
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը իրականացրել են այցելություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», «Վանաձոր», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներ, որտեղ հանդիպել եւ առանձնազրույցներ են ունեցել վերջին շրջանում կալանավորված քաղբանտարկյալների հետ: Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության` աշխատանքային խմբերը հանդիպել են մոտ 50 կալանավորված անձանց, որոնց զգալի մասը իրենց անհամաձայնությունն է հայտնել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Քաղբանտարկյալների պնդմամբ` առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ կրում են բացառապես քաղաքական բնույթ: Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ մեղադրանքների հիմքում ընկած փաստերի հիմնավորվածության գնահատումը դատական ատյանների իրավասության տակ է եւ նրանց գործունեությանը պաշտպանը միջամտելու լիազորություններ չունի: Ասվել է, որ պաշտպանի իրավասությանն են վերաբերում տվյալ անձանց քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրությունը, կանխարգելումը եւ վերականգնումը: 50 քաղբանտարկյալներից 3-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խմբերը հանդիպել են 24 քաղբանտարկյալների: Կալանավորված անձանցից 20-ը ապահովված են փաստաբաններով: Մեկը հայտնել է, որ փաստաբան չունի եւ պահանջել է: Նշել է նաեւ, որ իրեն ստիպել են հրաժարվել փաստաբանից: Մեկ այլ քաղբանտարկյալ նշել է, որ երբ դիմում է փաստաբանի հետ հանդիպելու խնդրանքով, իր դիմումին ընթացք են տալիս օրեր անց, այսինքն` փաստաբանի ներկայությունը պատշաճ կերպով չի ապահովվում: Երեք քաղբանտարկյալ հայտնել են, որ նախկինում հրաժարվել են փաստաբանից, սակայն այժմ ցանկություն են հայտնել ունենալու: Քաղբանտարկյալներից 9-ը նաեւ հայտնել են, որ բերման ենթարկելուց հետո իրենց համապատասխան կարգավիճակ է տրվել` քրեադատավարական նորմերով նախատեսված ժամկետների կոպիտ խախտումներով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձանցից 2-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների: Ձերբակալվածներից մեկը հաշմանդամ է` խուլ եւ համր: Ըստ իր խցակցի` նա կալանավորված է մարտի 1-ի իրադարձությունների համար: Նշված փաստերի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում են աշխատանքներ` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանակներում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն այցելել է նաեւ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Ըստ ՔԿՀ-ի ղեկավարության` այստեղ պահվում է 18 կալանավորված քաղաքացի: Աշխատանքային խումբը հանդիպել է 6 կալանավորվածների: Առանձնազրույցների ընթացքում քաղբանտարկյալներն անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ` առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ կրում են բացառապես քաղաքական բնույթ: Կալանավորված անձանցից մեկը հրաժարվել է հանդիպել ՄԻՊ ներկայացուցիչների հետ: Կալանավորված անձինք քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի մասին որեւէ բողոք չեն ներկայացրել: ՄԻՊ աշխատանքային խումբը 2008թ. մարտի 12-ին այցելել է նաեւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Մարտի 1-ի` իշխանությունների հրահրած ջարդից տուժած եւ կալանավորի կարգավիճակով այս հիվանդանոցում գտնվող Վ..Ջ.-ն հայտնել է, որ տառապում է ոսկրային տուբերկուլյոզ հիվանդությամբ: Ըստ նրա` այդ պահին իր առողջական վիճակը հարաբերական նորմալ էր: Ըստ Վ.Ջ.-ի` նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու եւ ապօրինի զենք կրելու մեջ: Վերջինիս պնդմամբ` իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Վ.Ջ.-ն հայտնել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցների գործողությունների առումով որեւէ բողոք-գանգատ չունի:
Քննարկում
ՀԱՅՐԻԿ գրել է:
[quote=sa.ka@mail.ru][/quote]
Դու տականք ես
VAN գրել է:
Դրանք քաղբանտարկյալներ չեն,ամոթ Է,քաղբանտարկյալները նրանք Էին ,որոնք Ղարաբաղյան պատերազմի տարիներին պառապանց հաղթանակներ Էին տարել,բայց ձեր ԼՏՊ-ի իԺղանության անցնելուց բառացիորեն ՏԱՍԸ ՕՐ անց հայտնվեցին բանտերում «բանդիտիզմի«,«մարդասպանության«,«թալանի«և Ժատ ու Ժատ այլ կեղտոտ ու հորինովի մեղադրանքներով,որոնց մի մասն Էլ Ժամանակին հենց ՀՀԺ-ն Էր սադրել նրանց դեմ:Մոռացե՞լ եք ԼՏՊ-ճիվաղ,«ելուզակային ղմբեր« Էիք ոչնչոցնում ձեր իսկ ղոսքով ասաց,ուզում Էիք այդպես ձեր եղբայրը հանդիսացող ադրբեջանցի ապագա պատմաբաններին նյութ թողնել մեր ազգային-ազատագրական ԺարԺումը որակելու որպես բանդիտական ԺարԺում ու ազգի զինվորներին Էլ որպես ղաչաղներ,ինչպես այդ Ժամանակ պատմաբան Բունիաթովան Էր արդեն գրել գիրք Անդրանիկի մասին,վերնագրելով այն«ղաչաղ Անդրանիկ«:Բանտերն Էիք լցրել հարյուրավոր քաջարի մարտիկների,որպեսզի երկիրը թալանելու ձեր հրեԺավոր գորցունեությունը հանգիստ առաջ տանեք,գիտեիք քանզի,որ Հայրենիքի համար կամավոր մարտի դաԺտ գնացաց ազգի զինվորը կկտրեր ոչ միայն ձեր թալանչի ձեռքը,այլ ձեր գլուղը նաև:Այն հրեԺավոր հանցագորցությունները որ ինքդ Էիր կատարել քո ոհմակի հետ միասին և ըստ որի ձեզ պետք Է մեղադրանքներ առաջադրվեին,Ժտապել Էիք այդ մեղադրանքները կպցնել ազգի ազատության զոհասեղանին իրենց կյանքը կամովին դրաց մարտիկներին,իսկ քո աջ թևը հանդիսացող Վանոն ցինիկաբար հայտարարում Էր,թե«բանտերում մենք նրանց ամեն օր թարմ մսով ճաԺ ենք տալիս«,գռգռելով ձեր իսկ կողմից սովի մատնվաց Ժողովրդի աղորԺակը:ՈՒզու՞մ եք հիԺել նրանց Լ.Տ.Պետրոսյան ,այն մարտիկներին,որոնցԷց ոչ մեկի կեղտոտ ճկույթն անգամ չարԺեիք դուք,միայն ղմբերի հրամանատարներին կհիԺատակեմ.
ՀԱԲ-Ռազմիկ Վասիլյան,որին այնքան դաԺանաբար Էիք ղոԺտանգել,որ կորցրել Էր զույգ աչքերից մեկը,Վարդան Վարդանյան,
ԱՆԿԱՂՈՒթՅԱՆ ԼԵԳԻՈՆ-Արցրուն,որը Ս.Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորն Էր,
ԱրտաԺատի ԱՆԿԱՂՈՒթՅԱՆ ԲԱՆԱԿ-Սամվել Մարգարիան,որին ՊԱԿ-ի մեկուսարանում ՊԱԿ-ի աԺղատակիցները դաԺանաբար ղոԺտանգելով կոտրել Էին պոչուկի ոսկորը,
ԱԴԱՆԱ-Անդրանիկ
ՎՐԻԺԱՌՈՒ-ՎրեԺ,որը Ղոջալուի հերոսն Էր,սակայն ՊԱԿ-ի մեկուսարանում աԺղատակիցները քանիցս ղոԺտանգել Էին նրան ,
ՀԱԲ-ի ՍՊԵՑ ՆԱԶ-Համլետ,
ՀիԺեցի՞ք «քաղաքակիրթ« ԼՏՊ,ձեր «դեմոկրատական« կառավարման տարիների իսկական ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԻԱԼՆԵՐԻՆ,ես թվարկեցի միայն հրամանատարներին,որոնց հետ բանտերում Էին նաև նրանց ղեկավարաց ջոկատի բոլոր մարտիկները:Դու,ազգային ամենամեց տականքդ այդ ո՞ր օրվանից քաղաքակրթվեցիր այնքան,որ անօրինական զենք կրողին,մարդասպանին,վանդալիզմ իրականացնողին,զինվաց հեղաԺրջման պորձ կատարողին քաղբանտարկիալ ես համարում,և այԺմ Էլ քեզ համար զուռնա պչող այս թերթն Է այդ ոհմակին որակում քաղբանտարկիալ:Ամոթ ունեցեք մի պոքր և գիտցեք ,մեր հիԺողությունը դեռ Ժատ թարմ Է,այնպես որ ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ,ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ....
sa.ka@mail.ru գրել է:
տո այ շուռտված դավաճան կարողա կարողա չգիտէնք գերմանձայում ինչ ասգանունովես կամ մամէդով կամ բաղիրով խոսըւմես հայէրէն խոսա քաղկենի բոսի տղա.ՖԻԴԱ
araj գրել է:- viko
Գոնե հասկացի ինչես գրում,քո գրած հիմարությունների կարիքը չունենք
Jogovurd hanrain kochvats herusta@nkerutyun@ film e patrastel robiki masin. Aynteg khosum en miayn robiki maman ev arajin bajii maman.Ba ov e es kocharyani papan, voch mi khosk chka, voch el bellayi papayi masin. Inchu? Es lsel em vor robiki hor anun@ sayid e,adrbejantsi, dra hamar el vochinch chen asum. Ay haylurik khndrum em pataskhani im hartsin. Jogovurd jan, ete ays masin mi ban gitek grek khndrum em.- viko
ԱՌԱՋԱԴԻՐՔԸ` ԽԱՐԱՆ
Գոհար Բարսամյան
Կոսովոյի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը ձեռնարկեց սպասված տրամաբանական քայլը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի եւ Մերձդնեստրի անկախության ճանաչման հարթության վրա, ինչպես նախապես ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
6
Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը իրականացրել են այցելություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ
5
«Հայաստանում բռնությունները շարունակվում են եւ կշարունակվեն, եթե իրենց խոսքը չասեն աշխարհի առաջադեմ մարդկությունը, դեմոկրատիան հարգող երկրների իշխանությունները», - ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ ...20.03.2008. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է 106 ԱՆՁ
2
Ստորեւ այդ անձանց անուն-ազգանունները.
Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ.), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթեւոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն ...ԳՆԴԱԿԸ ԲԱՔՎԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ որակել է որպես իր երկրի «դիվանագիտական եւ ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գայանե Հովսեփյան
Վանաձորում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը. 1 չափաբաժինը` 30կգ ալյուր, 2լ ձեթ եւ 1կգ ոսպ: Ինչպես միշտ, պարենի օգնությունը տրվում է աղքատության համապատասխան ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
7
Հեղինե Մանուկյան
Մեր զրուցակիցը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է:
-Եթե ամփոփելու լինեք ներքաղաքական ներկա փուլը, ի՞նչ գնահատական կտաք:
- ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿՈՉՈՒՄԸ
1
Արմեն Գրիգորյան
Ազատության հրապարակը պետք է ուրախության հրապարակ դառնա: Ազատության հրապարակը մանուկների հրապարակն է նախեւառաջ ու ոչ միայն այն պատճառով, որ նրանք դեռեւս ազատ մարդիկ են, այլ այն` որ ...«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»
7
Գագիկ Աբգարյան
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի կունենա սգո մոմավառություն: «ԺԵ» թղթակիցը փոքրիկ հարցախույզ անցկացրեց` պարզելու համար, ...ՀԱՐՑԻ ՄՈՄԵՆՏՆԵՐՆ ՈՒ ՄՈՄԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ
Մարինե Խառատյան
Ազատվելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրության սահմանափակումներից` այսօր մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ սգո ակցիաներ են նախատեսված` ի հիշատակ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ: ԲԱՅՑ ԱԶԳԸ ԴԵՌ ԿԱ
Պետությունը...մեռավ:
Հըլը մի բան էլ ավել: Ու ոչ թե երեւի, այլ` հաստատ:
Դրանից ավել չի՞ լինում: Լինում է: Երբ որ «վրեն» տարի, մի քանի տարի, մեկ տասնամյակ է անցած լինում: Ու մի էդքան տարի էլ խոտ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՌՋԵՒ
1
20 մարտի, 2008թ., ք.Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակի մեծ դահլիճում հավաքվել էին Հայաստանի քաղաքացիական հանրության, այդ թվում հասարակական ......ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ...
2
...Եվ ոչ միայն այսօր: Եվ ոչ միայն ժամը 15.00-ին: Եվ ոչ միայն Ազատության հրապարակում: Որովհետեւ, ինչպես ասել է, Կոնֆուցիոսը, ավելի լավ է մեկ մոմ վառել ընդդեմ խավարի, քան հավերժ անիծել այն: Վառիր քո ...
«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե ՀարությունյանԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե ՄանուկյանԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ ԱբգարյանԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»

«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ, ԵԹԵ ՄԻ ՕՐ ՆԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱ»

- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

