
ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Մարտի մեկին Երեւանի կենտրոնում կատարված ոճրագործության քննությունն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրել է ոչ թե քննության անաչառության առթիվ հասարակության թերահավատությունը վերացնելու, այլ այն առավել խորացնելու ճանապարհը:
Այսպես՝ դատախազության վերջին ձեռքբերումը, ավելի ճիշտ` մտքի թռիչքն այն է, որ մարտի մեկի ցերեկը Մյասնիկյանի հրապարակում ոչ մի վրաերթ էլ չի եղել ու ոստիկանական մեքենան վրաերթի չի ենթարկել այնտեղ հավաքված մարդկանց: Ավելին` դատախազությունը լարել է ողջ կարողությունը ու այդպես էլ Երեւանի հիվանդանոցներում չի գտել վրաերթի ենթարկված կնոջն ու տղամարդուն: Կարող է անգամ հարց առաջանալ, թե եթե հայրենի դատախազությունն անկարող է անգամ օրը ցերեկով, հազարավոր մարդկանց աչքի առաջ տեղի ունեցած վրաերթը բացահայտել, էլ դրան հաջորդած ոճրագործությունն ինչպե՞ս է բացահայտելու: ՀՀ «անկախ» դատախազության որդեգրած քաղաքականությունը որքան էլ հասկանալի է, անհնար է չնկատել ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը. ի դժբախտություն դատախազության, վրաերթի պահը ոչ միայն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, այլեւ այն սեփական աչքերով տեսել են հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ: Իսկ քանի որ այսօր շատերը ավելի հավատում են ականատեսների կամ նրանցից տարածած տեղեկություններին, քան պաշտոնական լրատվությանը, ապա կարելի է փաստել, որ այդպիսով դատախազությունն ինքն իր դեմ է աշխատում՝ արդեն իսկ իր վարած քննության անաչառությունը կասկածի տակ դնելով: Թվում է՝ պաշտոնական լրատվությունն ամեն ինչ անում է ապացուցելու համար, որ իրականության հետ ոչ մի կապ չունի: Երեկ արդեն պաշտոնական տվյալներով գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել 97 անձի: Երեւանի փողոցներում զրուցեցինք պատահական քաղաքացիների հետ՝ փորձելով պարզել, թե կա՞, արդյոք, վստահություն մարտի մեկի գործի քննության առթիվ ու մեր քաղաքացիները հավատու՞մ են այդ դեպքերի անաչառ բացահայտմանը: Ի դեպ, մեզ հետ զրուցած քաղաքացիների մի մասը այս օրերին գերադասում էր չնայել հեռուստացույց: «Չէ, գիտեք ինչ, ես հասկացա, որ մի կողմի տեղեկությունն ենք մենք ստանում եւ դրա վրա հիմնվել, ասել, որ ամեն ինչ ճիշտ է, ընդունել դա պարզ ջրի տեղ ես չեմ կարող», - մեզ հետ զրույցում ասաց 46-ամյա Անահիտը՝ հավելելով. «Ես ուղղակի շատ մեծ ցավ ապրեցի այդ օրերին: Ոնց որ հարազատ կորցրած լինեի: Պատկերացրեք՝ 10 օր է լուրեր չեմ լսում, հիասթափվել եմ, որովհետեւ ներքուստ զգում եմ, որ ճիշտ ոչինչ չկա: Ես մի պահ հեռուսատեսությամբ տրվող տեղեկություններին հետեւեցի, այնքան նյարդայնացա, նույնիսկ մի պահ ամաչում էի, որ ինքս հայ եմ: Ինչ սպասելիքներ կան` ես չգիտեմ: Վաղվա օրվա հավատ այսօր չունեմ: Մի բան, որ ինքս աշխատանք եմ փնտրում, աշխատանք չեմ գտնում, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, չեմ կարողանում իմ երեխաներին հասցնել իրենց ուզածին, բավարարել մինիմալ պահանջները, ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել»: Մարտի մեկի իրադարձությունների իրական, անաչառ բացահայտմանը հավատու՞մ եք` հարցիս 20-ամյա մի աղջիկ այսպես պատասխանեց. «Ոչ: Ինչ ծնվել եմ, 20 տարեկան եմ, խոստումները տալիս են, բայց Հայաստանում ոչ մի բան չի փոխվում»: Մեկ այլ երիտասարդ նույնպես թերահավատ էր Հայաստանում արդարադատության իրագործման հարցում. «Որովհետեւ դրա համար ժամանակ է պետք, որ կատարելագործվի, բայց մենք դեռ ամենալավ ժամանակում չենք»: Մի տղամարդ էլ հավելեց. «Հետեւելով կատարվող գործընթացներին՝ չեմ հավատում, որովհետեւ միանգամից երեւում է, որ ներքին ինչ-որ պայմանավորվածություններ, տրամադրվածություններ կան, որոնք աշխատում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը չկայանա»: Մեր հարցին, թե հեռուստատեսությամբ սփռվող տեղեկատվությանն ինչպե՞ս է վերաբերվում, մեր զրուցակից տղամարդն ասաց. «Շատ վատ, ամբողջն իշխանամետ, այն, ինչն իրենց ձեռք է տալիս: Ինֆորմացիաները իրենց ուզած ձեւով են ներկայացնում»: «Ոչ միշտ է օբյեկտիվ պաշտոնական լրատվությունը, բայց այլ կերպ, կարծում եմ, չէր կարող լինել», - տեսակետ հայտնեց մի կին: «Հեռուստատեսություն չեմ նայում, ժամանակ չունեմ», - քայլելով ասաց մի տղամարդ: Կային նաեւ քաղաքացիներ, որոնք խուսափեցին կամ դժվարացան պատասխանել մեր հարցերին: Ինչպես նկատեցիք, մեր զրուցակիցների անունները չենք նշում, քանի որ եթե այսօր Հայաստանում մարդուն sms գրելու համար են ոստիկանություն տանում ու ստիպում հեռուստատեսությամբ զղջալ դրա համար, ապա մենք չենք կարող ապահովել մեր զրուցակիցներին նման հետապնդումներից:
Քննարկում
Jisht գրել է:
Paykar@ mtnum e hajort pul, misht araj.(ruboserjakanner,zhoxovurt@ saxit kzatsnelu ev..@@@@@@a.
ՍԱԲԻՆԱ ՖՐԵՅԶԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԸ
1
Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով: Այդ մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Ուոլ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
23
Մի խումբ հոգեբաններ բավականին թմբկահարեցին ամբոխավարության, սեւ մոգության մասին պատումներ: Մինչդեռ տարիներ շարունակ ոչ մի հոգեբան չանդրադարձավ հասարակական թմբիրի, հիվանդագին հանդուրժողականության ...ԱԶԳԱՅԻՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՈԳՈՎ
1
Մարդկային քաղաքակրթութիւնը իր դարաւոր հոլովոյթի ընթացքում մշակել է ոսկեայ մի հրաշագործ սկզբունք, որը խտացուել է հետեւեալ արտայայտութեան մէջ. «Ներողութիւն խնդրիր, երբ դիտաւորեալ կամ պատահաբար սխալ ...ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ
3
Խաւարն աւելի է թանձրանում :
Գիշերուայ բոլոր ստուերները խուճապահար խռնուեցին վեղարակիր Դաւադրութեան շուրջ` վախճանի ահից դողալով:
Լոյսը ոչինչ չէր տեսնում եւ չէր զգում. նա աննկատ կատարում էր իր ...«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»
14
Երեկ նորից փակ էր Մալաթիայի մթերքի շուկայի հարեւանությամբ գործող, այսպես կոչված երկաթի տոնավաճառը: Մալաթիայի տոնավաճառի այս հատվածը առաջին անգամ փակվեց նրա տիրոջ` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
1
Մարտի 4-ի իրադարձություններից հետո կրկին ակտիվացան արտերկրի մամուլի եւ փորձագետների հրապարակումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:
Ադրբեջանում գերիշխող դարձավ այն մտայնությունը, թե մարտի ...ԵՎ ԽՈՍՆԱԿ ՄԻ` ՎԻԿՏՈՐ ԱՆՈՒՆՈՎ
Ռոբերտ Քոչարյանը երեկ հերթական փոփոխությունն է կատարել արտակարգ դրության մասին մարտի 1-ին իր ստորագրած հրամանագրում: Փոփոխված հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը այժմ շարադրված է հետեւյալ կերպ. «Արգելվում ...«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»
16
«Մեզ շատ խիստ մտահոգում են դրսի ընկալումերը... Մեր առաջ բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ կան իսկապես, երկիրը չի կարող տեղում քայլ անել, էլ չեմ ասում` մենք պետք է կարողանանք այդ մարտահրավերները դիմագրավել ...ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
2
Մարտի մեկին Երեւանի կենտրոնում կատարված ոճրագործության քննությունն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրել է ոչ թե քննության անաչառության առթիվ հասարակության թերահավատությունը վերացնելու, այլ ...ԽՈՍՏՈՎԱՆԵԼՈՎ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ, ՀԵՐՔԵԼՈՎ` ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ
1
Այն ցածրամակարդակ ու թերզարգացած հասարակություններին բնորոշ հակաքարոզչությունը, որը յոթ ամիս շարունակ ու այսօր էլ եթերից եւ հնարավոր այլ տեղերից թափվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, եւս մեկ անգամ ...ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ, ԵՐԲԵՔ ՉՆԵՐԵԼ
2
Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է ...ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ»
9
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը:
- Կարծում եմ` իշխանության կողմից ձեռնարկած այն միջոցառումները, որոնց արդյունքում ունեցանք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ավերածություններ ...ՈՐՔԱՆ ԿՁԳՎԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ էության երեք տարբերակ կա, որոնցից երեքն էլ, ի վերջո, խիստ հավանական են:
Ամենահավանական տարբերակն, անշուշտ, այն է, որ` որքան ցանկանան ձգել իրենց իշխանությունը, այնքան էլ պետք է ձգեն արտակարգ ...ԵՎ ԱՅՍ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Է
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է բառացիորեն հետեւյալը. «ԶԼՄ-ների մասին օրենքը այսպես թե այնպես սահմանում է, որ ստացված սեփական տեղեկատվությունը ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»
22
Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
5
Մարտի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ ...
ՆՈՐ ՄԱՀԱԿ` ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
Մարինե ԽառատյանՄԻԱՅՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ` ՈՂՋԱԽՈՀ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե ՄանուկյանՄԵԶ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ
Մարինա Բաղդագյուլյան«ԴՈԳՄԱ» ՉԷՐ` «ԿՈՂՄ» ՉՔՎԵԱՐԿԵԻՔ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»

«ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՆՁ ՁԱՅՆ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՒ ՉՏՎՈՂՆԵՐԻ»

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է` ԴՈՒՐՍ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՎԵՐԵՒԻՑ ԵԿԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՉԷ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ Է ԳԱԼԻՍ

«ՊԱՀԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ», ԲԱՅՑ` «ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ց»

ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»

- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

