
ՈՒՐԱՆԱԼ ԱՔԱՂԱՂԻ ԿԱՆՉԻՑ ՀԵՏՈ

Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս վարչապետ, իսկ փետրվարի 19-ի նախագահի ընտրության պաշտոնական տվյալներով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը իր փետրվարի 13-ի հեռուստաելույթում, որ կառուցված էր քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատով, ընդ որում` նախապես ստացված հարցերի տեսքով, բավական հետաքրքրական ձեւով պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետության մասին հարցին:
Ս Սարգսյանը հայտարարեց, որ կարծում է, թե եւ ինքը, եւ Ռոբերտ Քոչարյանը, ազնիվ են եւ եթե Ռոբերտ Քոչարյանը վարչապետ դառնալու լիներ, ապա այդ մասին կհայտարարեին նախապես, այնպես, ինչպես ազնվորեն նախապես հայտարարեցին Պուտինն ու Մեդվեդեւը: Սերժ Սարգսյանն, ըստ էության, հերքում է Ռոբերտ Քոչարյանի վարչապետ լինելու հավանականությունը: Ընդ որում` Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է դա հերքում: Առաջին անգամ այդ բանը տեղի ունեցավ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, երբ դեռ կարծես թե չէր էլ մեկնարկել պաշտոնական քարոզարշավը եւ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտնել էր, թե Ռոբերտ Քոչարյանը վարչապետ լինելու ցանկություն չի արտահայտել: Սակայն խնդիրն այն է, որ Քոչարյանը չի էլ բացառել իր վարչապետ լինելու ցանկությունը: Հայտնի է, որ խոսել է երիտասարդ թոշակառու չլինելու ցանկության մասին, բայց ինչ լինելու կամ որեւէ այլ կարգավիճակում չլինելու ցանկության մասին Քոչարյանը չի խոսում: Նա համառորեն լռում է, իսկ փետրվարի 19-ին էլ հայտարարեց, թե իր հետագա անելիքը ամենամեծ գաղտնիքն է, որի մասին կխոսի ապրիլի 9-ից հետո: Ինչու է ամենամեծ գաղտնիքը, սա թերեւս ունի երկու բացատրություն: Կամ Քոչարյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում անել կամ գիտի, պարզապես մինչեւ ապրիլի 9-ը, մինչեւ նոր նախագահի երդման արարողությունը, իրեն ժամանակ է պետք իր անելիքի բավարար երաշխիքներ ձեռք բերելու համար: Սակայն, մյուս կողմից, եթե գաղտնիք է նրա անելիքը, ապա ինչպես նա կարող է ունենալ դրա իրականացման երաշխիքներ: Հետեւաբար, կամ Ռոբերտ Քոչարյանի ցանկության մասին այնուամենայնիվ ինչ-որ մեկը գիտե, կամ նա իր ցանկության իրականացման երաշխիք համարում է հենց գաղտնիությունը, որպեսզի հանկարծակիի բերի քաղաքական դաշտին ու իշխանական վերնախավին: Վերջին հաշվով, Քոչարյանի քաղաքական ձեռագրում հանկարծակիությունը ունի առանցքային տեղ: Նա իր համար վճռորոշ պահերին միշտ էլ առաջնորդվել է այդ սկզբունքով` խորամանկելով թե մրցակիցներին եւ թե յուրայիններին: Եվ այդ իսկ պատճառով էլ անգամ դժվար է հասկանալ, թե Քոչարյանն ում է յուրային եւ ում` մրցակից համարում: Ու թերեւս հենց դա չի կարողանում հասկանալ նաեւ Սերժ Սարգսյանը, որ արդեն երկրորդ անգամ հերքում է Քոչարյանի վարչապետության հավանականությունը, ընդ որում` երկրորդ անգամ արդեն հարցը դնելով բավական սուր: Եթե առաջին անգամ Սերժ Սարգսյանն ընդամենը ասել էր, որ Քոչարյանը չի խոսել վարչապետ լինելու մասին, ապա երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը պարզապես ասում է, որ այդ մասին ազնվորեն կհայտարարվեր նախապես: Դա նշանակում է, որ եթե չի հայտարարվել նախապես, ապա անազնիվ է այժմ հույսեր տածել վարչապետության մասին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդ մեսիջն էր ուղղում Ռոբերտ Քոչարյանին: Իսկ եթե ուղղում էր եւ այն էլ` երկրորդ անգամ եւ այն էլ` արդեն ազնիվ-անազնիվ հարթության մեջ, ապա առնվազն նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ունի մտավախություն, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է լինել վարչապետ: Այսինքն` եթե Քոչարյանի ցանկությունը Սերժ Սարգսյանի համար էլ գաղտնիք է, ապա կասկածներ այդ կապակցությամբ նա հաստատ ունի: Ստացում է, որ մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը երեք անգամ պետք է հասցնի «ուրանալ» Քոչարյանի հավանական վարչապետությունը: Բայց ինչ կլինի հետո, երբ դա ոչինչ չփոխի: Ինչ է անելու Սերժ Սարգսյանը, եթե Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ որոշի մնալ: Իսկ այն, որ նա մնալու ավելի ու ավելի մեծ շանսեր է ձեռք բերում, կարծես թե տեսանելի է օր օրի: Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի նախագահությունը դեռեւս չմեկնարկած, քաղաքական կյանքը նրա համար վերածեց այնպիսի արյունոտ մղձավանջի, որի տակից Սերժ Սարգսյանը գործնականում անկարող է միայնակ դուրս գալ` եւ հայ հասարակության, եւ միջազգային հանրության առաջ: Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին գցեց կախվածության մեջ այնպես, որ այժմ Սարգսյանն այլ ելք չունի, քան Քոչարյանին հնարավորություն տալ, որ նա ինքը կուլ տա ու մարսի իր եփածը: Բայց, մյուս կողմից, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այդպիսի հնարավորություն տալու դեպքում նա կուլ կտա ու կմարսի ոչ միայն իր եփած շիլան, այլ Սերժ Սարգսյանին էլ: Ահա թե ինչու է վարչապետը, հայտնվելով անգամ չափազանց ծանր դրության առաջ, ընդդիմանում Քոչարյանի վարչապետությանը եւ արդեն օգնություն հայցում` հիշատակելով Պուտինին ու Մեդվեդեւին: Եվ Սերժ Սարգսյանին հիմա կարծես թե կարող է օգնել միայն արտաքին աշխարհը, եթե կանխի Ռոբերտ Քոչարյանի վարչապետությունը: Բայց դրա համար պետք է, որ Սարգսյանը ցույց տա իր եւ Քոչարյանի իրական տարբերությունը: Արժե հիշել, թե ինչպես էր հայտնի Մեթյու Բրայզան օրեր առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել, որ ԱՄՆ-ն «սկզբունքորեն» աջակցում է Սարգսյանին: Այսինքն` սկզբունքորեն աջակցում են, բայց այդ աջակցությունը գործնական կարող է լինել միայն Քոչարյանից Սարգսյանի տարբերությունը տեսնելու պարագայում: Իսկ այժմ այդ տարբերությունը չի երեւում, անգամ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձեւավորելու եւ ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու պատրաստակամության մասին: Բանն այն է, որ միջազգային հանրությունը «Հայլուրից» չէ, որ տեղեկանում է, թե Սերժ Սարգսյանի այդքան նոր ու այդքան հին կոալիցիոն գործընկերները հայ հասարակության որքան տոկոսի համախառն կարծիքն են արտահայտում: Հետեւաբար Սարգսյանին անհրաժեշտ է դրսեւորել իրական կյանքի վրա հենված քայլեր, ոչ թե փորձել թոզ փչել միջազգային հանրության աչքին: Առավել եւս, որ եթե նա խոսում է ընդհանրապես ազնվության մասին, ապա այդ տեսանկյունից Քոչարյանը համեմատաբար ավելի ազնիվ է, որովհետեւ չի փորձում ներկայանալ հրեշտակի թեւերով, ինչպես Սերժ Սարգսյանը:
Քննարկում
hpart u azat hay գրել է:
SerjaKoch@ ankompleqs boreniner en incha sranc hamar khabel@ kam irenc shi tex dnel@
ete Serjarob@ marti 5 in gnum u tsaxik e dnum Sparapeti gerezmanin inch ases es serjarobic kspases
CHNEROX գրել է:
Es drants asniv MAMAN ku...m.
ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ
33
Այն «հատուկ» վերաբերմունքն ու որակումները, որոնց արժանանում են Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցած քաղաքացիներն ու հատկապես հայտնի քաղաքական գործիչները, մեկ բառով կարելի ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
8
Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության ...ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտները հետխորհրդային շրջանում դժվար են կայանում: Հարավային Կովկասի գրեթե բոլոր հանրապետություններում հասարակության մեջ խնդիր է ծագում ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱ՞Կ
Էմմա Գաբրիելյան
Այսուհետեւ պաշտոնական Բաքուն, անկասկած, բաց չի թողնելու որեւէ առիթ եւ տարբեր կառույցներում ցանկացած թեմայով ներկայացված փաստաթղթերում պահանջելու է հղում կատարել ՄԱԿ-ում մարտի 14-ին ...ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
21
Այս օրերին աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցները հանրահավաքներ են կազմակերպում եւ այսկերպ իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ...ՈՒՐԱՆԱԼ ԱՔԱՂԱՂԻ ԿԱՆՉԻՑ ՀԵՏՈ
2
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս վարչապետ, իսկ փետրվարի 19-ի նախագահի ընտրության պաշտոնական տվյալներով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը իր փետրվարի 13-ի հեռուստաելույթում, որ կառուցված էր քաղաքացիների ...«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ, ԵԹԵ ՄԻ ՕՐ ՆԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱ»
9
Հեղինե Մանուկյան
Մեր զրույցը իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի հետ է:
- Պրն Դանիելյան, որպես իրավապաշտպան ի՞նչ գնահատական կտայիք մեր ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԵՒՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
7
Մարինե Խառատյան
Ամերիկահայերի շրջանում գործող «Հանուն ժողովրդավարական Հայաստանի» միավորումը այս օրերին համալրվում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերով, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի ու հայրենակիցների ...ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
12
Այն, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է եւ էն էլ` լուրջ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Անգամ իշխանությունների, որոնք առերեւույթ անկանոն ծեքծեքումների եւ սեթեւեթանքների գիրկն են ընկել` իրենք էլ չհասկանալով, ...ԲՈՒԼՏԵՐԻԵՐԻ ՀՄԱՅՔԸ ԴՆՉԿԱԼՈՒՄ Է
1
Լեւոն Բարսեղյան
Իմ Տիգրան ընկերը շների մեծ սիրահար է ու ամեն անգամ մի պատմություն է պատմում շների մասին: Հանդգնում եմ հայտարարել, որ նա ամեն ինչ գիտե շների մասին, ամեն նրբություն շներից յուրաքանչյուրի ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՐԳԵԼԵԼ
7
...Հանրահավաք, երթ, ցույց՝ կարելի է արգելել, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ երբեք: Ու նա իր իրացման ճանապարհը ինքը կգտնի:
ՌԵՊՐԵՍԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՂՈՒՄ ԵՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ
6
Ազգային ժողովը երեկ մինչ ուշ գիշեր տեւած արտահերթ նիստում 90 կողմ, 7 դեմ ձայներով ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով ...
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ»

«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԵԱԹԻ ԵՒ ԷՆՎԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ «ՍՏԱԼԻՆԻ ԵՒ ԲԵՐԻԱՅԻ ԼԱՔԵՅՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»

- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

