
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

«Հայաստանում բռնությունները շարունակվում են եւ կշարունակվեն, եթե իրենց խոսքը չասեն աշխարհի առաջադեմ մարդկությունը, դեմոկրատիան հարգող երկրների իշխանությունները», - ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆին ուղղված նամակում: Այն Միացյալ Նահանգներում բնակվող հայ մտավորականների անունից գրել է Երկրորդ աշխարհամարտի հայ վետերանների Գլենդելի միության նախագահ, գրող, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիշա Դարբինյանը: Ադամ Շիֆը բազմիցս եղել է Հայաստանում եւ Արցախում, նյութական-բարոյական օգնություն ցույց տվել, մեծ աշխատանք է ծավալել Հայոց ցեղասպանությունը ամերիկյան իշխանությունների կողմից ճանաչելու ուղղությամբ, հեղինակել է ԱՄՆ-ի Ծերակույտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 106-րդ բանաձեւը, ինչպես նաեւ աջակցել է միության վետերան-անդամների առաջ քաշած բազմաթիվ հարցերի լուծմանը: Կոնգրեսականի այս հայանպաստ գործունեությունը նկատի ունենալով` նամակի հեղինակները նրան են դիմում ակնկալելով «հայությանը սատարող կոնգրեսականների աջակցությունը»՝ կապված Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ. «Ընտրությունները անցան բացահայտ կեղծիքներով, ընտրակաշառքներով եւ գործող իշխանությունների բացահայտ միջամտությամբ: Այդ հանգամանքը հաստատեցին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նախագահական թեկնածուներ եւ անկախ դիտորդներ: Նման իրավիճակը չէր կարող դժգոհություն չառաջացնել ժողովրդի մոտ: Ժողովրդի հոծ բազմություններ փողոց դուրս եկան եւ ի լուր աշխարհի իրենց բողոքի ձայնն ու դժգոհությունը հայտնեցին: Միայն Երեւան քաղաքում խաղաղ ցուցարարների թիվը հասավ հարյուր հազարների: Իշխանությունները ժողովրդի արդար ձայնը լռեցնելու նպատակով դիմեցին ամենանզովյալ քայլի: Նրանք ժողովրդի դեմ հանեցին ոստիկանական եւ զինվորական ստորաբաժանումներ, զինված անհայտ խմբեր: Արդյունքում դաժան հաշվեհարդար տեսան անմեղ մարդկանց հետ, դաժանորեն ցրվեցին խաղաղ ցուցարարները, սպանվեցին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Բանտարկվեցին եւ զնդանները նետվեցին ազգի անվանի մարդիկ, մտավորականներ: Ամբողջ երկիրը հայտնվեց սարսափի պայմաններում: Հայաստանում ներկայումս կատարվող բռնությունները արդարացիորեն զայրացրել են աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի, քանզի վտանգի մեջ է նրանց հայրենիքը, զոհվել են նրանց շատ հարազատներ, վտանգի տակ են շատերը: Հայաստանի իշխանությունների անմարդկային գործողությունների դեմ իրենց զայրույթն են արտահայտում ԱՄՆ-ում ապրող ավելի քան մեկ միլիոն հայերը: Այդ հանգամանքի վառ ապացույցն է այն, որ այս տարվա մարտի 2-ին Հոլիվուդի «Փոքր Հայաստան» թաղամասում Հայաստանի իշխանություններին դատապարտող ցույցի էին դուրս ելել ավելի քան 30 հազար հայորդիներ: Հայաստանում բռնարարքները դատապարտողների թվում կային նաեւ այլազգիներ, տարբեր մասնագիտությունների ու դավանանքի մարդիկ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ: Ի պաշտպանություն մեր հայրենակիցների` ցույցեր են կազմակերպվել նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայաշատ քաղաքներում: Խաղաղ ցույցի շատ մասնակիցների աչքերում հուզմունքի արցունքներ կային: Նրանք պահանջում էին հետեւյալը. չեղյալ համարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, Երեւան քաղաքում վերացնել արտակարգ իրավիճակը, քաղաքից դուրս բերել զինված ստորաբաժանումները, անհապաղ ազատ արձակել բանտերում գտնվող խաղաղ ցուցարարներին եւ քաղբանտարկյալներին, չարգելել խաղաղ ցույցերը»: Ադամ Շիֆին հղված նամակով ամերիկահայ մտավորականներն ակնկալում են կոնգրեսականի աջակցությունը. «ԱՄՆ-ում ապրող ամեն մի հայ մտավորականի խիստ անհանգստություն են պատճառում Հայաստանում կատարվող բռնարարքները, որոնց հետեւանքով զոհվում եւ վիրավորվում են անմեղ մարդիկ: Ակնկալում ենք, որ Ձեր գլխավորությամբ հայությանը սատարող կոնգրեսականները իրենց հոգու խոսքը կհղեն Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերացնելու ամեն տեսակի բռնությունները երկրում, հավատարիմ մնալով դեմոկրատիայի սկզբունքներին, հայ ժողովրդի խաղաղ գոյակցությանը»:
Քննարկում
janibek գրել է:
Գրիշա Դարբինյանն ո՞վ է, զարմանում են Գլենդելում, Հոլիվուդում, այլ հայաշատ քաղաքներում: Ինքնակոչ, ավանտյուրիստ է, «բաղրամյան» մեդալ վաճառող, քյավառցի ալկաշ է, մի անգամից 2 լիտր օղի խմա, օֆ չասա:
sa.ka@mail.ru գրել է:
լավել անումեն վոր ձերբակալումեն,ժամանակին իրենքելեին ձերբակալում անմեղ մարդկանց,իհարկե վիրավորականե ամերիկան թըրքյան ահագին փողեր ծախսեցին,բայց չստացվեց հեղաշրջումը խեղջերը կապուտ եղան կորավ պողերը,հիմայել լացեն լինում աշխարի պապաներ հասեք բաչեք ուզում մեզոգնեք,պիտի հհշն պատասխանտա արածների համար.ՖԻԴԱ
araj գրել է:
Jogovurd hanrain kochvats herusta@nkerutyun@ film e patrastel robiki masin. Aynteg khosum en miayn robiki maman ev arajin bajii maman.Ba ov e es kocharyani papan, voch mi khosk chka, voch el bellayi papayi masin. Inchu? Es lsel em vor robiki hor anun@ sayid e,adrbejantsi, dra hamar el vochinch chen asum. Ay haylurik khndrum em pataskhani im hartsin. Jogovurd jan, ete ays masin mi ban gitek grek khndrum em.
yes գրել է:
uxti akanjum qnac hayerina verabervum.achqnerd bac areq,hayastanum chortatirakan yerkira darel,strkutyuna tirum,duq hle hhs-ic eq abijnik mnacel...karevore en chi incha exel,karevore ena incha linelu......
ArAzArM գրել է:
Հայերը դիմել են հրեաին հայերի հարցերը լուծելու համար:
Խելքի աշեցեք:
ԱՌԱՋԱԴԻՐՔԸ` ԽԱՐԱՆ
Գոհար Բարսամյան
Կոսովոյի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը ձեռնարկեց սպասված տրամաբանական քայլը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի եւ Մերձդնեստրի անկախության ճանաչման հարթության վրա, ինչպես նախապես ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
6
Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը իրականացրել են այցելություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ
5
«Հայաստանում բռնությունները շարունակվում են եւ կշարունակվեն, եթե իրենց խոսքը չասեն աշխարհի առաջադեմ մարդկությունը, դեմոկրատիան հարգող երկրների իշխանությունները», - ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ ...20.03.2008. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է 106 ԱՆՁ
2
Ստորեւ այդ անձանց անուն-ազգանունները.
Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ.), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթեւոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն ...ԳՆԴԱԿԸ ԲԱՔՎԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ որակել է որպես իր երկրի «դիվանագիտական եւ ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գայանե Հովսեփյան
Վանաձորում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը. 1 չափաբաժինը` 30կգ ալյուր, 2լ ձեթ եւ 1կգ ոսպ: Ինչպես միշտ, պարենի օգնությունը տրվում է աղքատության համապատասխան ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
7
Հեղինե Մանուկյան
Մեր զրուցակիցը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է:
-Եթե ամփոփելու լինեք ներքաղաքական ներկա փուլը, ի՞նչ գնահատական կտաք:
- ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿՈՉՈՒՄԸ
1
Արմեն Գրիգորյան
Ազատության հրապարակը պետք է ուրախության հրապարակ դառնա: Ազատության հրապարակը մանուկների հրապարակն է նախեւառաջ ու ոչ միայն այն պատճառով, որ նրանք դեռեւս ազատ մարդիկ են, այլ այն` որ ...«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»
7
Գագիկ Աբգարյան
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի կունենա սգո մոմավառություն: «ԺԵ» թղթակիցը փոքրիկ հարցախույզ անցկացրեց` պարզելու համար, ...ՀԱՐՑԻ ՄՈՄԵՆՏՆԵՐՆ ՈՒ ՄՈՄԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ
Մարինե Խառատյան
Ազատվելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրության սահմանափակումներից` այսօր մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ սգո ակցիաներ են նախատեսված` ի հիշատակ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ: ԲԱՅՑ ԱԶԳԸ ԴԵՌ ԿԱ
Պետությունը...մեռավ:
Հըլը մի բան էլ ավել: Ու ոչ թե երեւի, այլ` հաստատ:
Դրանից ավել չի՞ լինում: Լինում է: Երբ որ «վրեն» տարի, մի քանի տարի, մեկ տասնամյակ է անցած լինում: Ու մի էդքան տարի էլ խոտ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՌՋԵՒ
1
20 մարտի, 2008թ., ք.Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակի մեծ դահլիճում հավաքվել էին Հայաստանի քաղաքացիական հանրության, այդ թվում հասարակական ......ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ...
2
...Եվ ոչ միայն այսօր: Եվ ոչ միայն ժամը 15.00-ին: Եվ ոչ միայն Ազատության հրապարակում: Որովհետեւ, ինչպես ասել է, Կոնֆուցիոսը, ավելի լավ է մեկ մոմ վառել ընդդեմ խավարի, քան հավերժ անիծել այն: Վառիր քո ...
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»

«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ, ԵԹԵ ՄԻ ՕՐ ՆԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱ»

- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

