ տասնամյակ է անցած լինում: Ու մի էդքան տարի էլ խոտ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՌՋԵՒ
1
20 մարտի, 2008թ., ք.Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակի մեծ դահլիճում հավաքվել էին Հայաստանի քաղաքացիական հանրության, այդ թվում հասարակական ......ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ...
2
...Եվ ոչ միայն այսօր: Եվ ոչ միայն ժամը 15.00-ին: Եվ ոչ միայն Ազատության հրապարակում: Որովհետեւ, ինչպես ասել է, Կոնֆուցիոսը, ավելի լավ է մեկ մոմ վառել ընդդեմ խավարի, քան հավերժ անիծել այն: Վառիր քո ...
«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»

«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ, ԵԹԵ ՄԻ ՕՐ ՆԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱ»

- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

