
ԴԺԳՈՀ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՑ

Գայանե Հովսեփյան
Չնայած Լոռու մարզային գրադարանի շենքը Վանաձորում վերջերս փառահեղ եվրովերանորոգվել է` պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ, ի վերջո, ջեռուցվում է՝ շուրջ 20 տարի չջեռուցվելուց հետո, սակայն մամուլի բաժնում ընթերցողների քանակը նկատելիորեն պակասեց այն բանից հետո, երբ ընթերցողները հիասթափությամբ տեղեկացան, որ գրադարանում ստացվող մի քանի «այլընտրանքային» թերթերը լույս չեն տեսնում (չնայած «Ժամանակ Երեւանն» ու «Չորրորդ իշխանությունն» այդտեղ «հակացուցված» էին, սակայն ընդդիմադիր ու անկախ թերթերից գրադարանն, այնուամենայնիվ, «Հայկական ժամանակ», «Առավոտ» ու «168 ժամ» ստանում էր):
«Բա էն մյուս թերթերը ինչպե՞ս է, որ լույս են տեսնում», - իշխանամետ թերթերը մատնանշող ընթերցողների հարցին աշխատակցուհին պատասխանում է. «Դե երեւի նրանք պետական գրաքննություն են անցել, իսկ մյուսները չեն ցանկացել»: Այս պայմաններում, բնականաբար, ընդդիմադիր մամուլի ընթերցողներին չի հետաքրքրում, թե ինչ են գրում իշխանամետ թերթերը, քանի որ գիտեն, որ նրանք գրում են այն, ինչ արդեն մի քանի օր է՝ հեռուստատեսությամբ ցուցադրվում է ու ասվում: «Ոչ մի ընդդիմադիր թերթ չի գալիս, մենակ իրեց թերթերն են», - այս օրերին այսպես են պատասխանում Վանաձորի լրագրավաճառներից ոմանք նրանց, ովքեր որեւէ ընդդիմադիր կամ փոքրիշատե անկախ թերթ են ցանկանում գնել: «Ցույցերն ու հանրահավաքներն արգելում են՝ ելնելով արտակարգ դրությունից: Բա ընդդիմադիր ու անկախ թերթե՞րն ինչի են փակել, «Ազատություն» ռադիոկայանն ինչու՞ չի հեռարձակվում», - դժգոհում են հատկապես նրանք, ովքեր FM տիպի ռադիոընդունիչներ էին գնել՝ լրացուցիչ ծախսի տակ ընկնելով, որպեսզի «Ազատություն» ունկնդրեն: Հիշեցնենք, որ 2007թ. սեպտեմբերից «Ազատության» հաղորդումները դադարեցվեցին «Հանրային ռադիոյի» հաճախականությամբ, որի արդյունքում բնակչության մեծ մասը, որ խորհրդային տարիներից մնացած ռադիոընդունիչների հույսին էր, զրկվեց «Ազատություն» ունկնդրելուց: Իսկ 2005թ. էլ լարային ռադիոն էր վերացել «ԱրմենՏելի» համակարգում, որով «Հանրային ռադիո» եւ «Ազատություն» էին ունկնդրում: Սա նշանակում է, որ ժողովրդավարության սահմանները հետեւողականորեն, քայլ առ քայլ սկսել էին նեղացվել՝ դեռ մինչեւ արտակարգ դրություն հայտարարվելը: Հիշեցնենք, որ ինտերնետային որոշ կայքեր, որով մարդիկ կարող են անաչառ տեղեկատվություն ստանալ, հասու են միայն հասարակության նեղ շերտերին: Մարդիկ դժգոհում են, որ իրենք միակողմանի տեղեկատվություն են ստանում. ընդդիմադիրներից ոչ մեկի ձայնը հեռուստաէկրանից չի հնչում, ընդդիմադիր ու անկախ թերթերը չեն տպագրվում, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին անվերջ լուտանքների հեղեղ է թափվում հեռուստաէկրանից:
ՀՀ վարչապետն օրերս հանձնարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ ամենօրյա ուսումնասիրություն անցկացնել սննդամթերքի շուկայում եւ հետեւել, որպեսզի գները չանցնեն թույլատրելի սահմանը, եւ տնտեսվարող սուբյեկտները գերշահույթ չհետապնդեն: Ի պատասխան, Վանաձորի առեւտրի կետերում գները նոր թափ հավաքեցին՝ «հարձակվելով» սպառողների վրա. վարչապետի հայտարարության հաջորդ օրն իսկ 1 կգ շաքարավազը 210-ից դարձավ 220 դրամ, իսկ խոզի մսի գինը 3-րդ «թռիչքը» կատարեց. բրազիլական ներմուծված խոզի մսի 1 կգ-ը, որ տարեվերջի 1300-ից այս տարվա սկզբին դարձավ 1600 դրամ, այժմ հասավ 2000 դրամի, իսկ տեղական արտադրության խոզի մսի գինը 2200-ից հասավ 2500 դրամի (եւ այս ամենը՝ ընդամենը 2 ամսում): Կրկին բարձրացան ձեթի գները, որ միառժամանակ փոքր-ինչ իջել էին՝ «մեծ թանկացումից» հետո: Այժմ գնորդների՝ «Ձեթն ի՞նչ արժե» հարցին ի պատասխան վաճառողները նախեւառաջ շտապում են հայտնել. «Թանկացել ա», եւ հետո նոր միայն մատնանշում գինը:
Քննարկում
Erdjanik գրել է:- HAJRENIQ
Հերիք է կիսեք հայ Ժողովրդին:Դուք Երևանցի ապերոներտ 1991 ից 1998 թվականները թալանեցիք Հայաստանը:
ԵրկրաջաԺի գոտում գոնե մի թռչնի բույն չսարքեցիք որ ասեիք սա մենք ենք արել:
Լեվոն Տեր Պետրոսյանը իր ոհմակով թալանում եր նույնիսկ աղետի գոտին, նա արդեն մոռացել եր «արցաիւը, ցեղասպանությունը, աղետի գոտին» իսկ հիմա ԺուԺկալությամբ փորձում է մոռացուցյան մատնել իր արարքները:Ցավալին այնն է որ հայտնվել են մարդիք և սատարում են նրան:Այն փողերը որ ցաիւսում եք Ժամանակ թերթի սադրիչների վրա ավելի լավ է օգտագորցեք
բարեգորցության մեջ,մի քիչ մարդ եղեք :
Միևնույնն է Ադրբեջանական նավթը չի հոսելու ձեր յերակներով:
Քեզ պես HAJRENIQ-ը չլինի ավելի լավ է: Քո կարծիքով ,եթե լևոնի ժամանակ թալանել են, ապա դա արդարացնում է այսօրվա թալանը: Ոչ ոք չի մոռացել լևոնի արածները: Բայց այս կառավարությունը եթե չկատարելագործեր թալանը, մարդիկ այս աստիճանի չէին ատի իշխանություններին:Ինչ վերաբերվում է աղետի գոտուն, բացարձակ սխալ ինֆորմացիա ունես:Աղետի գոտում ինտենսիվ շինարարություն էր մինչև 1992 թվականը:Երկրաշարժից հետո Լենինականում ,Կիրովականում և Սպիտակում կառուցված շենքերի առնվազն 80 տոկոսը կառուցվել է այդ թվերին:Դրանից հետո շինարարությունը համարյա դադարեց: Տարեկան մի քանի շենք կառուցում էին Կարմիր Խաչը և արտասահմանյան մի քանի բարեգործական կազմակերպություններ:Երևում է, որ լսել ես Հայաստանում այժմ կատարվող շինարարության մասին:Հարգելիս, այդ շենքերը Երևանում են կառուցվել և դոմիկներում ապրող մարդկանց համար չեն:- HAJRENIQ
HAJRENIQ գրել է:- Erdjanik
Քեզ պես HAJRENIQ-ը չլինի ավելի լավ է: Քո կարծիքով ,եթե լևոնի ժամանակ թալանել են, ապա դա արդարացնում է այսօրվա թալանը: Ոչ ոք չի մոռացել լևոնի արածները: Բայց այս կառավարությունը եթե չկատարելագործեր թալանը, մարդիկ այս աստիճանի չէին ատի իշխանություններին:Ինչ վերաբերվում է աղետի գոտուն, բացարձակ սխալ ինֆորմացիա ունես:Աղետի գոտում ինտենսիվ շինարարություն էր մինչև 1992 թվականը:Երկրաշարժից հետո Լենինականում ,Կիրովականում և Սպիտակում կառուցված շենքերի առնվազն 80 տոկոսը կառուցվել է այդ թվերին:Դրանից հետո շինարարությունը համարյա դադարեց: Տարեկան մի քանի շենք կառուցում էին Կարմիր Խաչը և արտասահմանյան մի քանի բարեգործական կազմակերպություններ:Երևում է, որ լսել ես Հայաստանում այժմ կատարվող շինարարության մասին:Հարգելիս, այդ շենքերը Երևանում են կառուցվել և դոմիկներում ապրող մարդկանց համար չեն:
Միյայն ազնվորեն ասա երբ ես հայաստանում եղել:
Ես ինքս հաճաիւակի էմ լինում:- Erdjanik
Erdjanik գրել է:- HAJRENIQ
Միյայն ազնվորեն ասա երբ ես հայաստանում եղել:
Ես ինքս հաճաիւակի էմ լինում:
Անցած ամռանն եմ եղել; Այս ամռանը նորից գնալու եմ:- HAJRENIQ
HAJRENIQ գրել է:- Erdjanik
մինչև 1992 թիվը շինարարությանը մասնակցում էին նաև Սովետական Միության շատ հանրապետություններ: Ես 1992 շեշտում եմ, որպեսզի փաստեմ, որ Քոչարյանի իշխանության ժամանակ նույնպես աղետի գոտում շինարարությունը կանգնած է եղել: Եթե դոմիկները պակասել են, դա չի նշանակում, որ այնտեղ ապրող մարդկանց համար բնակարաններ են կառուցվել: Մեծ մասը հեռացել է Հայաստանից: Իսկ 1992 թվականին կառուցված շենքերը արդեն վերանորոգման կարիք ունեն:
Ես գյումրիում եղել եմ 6 ամիս առաջ, մի ահռելի քաղաք է կառուցվաց,լայնացավալ ջինարարություն է գնում- Erdjanik
gago գրել է:- HAJRENIQ
Ես գյումրիում եղել եմ 6 ամիս առաջ, մի ահռելի քաղաք է կառուցվաց,լայնացավալ ջինարարություն է գնում
inckan ahreli e hambyrgi cap klini?- HAJRENIQ
Mkhitar Poghosyan գրել է:- HAJRENIQ
Ես գյումրիում եղել եմ 6 ամիս առաջ, մի ահռելի քաղաք է կառուցվաց,լայնացավալ ջինարարություն է գնում
Արա,դու ինչ ապուշն ես, են մյուս գրածդ ջնջել էին արդեն, դրա համար էլ սրան եմ պատասխանում, այ տավար, հերիքա մարդկանց անտեղի վիրավորես, ստեղ են ասում,մեկը քար գցեց ջրհորը...
Ով ել քեզ քրֆումա, ճիշտա անում, քո նման ղախպեքին հասնումա...- HAJRENIQ
Mkhitar Poghosyan գրել է:- HAJRENIQ
Ես գյումրիում եղել եմ 6 ամիս առաջ, մի ահռելի քաղաք է կառուցվաց,լայնացավալ ջինարարություն է գնում
Մի քիչ մարդ եղի,հիմարություն դուրս մի տուր...- HAJRENIQ
Erdjanik գրել է:- HAJRENIQ
Ես գյումրիում եղել եմ 6 ամիս առաջ, մի ահռելի քաղաք է կառուցվաց,լայնացավալ ջինարարություն է գնում
Հայլուր քիչ նայիր: Քեզ էլ հո սուտ խոսելու համար չեն վճարում:- HAJRENIQ
Սփյուռքահայ գրել է:
Արտասահմանցի, հայաստանցի բոլոր հայրից կխնդրվի հայրեն գրել:
Եթե հայրեն գրել չգիտեք գնացեք ձեր մայրենի լեզուն սովորեք հետո եկեք
գրեք:Աս ալ հայրենասիրական գործ է:Եթե հայրեն տառեր չունեք քիչ
մը դրամ ծախսեք և տեղադրեք ձեր քոմփյուտրի վրա:
Ձեր գրվածները անընթեռնելի է..
ՀԱՅ գրել է:- Erdjanik
Քեզ պես HAJRENIQ-ը չլինի ավելի լավ է: Քո կարծիքով ,եթե լևոնի ժամանակ թալանել են, ապա դա արդարացնում է այսօրվա թալանը: Ոչ ոք չի մոռացել լևոնի արածները: Բայց այս կառավարությունը եթե չկատարելագործեր թալանը, մարդիկ այս աստիճանի չէին ատի իշխանություններին:Ինչ վերաբերվում է աղետի գոտուն, բացարձակ սխալ ինֆորմացիա ունես:Աղետի գոտում ինտենսիվ շինարարություն էր մինչև 1992 թվականը:Երկրաշարժից հետո Լենինականում ,Կիրովականում և Սպիտակում կառուցված շենքերի առնվազն 80 տոկոսը կառուցվել է այդ թվերին:Դրանից հետո շինարարությունը համարյա դադարեց: Տարեկան մի քանի շենք կառուցում էին Կարմիր Խաչը և արտասահմանյան մի քանի բարեգործական կազմակերպություններ:Երևում է, որ լսել ես Հայաստանում այժմ կատարվող շինարարության մասին:Հարգելիս, այդ շենքերը Երևանում են կառուցվել և դոմիկներում ապրող մարդկանց համար չեն:
Դու նորից ստում ես: 90-ական թվերի սկզբին աղետի գոտում շինարարությունը շարունակում էին Ռուսաստանից եկած շինարարները, որոնց 1993-ին վռնդեցին Լեւոնի ՀՀՇները ու շինարարությունը դադարեց:- Erdjanik
ԴԺԳՈՀ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՑ
10
Գայանե Հովսեփյան
Չնայած Լոռու մարզային գրադարանի շենքը Վանաձորում վերջերս փառահեղ եվրովերանորոգվել է` պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ, ի վերջո, ջեռուցվում է՝ շուրջ 20 տարի չջեռուցվելուց հետո, սակայն ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ
2
Գոհար Բարսամյան
Բրյան Ուայթմորի «Ղարաբաղի կլանի ճգնաժամը ուշադրության կենտրոնում է» հոդվածում մասնավորապես ասվում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂՑ ՈՒ ԾԱՐԱՎ
12
Մարինա Բաղդագյուլյան
Հուդան, իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, Հիսուսի ետեւից եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով:
«Հուդան», իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, ժողովրդի ետեւից եկավ զենքերով` ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
17
Հ. Մ.
Հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի քաղաքական ամբիցիոզությունը` ենթադրվում էր, թե ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց եւ ընդդիմություն դառնալուց հետո, ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»
95
-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:
...ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ
6
Պատմում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր: Ակնկալիքներս այլ էին. կամենում էի ...«ՕՐԵՆՔԸ ԵՆԹԱԿԱ Է ՄԻ ՔԱՆԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ»
4
Հեղինե Մանուկյան
Հատկապես մարտի 1-ին արձանագրված անցքերն ու իշխանությունների կողմից դրանց տրվող «իրավական» գնահատականները, որոնք դրսեւորվում են մի կողմից կատարվածին իրենց միանձնյա մեղսակցությունը ...ԿԱՏԱՐՎԱԾԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
3
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը:
- Ստեղծվել է սարսափելի անհասկանալի ...«ԵՐԿԻՐԸ` ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Ցանկացած երկրում էլ դժբախտ պատահարներ, դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունենում:
Սակայն այդ նույն ցանկացած երկրում ժողովուրդն անհամբեր սպասում է պետական-պաշտոնական տեղեկատվությանը եւ ըստ դրա ...ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ՍԴ-ՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ՀՀ Սահմանադրական դատարանում երեկ շարունակվում էր` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՉԵՆՔ ԸՆԿՐԿԻ ՈՐԵՒԷ ՈՒԺԻ ԱՌԱՋ»

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

