
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԵՒՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Մարինե Խառատյան
Ամերիկահայերի շրջանում գործող «Հանուն ժողովրդավարական Հայաստանի» միավորումը այս օրերին համալրվում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերով, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրով: Երեքշաբթի օրը միավորման պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Պետդեպի Հարավային Կովկասի եւ հակամարտությունների լուծման գրասենյակի տնօրեն Փոլ Ուոլերսի եւ Հայաստանի գրասենյակի վարիչ Քրիստիան Ռայթի հետ:
Մեր զրույցը «Հանուն ժողովրդավար Հայաստանի» միավորման համանախագահ Համբիկ Սարաֆյանի հետ է:
- Պարոն Սարաֆյան, ի՞նչ հարցեր եք քննարկել ԱՄՆ Պետդեպում ունեցած հանդիպումների ընթացքում: - Ասեմ, որ Հայաստանի վերաբերյալ բավական հարցեր քննարկվեցին, լայնածավալ քննարկում եղավ: Նախ՝ իրենց համար շատ հետաքրքիր էր լսել լոսանջելեսահայության կարծիքը եւ մեր տեսակետը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված էր կես ժամ, տեւեց 1, 5: Մենք մեզ հետ տարել էինք մարտի 2-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բազմահազար բողոքի ցույցի հայտարարությունը՝ մոտ 10 հազար ստորագրություններով: Հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները Հայաստանի ներկա իրավիճակի, իշխանությունների վարքագծի, ընտրական եւ հետընտրական շրջանում տեղի ունեցած բոլոր երեւույթների վերաբերյալ: Հանգամանորեն խոսեցինք նաեւ իշխանությունների ձեռնարկած անօրինական քայլերի մասին: Փոխանցեցինք Պետդեպին ամերիկահայության խնդրանքը, որ ԱՄՆ-ը ՀՀ իշխանություններից պահանջի՝ արտակարգ դրության վերացում, հանրահավաքներ անցկացնելու եւ ազատ կարծիք արտահայտելու քաղաքացիների սահմանադրական իրավունքի վերականգնում, քաղաքական հետապնդումների վերացում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ նախագահական ընտրությունները խեղաթյուրված էին ու կեղծված` պահանջի անվավեր համարել ընտրությունների արդյունքները: Մենք նաեւ շնորհակալություն հայտնեցիք ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության իրականացրած աշխատանքի համար, որի մասնակցությամբ փաստորեն դիտորդների միջանկյալ զեկույցում տեղ գտան ընտրական գործընթացի վերաբերյալ իրական գնահատականներ եւ պարզաբանվեցին նախնական գնահատականները: Մինչ այդ ՀՀ իշխանություններին հաջողվել էր աշխարհին խաբել, որ ամեն ինչ ճիշտ ու լավ է եղել: - Ինչպիսի՞ն էր ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաների արձագանքը ձեր մտահոգությանը: - Նրանց համար շատ հետաքրքիր էր հայ համայնքի դիրքորոշումը: Հանրահավաքի հայտարարության մեջ տեղ գտած պահանջներից առաջին երեքը փաստորեն արդեն իսկ արտացոլվել են ՀՀ իշխանություններին ուղղված ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ: Ընտրությունները չեղյալ հայտարարելու մասով իրենք համարում են, որ դեռ բոլոր փաստերը պետք է պարզվեն, որ Պետդեպը նաեւ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ցուցաբերի: Նրանք չեն ուզում միջամտել, սակայն չի բացառվում, որ հիմնվելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցի վրա` ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ գնահատականը փոխվի: Այսինքն՝ նախագահի ընտրությունները հայտարարվեն միջազգային չափանիշներին չհամապատասխանող, ինչպես գնահատեցին 2003թ. ընտրությունները: Պետդեպի ներկայացուցիչները նաեւ նշեցին, որ ԱՄՆ կառավարությունը չի բավարարվելու միայն հայտարարություններ անելով: - Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է հետեւել այդ հայտարարություններին: - Նշեցին, որ հնարավոր է սառեցվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն հետեւողականորեն անտեսել միջազգային հանրության կոչերը: Եթե հիշում եք, Վարդան Օսկանյանը մի քանի ամիս առաջ ասել էր, որ եթե այս ընտրությունները կեղծվեն, գինը շատ թանկ կլինի: Այսօր իսկապես այս իշխանությունների գործունեության պատճառով կա վտանգ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որով Հայաստանին ԱՄՆ-ն տրամադրելու է 235.6 մլն դոլար, կասեցվի: Պետդեպում նաեւ լրջորեն մտահոգված էին հայաստանյան մամուլի բացարձակ սահմանափակումով: - Մարտի 1-ի դեպքերը միջազգային քննության ենթարկելու մասին որեւէ առաջարկ եղե՞լ է: - Հայաստանում տեղի ունեցած դեպքերի շուրջ միջազգային քննություն անցկացնելու հարցը, այո, եղել է, եւ շատ հստակ նշվեց, որ անաչառ հետաքննություն պետք է անցկացվի: Նրանք ասացին, որ միջազգային հետաքննություն անցկացնելու հարցը լրջորեն քննարկում են: Իրենք սպասում են այստեղի հետաքննության արդյունքներին, որ իրենց գնահատականը տան: Մենք բարձրաձայնեցինք մեր մտահոգությունը, թե շատ հավանական է, որ տեղի չունենա արդար քննություն, քանի որ քննության անցկացնողը նույն մարդիկ են, ովքեր մարտի 1-ի արարքներն են արել, եւ նախաքննության ընթացքը ցույց է տալիս, որ նրանք ծրագրված ուղիով են գնում: - Պարոն Սարաֆյան, ինչպիսի՞ն են լինելու միավորման հետագա քայլերը: - Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը ԱՄՆ բոլոր կոնգրեսականների հետ, մանավանդ` Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամների հետ, նրանց իրազեկ դարձնելու Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ թե այդ առթիվ ինչ է մտածում ԱՄՆ հայ համայնքը: Ես ասեմ, որ մինչ Պետդեպում մեր հանդիպումը, մենք նաեւ հանդիպումներ ունեցանք ԱՄՆ Կոնգրեսում: Մենք կոնգրեսականների գրասենյակներին փոխանցեցինք փաթեթներ, որոնք տեղեկություններ, փաստեր էին պարունակում հայաստանյան ընտրությունների ընթացքի եւ մարտի 1-ին Հայաստանում կատարված իրադարձությունների, ինչպես նաեւ ընդդիմադիրների համատարած ձերբակալությունների ու քաղաքական հետապնդումների մասին: Կոնգրեսականներին թվում էր՝ մենք ցեղասպանության հարցով ենք իրենց մոտեցել, զարմացան, որ մենք այդպիսի հարցեր ենք բարձրացնում: Իրենց համար շատ կարեւոր էր տեղեկանալ ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշմանը այս հարցում: Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նամակ է ուղարկել ՀՀ իշխանություններին, որտեղ դժգոհություն է հայտնել վերջին իրադարձությունների առթիվ: - Պարոն Սարաֆյան, իսկ հայ համայնքի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է այսօր: - Հայերը համոզված են, որ Հայաստանի իշխանությունների արարքը սեփական ժողովրդի նկատմամբ անընդունելի է: Եթե 2004-ին ժողովուրդը ինչ-որ կերպ համակերպվեց, ապա այլեւս անհնար է համակերպվել: Մենք անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանը՝ մեր հայրենիքը, ուր մեր քույրերն ու եղբայրներն են ապրում, դառնա ժողովրդավար եւ ընտրությունները Հայաստանում լինեն ազատ եւ թափանցիկ:
Քննարկում
arg գրել է:
Այս ճիվաղ Հնչակյանների դիմակը վերջապես պատռվեց: նրանք նման են չրթած արեվածաղիկի, որը եթե ցանես, ոչ մի բան չի բուսնելու:
Aram գրել է:- arg
Այս ճիվաղ Հնչակյանների դիմակը վերջապես պատռվեց: նրանք նման են չրթած արեվածաղիկի, որը եթե ցանես, ոչ մի բան չի բուսնելու:
Դու ավելի լավ է, ասա, թե քեզ ինչքան են վճարում.- arg
arg գրել է:- Aram
Դու ավելի լավ է, ասա, թե քեզ ինչքան են վճարում.
Վճարել են այնքան, ինչքանով կարելի է գնել մեկ մուրճ, եւ այդ մուրճով հարվածել քո դատարկ գլխին:- Aram
ananun գրել է:- Aram
Դու ավելի լավ է, ասա, թե քեզ ինչքան են վճարում.
կարծեմ մյւս սայթի վրա ամերիկահայերին խորւրդ եիր տալիս լռեն: ինքտ ել կարծես Անտարկտիդաի դրոշի տակ ես միշտ ելւյթ ւնենւմ: արի Կալիֆերնիա միքիչ կտաքանաս հետո ետ մազւխիստ ախմախներին ինքտ կծանոթանաս: հհշ-ից փախածներն եին հիմա հհշ-ի համար ագենտւրա են անւմ ւ ձրի ել չե լավ դոլարներով տռզած: մի քանի ոչխարի գլխին այծ են դառել իրանց հետևից գցած պետդեպարտմենտ մոտ հայերի ազատագրման իրենց հետւյքն են ցւյց տալիս:- Aram
vrezh գրել է:
ՀԱՅԵՐ մարտի 21ին ժամը 17.00 Հայաստանում ակցիա ա սկսվում,դրսում ապրող բոլոր հայերը կարող են միանալ հետևյալ ձևով այդ նույն օրը նույն ժամին ԴՐՍԻ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐ,զանգեք հայաստանի քաղ մասեր և ամոթանք տվեք միլիցեքին ու կոչ արեք որ միանան ժողովրդին,բացատրեք էտ միլիցեքին,որ 2հատ թուրք հանցագործ բռնել ավելի հեշտ ա,քան ժողովրդին ճնշել,ավելի հեշտ ա 2ալբանացի շուն սատկացնեն,քանց սեփական ժողովրդի վրա զենք բարձրացնեն: հեռախոս օրինակ Կենտրոն 58-02-02 շենգավիթ 48-02-02, մասիվ64-02-02,այսինքն շրջանի համար+ 02-02
hayuhi գրել է:
saxt drsic lav el kocher eq anum, ba gnaceq areq en ich xorhurd eq talis... vaxum eq? saxt banakic paxel cakern eq mtel drsic el vogevorvac grum eq.
vrizaru գրել է:
xosqs uxxum em bolor spjurqahajerin, ete uzum eq ognel Hajastanum aprox mer hajrenakicnerin oronq shat dzvar vijakum en ev or-ori aveli represiv metodnerov Hajastan@ glorvum e depi 37 tiv@, uremn petq e gorcel graget ev arag; Ajs takanq ev hancagorc ishxanutjunner@ mer zoxovrdin talanel en ev Hajastani harstutjan mec mas@ hanel artasahman, tner, ansharsh gujg gnel ev tarber erkrnerum mec biznesov en zbaxvum; irenq ev irenc @ntaniqner@ hajaxaki en linum ajd erkrnerum, dranc petq e brnecnel ajd erkrnerum, patand vecnel @ntaniqnerin dranc lakotner@ ibr sovorum en tarber erkrnerum dzvar ce hetevel ev brnecnel, isk irenc parzapes fizikapes hnaravor e ocncacnel, aj da lkini gorc ev hajrenasirutjan drsevorum, de uremn ancnenq goci juraqancjurs mer aprac erkrnerum, parzelu dranc texer@< MEZ KOGNEN NAEV HAJASTANI MER VSTAHELI EV HAVATARIM @NKERNER@
ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ
33
Այն «հատուկ» վերաբերմունքն ու որակումները, որոնց արժանանում են Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցած քաղաքացիներն ու հատկապես հայտնի քաղաքական գործիչները, մեկ բառով կարելի ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
8
Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության ...ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտները հետխորհրդային շրջանում դժվար են կայանում: Հարավային Կովկասի գրեթե բոլոր հանրապետություններում հասարակության մեջ խնդիր է ծագում ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱ՞Կ
Էմմա Գաբրիելյան
Այսուհետեւ պաշտոնական Բաքուն, անկասկած, բաց չի թողնելու որեւէ առիթ եւ տարբեր կառույցներում ցանկացած թեմայով ներկայացված փաստաթղթերում պահանջելու է հղում կատարել ՄԱԿ-ում մարտի 14-ին ...ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
21
Այս օրերին աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցները հանրահավաքներ են կազմակերպում եւ այսկերպ իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ...ՈՒՐԱՆԱԼ ԱՔԱՂԱՂԻ ԿԱՆՉԻՑ ՀԵՏՈ
2
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս վարչապետ, իսկ փետրվարի 19-ի նախագահի ընտրության պաշտոնական տվյալներով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը իր փետրվարի 13-ի հեռուստաելույթում, որ կառուցված էր քաղաքացիների ...«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ, ԵԹԵ ՄԻ ՕՐ ՆԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱ»
9
Հեղինե Մանուկյան
Մեր զրույցը իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի հետ է:
- Պրն Դանիելյան, որպես իրավապաշտպան ի՞նչ գնահատական կտայիք մեր ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԵՒՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
7
Մարինե Խառատյան
Ամերիկահայերի շրջանում գործող «Հանուն ժողովրդավարական Հայաստանի» միավորումը այս օրերին համալրվում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերով, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի ու հայրենակիցների ...ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
12
Այն, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է եւ էն էլ` լուրջ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Անգամ իշխանությունների, որոնք առերեւույթ անկանոն ծեքծեքումների եւ սեթեւեթանքների գիրկն են ընկել` իրենք էլ չհասկանալով, ...ԲՈՒԼՏԵՐԻԵՐԻ ՀՄԱՅՔԸ ԴՆՉԿԱԼՈՒՄ Է
1
Լեւոն Բարսեղյան
Իմ Տիգրան ընկերը շների մեծ սիրահար է ու ամեն անգամ մի պատմություն է պատմում շների մասին: Հանդգնում եմ հայտարարել, որ նա ամեն ինչ գիտե շների մասին, ամեն նրբություն շներից յուրաքանչյուրի ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՐԳԵԼԵԼ
7
...Հանրահավաք, երթ, ցույց՝ կարելի է արգելել, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ երբեք: Ու նա իր իրացման ճանապարհը ինքը կգտնի:
ՌԵՊՐԵՍԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՂՈՒՄ ԵՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ
6
Ազգային ժողովը երեկ մինչ ուշ գիշեր տեւած արտահերթ նիստում 90 կողմ, 7 դեմ ձայներով ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով ...
ՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե ԵղիազարյանՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա Միքայելյան«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ»

«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»

- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

