
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ

Գոհար Բարսամյան
Բրյան Ուայթմորի «Ղարաբաղի կլանի ճգնաժամը ուշադրության կենտրոնում է» հոդվածում մասնավորապես ասվում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության կառավարություն եկան:
Իսկ այսօր ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղի կլանի» շիտակ քննադատն է. այս կլանը ներխուժում է պետական գանձարան, շնչահեղձ է անում երկրի տնտեսությունը եւ ժողովրդավարությունը: Ուշագրավ է այն դիտարկումը, որ Քոչարյան-Սարգսյան լծակառքը տասը տարիների ընթացքում Ղարաբաղից Հայաստան բերեց 15 հազար մարդու, որոնցից ոմանք ընդգրկվեցին բիզնես ոլորտում: Եվ այսպես, ըստ էության, ձեւավորվեց հանրապետության ֆինանսական օլիգարխիան: Սարգսյանը հաստատում է իր ղարաբաղցի լինելը, միաժամանակ ընդգծելով, որ ինքը նախեւառաջ Հայաստանից է: Քննադատները հայտարարում են, որ ղարաբաղցի հայերը օգուտներ են քաղում կառավարության ֆավորիտիզմից, իսկ Քոչարյան-Սարգսյան լծակառքը պաշտպանում է իրենց բարեկամների բիզնեսի շահերը: Հոդվածագիրը վկայաբերում է «Առավոտ» թերթի խմբագրի այն միտքը, թե Հայաստանի տնտեսությունը գտնվում է 20-30 ընտանիքների ձեռքում: Աբրահամյանը, սակայն, նշում է, որ նրանք բոլորը չեն, որ ղարաբաղցի են, սակայն բոլորը ծառայում են իշխանություններին: Աբրահամյանը եւ մյուս փորձագետները ասում են, որ այդ օլիգարխները օգտվում են Ղարաբաղյան հակամարտության չհանգուցալուծված կարգավիճակից եւ նպաստում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելուն, ինչն էլ, իր հերթին, նպաստում է Ասիայի եւ Եվրոպայի հետ ունեցած սահմանների անուղղակիորեն փակ լինելուն` թերեւս արտաքին աշխարհի հետ Հայաստանը կապվում է Վրաստանի եւ Իրանի միջոցով: Հոդվածագիրը ներկայացնում է, որ ղարաբաղցիները Հայաստանում զբաղեցնում են ոչ միայն բիզնեսի կարեւոր ոլորտները, այլ նաեւ իշխանությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այս հանգամանքը, բնականաբար, վրդովմունք է առաջացնում Հայաստանում:
«Միջնորդները պայքարում են արձանագրելու Հայաստանի ճգնաժամը» խորագիրը կրող հոդվածը նշում է, որ միջազգային միջնորդները փորձում են կարկատել Մարտի 1-ի բռնությունները: Մարտի 1-ը պատմության մեջ համարվեց Հայաստանի արյունոտ կիրակին: Հոդվածագիրը իրազեկում է, որ դիվանագետ Հեյկի Թալվիտիեն Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Մենք փորձում ենք համոզել Հայաստանի իշխանություններին` կրճատել արտակարգ դրության 20-օրյա ժամկետը»: Նա ընդգծել է. «Միակ բանը, որ կարող ենք պատասխանատվությամբ ընդունել` այն է, որ շատ մարդ է մահացել: Այժմ շատ կարեւոր իրողություն է ուղի փնտրել քաղաքական հարթակ վերադառնալու համար», - ասել է նա: The Economist» պարբերականը եւս մարտի 5-ին անդրադարձել է Հայաստանի իրադարձություններին` «Արյունը փողոցներում» վերնագրի ներքո: Հոդվածը ընդգծում է, որ Հայաստանի ոստիկանությունը եւ բանակի ստորաբաժանումները սպանել են 8 ցուցարարի, ովքեր դուրս էին եկել բողոքարկելու նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: «Բռնությունները մահացու էին», - ընդգծում է թերթը: Կոմերսանտ թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե դեռ չի պատրաստվում չեղյալ համարել մարտի 1-ին ընդունած արտակարգ դրությունը, քանի որ համոզված չէ, որ անկարգությունները չեն կրկնվի: Այնուհետեւ թերթը վկայաբերում է Քոչարյանի դիրքորոշումը. Լեւոն Տեր-Պետրոսյանին իր ընտրազանգվածի ձեռքերով նախագահի աթոռին նստեցնելը միգուցե այդ նույն ընտրազանգվածի մարտունակության մասի՞ն է խոսում: Գործող նախագահի խոսքով` բոլոր ընդդիմադիրները` բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, բանակցություններ են վարում իշխանությունների հետ: Այնուհետեւ, թերթը անդրադառնալով մարտի 1-ի արյունալի իրադարձությունների պատմությանը, առանց վերաբերմունք ցուցաբերելու, ներկայացնում է իշխանության ցուցումները, թե հայտնաբերվել են զենք ու զինամթերթ, բացի այդ` քննարկվել է հեռուստաաշտարակի գրավման հնարավորությունը: Ռուսական մեկ այլ պարբերական` «Նեզավիսիմայա գազետան» «Երեւանում ակնկալում են ԵԱՀԿ երկրորդ հաշվետվությունը» հոդվածում նշում է, որ Հայաստանում հիասթափվել են միջազգային դիտորդների գործունեությունից: Նախագահական ընտրություններում հաղթող կողմի կարծիքով` թող ձեւակերպումները ավելի ճշգրիտ լինեին եւ համապատասխանեին միջազգային չափորոշիչներին, հուզումները ավելի պակաս կլինեին: Պարտվածները, իրենց հերթին, կշտամբում են դիտորդներին` ինֆանտիլության եւ ֆորմալիզմի հարցում: Այդուհանդերձ Երեւանում շատ լավ են ըմբռնում, որ ԵԱՀԿ-ի երկրորդ հաշվետվությունը հազիվ թե եղանակ ստեղծի: «Նեզավիսիմայա գազետան» վաղվա օրվա հարցն է առաջ քաշում` գալով այն եզրահանգման, որ ամեն դեպքում հասարակությունը խիստ բեւեռացված է, իսկ զարգացումները` անկանխատեսելի:
Քննարկում
ananun գրել է:
հայեռի մօտ վաղւց եկած մի ասացվածք կա. կւյրերե մեջ մեկ աջք ւնեցօղը թաքավօր է.
Vahan գրել է:- ananun
հայեռի մօտ վաղւց եկած մի ասացվածք կա. կւյրերե մեջ մեկ աջք ւնեցօղը թաքավօր է.
կարելի է ավելացնել նաև անխելքների մեջ մի քիչ խելք ունեցողը- ananun
ԴԺԳՈՀ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՑ
10
Գայանե Հովսեփյան
Չնայած Լոռու մարզային գրադարանի շենքը Վանաձորում վերջերս փառահեղ եվրովերանորոգվել է` պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ, ի վերջո, ջեռուցվում է՝ շուրջ 20 տարի չջեռուցվելուց հետո, սակայն ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ
2
Գոհար Բարսամյան
Բրյան Ուայթմորի «Ղարաբաղի կլանի ճգնաժամը ուշադրության կենտրոնում է» հոդվածում մասնավորապես ասվում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂՑ ՈՒ ԾԱՐԱՎ
12
Մարինա Բաղդագյուլյան
Հուդան, իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, Հիսուսի ետեւից եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով:
«Հուդան», իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, ժողովրդի ետեւից եկավ զենքերով` ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
17
Հ. Մ.
Հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի քաղաքական ամբիցիոզությունը` ենթադրվում էր, թե ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց եւ ընդդիմություն դառնալուց հետո, ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»
95
-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:
...ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ
6
Պատմում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր: Ակնկալիքներս այլ էին. կամենում էի ...«ՕՐԵՆՔԸ ԵՆԹԱԿԱ Է ՄԻ ՔԱՆԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ»
4
Հեղինե Մանուկյան
Հատկապես մարտի 1-ին արձանագրված անցքերն ու իշխանությունների կողմից դրանց տրվող «իրավական» գնահատականները, որոնք դրսեւորվում են մի կողմից կատարվածին իրենց միանձնյա մեղսակցությունը ...ԿԱՏԱՐՎԱԾԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
3
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը:
- Ստեղծվել է սարսափելի անհասկանալի ...«ԵՐԿԻՐԸ` ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Ցանկացած երկրում էլ դժբախտ պատահարներ, դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունենում:
Սակայն այդ նույն ցանկացած երկրում ժողովուրդն անհամբեր սպասում է պետական-պաշտոնական տեղեկատվությանը եւ ըստ դրա ...ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ՍԴ-ՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ՀՀ Սահմանադրական դատարանում երեկ շարունակվում էր` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

