
ՎԵՐԵՒԻՑ ԵԿԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՉԷ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ Է ԳԱԼԻՍ

Արամ Ամատունի
Սրանք, վերնագրի բառերը, տողեր են Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունից: Մեր ժամանակներում իսկապես պակասում են վիսոցկիները, ավելի ճիշտ` ստեղծագործողները:
Բայց նրա տողերը հիշեցինք մեկ այլ պակասի մասին խոսելու համար: Հայաստանի ներքաղաքական, նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներում բավական հետաքրքրական դերակատարում ունեցավ Հայ Առաքելական եկեղեցին, իսկ ավելի կոնկրետ, այդ եկեղեցու վերնախավը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Սակայն այդ դերակատարումը, ինչպես ցույց տվեց իրադարձությունների ընթացքը, ամենեւին այն չէր, ինչ սպասում էր հավատացյալ հայ ժողովուրդը, որ կամ անմիջականորեն մասնակից էր ընտրական գործընթացներին կամ հետեւում էր դրանց կողքից, միայն ընտրության օրը կատարելով իր պարտքը: Հավատացյալ հայության ակնկալիքը հայոց եկեղեցուց, նրա վերնախավից, ըստ երեւույթին այն էր, ինչ որ ենթադրվում էր եկեղեցու բուն էությունից ելնելով: Այսինքն` Հայ Առաքելական եկեղեցին պետք է նախընտրական գործընթացում ստանձներ բացառապես չեզոք, բացառապես ապաքաղաքական դիրքորոշում, եւ որեւէ տարբերություն չդնելով որեւէ թեկնածուի միջեւ, պետք է բոլորին հավասարապես կոչ աներ լինել միմյանց հանդեպ հանդուրժող, եւ նախընտրական արշավի ընթացքում առաջնորդվել բացառապես քրիստոնեական արժեքներով, հարգելով տասը պատվիրանները: Բայց ինչ եղավ իրականում: Իրականում եկեղեցին ինքն էր դեմ գնում այդ արժեքներին, իր բարձրաստիճան սպասավորների միջոցով դառնալով քաղաքական գործընթացի անմիջական մասնակից: Դրա լավագույն վկայությունը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությունն էր Սերժ Սարգսյանի քարոզարշավին: Ավելին, արքեպիսկոպոսը նույնիսկ փորձ էլ չէր անում ինչ-որ կերպ սքողել իր այդ մասնակցությունը, այլ բացահայտ հայտարարում էր իր նախընտրության մասին, օրհնում էր Հանրապետականի համագումարը, հաջողություններ մաղթում Սերժ Սարգսյանին: Իհարկե, արքեպիսկոպոսն էլ քաղաքացի է, բայց եթե նա կատարում է իր քաղաքացիական գործը, ապա գուցե բարի լիներ հանել եկեղեցական հագուստը, որպեսզի հայ հավատացյալը թյուրըմբռնումների առիթ չունենար: Բայց եթե արքեպիսկոպոս Կճոյանը գոնե ասում էր այն, ինչ մտածում էր, ապա առավել զարմանալի էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի կեցվածքը: Լինելով քաղաքականության մեջ անմիջականորեն ներգրավված արքեպիսկոպոս Կճոյանի ղեկավարը, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը բացարձակապես չէր փորձում զսպել նրա քաղաքական պոռթկումները կամ հոգ տանել, որ դրանք տեղի ունենան առանց եկեղեցու հետ ասոցացվելու: Դա էլ հիմք է տալիս եզրակացնել, որ կամ Հայ Առաքելական եկեղեցում Կաթողիկոսը չի տիրապետում իրավիճակին կամ նա էլ իր լռությամբ հավանություն էր տալիս այն հանրապետական կողմնորոշմանը, որ դրսեւորում էր Արարատյան թեմի առաջնորդը: Դրանից հետո իհարկե միայն Աստծուն է հայտնի, թե եկեղեցու մասին ինչ պետք է մտածի հավատացյալ հայը, որի համար իր բարձրաստիճան հոգեւորականները, համենայնդեպս մինչեւ վերջին իրադարձությունները, եղել են եթե ոչ սուրբ, ապա համենայնդեպս ավելի բարձր, քան սովորական մարդը: Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 19-ից հետո ուներ իր այդ նախընտրական կեցվածքը ուղղելու հնարավորություն, եթե համարձակություն ունենար զատվել օտարերկրյա քաղաքական ղեկավարներից, ու Սերժ Սարգսյանին գոնե շնորհավորեր Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Այդ օտարերկրացիները քաղաքական խնդիրներ են լուծում, դա պարզ է: Պարզ չէր միայն, թե ինչ խնդիրներ է լուծում Հայ Առաքելական եկեղեցին, որը պետք է որ տեղյակ լիներ, որ փետրվարի 19-ի հենց հաջորդ օրը Երեւանում տեղի ունեցավ մի բազմամարդ բողոքի խաղաղ երթ, ընդդեմ ընտրակեղծիքների ու բռնությունների, որը մոտ 45 րոպե շարունակ անցնում էր ԿԸՀ շենքի դիմացով ու դեռ չէր ավարտվում: Չէ՞ որ այդ երթի մասնակիցներն էլ հավատացյալ հայեր էին, ու եկեղեցին գուցե պետք է լիներ եթե ոչ միակը, ապա հաստատ առաջին կառույցը, որ հաշվի առներ նաեւ այդ հայորդիների կարծիքը ու չշտապեր: Բայց հնարավոր է, որ այդպիսի ցուցում իշխանությունները եկեղեցուն չեն տվել: Իսկ այն, որ որոշակի ցուցումներ տրվում են, երեւի թե հաստատվեց մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի տված ասուլիսի ժամանակ, երբ նախագահը անդրադարձավ այն դեպքին, որ տեղի էր ունեցել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ: Ինչպես հայտնի է, Կաթողիկոսը հանդուրժողականության կոչով գնացել էր Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու, իսկ վերջինս էլ մերժել էր ընդունել Կաթողիկոսին` ասելով, որ ինքը չէ, որ ժողովրդի դեմ ոստիկաններին ու զինվորներին է հանել, այլ իշխանությունները, հետեւաբար հանդուրժողականության կոչով պետք է նրանց դիմել, ոչ թե իրեն: Շատերին կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ դիրքորոշումը թվալ խիստ, շատ խիստ: Սակայն, մյուս կողմից կարող է հարց առաջանալ, թե ինչու նույն այդ հանդուրժողականության կոչը չի ուղղվում այն կրիմինալ տարրերին, որոնք երկրում մոլեգնում են ընտրական գործընթացի ամբողջ ժամանակահատվածում, ընդ որում` իշխանությունների թողտվությամբ: Ինչու եկեղեցին կրմինալին ոչ թե հանդուրժողականության կոչ է ուղղում, այլ նույնիսկ իր առանձին սպասավորների, իսկ որոշ դեպքերում էլ ասում են Կաթողիկոսի մասնակցությամբ, օրհնում է կրիմինալ հավաքները: Հայաստանյան մամուլում եղել են այդ մասին հրապարակումներ, որոնք չեն հերքվել առ այսօր: Սակայն ամենից հատկանշականն այդ ամբողջ պատմության մեջ այն է, որ ինչպես պարզվեց, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման է գնացել Ռոբերտ Քոչարյանին տեղյակ պահելուց եւ նրա համաձայնությունը ստանալուց հետո: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Կաթողիկոսը զանգահարել է իրեն ու տեղյակ պահել Լեւոն Տեր-Պետրոսյանին այցելելու իր այդ մտադրության մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ` ինչպես ինքն է նշել ասուլիսի ընթացքում, ասել է, որ դեմ չէ հանդիպման գաղափարին: Այդքանից հետո արդյոք չի կարելի եզրակացնել, որ Կաթողիկոսը այլ հարցերի կապակցությամբ էլ իր գործողությունների մասին նախապես տեղյակ է պահում իշխանություններին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սովորական հանդիպումից առաջ նա իշխանություններին իրազեկում է իր այդ մտադրության մասին: Այդ պարագայում արդեն իսկ հստակ են դառնում նախընտրական շրջանում, ինչպես նաեւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու պահվածքի դրդապատճառները: Մինչդեռ խնդիրն ամենեւին այն չէ, որ եկեղեցին սատարել է իշխանություններին ու անտեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ժողովրդական Շարժումը: Խնդիրն այն է, որ եկեղեցին նախ ի ցույց է դրել իր կախվածությունն իշխանություններից ու նաեւ իր միակողմանի, ակնհայտ քաղաքական մոտիվացիաներով վկայել, որ համենայնդեպս այսօր ի վիճակի չէ լինել այն կառույցը, որը կարող է վեր կանգնել ցանկացած քաղաքական գործընթացներից, եւ առաջին հերթին լինել ժողովրդի, իր հավատացյալ հոտի տերը` անկախ, թե որ քաղաքական ճամբարում կլինի այդ հոտը: Վերջին հաշվով, երեւի թե ավելի առարկայական ու ավելի արդյունավետ կարող էր լինել այն, որ երբ եկեղեցին տեսնում է երկպառակության թույլ իսկ նշույլ, ոչ թե փորձի հանդես գալ անորոշ ու անդեմ կոչերով, հանդուրժողականության մասին բազմաշերտ ու գույնզգույն հայտարարություններով, այլ հենց ինքը փորձի հստակ դիրքորոշումով համախմբել քրիստոնյա հայությանը, այն գործնականում զերծ պահելով երկպառակությունից, համախմբել քրիստոնեական արժեքների շուրջ, որոնց առանցքում մարդն է, իր իրավունքներով:
Քննարկում
ԱՆԴ գրել է:
Ես շնորհակալ եմ քեզ այս հարցը բարձրացնելու համար,անկյունաքարյին հարց է հայ ժողովրդի համար:
Հիշում եմ մեր կաթողիկոս Վազգեն առաջինի ելույթը հեռուստատեսությամբ որը նա հղղեց այն ժամանակ երբ սովետական բանակը լցվել էր Երեվանում և կարծես թե պետք է տեղի ունենար անդառնալին:
Մեր եկեղեցու «սբազանները և վեհափառները» հավանաբար իրենց արխիվներում ունեն այդ ելույթի տեսագրությունը լավ կլինի որպես հայ բարձրագույն և դասական հոգևորականներ տեսնեն և լսեն այդ ելույթը և օղ անեն իրեց ականջերին:
Իսկ բոլոր նրանց համար ով չի հիշում հիշեցնեմ :
Նա այդ օրը գլխաբաց էր ,երեվում էր նրա ճերմակը , շատ հուզված էր ,խոսում էր դողդոջուն և հուզախառն ձայնով ,հորդորում էր ժողովրդին և բոլոր նրանց ով լսում էր իրեն զերծ մնալ չտրվել սադրանքներին:
Նա վորպես հայ ազգի վեհափառ վերջում ասաց անկարելին նա ասաց որպես հայ ժողովրդի հայրապետ և կաթողիկոս հետևյալը «...կանիծեմ իմ ժողովուրդը և կփակվեմ հավերժ...»սրանք ընդվզումի բառեր էին ,սրանք աստվածահճո բառեր չէին բայզ կատարվեց հրաշքը, առավոտյան Երեվանը դատարկ էր քաղաքում միայն բանակն էր:
Ափսոսում և ցավում եմ վճռական պահին հայրապետը մենակ թողեց իր ժողովրդին:
vahe գրել է:- ԱՆԴ
Ես շնորհակալ եմ քեզ այս հարցը բարձրացնելու համար,անկյունաքարյին հարց է հայ ժողովրդի համար:Հիշում եմ մեր կաթողիկոս Վազգեն առաջինի ելույթը հեռուստատեսությամբ որը նա հղղեց այն ժամանակ երբ սովետական բանակը լցվել էր Երեվանում և կարծես թե պետք է տեղի ունենար անդառնալին:
Մեր եկեղեցու «սբազանները և վեհափառները» հավանաբար իրենց արխիվներում ունեն այդ ելույթի տեսագրությունը լավ կլինի որպես հայ բարձրագույն և դասական հոգևորականներ տեսնեն և լսեն այդ ելույթը և օղ անեն իրեց ականջերին:
Իսկ բոլոր նրանց համար ով չի հիշում հիշեցնեմ :
Նա այդ օրը գլխաբաց էր ,երեվում էր նրա ճերմակը , շատ հուզված էր ,խոսում էր դողդոջուն և հուզախառն ձայնով ,հորդորում էր ժողովրդին և բոլոր նրանց ով լսում էր իրեն զերծ մնալ չտրվել սադրանքներին:
Նա վորպես հայ ազգի վեհափառ վերջում ասաց անկարելին նա ասաց որպես հայ ժողովրդի հայրապետ և կաթողիկոս հետևյալը «...կանիծեմ իմ ժողովուրդը և կփակվեմ հավերժ...»սրանք ընդվզումի բառեր էին ,սրանք աստվածահճո բառեր չէին բայզ կատարվեց հրաշքը, առավոտյան Երեվանը դատարկ էր քաղաքում միայն բանակն էր:
Ափսոսում և ցավում եմ վճռական պահին հայրապետը մենակ թողեց իր ժողովրդին:
http://youtube.com/watch?v=WQZK0Q-nKEg- ԱՆԴ
ANDRANIK գրել է:- ԱՆԴ
Ես շնորհակալ եմ քեզ այս հարցը բարձրացնելու համար,անկյունաքարյին հարց է հայ ժողովրդի համար:Հիշում եմ մեր կաթողիկոս Վազգեն առաջինի ելույթը հեռուստատեսությամբ որը նա հղղեց այն ժամանակ երբ սովետական բանակը լցվել էր Երեվանում և կարծես թե պետք է տեղի ունենար անդառնալին:
Մեր եկեղեցու «սբազանները և վեհափառները» հավանաբար իրենց արխիվներում ունեն այդ ելույթի տեսագրությունը լավ կլինի որպես հայ բարձրագույն և դասական հոգևորականներ տեսնեն և լսեն այդ ելույթը և օղ անեն իրեց ականջերին:
Իսկ բոլոր նրանց համար ով չի հիշում հիշեցնեմ :
Նա այդ օրը գլխաբաց էր ,երեվում էր նրա ճերմակը , շատ հուզված էր ,խոսում էր դողդոջուն և հուզախառն ձայնով ,հորդորում էր ժողովրդին և բոլոր նրանց ով լսում էր իրեն զերծ մնալ չտրվել սադրանքներին:
Նա վորպես հայ ազգի վեհափառ վերջում ասաց անկարելին նա ասաց որպես հայ ժողովրդի հայրապետ և կաթողիկոս հետևյալը «...կանիծեմ իմ ժողովուրդը և կփակվեմ հավերժ...»սրանք ընդվզումի բառեր էին ,սրանք աստվաահճո բառեր չէին բայզ կատարվեց հրաքը, առավոտյան Երեվանը դատարկ էր քաղաքում միայն բանակն էր:
Ափսոսում և ցավում եմ վճռական պահին հայրապետը մենակ թողեց իր ժողովրդին:
Անդ-ջան, Վազգեն Վեհափառի ասածները լավ չես հիշում, նորից նայիր.- ԱՆԴ
ԱՆԴ գրել է:- ANDRANIK
Անդ-ջան, Վազգեն Վեհափառի ասածները լավ չես հիշում, նորից նայիր.
Եթե դժվար չէ հիշեցրու, երկար ժամանակ է անցել հնարավոր է որ հիշողությանս մեջ ինչ որ բան չի մնացել:- ANDRANIK
ANDRANIK գրել է:- ԱՆԴ
Եթե դժվար չէ հիշեցրու, երկար ժամանակ է անցել հնարավոր է որ հիշողությանս մեջ ինչ որ բան չի մնացել:
Սիրով.
«Եթե դուք ինձ չլսեք, եթե դուք ինձ չլսեք, ես կանիծեմ իմ ճակատագիրը և հավետ կլռեմ»
Վազգեն Ա
P.S. Մենք մեր մեծերին գնահատում ենք նրանց մահվանից հետո: Գարեգին Բ-ն բացառություն չի կազմում: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում. քննադատելը հեշտ է, քննելը դԺվար:- ԱՆԴ
ԱՆԴ գրել է:- ANDRANIK
Սիրով.
«Եթե դուք ինձ չլսեք, եթե դուք ինձ չլսեք, ես կանիծեմ իմ ճակատագիրը և հավետ կլռեմ»
Վազգեն Ա
P.S. Մենք մեր մեծերին գնահատում ենք նրանց մահվանից հետո: Գարեգին Բ-ն բացառություն չի կազմում: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում. քննադատելը հեշտ է, քննելը դԺվար:
Շնորհակալություն ,հաճելի է:
Մենք մեր մեծերին գնահատում ենք այնքան ինչքան տվյալ պահին թույլ է տալիս մեր ինտելեկ տուալ կարողությունը,իսկ նրա մեռնելուց հետո զուքահեռներ անցկացնելու և համեմատելու միջոցով փորձում ենք որոշել ով է ավելի մեծ:
Այս առումով Գարեգին Բ-ն բացառություն չէ ,բայց պետք է նշեմ որ Գարեգին Բ-ի խոսքի սուր անհրաժեշտությունը կար,և ոչ այն տեսակի որը մենք լսել ենք:- ANDRANIK
ANDRANIK գրել է:- ԱՆԴ
Շնորհակալություն ,հաճելի է:
Մենք մեր մեծերին գնահատում ենք այնքան ինչքան տվյալ պահին թույլ է տալիս մեր ինտելեկ տուալ կարողությունը,իսկ նրա մեռնելուց հետո զուքահեռներ անցկացնելու և համեմատելու միջոցով փորձում ենք որոշել ով է ավելի մեծ:
Այս առումով Գարեգին Բ-ն բացառություն չէ ,բայց պետք է նշեմ որ Գարեգին Բ-ի խոսքի սուր անհրաժեշտությունը կար,և ոչ այն տեսակի որը մենք լսել ենք:
Համաձայն եմ, բայց դեռ սովետական Ժամանակներից սկիզբ առած, ԼՏՊ-ի կնիքով դրոշմված և այս կառավարության կողմից սկզբունք դարձած մի խոսք կա.«Հայաստանում հարազատներ ունեցող մարդու ձայնը լռեցնելը դԺվար չէ»:
Վազգեն Ա-ն Հայաստանում հարազատներ չուներ.- ԱՆԴ
Mher գրել է:
[http://www.youtube.com/watch?v=8e6XR8TXGWA
ԱՆԴ գրել է:- ANDRANIK
Համաձայն եմ, բայց դեռ սովետական Ժամանակներից սկիզբ առած, ԼՏՊ-ի կնիքով դրոշմված և այս կառավարության կողմից սկզբունք դարձած մի խոսք կա.«Հայաստանում հարազատներ ունեցող մարդու ձայնը լռեցնելը դԺվար չէ»:
Վազգեն Ա-ն Հայաստանում հարազատներ չուներ.
Ցանկացած մարդուն կարելի է լռեցնել այս հարցը պարզ է ,ամենա վճռական պահին ,ճակատա գրական պահին մշտապես ընտրության խնդիր է առաջանում :
Միայն մեկ մարդ գիտի իր ընտրությունը ինչպես է տեղի ունեցըլ և իր պահվածքը այդ ընտրության լուռ արահայտիչն է :- ANDRANIK
HAY TXA գրել է:
Ճիշտ ես ախպերս, ես էլ լավ հիշում եմ, որ հենց էդպես ասեց Վազգեն Ա-ն, որ ոչ թե կանիծի իր ժողովրդին, այլ իր ճակատագիրը: Սրանք լրիվ տարբեր բաներ են, հայեր ջան: Ու հիշում եմ, որ դրանից հետո մինչեւ էսօր շատ մարդիկ սխալ ձեւով են մեկնում Վեհափառի ասած խոսքը, թե իբր Վազգեն Ա-ն անիծեց իր ժողովրդին: Չէ, հայեր ջան, չէ: Վազգեն Ա-ն ասեց, եթե իրեն չլսենք ու չհանդարտվենք, ինքն անպայման կանիծի իր ճակատագիրը: Իսկ սա գիտե՞ք ինչ է նշանակում: Էդ իմաստուն ու մեծանուն Կաթողիկոսն էնքան էր նեղված իր ժողովրդի ճակատագրով ու ապագայով, որ ուրիշ բան չէր մնում իրեն ասելու, այլ միայն անիծելու իր ճակատագիրը: Այսինքն՝ էդ հզոր մարդը՝ Վազգեն Ա-ն, տանջվում էր հոգեպես նրա համար, որ ականատեսն էր այն օրերի, երբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ հերթական անգամ կանգնել էր կործանման եզրին: Իսկ էդ ամենը Վազգեն Առաջինը չէր ուզում տեսնել: Դրա համար էլ նա իր Հայրական խոսքն էդ բառերով ավարտեց:- ANDRANIK
Սիրով.
«Եթե դուք ինձ չլսեք, եթե դուք ինձ չլսեք, ես կանիծեմ իմ ճակատագիրը և հավետ կլռեմ»
Վազգեն Ա
P.S. Մենք մեր մեծերին գնահատում ենք նրանց մահվանից հետո: Գարեգին Բ-ն բացառություն չի կազմում: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում. քննադատելը հեշտ է, քննելը դԺվար:
- ANDRANIK
ARMEN գրել է:
Церковь сегодня уже не та, которая была при Нерсесе Великом, который не боялся, при всех, делать замечание царю Аршаку... Впрочем, нация не изменилась, какая была при Хоренаци, такая и осталась: завистливая, мелкая, сентиментальная, лицемерная...
man գրել է:
Այդ ջհուդ Վիսոցկու խոսքերը միք հիշեցնի:ինչքան հաչաց ու ոռնաց Սովետ Միության վրա:
Antuni գրել է:- man
Այդ ջհուդ Վիսոցկու խոսքերը միք հիշեցնի:ինչքան հաչաց ու ոռնաց Սովետ Միության վրա:
Բա հայտնի մասոն Արամ Ամատունին կարողա՞ Պ. Սևակից կամ Նարեկացուց մեջբերում աներ- man
ERO գրել է:- man
Այդ ջհուդ Վիսոցկու խոսքերը միք հիշեցնի:ինչքան հաչաց ու ոռնաց Սովետ Միության վրա:
ара ет еревума гин комнистнеров авкве инч ек асум- man
vrizaru գրել է:- HAJRENIQ
Ժամանակին հենց ԼՏՊ-ի կռիսները սուտ լուրեր տարացեցին վեհափառի իւոսքերի առիթով:
Նույն քաղաքականությունը վարում են հիմա , թջնամացնել Ժողովրդին եկեղեցու հանդեպ:
aj turq txa, du gites? ur katoxikos kojvac mafioz ev kkb-i agente, ev iren 84 tvin Germaniajic vtarel en ev na erbeq iravunq juni Germania mtnelu, <SPIGEL> tertum ajd masin hodvac ka- HAJRENIQ
ԱՆԴ գրել է:- Antuni
Բա հայտնի մասոն Արամ Ամատունին կարողա՞ Պ. Սևակից կամ Նարեկացուց մեջբերում աներ
Արամ Ամատունին եթե մասսոն է ապա դա արդեն լավ է ,գիտենք թե որոշ ժամանակ հետո մեր սխալների համար ում պետք է մեղադրենք ,իսկ ենե մասսոն չէ առավել ևս պարզ է որ իրեն պետք է մեղադրենք որպես սադրիչի:
Ահա այս է« պատրաստի փորձանք »տրամաբանությունը որը ես չեմ ընդունում:
Իսկ ինչ մնում է Նարեկացուց և Սևակից մեջբերում անելուն ,մեղմ ասած ամենայն հավանա կանությամբ չի կարպղացել ընդհանրություններ գտնել թեմայի իր մտածածի և մեր հայտն ազգակիցների գաղափարախսության միջև:- Antuni
ԱՆԴ գրել է:- vrizaru
aj turq txa, du gites? ur katoxikos kojvac mafioz ev kkb-i agente, ev iren 84 tvin Germaniajic vtarel en ev na erbeq iravunq juni Germania mtnelu, <SPIGEL> tertum ajd masin hodvac ka
Ասա ինձ <SPIGEL>-ի որ համարում է տպագրված նյութը:- vrizaru
Ազգիո դավաճան HAJRENIQIN գրել է:- HAJRENIQ
Ժամանակին հենց ԼՏՊ-ի կռիսները սուտ լուրեր տարացեցին վեհափառի իւոսքերի առիթով:
Նույն քաղաքականությունը վարում են հիմա , թջնամացնել Ժողովրդին եկեղեցու հանդեպ:
Լուրերով ասում են իբր թե Հայաստանում այդ աղետալի դեպքերից զոհված 8 անձանց դիակները ստանալու համար իշխանությունները պահանջում են զոհվածների հարազատներին ցուցմունք տալ իբր թե ԼՏՊ է մեղավոր նրաց համար և մինջ այդ եթե նրանց հարազատները դա չանեն իրենց հարազատների դիակները չեն տրվի նրանց:Կցանկանայի իմանալ դա իրոք ճիշտ է և դա կցանկանայի իմանալ մեր Հայաստանի հայրենակիցներից:Եթե դա ճիշտ է ուրեմն ամոթ մեր իշխանություններին նման քայլի համար և նրանք կրկնակի անգամ փաստում են որ ոչ մի տարբերություն չկա նրանց և երիտթուրքերի միջև, դա բարբարոսություն է ուղղված սեփական ժողովրդի դեմ:Միթե չեք կշտացել նրանից ինչ որ արեցիք սեփական ժողովրդի հանդեպ:Այնպես որ եկեք չմեղադրեն թուրքին իր արածի համար քանի որ մեր մեջ էլ շատ թուրքեր կան հայկական անուններով:Ես զարմանում եմ ին՞չպես պետք է հավաքվեն կողք կողքի ներկայիս իշխանությունները և ընդիմությունը Ապրիլի 24 և պահանջեն մեր անմեղ զոհերի արյունը:Ինձ ճիշտ հասկացեք սիրելի հայրենակիցներ,ես իրոք ամոթ եմ անում բոլորի տեղը:Ին՞չպես հայը կարող է նման քայլ անել իր հայրենակցի հանդեպ ով ուզում է լինի դա պետք է հարգանք նվիրաբերել զոհվածի հանդեպ,այն էլ այն զոհվածների որ զոհ են դարձել խաղալիք դառնալով իշխանությունների ձեռքը,որոնք իրենց ազատությունն էին պահանջում:Սիրելի հայրենակիցներ գնացեք լավ մտածեք թե ովքեր են իսկական հայերը:Ես ամենա սկզբից ասել եմ ու կասեմ «թուրքը լավ է թուրքացած հայից» իսկ իմ ասածը արդեն մի քանի անգամներ փաստում են մեր ներկայիս իշխանությունները:Աստված մեր Հայ ազգի հետ:- HAJRENIQ
HAJRENIQ գրել է:- vrizaru
aj turq txa, du gites? ur katoxikos kojvac mafioz ev kkb-i agente, ev iren 84 tvin Germaniajic vtarel en ev na erbeq iravunq juni Germania mtnelu, <SPIGEL> tertum ajd masin hodvac ka
ՎրիԺառուն մւտիլովչիկ չի լինում; համ ասում ես ԿԿԲ ից է, համ ասում ես մաֆյոզ է հիմա վորը հասկանանք, նույն բաննել Ժամանակին Վազգեն 1-ի համար էին ասում թե ԿԿԲ-ից է :
Հետո ել հայերեն գրել սովորի, թեչե գրացտ մինչև կարդում եմ մինինգիտ եմ ստանում:- vrizaru
harajank գրել է:- vrizaru
aj turq txa, du gites? ur katoxikos kojvac mafioz ev kkb-i agente, ev iren 84 tvin Germaniajic vtarel en ev na erbeq iravunq juni Germania mtnelu, <SPIGEL> tertum ajd masin hodvac ka
chgitem SPIGEL-um inch en gre, bayc Turkiayum hastat dati en tvel hayeri genocid@ vorpes patmakan past Turkiayum hnchecnelu patjarov.- vrizaru
SERGEY գրել է:
lava arel
um inch gorcna
et vor joxovurd@ axandavoren darnum, xi chek paykarum?
VAN գրել է:- SERGEY
lava arelum inch gorcna
et vor joxovurd@ axandavoren darnum, xi chek paykarum?
տո դու ձենդ կտրի այ ջհուդ- SERGEY
Ընթերցողներին գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
«Չենք ընկրկի որեւէ ուժի առաջ»
Ասում է Նիկոլ Փաշինյանը
download / բեռնաթափել word տարբերակը
-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի մեկի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:
-Նախ եւ առաջ ես ուզում եմ ցավակցություն հայտնել քոչարյանական վայրագ հարձակման բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին եւ հավաստել, որ նրանց հիշատակը մեզ պարտավորեցնում է ազատվել քոչարյանասերժական բռնապետությունից:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա «Ժողովներ, հանրահավաքներ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը հրապարակային միջոցառումները դադարեցնելու հստակ հիմքեր է տալիս եւ սահմանում է հստակ ընթացակարգ: Ոստիկանությունը այդ ընթացակարգը խախտել է: Եթե ոստիկանությունը մտադիր էր հարկադիր կերպով դադարեցնել հրապարակային միջոցառումը, պետք է այդ մասին նախ տեղյակ պահեր կազմակերպիչներին եւ սահմաներ ողջամիտ ժամկետ դադարեցնելու համար, որից հետո եթե կազմակերպիչները չիրականացնեին այդ պահանջը պետք է երկու անգամ բարձրախոսով հայտարարեր, որ ուժով դադարեցնելու որոշում է կայացված: Պաշտոնական վարկածով ասվում է, որ ոստիկանությունը եկել էր վրաններում զննություն կատարելու: Նման բան չի եղել, տեղի է ունեցել հետեւյալը. մահակներով, էլեկտրաշոկերով զինված սաղավարտավոր ոստիկանները շրջափակել են Ազատության հրապարակը, Հանրապետության առաջին նախագահը մոտեցել է բարձրախոսին, հանրահավաքի մասնակիցներին հորդորել է ոչ մի կոնտակտ չհաստատել ոստիկանության հետ եւ ասել է, որ եթե նրանք եկել են, ենթադրվում է, որ ասելու բան ունեն: Սակայն որեւէ ոստիկան ոչ մի պահանջ չի ներկայացրել, այլ միանգամից սկսել են հարձակում ցուցարարների վրա` մահակներով, արցունքաբեր գազով, էլեկտրոշոկով: Եվ դա տեղի է ունեցել բացարձակապես ապօրինի կերպով: Բայց ամենակարեւորն այն է, որ դրանից հետո էլ ոստիկանները հետապնդել են հեռացող մարդկանց: Իսկ արդեն ցերեկը նրանք հարձակվել են այն մարդկանց խմբերի վրա ովքեր չիմանալով, որ վաղ առավոտյան ցրել են նստացույցի մասնակիցներին, եկել են Ազատության հրապարակ հանրահավաքին մասնակցելու: Հյուսիսային պողոտայում, Մաշտոցի պողոտայում եւ հանրապետության հրապարակի մերձակայքում ոստիկանները հարձակվել են ենթադրվող ցուցարարների վրա, այսինքն մարդկանց խմբերի վրա եւ մահակներով նրանց ծեծի ենթարկել: Այսինքն ծեծը տեղի է ունեցել ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ նրանից շատ հեռու` Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում, Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Եւ ըստ էության այս ապօրինի գործողությունները բերել են ընդվզման, եւ մարդիկ տեղեկանալով որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կուտակված է ցուցարարների որոշակի խումբ, որը ծեծի է ենթարկվում ոստիկանների կողմից, հավաքվել են այդտեղ եւ ուղղակի փորձ են արել պաշտպանել իրենց արժանապատվությունը:
-Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մարտի մեկի երեկոյան քաղաքապետարանի մերձակա հրապարակում:
-Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը. մարդիկ հասկացան որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին: Արդեն կեսօրին լուրեր կային եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք, այսինքն մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն: Եւ, իմիջիայլոց, «Հայլուրը» մեզ շատ լավ օգնում է, հայտարարվում է, թե ցուցարարները զինված են եղել, բայց կադրեր են ցույց տալիս, թե ինչպես են երիտասարդները մոտակայքից խողովակներ պոկում պաշտպանվելու համար: Եթե զինված են եղել, ի՞նչ կարիք կար մոտակա շինհրապարակներից խողովակներ պոկել, մանրացնել պաշտպանության համար:
Եւ ավելին, տեղի է ունեցել հանցագործություն. ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա: Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր: Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա, ստիպում է մտածել, որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար:
Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են հստակ հանձնարարական` չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց: Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը:
Այդ իրադարձություններով մարտի մեկին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ` մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ: Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա` ի՞նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված: Արդյոք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին:
-Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին,որ ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտից պետք է գնային Մատենադարան: Ասվում է նաեւ որ դուք թույլ չեք տվել դա անել:
-Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից ժողովրդին հանելու ոստիկանության ձգտումը ուներ մեկ նպատակ. այդ հրապարակը բացարձակապես հարմար չէր ժողովրդի դեմ ուժային գործողություններ իրակնացնելու համար եւ մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանության ծրագիրը հետեւյալն էր` մարդիկ երթով պետք է դուրս գային Մաշտոցի պողոտա եւ ցուցարարների մեջ եղած պրովոկատորները պետք է ջարդուփշուր անեին «Երեւան Սիթի» խանութի ապակիները, վառեին մի քանի մեքենաներ: Այդ ժամանակ ժողովուրդը կլիներ Մաշտոցի պողոտայում, որը երկու կողմից բաց է, եւ շատ հեշտ կլիներ նրանց խուճապի մատնելը, երկու կողմից ջրցան մեքենաներ եւ այլ տեխնիկա բանեցնելը: Իսկ հաշվի առնելով, որ բանակը արդեն Երեւանում էր եւ զինված էր մարտական զենքերով, ապա Մաշտոցի պողոտայում մարդիկ կլինեին բացարձակապես անպաշտպան: Երբ որ ես եկա Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ, ես ունեի այդ ծրագրի մասին հավաստի տեղեկություն, եւ հրապարակ գալուց հետո իմ առաջին խնդիրը հետեւյալն էր` ապահովել հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Խնդիր, որն իմ կարծիքով լուծվեց` մինչեւ վերջ ոչ մի զինվոր չկարողացավ ոտք դնել Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ եւ ոչ մի տեխնիկա` ոստիկանական կամ զինվորական, չմտավ հրապարակ, ոչ թե այն պատճառով որ չէին ուզում, այլ նման հնարավորություն ուղղակի չունեին:
-Քաղաքացիների մեջ վստահ լուրեր են պտտվում, որ այդ օրը բոլոր խժդժությունները սկսվել են էջմիածնից ժամանած ինչ-որ խմբի գործողությունների արդյունքում:
-Մենք հենց տեղում հայտարարել ենք, որ դատապարտում ենք խանութների նկատմամբ իրականացվող գործողությունները: Ակնհայտ է, որ դրանք կազմակերպվել են իշխանական սադրիչների կողմից: Մենք տասը օր անընդհատ Երեւանում կազմակերպել ենք հանրահավաքներ, երթեր եւ բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունենում այդ հանրահավաքների եւ երթերի ընթացքում, ոչ մի անկարգություն չի եղել եւ այս փաստերը ինքնին արդեն վկայում են իրենց մասին: Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանությունների կողմից, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: Մենք տեղում դատապարտել ենք կողոպուտի, խանութների ապակիները ջարդելու դեպքերը, ամեն ինչ արել ենք որ այդ դեպքերը տեղի չունենան եւ հիմա էլ դատապարտում ենք, եւ հայտարարում ենք, որ դա կապ չունի մեր պայքարի հետ: Ի դեպ ցուցարարների շարքերում մեծ թիվ են կազմել քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրապետության տարբեր մարզերից: Եղել են նաեւ հայտնի օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներ:
-Երեկ արդեն տեղեկատվություն ստացվեց, որ բավական լարված է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծը: Ձեր կարծիքով ի՞նչ են նշանակում այդ գործողությունները` արդյոք Ղարաբաղին անմիջական պատերազմի վտանգ է սպառնում:
- Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ այն պահից երբ տանկերը հանվեցին Երեւանի փողոցներից, իրենք այլեւս իշխանություն չեն ունենալու: Նրա հայտարարած արտակարգ դրությունը ապօրինի է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ասում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ իրավական ռեժիմ է սահմանել իր հրամանագրով, ինչը նշանակում է, որ իրավական ռեժիմը, գրաքննությունը, թերթերի փակումը եւ մյուս բոլոր սահմանափակումները ապօրինի են: Հիմա Ռոբերտ Քոչարյանի այդ արտակարգ դրությունը չի կարող երկար տեւել, 20 օրով է հայտարարված: Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է, որպեսզի նա այս տանկերի ռեժիմը կարողանա ավելի երկար պահպանել, իսկ դրա համար հարմար է ռազմական դրություն հայտարարելը: Եւ ես կարծում եմ, որ Քոչարյանի սցենարներից մեկն է դա, որպեսզի իրենք սահմանների վրա հրահրեին ինչ-որ սահմանային բախումներ, ինչի արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի ռազմական դրություն մտցնել, որը օրենքով սահմանված է եւ կարող է տեւել վեց ամիս, մեկ տարի: Դա նշանակում է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել նախագահի պաշտոնում, քանի որ ռազմական դրության ժամանակ նախագահի ընտրություններ չեն անցկացնում եւ գործող նախագահը շարունակում է իր պաշտոնավարումը: Կարծում եմ, որ սա Ռոբերտ Քոչարյանի պահեստային սցենարներից մեկն է:
-Սահմանային բախումներից անմիջապես հետո ՀԿ-ում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանում խաղաղությունը վերականգնելուն: Ձեր կարծիքով դա կարող է խոչընդոտ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի այդ սցենարի իրականացմանը:
-Ես չեմ կարող տվյալ պահին մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ ե’ւ ՆԱՏՕ-ն, ե’ւ Ռուսաստանը, ե’ւ ողջ միջազգային հանրությունը հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստ են ամենածայրահեղ քայլերի իրենց իշխանությունը պահպանելու համար եւ կարծում եմ, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը թույլ չեն տա տարածաշրջանում պատերազմ հրահրել հանուն մեկ-երկու հոգու իշխանության պահպանման:
-Ինչպե՞ս են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները շարունակելու իրենց պայքարը եւ ժողովրդական շարժումը:
-Պայքարի սցենարներն արդեն կան: Գիտեք, որ ակտիվիստների հիմնական մասը ձերբակալված է կան վիրավորներ, ցուցարարների շարքերում կան զոհեր: Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իբր սգում են տեղի ունեցածի համար: Ութ զոհ է եղել. եթե այդքան սգում են, ինչո՞ւ Հայաստանում սգի օր չի հայտարարված: Սա ամենաառաջին հարցն է, որ պետք է նրանց ուղղել: Սգի օր չհայտարարելով, նրանք ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է մեր հետագա պայքարին, այդ պայքարի սցենարը շարունակում է մնալ նույնը, մենք կկազմակերպենք հանրահավաքներ խաղաղ գործողություններ եւ չենք ընկրկի որեւէ ուժի առաջ: Ես համոզված եմ, որ այս պահից Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին մնացել է մեկ, երկու, առավելագույնը երեք հանրահավաք: Կարծում եմ, որ այդ դեպքերից հետո զինվորականությունը հասկացավ, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, հասկացավ, որ իրենք գործ ունենք մարդասպան հրամանատարների հետ, որոնք ուզում են երկիրը ներքաշել եղբայրասպան պատերազմի մեջ:
Ես կարծում եմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը փորձում է այս 20 օրն օգտագործել ընդդիմության լիդերներին չեզոքացնելու համար, սակայն կարծում եմ, որ անգամ նման գործողությունները չեն կարող հետագա իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, քանի որ մենք գործ ունենք իրապես համաժողովրդական շարժման հետ, որը քոչարյանասերժական հանցագործ իշխանությունից ազատվելու որոշում արդեն կայացրել է, մնում է միայն այդ որոշումը իրագործել, եւ ես կարծում եմ, որ այդ որոշման իրագործումը ընթացքի մեջ է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ նա այլեւս ոչ մի պայմաններում չի հանդուրժի այս հանցավոր իշխանությանը: Պետք է հասկանանք նաեւ, որ այսօր հանրությունը Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալությունը համարում է ուղղակի ապացույց այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հանրությունը հասկանում է, որ նրանք տանկերը հանել են փողոց այս եւ բազմաթիվ այլ հանցագործություների պատասխանատվությունից խուսափելու համար եւ ամենակարեւորը` հանրությունը հասկանում է, որ սա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն է, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու եւ եթե քաղաքացին այս պայքարում ընկրկի, կնշանակի որ նա դավաճանում է սեփական հայրենիքին եւ այդ հայրենիքը դատապարտում չգոյության:
-Պարոն Փաշինյան, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաեթերից մի քանի խմբերի է բաժանում մարտի մեկի տեղի ունեցածի մասնակիցներին: Դուք, օրինակ, հայտնվել եք հրահրիչների խմբում:
-Տվյալ իրավիճակում հրահրողի դեր կատարում են միայն հանցագործ իշխանությունները, ովքեր իրենց հանցագործությունների մեջ 10 տարվա ընթացքում օր օրի լկտիացել են, ինչի արդյունքում մարդկանց հասկացրել են, որ իրենց հետ հնարավոր չէ խոսել մարդկային լեզվով: Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանն, «Տեցի Կռուգ», Բուզանդի փողոց, ապրիլի 12, ընտրակեղծիքներ, ընդդիմության վստահված անձերի ծեծուջարդ, քաղաքական հետապնդումներ, «Ա1պլյււսի»-ի փակում պետական գույքի ունեցվածքի թալան, պետական պաշտոնյաների զեխ ապրելակերպ եւ այլն. ահա այս գործողություններն են մարդկանց հրահրում դուրս գալ փողոց եւ քոչարյանասերժական հանցագործ իշխանություններին ասել հետեւյալը. չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին: Եւ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի:
-Հավաստի տեղեկություններ կան, որ իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգված է ԱԱԾ-ին ձեզ ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ուզում եմ ասել, որ երբեք զենք չեմ ունեցել եւ զենք չեմ կրել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Իմ, ըստ էության ընդհատակում գտնվելու պատճառը ոչ թե ձերբակալվելուց խուսափելն է, այլ այն, որ ես կարծում եմ որ որոշակի պատասխանատվություն եմ կրում շարժման հետագա ընթացքի համար եւ ընդհատակում գտնվելու շարժառիթը միայն հետագա պայքարը կազմակերպելու գործում համեստ ներդրում ունենալն է: Ինչ վերաբերում է զինված լինելուն, ասացի որ կյանքում զենք չեմ ունեցել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Ես զինված եմ միայն քաղաքացիական վճռականությամբ. պայքար, պայքար մինչեւ վերջ:
Կայքի քարտեզ
ՍՍ ՌՔ գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
Ամենայն իշխանավոր կաթողիկոսը
Պաշտոնական տեղեկատվության հիթ-շքերթի առաջին եռյակում մի լրատվություն էլ կա այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Եթե առաջին նախագահին այցելած լիներ աստծո օծյալ վեհափառը, Տեր- Պետրոսյանն անպայման իր տան դուռը պատկառանքով բաց կաներ նրա առաջ: Բայց եթե եկողը Քոչարյանի կրոնի գործերով բաժնի վարիչն է ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամը, ո՞ր մեղքի համար նա պիտի հյուրընկալեր անկոչ եկվորին: «Քո տիրոջը փնտրիր երկնքում, այլ ոչ թե երկրի վրա» ավետարանչական պատգամը կաթողիկոսի համար վաղուց ի վեր նույնիսկ մի հասարակ երկընտրանք էլ չէ, այլ հստակ կողմնորոշում` հօգուտ երկրորդի: Եվ այդ «երկրային» հնազանդությունը վարակի պես ընդօրինակում են նրա ենթակաները, որոնք դեռ երեկ սև ցուցապաստառների փոխարեն ոստոստում էին Սերժ Սարգսյանի շուրջբոլորը, իսկ այսօր դատարկ եկեղեցիներում հոգեհանգստի արարողություններ են կազմակերպում` մտմտալով այն մասին, որ հետագայում նման դեպքերի համար կարելի է ավտոբուսներով ժողովուրդ բերել, լսարան ապահովել ու լիքը պահել «խաչհամբույրի» գանձանակը:
Միայն Տեր-Պետրոսյանի դուռը չէ, որ այսուհետ փակ կլինի Գարեգին Երկրորդի համար: Փակ կլինեն այն բոլոր հավատացյալների սրտերը, որոնք օրեր շարունակ ակնկալում էին իրենց հովվապետի խոսքն ու ներկայությունը, սակայն նրան միայն տեսնում էին կառավարության աստիճաններով վերուվար վազվզելիս: Փակ կլինեն նրանց սրտերը այն մարդու առաջ, ով կարող էր մտահոգվել ցլամարտի հրապարակում դաշունահարված ցլերի համար, սակայն աչք չթարթեց, երբ մայրաքաղաքի հրապարակներում խոշտանգում ու գնդակահարում էին իր ժողովրդի զավակներին:
«Ես լվանում եմ իմ ձեռքերը»,- միայն այսպես պիտի հնչի կաթողիկոսի լռությունը: Եվ հետայսու հավատավոր ժողովրդի առաջ Սուրբ Գրքից Պիղատոսի պատմությունը մեջբերելուց առաջ արժե մտածել, թե այդպիսի բազում մեծ ու փոքրիկ պիղատոսիկներ չե՞ն վխտում արդյոք հենց Մայր Աթոռի շրջակայքում:
Ազատ քրիստոնյա
Հ.Գ.- Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանները հսկում են Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ (կամ փոխնորդ` ի՞նչ տարբերություն) Նավասարդ Կճոյանի նստավայրը: Տեսնես կա՞ այնպիսի ոստիկանական հատուկ ստորաբաժանում, որ կարող է մարդուն պաշտպանել Աստծու դատաստանից:
Կայքի քարտեզ
ARTSAXI NAXKIN KOMUNIST RK SS SIKTIR գրել է:
POXANAK HAVAYI XOSAQ MI HAT ARAJARKUTYUNNER AREQ INCHPES AZATVEL SS RK . ORINAK SIRELI KUYRER YEGBAYRNER INCH ARAJARKUTYAN DZEV GITEQ ASEQ DZER KARCIQ@ , YETE TESNENQ XELACI BAN EQ ASUM VOREVE MEKT BOLOROV E - MAIL ANENQ MER @NDIMUTYAN@.... ORINAK KARELI E VERCNEL YEVROPAYI MARTKAYIN PASHTPANUTYAN KOMITEYI E-MAIL ADRESS@ U KOCHER UGARKENQ VOR AYS PREZIDENTAKAN VAYRENI SASTAVIN POXEN.
ARTSAXI NAXKIN KOMUNIST RK SS SIKTIR գրել է:
MARTIK LEVONAPASHT EN VOROHETEV SS RK N TSTETSELA MER MARERIN U KUYRERIN........ MARTIK LEVONIN EN UZUM VOR RK SS IC PRCNEN VAXI MEJIC HELNEN. JOGIR APERIK JAN
hay գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋընդհատակյա թերթ Asdzuc vaxeci, ay axandavor
vrizaru գրել է:- ԱՆԴ
Ասա ինձ <SPIGEL>-ի որ համարում է տպագրված նյութը:
1984 tvin, de miguce du ajd zamanak der cnvac jes exel, Germaniajum haj kinorezisjor DON ASKARJANIN ete janajum es nran harcru na qez cujc kta ajd hodvac ev khaskanas te inj vizvacqner en ajsor Hajastanum isxum, bolorn el KKB- i gorcakalner en- ԱՆԴ
ԱՆԴ գրել է:- vrizaru
1984 tvin, de miguce du ajd zamanak der cnvac jes exel, Germaniajum haj kinorezisjor DON ASKARJANIN ete janajum es nran harcru na qez cujc kta ajd hodvac ev khaskanas te inj vizvacqner en ajsor Hajastanum isxum, bolorn el KKB- i gorcakalner en
1984-ին անհոգ ուսնող էի Երեվանում և շատ երջանիկ էի նրա համար որ ապրում էի Երեվանում:
Ինչ ես կարծում մի գուցե այդ կինոբեմադրիչը նույնպես ԿԿԲ-ի աշխատող է եղեղ ժամանակին:- vrizaru
Ազատություն գրել է:
Կարող եմ ասել մի բան միայն մեր կաթողիկոսի մասին, նա բիզնեսմեն է սովորական , ուրիշ ոչինչ:
Մի ժամանակ Մալբորոյի բիզնեսով էր զբաղվում, հաստատ գիտեմ:
Հայկ գրել է:- vrizaru
aj turq txa, du gites? ur katoxikos kojvac mafioz ev kkb-i agente, ev iren 84 tvin Germaniajic vtarel en ev na erbeq iravunq juni Germania mtnelu, <SPIGEL> tertum ajd masin hodvac ka
Խորհուրդ կտամ կարդալ Կաթողիկոսի կենսագրականը ու նոր մեղադրել որևէ բանի մեջ: Քո ասած տեղեկությունները չեմ լսել, բայց միայն այն, որ ասում ես, թե 84 թ. վտարել են Գերմանիայից, դա սուտ է, քանի որ նա 83-ից արդեն Արարատյան թեմի առաջնորդ է եղել: Դրանից առաջ է նա ուսանել և ծառայել Գերմանիայում ու Ավստրիայում:- vrizaru
gago գրել է:- ANDRANIK
Համաձայն եմ, բայց դեռ սովետական Ժամանակներից սկիզբ առած, ԼՏՊ-ի կնիքով դրոշմված և այս կառավարության կողմից սկզբունք դարձած մի խոսք կա.«Հայաստանում հարազատներ ունեցող մարդու ձայնը լռեցնելը դԺվար չէ»:
Վազգեն Ա-ն Հայաստանում հարազատներ չուներ.
Համայն հայոց հայրապետը պարզապես մարդ չի այլ աստծու փողանորդը երկրի վրա և ունի ավելի բարձր տեր քան ինչ-որ պրեզիդենտ,և եթե վեհափառը դա չի հասկանում ել ասելիք չունեմ- ANDRANIK
menk գրել է:- Հայկ
Խորհուրդ կտամ կարդալ Կաթողիկոսի կենսագրականը ու նոր մեղադրել որևէ բանի մեջ: Քո ասած տեղեկությունները չեմ լսել, բայց միայն այն, որ ասում ես, թե 84 թ. վտարել են Գերմանիայից, դա սուտ է, քանի որ նա 83-ից արդեն Արարատյան թեմի առաջնորդ է եղել: Դրանից առաջ է նա ուսանել և ծառայել Գերմանիայում ու Ավստրիայում:
sharunakelov asem, vor katoxikos@ mi kani tari araj exel e Germaniayum.- Հայկ
ԱՆԴ գրել է:
[ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՈՒՄՈՎ]Դատելով անունիցտ նպատակներտ վեհ են ,պայքարիտ ուղղին հասկանալի բայց ոչ ընդունելի :
Դու կարծում եմ պետք է որ իմանաս «ջհուդը» ինչպես «բոշան» մասնագիտություններ են նրանք համար վում էին նախաքրիստոնեական ժամանակների ամենա ցածր կաստայի առևտրականներ:
Խորշանքը բառերի նկատմաբ մնացել է և դա շատ ճիշտ է :[/quote]
ari գրել է:- ԱՆԴ
[ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՈՒՄՈՎ]Դատելով անունիցտ նպատակներտ վեհ են ,պայքարիտ ուղղին հասկանալի բայց ոչ ընդունելի :Դու կարծում եմ պետք է որ իմանաս «ջհուդը» ինչպես «բոշան» մասնագիտություններ են նրանք համար վում էին նախաքրիստոնեական ժամանակների ամենա ցածր կաստայի առևտրականներ:
Խորշանքը բառերի նկատմաբ մնացել է և դա շատ ճիշտ է :
Քո համար եմ գրում ԱՆԴ :Մի անգամ ջհուդ Էյնշտեյնը իր ջհուդ կնոջ հետ մտնում են Ամերիկյան
Պալոմարի աստղադիտարան:Կինր նայում է վիթխարի աստղադիտակին և հարցնում սրանով
ինչ եք անում:նրան պատասխանում են դրանով որոշում ենք տիեզերքի կառուցվածքր:Կինր
քմծիծաղ է տալիս ,իմ ամուսինը հին նամակների հետևը գրելով է որոշում տիեզերքի կառուցվածքր:
Ժամանակակից ֆիզիկոսները ապացուցել են Էյնշտեյնի տեսությունը 20 դարի մեծագույն
խաբեբայությունն է:Ես վաղուց եմ ուսումնասիրում ջհուդներին:- ԱՆԴ
ԱՆԴ գրել է:- ari
[/quote]
Քո համար եմ գրում ԱՆԴ :Մի անգամ ջհուդ Էյնշտեյնը իր ջհուդ կնոջ հետ մտնում են Ամերիկյան
Պալոմարի աստղադիտարան:Կինր նայում է վիթխարի աստղադիտակին և հարցնում սրանով
ինչ եք անում:նրան պատասխանում են դրանով որոշում ենք տիեզերքի կառուցվածքր:Կինր
քմծիծաղ է տալիս ,իմ ամուսինը հին նամակների հետևը գրելով է որոշում տիեզերքի կառուցվածքր:
Ժամանակակից ֆիզիկոսները ապացուցել են Էյնշտեյնի տեսությունը 20 դարի մեծագույն
խաբեբայությունն է:Ես վաղուց եմ ուսումնասիրում ջհուդներին:
Հաճելի որ զբաղվում ես «ջհուդագիտությամբ» բայց մի բան ասեմ դա կեղծ գիտություն է ինչպես այդ ազգը ,պետությունը ,կրոնը :
Եթե հարմար է քեզ տրղափոխվիր «Ժամանակ» այնտեղ մի ինչ որ «մասսոն» է հայտնվել իր խորհուրդներով ես ել նրան առաջարկել եմ քաղաքակիրթ բանավեճ ,հույս ունեմ որ կկարողանա դիմադրել:- ari
Մռավ գրել է:- ԱՆԴ
Ես շնորհակալ եմ քեզ այս հարցը բարձրացնելու համար,անկյունաքարյին հարց է հայ ժողովրդի համար:Հիշում եմ մեր կաթողիկոս Վազգեն առաջինի ելույթը հեռուստատեսությամբ որը նա հղղեց այն ժամանակ երբ սովետական բանակը լցվել էր Երեվանում և կարծես թե պետք է տեղի ունենար անդառնալին:
Մեր եկեղեցու «սբազանները և վեհափառները» հավանաբար իրենց արխիվներում ունեն այդ ելույթի տեսագրությունը լավ կլինի որպես հայ բարձրագույն և դասական հոգևորականներ տեսնեն և լսեն այդ ելույթը և օղ անեն իրեց ականջերին:
Իսկ բոլոր նրանց համար ով չի հիշում հիշեցնեմ :
Նա այդ օրը գլխաբաց էր ,երեվում էր նրա ճերմակը , շատ հուզված էր ,խոսում էր դողդոջուն և հուզախառն ձայնով ,հորդորում էր ժողովրդին և բոլոր նրանց ով լսում էր իրեն զերծ մնալ չտրվել սադրանքներին:
Նա վորպես հայ ազգի վեհափառ վերջում ասաց անկարելին նա ասաց որպես հայ ժողովրդի հայրապետ և կաթողիկոս հետևյալը «...կանիծեմ իմ ժողովուրդը և կփակվեմ հավերժ...»սրանք ընդվզումի բառեր էին ,սրանք աստվածահճո բառեր չէին բայզ կատարվեց հրաշքը, առավոտյան Երեվանը դատարկ էր քաղաքում միայն բանակն էր:
Ափսոսում և ցավում եմ վճռական պահին հայրապետը մենակ թողեց իր ժողովրդին:
այ աղանդավորի ծնունդ,արհեստական սկլերոզի մեջ էս ընկել,էնքան վիժվածք եք- Լևոնի վկաներ որ Վազգեն կաթողիկոսին էլ չեք խնայում...նա ասեց որ "կանիծեմ իմ կյանքը" ոչ թե ժողովուրդին:- ԱՆԴ
ՎԵՐԵՒԻՑ ԵԿԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՉԷ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ Է ԳԱԼԻՍ
38
Արամ Ամատունի
Սրանք, վերնագրի բառերը, տողեր են Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունից: Մեր ժամանակներում իսկապես պակասում են վիսոցկիները, ավելի ճիշտ` ստեղծագործողները:
Բայց նրա տողերը հիշեցինք ...
ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա ԲաղդագյուլյանԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ...
Հեղինե ՄանուկյանՇԵՐԵՓՈՒԿԻՑ` ՇՆԱԳԱՅԼ ԿԱՄ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գագիկ ԱբգարյանԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է` ԴՈՒՐՍ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ

ՎԵՐԵՒԻՑ ԵԿԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՉԷ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ Է ԳԱԼԻՍ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ

- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

