
...ՉԷ, ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՉԵՆՔ

Մեզանում ոչինչ կարծես թե չի ստացվում: Ոչ մի նորմալ բան: Ոչ մի բան` նորմալ: Մենք ավելի շատ պատրանքների ետեւից ենք ընկնում. ժողովրդավարությունից խոսում ենք` անհանդուրժողականորեն: Ազատ, շուկայական մրցակցության կողմնակից ենք, բայց այլոց համար, մեզ համար մենաշնորհներ ենք ուզում եւ հատուկ արտոնություններ: Ազատ խոսքի ջերմեռանդ պաշտպաններ ենք, բայց միայն մեր. ուրիշը ոչ միայն խոսելու, այլեւ մտածելու իրավունք չունի: Որովհետեւ ինքն ով է որ. ճիշտը մենք ենք: Խելոքն էլ: Արժանին` եւս: Անգամ էն, որ պահանջկոտ ենք, պահանջատեր` էդ էլ է հերթական բլեֆը: Որովհետեւ մեր պահանջատիրությունն էլ է չկայացած: Պահանջատիրությունը, տեսականորեն անգամ, երեք մակարդակ է ենթադրում. ինքդ քո հանդեպ ես պահանջկոտ ու պահանջատեր, պահանջատեր ես ինչ-որ իրական ու միանգամայն մատչելի բաների, որոնք թեկուզեւ պայքարով, բայց հասանելի են, ու մեկ էլ, հեռու-հեռավոր, լավ էլ չգիտակցված, գուցեեւ` միանգամայն անհիմն բաներ ես պահանջում: Հենց այս երեք հարթությունը հաշվի առնելով էլ կարելի է պնդել, որ, այո, մենք բնավ էլ պահանջատեր չենք: Ինքներս մեզանից ոչինչ չենք պահանջում. օրինակ` անասուն չլինել, դիմացինին չենք պարտադրում, որ, զորօրինակ, հարգի մեզ, չխաբի, չարհամարհի, որ խտրականորեն չվերաբերվի մեզ, որ երկրորդ-երրորդ-չորրորդ տեսակի մարդու տեղ չդնի, որ մեր ձայնի եւ, ընդհանրապես մեզ հետ հաշվի նստի, որ... Մենք իսկի պատասխան էլ չենք պահանջում այն մարդուց, ով` ի պաշտոնե, մեր հաշվին աշխատավարձ է ստանում, թե ինչու չի աշխատում կամ էլ, գոնե, լավ չի աշխատում մեզ համար: Ավելին, հանդուրժում ենք անգամ, որ մեր հաշվին աշխատավարձ ստացող-մեզ համար չաշխատողը նաեւ... թալանի մեզ: Ջարդի էլ: Մեկ-մեկ էլ` սպանի: Ի տարբերություն կամ ի հակադրություն այս ամենի` մեր պահանջատիրությունը հանկարծ բռնում է մեզ համար միանգամայն անորոշ-անտեսանելի ու, դրանով իսկ, անիրականանալի, բայցեւ` միանգամայն անվնաս բաների հանդեպ. «Երեխա վախտ Հիտլերը քարից ընկներ» տարբերակով... Որովհետեւ նախորդ երկու մակարդակից բարձր, ավելի մեծ պահանջատիրությունը ճիշտ եւ ճիշտ նախորդների պես, բայց առավել հստակ պատասխաններ է պահանջում հետեւյալ երեք հարցերին. ի՞նչ ենք պահանջում, ինչու՞ ենք պահանջում եւ ումի՞ց ենք պահանջում: Էդ պահանջվածը` իր ենթահարցերով. արդյո՞ք հենց դա է մեզ պետք այսօր, ինչպե՞ս ենք օգտագործելու դա եւ, ի վերջո` եթե հանկարծ դա մեզ տրվի` մեզ օգու՞տ, թե՞ վնաս է լինելու: Ու եթե հիմա էլ ենք հանդուրժելու մեր իշխանությունների բացահայտ լկտիությունը` երբ ինքը հանցագործություն է կատարում եւ դրանում մեղադրում է քեզ` ուրեմն մենք ոչ միայն պահանջատեր, այլեւ ապրելու արժանի բան էլ չենք: ...Իրական` պահանջատիրության առաջին եւ երկրորդ մակարդակները թողած, մենք միանգամից «երրորդ մակարդակի խաղեր ենք տալիս»` պատասխան չտալով, այդպես էլ, բոլոր վերը նշված հարցերին: Ի դեպ` շատ ճիշտ կլինի, եթե մենք փորձենք այդ հարցերին պատասխանել հակառակ հերթականությամբ: Հետաքրքիր կլինի: Նաեւ օգտակար:
ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ
53
«Օձեր, իժերի ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ
5
Սահմանադրական դատարանն արդեն երկու օր է, ինչ քննարկում է Հայաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ համարելու հայցը, որ դատարան են ներկայացրել նախագահի թեկնածուներ Լեւոն ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ
8
Հայաստանում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
- Պարոն Ենոքյան, Ձեր կարծիքով Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչի՞ արդյունք է:
- Մի քանի գործոններ կան, որոնք առաջացրին ...«ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ Է ԵՒ ԴՈՒՔ ԿՀԱՂԹԵՔ»
11
Մարտի 2-ին, առնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված նախճիրի լուրը, առաջինը, որ անցավ մտքովս` եկեղեցի գնալն էր: Գնալ եկեղեցի ու լուռ միայնության մեջ վերհիշել ցույցի շտապող բազմահազար երիտասարդներին ...ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԶ ՕԳՆԵԼՈՒ Է, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾԸ ԿԱՏԱՐՎԻ
5
«Ես իրարից չեմ տարանջատում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ն ու 2008թ.-ի մարտի 1-ը, դրանք հավասարազոր ողբերգական օրեր են: Հոկտեմբերի 27-ին գլխատվեց մեր պետությունը, սպանվեցին պետական այրեր, իսկ մարտի 1-ին ...ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
«Ես չեմ պատկերացնում` այս պայմաններում կայացած Սահմանադրական դատարանի որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ` դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն` Հայաստանի գլխին մշտապես ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»
Հայաստանի նախորդ ամսվա նախագահական ընտրություններում ես ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր հիմնական թեկնածուն էի:
Ընտրություններն անցան տխրահռչակ սցենարով. ռեժիմը հալածեց ընդդիմության ...ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
3
ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ՍԴ 05.03.08 ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ.
Միանգամից ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԻ ՄԱՐԴԻԿ
1
Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր: Ոմանց համար հոբելյանական, ոմանց համար...
Բայց, անկախ ամեն ինչից, Վազգենի այս ծննդյան օրը նախորդներին նման չէր: Բոլորը միասին չէին: Խումբ-խումբ էին գալիս Եռաբլուր: ......ՉԷ, ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՉԵՆՔ
Մեզանում ոչինչ կարծես թե չի ստացվում: Ոչ մի նորմալ բան: Ոչ մի բան` նորմալ: Մենք ավելի շատ պատրանքների ետեւից ենք ընկնում. ժողովրդավարությունից խոսում ենք` անհանդուրժողականորեն: Ազատ, շուկայական մրցակցության ...
ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՃԻՇՏ Ա, ՄԵՆՔ ԸՍԿԻ ՆԵԳՐ ԷԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ...
ՎԱՐԿԱԾ` ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎՆ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե ՄանուկյանԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ «ՆԱ ՇԻՇ, ՆԱ ՔՅԱԲԱԲ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե ՄանուկյանԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔ` ՄԵԿ ՔԱՅԼ
Մարինա ԲաղդագյուլյանՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԶ ՕԳՆԵԼՈՒ Է, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾԸ ԿԱՏԱՐՎԻ

«ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ Է ԵՒ ԴՈՒՔ ԿՀԱՂԹԵՔ»

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

