
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»

Հայաստանի նախորդ ամսվա նախագահական ընտրություններում ես ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր հիմնական թեկնածուն էի:
Ընտրություններն անցան տխրահռչակ սցենարով. ռեժիմը հալածեց ընդդիմության ներկայացուցիչներին, կաշառեց եւ ահաբեկեց ընտրողներին, լցոնեց քվեատուփերը եւ համակարգված ձեւով իրականացրեց ձայների սխալ հաշվառում: Իհարկե, արդյունքների կեղծումը չէր սկսվել փետրվարի 19-ին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի հեռահաղորդակցության հիմնական միջոցը՝ հեռուստատեսությունը, խստիվ հսկվելով ռեժիմի կողմից, նախաձեռնեց մի պրոպագանդա, որը կստիպեր բրեժնեւյան ժամանակների սովետական պրոպագանդիստներին ամոթից կարմրել: Մենք՝ ընդդիմադիրներս, զայրացած էինք այս ամենից, բայց ոչ զարմացած: Մեզ զարմացրեց եւ տագնապեցրեց Արեւմուտքի խլացնող լռությունը: Մեզ հատկապես հիասթափեցրեց ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեխնիկական զեկույցը, որը մեխանիկորեն դակեց Սարգսյանի՝ ֆարսի նմանվող պնդումները հաղթանակի մասին: Հայաստանի ժողովուրդը, ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդների, նախըտրեց տեսնել այն, ինչ կատարվել էր ընտրատեղամասերում: Բնականաբար, նրանք մերժեցին Սարգսյանի պնդումները եւ հավաքվեցին, որ պահանջեն արդյունքների անվավերությունը: Նրանք ելան անժամկետ հանրահավաքների Օպերայի հրապարակում, որոնք դարձան ազատության շքեղագույն տոնախմբություն եւ որոնք կարող են ուսուցանող լինել՝ որպես անօրեն ռեժիմի դեմ խաղաղ եւ օրինական դիմադրության օրինակ: Մտահոգվելով հանրահավաքների մասնակիցների շարունակ աճող թվով՝ ռեժիմը որոշեց շաբաթ առավոտյան անցնել ուժային գործողությունների: Ոստիկանության հատուկ զորքերին հրամայվեց ցրել մարդկանց բազմությունը, ձերբակալել ընդդիմության ներկայացուցիչներին եւ տնային կալանք սահմանել իմ նկատմամբ: Դրանից մի քանի ժամ հետո քաղաքացիները հավաքվեցին մեկ այլ տեղ՝ իրենց առաջնորդներին տեսնելու պահանջով, սակայն հանդիպեցին հատուկ զորքերի ավելի մեծ քանակի, որն էլ ավելի ուշ համալրվեց հայկական բանակի զորքերով, որոնց հրամայվեց ջարդել բողոքավորներին: Նվազագույնը 8 մարդ մահացավ անցած շաբաթվա վերջին, եւ հայտարարվեց արտակարգ իրավիճակ: Ինչպե՞ս մենք հասանք սրան: Ինչու՞ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «ընտրված նախագահ» Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը մտածեց, որ իր սեփական ժողովրդի դեմ ուժի կիրառումը կմարսվի: Անշուշտ, այս երկու անձինք ունեին իրենց պատճառաբանությունները, սակայն դրանցից ամենակարեւորը Արեւմուտքի՝ թեկուզ ոչ մտադրված այն ազդանշանն էր, որ իրենք անհանգստանալու ոչինչ չունեն միջազգային խիստ արձագանքի առումով: Մենք Հայաստանում փորձում էինք հասկանալ Քոչարյան եւ Սարգսյան ռեժիմի կողմից մեր ժողովրդավարության բռնաբարման նկատմամբ գոյություն ունեցող այս անտարբերության արմատները: Առկա ապացույցները երկու բացատրություն են առաջարկում: Առաջին՝ Արեւմուտքի եւ հատկապես Եվրոպայի որոշ ազդեցիկ կազմակերպություններ եւ գործիչներ միամտորեն կառչած են դրական գնահատականներ տալու միջոցով արդյունքի հասնելու գաղափարին: Նրանց թվում է, որ խոշոր թերությունները քննադատելու փոխարեն, փոքր բարելավումները գովաբանելով՝ ստեղծում են լավ վարքագծի համար խթաններ: Սակայն ամեն ոք, ով լավ է ուսումնասիրել այս ռեժիմը, գիտի նման մոտեցման անհեթեթությունը: Երկրորդ եւ թերեւս առավել կարեւոր բացատրությունն այն հաճախ շրջանառվող դիտարկումն է, որ միակ անձինք, ովքեր ունակ են լուծել Հայաստանի երկարատեւ խնդիրը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, ղարաբաղյան ծագում ունեցող ղեկավարներն են, ինչպիսիք Քոչարյանն ու Սարգսյանն են, որոնք եւ երկրի ներսում հայտնի են որպես կոշտ դիրքորոշում ունեցողներ: Սա նման է՝ «միայն Նիքսոնը կարող էր գնալ Չինաստան» տրամաբանությանը: Խնդիրն այն է, որ չնայած նախորդ 10 տարիների ընթացքում ունեցած իշխանությանը՝ Քոչարյանն ու Սարգսյանը շատ քիչ բան են արել բանակցային գործընթացի առաջընթացի գործում: Առավել կարեւոր է այն, որ բարդ եւ արդյունավետ որոշումներ կայացնող առաջնորդը պետք է ունենա իր ժողովրդի վստահությունը: Սարգսյանը չունի այդ վստահությունը: Մարտի 1-ին իր եւ Քոչարյանի կողմից իրականացրածից հետո նա չի կարողանա այստեղ կառավարել, ուր մնաց՝ բարդ որոշումներ կայացնել: Եվ այսպես, ի՞նչ է պետք անել: Ի՞նչ սպասելիքներ ունի Հայաստանի ժողովուրդը Արեւմուտքից եւ հատկապես Միացյալ Նահագներից: Նվազագույնը մենք ակնկալում ենք մարտի 1-ի բռնությունների հզոր եւ աներկբա դատապարտում՝ այն գիտակցությամբ, որ իշխանությունն է, եւ ոչ թե ընդդիմությունը, կրում պատասխանատվությունը: Այս դատապարտումը պետք է ուղեկցվի խիստ զգուշացմամբ՝ ընդդիմության եւ ընդդիմադիր լիդերների հանդեպ աննախադեպ չափերի հասնող եւ չդադարող հետապնդումների դադարեցման, ինչպես նաեւ մամուլի նկատմամբ սահմանափակումները վերացնելու եւ ազատ հանրահավաքներ անելու եւ անկողմնակալ լրատվություն ստանալու մարդկանց իրավունքը վերականգնելու պահանջով: Մենք նաեւ սպասում ենք ընտրությունների անցկացման վերաբերյալ նոր գնահատականի: Ցանկացած լուրջ գնահատական անխուսափելիորեն կբերի այն եզրահանգմանը, որ պետք է անցկացվեն նոր ընտրություններ: Եթե այս քայլերը չձեռնարկվեն, հայերը կհանգեն երկու խիստ անցանկալի եզրակացությունների. որ քաղաքական պայքարի խաղաղ եւ օրինական միջոցները անարդյունավետ են ու անիմաստ, եւ որ Արեւմուտքը հոգում է ժողովրդավարության մասին, միայն երբ դա իրեն քաղաքականապես նպատակահարմար է: Արեւմուտքը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին հետ պահի այս եզրակացություններից: Washington Post, 4.03.08
ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ
53
«Օձեր, իժերի ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ
5
Սահմանադրական դատարանն արդեն երկու օր է, ինչ քննարկում է Հայաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ համարելու հայցը, որ դատարան են ներկայացրել նախագահի թեկնածուներ Լեւոն ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ
8
Հայաստանում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
- Պարոն Ենոքյան, Ձեր կարծիքով Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչի՞ արդյունք է:
- Մի քանի գործոններ կան, որոնք առաջացրին ...«ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ Է ԵՒ ԴՈՒՔ ԿՀԱՂԹԵՔ»
11
Մարտի 2-ին, առնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված նախճիրի լուրը, առաջինը, որ անցավ մտքովս` եկեղեցի գնալն էր: Գնալ եկեղեցի ու լուռ միայնության մեջ վերհիշել ցույցի շտապող բազմահազար երիտասարդներին ...ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԶ ՕԳՆԵԼՈՒ Է, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾԸ ԿԱՏԱՐՎԻ
5
«Ես իրարից չեմ տարանջատում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ն ու 2008թ.-ի մարտի 1-ը, դրանք հավասարազոր ողբերգական օրեր են: Հոկտեմբերի 27-ին գլխատվեց մեր պետությունը, սպանվեցին պետական այրեր, իսկ մարտի 1-ին ...ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
«Ես չեմ պատկերացնում` այս պայմաններում կայացած Սահմանադրական դատարանի որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ` դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն` Հայաստանի գլխին մշտապես ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»
Հայաստանի նախորդ ամսվա նախագահական ընտրություններում ես ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր հիմնական թեկնածուն էի:
Ընտրություններն անցան տխրահռչակ սցենարով. ռեժիմը հալածեց ընդդիմության ...ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
3
ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ՍԴ 05.03.08 ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ.
Միանգամից ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԻ ՄԱՐԴԻԿ
1
Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր: Ոմանց համար հոբելյանական, ոմանց համար...
Բայց, անկախ ամեն ինչից, Վազգենի այս ծննդյան օրը նախորդներին նման չէր: Բոլորը միասին չէին: Խումբ-խումբ էին գալիս Եռաբլուր: ......ՉԷ, ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՉԵՆՔ
Մեզանում ոչինչ կարծես թե չի ստացվում: Ոչ մի նորմալ բան: Ոչ մի բան` նորմալ: Մենք ավելի շատ պատրանքների ետեւից ենք ընկնում. ժողովրդավարությունից խոսում ենք` անհանդուրժողականորեն: Ազատ, շուկայական մրցակցության ...
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա ԳաբրիելյանԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԶ ՕԳՆԵԼՈՒ Է, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾԸ ԿԱՏԱՐՎԻ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

«ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ Է ԵՒ ԴՈՒՔ ԿՀԱՂԹԵՔ»

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

