
ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ, ԵՐԲԵՔ ՉՆԵՐԵԼ

Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:
Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքն այն էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում են իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամենագիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրաստ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց: Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա, ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկյանի արձանի շրջակայքում` զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պառկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային ներքին տապի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր «Նեմեսիս» է: Երբեք չենք ների սեփական ժողովրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մոլագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով: 2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիջման անարժան բիդլո, խաժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցների սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարիկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած «մտավորականները», ոչ ժողովրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ «մասնագետները», ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը...: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էինք պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտացեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խաղաղ քնած մարդկանց ծեծ ու ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկու՞, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը` սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ...: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու: Հրանտ
Քննարկում
Alexan գրել է:
Apres! Hrant.
Luys-shutov գրել է:
Halal lini ,azgi koxkn es.Aysor kartatsi polorit kartsikner@,ev araji angamn er , vor bolort nuyn or@ hakaharvats tvik staxosnerin.Aprek ,havakvek irar mot,us-usi . Isk verevi angragetner@ tox kartan ATOMI karutsvatsk@.
ՍԱԲԻՆԱ ՖՐԵՅԶԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԸ
1
Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով: Այդ մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Ուոլ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
23
Մի խումբ հոգեբաններ բավականին թմբկահարեցին ամբոխավարության, սեւ մոգության մասին պատումներ: Մինչդեռ տարիներ շարունակ ոչ մի հոգեբան չանդրադարձավ հասարակական թմբիրի, հիվանդագին հանդուրժողականության ...ԱԶԳԱՅԻՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՈԳՈՎ
1
Մարդկային քաղաքակրթութիւնը իր դարաւոր հոլովոյթի ընթացքում մշակել է ոսկեայ մի հրաշագործ սկզբունք, որը խտացուել է հետեւեալ արտայայտութեան մէջ. «Ներողութիւն խնդրիր, երբ դիտաւորեալ կամ պատահաբար սխալ ...ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ
3
Խաւարն աւելի է թանձրանում :
Գիշերուայ բոլոր ստուերները խուճապահար խռնուեցին վեղարակիր Դաւադրութեան շուրջ` վախճանի ահից դողալով:
Լոյսը ոչինչ չէր տեսնում եւ չէր զգում. նա աննկատ կատարում էր իր ...«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»
14
Երեկ նորից փակ էր Մալաթիայի մթերքի շուկայի հարեւանությամբ գործող, այսպես կոչված երկաթի տոնավաճառը: Մալաթիայի տոնավաճառի այս հատվածը առաջին անգամ փակվեց նրա տիրոջ` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
1
Մարտի 4-ի իրադարձություններից հետո կրկին ակտիվացան արտերկրի մամուլի եւ փորձագետների հրապարակումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:
Ադրբեջանում գերիշխող դարձավ այն մտայնությունը, թե մարտի ...ԵՎ ԽՈՍՆԱԿ ՄԻ` ՎԻԿՏՈՐ ԱՆՈՒՆՈՎ
Ռոբերտ Քոչարյանը երեկ հերթական փոփոխությունն է կատարել արտակարգ դրության մասին մարտի 1-ին իր ստորագրած հրամանագրում: Փոփոխված հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը այժմ շարադրված է հետեւյալ կերպ. «Արգելվում ...«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»
16
«Մեզ շատ խիստ մտահոգում են դրսի ընկալումերը... Մեր առաջ բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ կան իսկապես, երկիրը չի կարող տեղում քայլ անել, էլ չեմ ասում` մենք պետք է կարողանանք այդ մարտահրավերները դիմագրավել ...ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
2
Մարտի մեկին Երեւանի կենտրոնում կատարված ոճրագործության քննությունն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրել է ոչ թե քննության անաչառության առթիվ հասարակության թերահավատությունը վերացնելու, այլ ...ԽՈՍՏՈՎԱՆԵԼՈՎ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ, ՀԵՐՔԵԼՈՎ` ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ
1
Այն ցածրամակարդակ ու թերզարգացած հասարակություններին բնորոշ հակաքարոզչությունը, որը յոթ ամիս շարունակ ու այսօր էլ եթերից եւ հնարավոր այլ տեղերից թափվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, եւս մեկ անգամ ...ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ, ԵՐԲԵՔ ՉՆԵՐԵԼ
2
Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է ...ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»
9
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը:
- Կարծում եմ` իշխանության կողմից ձեռնարկած այն միջոցառումները, որոնց արդյունքում ունեցանք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ավերածություններ ...ՈՐՔԱՆ ԿՁԳՎԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ էության երեք տարբերակ կա, որոնցից երեքն էլ, ի վերջո, խիստ հավանական են:
Ամենահավանական տարբերակն, անշուշտ, այն է, որ` որքան ցանկանան ձգել իրենց իշխանությունը, այնքան էլ պետք է ձգեն արտակարգ ...ԵՎ ԱՅՍ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Է
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է բառացիորեն հետեւյալը. «ԶԼՄ-ների մասին օրենքը այսպես թե այնպես սահմանում է, որ ստացված սեփական տեղեկատվությունը ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»
22
Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
5
Մարտի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ ...
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»

«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է` ԴՈՒՐՍ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՎԵՐԵՒԻՑ ԵԿԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՉԷ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ Է ԳԱԼԻՍ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

