
ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ՍԴ-ՈՒՄ

Էմմա Գաբրիելյան
ՀՀ Սահմանադրական դատարանում երեկ շարունակվում էր` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը:
Երեկ օրվա գերակշիռ մասը պատասխանող կողմի, հարակից պատասխանողների, երրորդ անձի ներկայացուցիչների բացատրություններն ու պատասխանները հնչեցին: Դիմող կողմի` ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների եւ ՍԴ անդամների հարցերին էին պատասխանում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կորյուն Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ` Արարատ Մահտեսյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ` Գրիգոր Ամալյանը եւ երրորդ անձի` Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ` Դավիթ Հարությունյանը: Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները միջնորդել էին, որպեսզի ՍԴ-ն արգելի տեղեկատվության սահմանափակումը, սակայն ՍԴ-ն խորհրդակցական սենյակ անցնելուց հետո, պատճառաբանելով, թե բարձրացված հարցերի լուծումը դուրս է ՍԴ-ի իրավասություններից, մերժեց սույն միջնորդությունը: Այժմ` պատասխանող կողմի մի քանի ուշագրավ պատասխաններ ներկայացնենք: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Երեւանի մամուլի ակումբը երեքական զեկույցներ են հրապարակել, որոնցում պահպանվել են նույն գնահատականները` հիշեցրեց Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եւ Գրիգոր Ամալյանին հարց ուղղեց` արդյոք կազմակերպվել են քննարկումներ այդ զեկույցները կազմողների մասնակցությամբ: Պարզվեց, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը քննարկել է այդ զեկույցները, սակայն ոչ` հեղինակների մասնակցությամբ: Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե հունվարի 21-ից փետրվարի 17-ը ԶԼՄ-ի վերաբերյալ որեւէ խախտում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը արձանագրե՞լ է: Ի՞նչ եք կարծում` մինչեւ պաշտոնական քարոզարշավը եւ պաշտոնական քարոզարշավի ընթացքում հեռուստադիտողի համար ապատեղեկատվության գրոհի, սեւ PR-ի, Ս.Սարգսյանի քարոզչության ակնհայտ առավելության պայմաններում, Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ բացահայտ տեղեկատվական տեռորի պայմաններում Գ.Ամալյանի ղեկավարած հանձնաժողովը ի զորու՞ է եղել գոնե մեկ խախտում արձանագրել... Իհարկե` ոչ: Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը դեռ քարոզարշավի շրջանում ահազանգել էր Ս.Սարգսյանի կողմից ընդունված մի որոշման մասին. հիշեցնենք` «ՀՀ կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը բազմակողմանի ուսումնասիրելու, ներկայացված դիմում-բողոքները համակողմանի ու լիարժեք քննարկելու, այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ ՀՀ վարչապետին ամփոփ վերլուծական նյութեր տրամադրելու նպատակով` աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ»: Վերոնշյալ խմբում ընդգրկված էին պետական ծառայողներ, այս խումբը, ըստ էության, Ս.Սարգսյանի նախընտրական շտաբին կից օղակներից մեկն էր եւ կազմակերպում էր քաղաքացիների ընդունելություն, մեծ աշխատանք էր իրականացնում նաեւ` ՄԻԱԿ-ը, որը տնից տուն անցնելով դիմումները մշակում, հասցնում էր աշխատանքային խմբին: Հայտնի է, որ մինչեւ 2008թ. հունվարի 29-ը ՄԻԱԿ-ի կողմից աշխատանքային խմբին է փոխանցվել մոտ 10 000 դիմում` ֆինանսական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակարանով կամ ժամանակավոր կացարանով ապահովելու, ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու, վիրահատության կամ բժշկական օգնություն ստանալու, բնակարանի գազաֆիկացման եւ գազատաքացուցիչներ տրամադրելու եւ այլ պահաջներով: Երեկ ՍԴ-ում Դ.Հարությունյանը այս առիթով, բառացիորեն հայտարարեց, որ այն դիմումները, որոնք ուղղված էին թեկնածուին, այլ ոչ թե վարչապետին, աշխատանքային խումբը ուղարկում էր` նախընտրական շտաբ: Մյուս հարցը` արդյո՞ք նախագահի թեկնածուների միջեւ նախընտրական քարոզչությանը մասնակցելու պայմանները հավասար են ապահովվել նախընտրական քարոզչության ընթացքում, այս հարցը ուղղեց Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Դ.Հարությունյանը նախ փաստեց, որ հավասարությունը պետք է ԿԸՀ-ն, դատարանը, ՍԴ-ն գնահատեն, եւ խնդրեց հանել այդ հարցը, իսկ Ս.Սարգսյանի կարծիքով` առկա է եղել «հարաբերական հավասարություն», փոխանցեց Դ.Հարությունյանը: ՍԴ-ում գործի դատաքննությունը կշարունակվի նաեւ այսօր` մարտի 7-ին, կողմերը հանդես են գալու եզրափակիչ ելույթներով:
ԴԺԳՈՀ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՑ
10
Գայանե Հովսեփյան
Չնայած Լոռու մարզային գրադարանի շենքը Վանաձորում վերջերս փառահեղ եվրովերանորոգվել է` պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ, ի վերջո, ջեռուցվում է՝ շուրջ 20 տարի չջեռուցվելուց հետո, սակայն ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ
2
Գոհար Բարսամյան
Բրյան Ուայթմորի «Ղարաբաղի կլանի ճգնաժամը ուշադրության կենտրոնում է» հոդվածում մասնավորապես ասվում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂՑ ՈՒ ԾԱՐԱՎ
12
Մարինա Բաղդագյուլյան
Հուդան, իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, Հիսուսի ետեւից եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով:
«Հուդան», իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, ժողովրդի ետեւից եկավ զենքերով` ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
17
Հ. Մ.
Հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի քաղաքական ամբիցիոզությունը` ենթադրվում էր, թե ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց եւ ընդդիմություն դառնալուց հետո, ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»
95
-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:
...ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ
6
Պատմում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր: Ակնկալիքներս այլ էին. կամենում էի ...«ՕՐԵՆՔԸ ԵՆԹԱԿԱ Է ՄԻ ՔԱՆԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ»
4
Հեղինե Մանուկյան
Հատկապես մարտի 1-ին արձանագրված անցքերն ու իշխանությունների կողմից դրանց տրվող «իրավական» գնահատականները, որոնք դրսեւորվում են մի կողմից կատարվածին իրենց միանձնյա մեղսակցությունը ...ԿԱՏԱՐՎԱԾԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
3
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը:
- Ստեղծվել է սարսափելի անհասկանալի ...«ԵՐԿԻՐԸ` ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Ցանկացած երկրում էլ դժբախտ պատահարներ, դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունենում:
Սակայն այդ նույն ցանկացած երկրում ժողովուրդն անհամբեր սպասում է պետական-պաշտոնական տեղեկատվությանը եւ ըստ դրա ...ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ՍԴ-ՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ՀՀ Սահմանադրական դատարանում երեկ շարունակվում էր` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

