
ԳՆԴԱԿԸ ԲԱՔՎԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Էմմա Գաբրիելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ որակել է որպես իր երկրի «դիվանագիտական եւ քաղաքական հաղթանակ»:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` Ի.Ալիեւը նշել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է եւ քննարկման առարկա չէ. «Անհնար է որեւէ համաձայնության եւ խաղաղ համաձայնագրի հասնել այդ պայմանից դուրս: Պատերազմը դեռ չի ավարտվել, միայն ձեռք է բերվել հրադադար», - ասել է Ադրբեջանի նախագահը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու դեպքում չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. «Համենայնդեպս իմ քայլերը այդպիսին կլինեին», - նկատել է նա: Մարտի 19-ի գիշերը Վիեննայում հայտարարություն են տարածել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, որում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման եւ բանակցությունների վերսկսման հույս են հայտնել. «Համանախագահները անկեղծորեն հույս են հայտնում, որ այդ հանդիպումը կկայանա եւ կհանգեցնի բանակցությունների վերսկսմանը ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի հիման վրա, որը կողմերին է ներկայացվել 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում` ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման բացումից առաջ»: Համանախագահները վերահաստատել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի քվեարկությունից առաջ իրենց արտահայտած դիրքորոշումը, համաձայն որի` «Ֆրանսիան, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հետեւաբար չեն ճանաչում ԼՂ-ի անկախությունը` միեւնույն ժամանակ գտնելով, որ ԼՂ-ի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»: Հայտարարությունում նաեւ նշված է. «Համանախագահները համոզված են, որ հակամարտության ցանկացած խաղաղ եւ արդարացի կարգավորում պահանջելու է անխուսափելի փոխզիջումներ կողմերի միջեւ: Նրանք ընդգծում են Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների հետ կապված դադարից հետո բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»: Մինչդեռ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը օրերս փաստեց, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու գործընթաց է սկսել. «Ադրբեջանը փորձում է «ԵԱՀԿ-ի քարտուղարության միջոցով սկսել գործընթաց՝ ընդհանրապես Մինսկի խումբը ցրելու համար: Սա մեզ հայտնի է, նրանք դիմել են պաշտոնապես: Մենք տեղյակ ենք: Դեռեւս սա չի հրապարակվել, առաջին անգամ այստեղ եմ հրապարակում», - հայտարարեց նա ԱԺ-ում: Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդի առաքելությունը 1992 թվականից ստանձնած ԵԱՀԿ ՄԽ-ի ֆորմատի գործունեության ապագան` պաշտոնական Երեւանը խոստովանում է, որ անորոշ է: Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրադրության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո Օսկանյանն արդեն սկսել էր զգուշացնել, թե բանակցությունները կարող են խափանվել ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը դուրս կգա գործընթացից, այլ այն` եթե Բաքուն պնդի բանաձեւի կետերի շուրջ, այդ դեպքում հայկական կողմը կհայտարարի, որ դիրքորոշումներում շփման եզրեր չկան, եւ Ադրբեջանը, Ղարաբաղին ինչ-որ բան ապացուցելու ցանկություն ունենալով, պետք է բանակցություններ վարի անմիջապես Ստեփանակերտի հետ: Վ.Օսկանյանը հավաստիացնում է, որ Ադրբեջանը նման քայլեր է նախաձեռնում բացառապես ներքին օգտագործման համար, ինքնախաբեությամբ է զբաղվում եւ ընդհանրապես ԱԳ նախարարը խոստովանում է, որ ՄԱԿ-ում բանաձեւի անցկացման ջանքերն Ադրբեջանի կողմից նորություն չէր, թեեւ երկար ժամանակ դա չէր հաջողվում. «Մի քանի տարի շարունակ Ադրբեջանը փորձում էր հարցը տեղափոխել ՄԱԿ, այնտեղ բանաձեւ անցկացնել, բայց միայն այս անգամ հաջողվեց: Երկու տարի շարունակ, երբ ՄԱԿ-ի օրակարգում հարցը կար, Ադրբեջանը ցանկացած պահի կարող էր բանաձեւի նախագիծը շրջանառության մեջ դնել եւ հասնել դրա ընդունմանը: Մշտապես նրանք քաջ գիտակցել են, որ հարցի քվեարկության ընթացքում կստանան ընդամենը 30-40 կողմ ձայն, մնացած երկրները ձեռնպահ կլինեն, եւ մի քանի անգամ նրանք վերջին պահին հետ են կանգնել որոշումից», - նշել է Օսկանյանը` առանց հստակեցնելու, որ մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները պարզապես համոզում էին Ադրբեջանին չմտցնել նախագիծը ՄԱԿ-ի օրակարգ, եւ դա հաջողվում էր, ինչը այս անգամ չի կատարվել: Թե ինչու՞, սա արդեն մտորելու տեղիք է տալիս, եւ ըստ էության սա է միակ հարցը, որին Օսկանյանը պարտավոր է հստակ պատասխան տալ: Ի՞նչ է հայտարարում պաշտոնական Բաքուն այս օրերին: Այստեղ արդեն միանշանակ է` ՄԱԿ-ի բանաձեւը Ղարաբաղի հարցով բանակցությունների համար չափանիշներ է բացում. «Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա նշանակում է Հայաստանի զորքերի դուրսբերում բոլոր բռնազավթված տարածքներից, այդ թվում` ԼՂ-ից», - պարզաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը` հավելելով, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կարգավորման այդ փուլին հաջորդող շրջանում»: Հ.Իբրահիմը տեղեկացրել է նաեւ, որ ներկա դրությամբ շարունակում են աշխատանքը համանախագահների հետ, Փարիզում կայացել է Էլմար Մամեդյարովի հանդիպումը նրանց հետ. «ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումից առաջ եւ հետո մենք հայտարարել ենք համանախագահներին, որ նրանց գրաված դիրքորոշումը սխալ է: Սակայն դեռեւս խոսք չկա բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին: Միեւնույն ժամանակ, բանաձեւը, որն ընդունվել է ՄԱԿ-ում, չափանիշներ է ստեղծում բանակցությունների համար», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը: Հայտնի է, որ Ադրբեջանի խորհրդարանը երկու օր առաջ դատապարտեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին, որոնք դեմ էին քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին, եւ, ի դեպ, Միլի մեջլիսի հայտարարության օգտին քվեարկել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: ԵԱՀԿ ՄԽ-ին պաշտոնական Բաքվի մեղադրանքների շարքում էր ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Աղշին Մեհթիեւը, ով նշեց, որ «համանախագահները Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից թեքվելու ոչ մի իրավունք չունեին», Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը շեշտեց, որ «Ադրբեջանը պատրաստ է վերանայելու իր հարաբերությունները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրների հետ»: Ա.Ազիմովը առաջիններից էր, ով պարզորոշ հայտնեց, որ Ադրբեջանը կվերանայի եւ փոփոխություններ կմտցնի Մինսկի գործընթացի շրջանակում գործող համանախագահող երկրների հետ իր հարաբերություններում. «Համանախագահները երկար տարիներ զբաղված են միայն խոստումներ տալով, որոնք իրենք իսկ չեն կատարում», - ասել էր ադրբեջանցի պաշտոնյան` մեղադրելով համանախագահներին` կարգավորման գործընթացը «մենաշնորհելու» մեջ: Ինչ վերաբերում է փորձագետների տեսակետներին, ապա օրերս Politicom.ru-ում հանդես է եկել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը, որը կարծիք է հայտնել, որ ցանկացած բանաձեւ, այդ թվում ՄԱԿ-ինը, դառնում է հակամարտող կողմերի PR-զենքը: Փորձագետը գտնում է, որ Ադրբեջանի օկուպացիայի մասին քննարկումը կարող է արդյունավետ լինել միայն մի պայմանի դեպքում, եթե հրաժարվում են ձեւա-իրավական դետերմինիզմից, նրա կարծիքով` այնպիսի բարդ խնդիրների կարգավորման ժամանակ, ինչպիսին ԼՂ-ի հակամարտությունն է, առաջին պլան է գալիս ոչ թե այս կամ այն առանձին տարածքների ձեւա-իրավական պատկանելությունը այս կամ այն կողմին, այլ այնպիսի բարդ հանգամանք, ինչպիսին վստահությունն է կողմերի միջեւ. «Ինչու՞ Ստեփանակերտը, որը 1991-1992թթ. վերածվել էր «Ստալինգրադի», վերակառուցվել է, իսկ մինչեւ հակամարտությունը մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Շուշին՝ ոչ: Որովհետեւ Շուշին մարտավարական բարձր կետ է, իսկ հայերը վախենում են «խաղաղ կարգավորումից» վերադարձող «շուշալարիների»՝ Շուշիի ադրբեջանիցների, տեսքով: Ինչու՞ հայկական կողմը համառորեն չի ցանկանում ազատագրել օկուպացված տարածքները: Որովհետեւ, ոչ մի խաղաղապահ, հատկապես եվրոպացի, չի կանխի կես միլիոն ադրբեջանցիների վերադարձը հայրենի գյուղեր եւ քաղաքներ: Իսկ կարծել, պրոֆեսիոնալ «խաղաղապահների» նման, որ «օկուպացված տարածքների» ապառազմականացմանը եւ այնտեղ խաղաղապահ զորակազմի տեղակայմանը չի հետեւի գաղթականների զանգվածային վերադարձը, ովքեր երազում են մաքրել իրենց հաշիվները հայ «բռնազավթիչների» հետ, որեւէ հիմքեր չկան: Անպատասխան է մնում նաեւ ադրբեջանական անձնագրեր վերցնելու հայերի պատրաստակամության հարցը: Այս դեպքում, ցանկացած բանաձեւ, այդ թվում ՄԱԿ-ինը, դառնում է հակամարտող կողմերի PR-զենքը: Կողմերից մեկը հղում կկատարի իր աջակցությանը բարձր միջազգային ատյանների կողմից, երկրորդը կկասկածի այդ աջակցության որակի վրա: Երկու կողմերն էլ հակամարտության կարգավորման պատասխանատվությունը դնում են կամ իր հակառակորդի, կամ էլ երրորդ կողմի վրա: Իսկ հակամարտությունն ինքը նման տվյալների դեպքում չի կարգավորվի, եթե որպես կարգավորում հասկանանք փոխզիջումը, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակը», - գտնում է Մարկեդոնովը: Անդրադառնալով ՄԱԿ-ում ընդունված բանաձեւին` Սերգեյ Մարկեդոնովը նշում է, թե Ղարաբաղի հակամարտության հարցը ժողովրդավարության կամ դրա բացակայության նկատառումներով չէ, որ դիտարկվում է ՄԱԿ-ում. «Վերջիվերջո, Ադրբեջանում ամեն ինչ եւս այնքան հոյակապ չէ ժողովրդավարության տեսանկյունից, իսկ նրանք, ովքեր աջակցեցին Բաքվին, ԻԿԿ անդամ-երկրներն էին եւ Թուրքիան, որտեղ եւս ժողովրդավարական գործընթացներն այնքան էլ արագ չեն ընթանում, ինչպես կուզեին ԱՄՆ-ն կամ ԵՄ երկրները»: Իսկ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը «Դեյ ազ» ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումը Ադրբեջանի մեծ հաղթանակն էր եւ Հայաստանի լուրջ պարտությունը, եւ պարզաբանելով բանաձեւի նկատմամբ ԵԱՀԿ ՄԽ-ի պետությունների բացասական վերաբերմունքը ռուս վերլուծաբանը տեսակետ է հայտնում, թե ՌԴ-ն, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները նման գնահատականով են հանդես եկել իրենց պետություններում հայկական սփյուռքի ազդեցության առկայության պատճառով` նկատելով, որ թեեւ ՌԴ-ում ադրբեջանցիները գերակշռում են, այնուամենայնիվ հայերի ազդեցությունն ավելի մեծ է: Ի դեպ, հայտնի վերլուծաբանը նկատում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գոհացուցիչ չեն` Բաքվի նախաձեռնության պատճառով, ինչը նրա գնահատմամբ Ադրբեջանի կողմից լուրջ սխալ է, այն դեպքում, երբ Բաքուն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ նույն շարքում է դասում Լեռնային Ղարաբաղը, մինչդեռ Ս.Մարկովի հավաստմամբ` Կրեմլը չեզոքություն է դրսեւորում:
ԱՌԱՋԱԴԻՐՔԸ` ԽԱՐԱՆ
Գոհար Բարսամյան
Կոսովոյի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը ձեռնարկեց սպասված տրամաբանական քայլը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի եւ Մերձդնեստրի անկախության ճանաչման հարթության վրա, ինչպես նախապես ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
5
Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը իրականացրել են այցելություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ
5
«Հայաստանում բռնությունները շարունակվում են եւ կշարունակվեն, եթե իրենց խոսքը չասեն աշխարհի առաջադեմ մարդկությունը, դեմոկրատիան հարգող երկրների իշխանությունները», - ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ ...20.03.2008. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է 106 ԱՆՁ
2
Ստորեւ այդ անձանց անուն-ազգանունները.
Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ.), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթեւոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն ...ԳՆԴԱԿԸ ԲԱՔՎԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ որակել է որպես իր երկրի «դիվանագիտական եւ ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գայանե Հովսեփյան
Վանաձորում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը. 1 չափաբաժինը` 30կգ ալյուր, 2լ ձեթ եւ 1կգ ոսպ: Ինչպես միշտ, պարենի օգնությունը տրվում է աղքատության համապատասխան ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
7
Հեղինե Մանուկյան
Մեր զրուցակիցը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է:
-Եթե ամփոփելու լինեք ներքաղաքական ներկա փուլը, ի՞նչ գնահատական կտաք:
- ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿՈՉՈՒՄԸ
1
Արմեն Գրիգորյան
Ազատության հրապարակը պետք է ուրախության հրապարակ դառնա: Ազատության հրապարակը մանուկների հրապարակն է նախեւառաջ ու ոչ միայն այն պատճառով, որ նրանք դեռեւս ազատ մարդիկ են, այլ այն` որ ...«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»
7
Գագիկ Աբգարյան
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի կունենա սգո մոմավառություն: «ԺԵ» թղթակիցը փոքրիկ հարցախույզ անցկացրեց` պարզելու համար, ...ՀԱՐՑԻ ՄՈՄԵՆՏՆԵՐՆ ՈՒ ՄՈՄԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ
Մարինե Խառատյան
Ազատվելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրության սահմանափակումներից` այսօր մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ սգո ակցիաներ են նախատեսված` ի հիշատակ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ: ԲԱՅՑ ԱԶԳԸ ԴԵՌ ԿԱ
Պետությունը...մեռավ:
Հըլը մի բան էլ ավել: Ու ոչ թե երեւի, այլ` հաստատ:
Դրանից ավել չի՞ լինում: Լինում է: Երբ որ «վրեն» տարի, մի քանի տարի, մեկ տասնամյակ է անցած լինում: Ու մի էդքան տարի էլ խոտ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՌՋԵՒ
1
20 մարտի, 2008թ., ք.Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակի մեծ դահլիճում հավաքվել էին Հայաստանի քաղաքացիական հանրության, այդ թվում հասարակական ......ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ...
2
...Եվ ոչ միայն այսօր: Եվ ոչ միայն ժամը 15.00-ին: Եվ ոչ միայն Ազատության հրապարակում: Որովհետեւ, ինչպես ասել է, Կոնֆուցիոսը, ավելի լավ է մեկ մոմ վառել ընդդեմ խավարի, քան հավերժ անիծել այն: Վառիր քո ...
«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»

«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ, ԵԹԵ ՄԻ ՕՐ ՆԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱ»

- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

