
ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

«Ես չեմ պատկերացնում` այս պայմաններում կայացած Սահմանադրական դատարանի որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ` դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն` Հայաստանի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վտանգը», - երեկ` մարտի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով մարտի մեկից գտնվում է փաստացի տնային կալանքի պայմաններում եւ այս ընթացքում երկու անգամ մամուլի ասուլիս է հրավիրել իր առանձնատանը:
ՍԴ-ի նիստերի դահլիճում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնվելը, չնայած այն հանգամանքին, որ առավոտից հայտնի էր, որ նա գալու է եւ հանդես է գալու հայտարարությամբ, ներկաների շրջանում ակամայից զգոնություն առաջացրեց, իսկ նրա հակիրճ, հավասարակշռված, զուսպ եւ դիպուկ ելույթը ընթանում էր քար լռության պայմաններում: Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը դահլիճ կողմնակիցների, ապա դահլիճում ներկա այլ անձանց կողմից հոտնկայս ծափողջույններով ընդունվեց, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կոչ անի... կարգը պահպանելու... Իսկ ելույթի ավարտին, երբ Առաջին նախագահը դուրս եկավ դահլիճից, միջանցքում նրան շրջապատած լրագրողների հետ կանգել, մի քանի րոպե հիացմունքով նրան էին նայում ՍԴ մի քանի աշխատակիցներ, ովքեր իրենց չզսպելով այնուամենայնիվ արտահայտվեցին. «Դուք եք մեր միակ նախագահը...»: Ինչեւէ, երկու օր է, ինչ ՀՀ Սահմանադրական դատարանը, որի շենքը շրջապատված է զինված ստորաբաժանումներով, բացի այդ նաեւ ոստիկանության հսկողության տակ է, քննում է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները: ՍԴ-ում որպես երրորդ կողմ դատաքննությանը ընդգրկվելու խնդրանքով դիմել է նաեւ Սերժ Սարգսյանը. նրան դատարանում ներկայացնում են արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը եւ փաստաբան Կարեն Պետրոսյանը: Մարտի 4-ի առաջին նիստի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները` Արտակ Զեյնալյանը, Վահե Գրիգորյանը եւ Պարգեւ Օհանյանը, երեք միջնորդություն ներկայացրեցին: Առաջինով պահանջվում էր ՍԴ-ի շենքի տարածքից դուրս բերել զինված ստորաբաժանումները: Երկրորդով` Ա.Զեյնալյանը միջնորդեց, որպեսզի «դատարանը ապահովի թեկնածուի եւ դիմում ներկայացրած անձի ներկայությունը ՍԴ-ի դահլիճում»: Իսկ երրորդ միջնորդությամբ պահանջվում էր ապահովել դատավարության հրապարակայնությունը` կամ պարտավորեցնել Հ1-ին հեռարձակել դատական նիստն ամբողջությամբ երկրի ամբողջ տարածքով կամ թույլատրել տեսագրելու դատավարությունն ու ցուցադրել այն Երեւանի եւ հանրապետության մարզկենտրոններում: ՍԴ-ն խորհրդակցական սենյակ անցնելուց հետո որոշեց մերժել զինված ստորաբաժանումները դուրս բերելու վերաբերյալ առաջին միջնորդությունը: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանի մասնակցությանն առնչվող միջնորդության վերաբերյալ դատարանը որոշեց հանձնարարել ՀՀ դատախազությանը` պարզել դիմող Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստացի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, եւ նրա ցանկության դեպքում ապահովել նրա մասնակցությունը ՍԴ-ում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը մի քանի ժամ ՍԴ-ից բացակայելուց հետո հանդես եկավ պաշտոնական որոշման հրապարակմամբ, որով նա տեղեկացրեց, որ «նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված չէ, տնային կալանք ինստիտուտ օրենսդրությամբ սահմանված չէ», եւ ցանկության դեպքում նա կարող է ներկայանալ ՍԴ: Սակայն հայտնի է, որ պետական պահպանության աշխատակիցները շարունակում են հսկել Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը` ըստ էության նրան շրջափակման մեջ պահելով: Մարտի 4-ի օրվա երկրորդ կեսից սկսած Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիմումը: Ի դեպ, ՍԴ նախագահը պարբերաբար ժամանակը ռացիոնալ օգտագործելու կոչերով էր հանդես գալիս, նշում, թե նման մանրամասնությամբ ներկայացնելը բավական ժամանակ է խլում, սակայն առաջին նախագահի ներկայացուցիչները շարունակում էին հրապարակել նախընտրական քարոզարշավի եւ քվեարկության օրը արձանագրված տոտալ ընտրախախտումների, կեղծիքների, բռնությունների փաստերը տեղամաս առ տեղամաս: Երեկ արդեն պրոցեսը հասել էր հարց ու պատասխանի փուլի եւ Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հարցերին պատասխանող կողմը` ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հաճախակի հրաժարվել է կոնկրետ պարզաբանումներ, պատասխաններ տալ, երբեմն ընդհանրապես խուսափել կամ հրաժարվել է պատասխանելուց:
ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ
53
«Օձեր, իժերի ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ
5
Սահմանադրական դատարանն արդեն երկու օր է, ինչ քննարկում է Հայաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ համարելու հայցը, որ դատարան են ներկայացրել նախագահի թեկնածուներ Լեւոն ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ
8
Հայաստանում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
- Պարոն Ենոքյան, Ձեր կարծիքով Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչի՞ արդյունք է:
- Մի քանի գործոններ կան, որոնք առաջացրին ...«ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ Է ԵՒ ԴՈՒՔ ԿՀԱՂԹԵՔ»
11
Մարտի 2-ին, առնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված նախճիրի լուրը, առաջինը, որ անցավ մտքովս` եկեղեցի գնալն էր: Գնալ եկեղեցի ու լուռ միայնության մեջ վերհիշել ցույցի շտապող բազմահազար երիտասարդներին ...ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԶ ՕԳՆԵԼՈՒ Է, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾԸ ԿԱՏԱՐՎԻ
5
«Ես իրարից չեմ տարանջատում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ն ու 2008թ.-ի մարտի 1-ը, դրանք հավասարազոր ողբերգական օրեր են: Հոկտեմբերի 27-ին գլխատվեց մեր պետությունը, սպանվեցին պետական այրեր, իսկ մարտի 1-ին ...ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
«Ես չեմ պատկերացնում` այս պայմաններում կայացած Սահմանադրական դատարանի որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ` դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն` Հայաստանի գլխին մշտապես ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»
Հայաստանի նախորդ ամսվա նախագահական ընտրություններում ես ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր հիմնական թեկնածուն էի:
Ընտրություններն անցան տխրահռչակ սցենարով. ռեժիմը հալածեց ընդդիմության ...ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
3
ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ՍԴ 05.03.08 ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ.
Միանգամից ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԻ ՄԱՐԴԻԿ
1
Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր: Ոմանց համար հոբելյանական, ոմանց համար...
Բայց, անկախ ամեն ինչից, Վազգենի այս ծննդյան օրը նախորդներին նման չէր: Բոլորը միասին չէին: Խումբ-խումբ էին գալիս Եռաբլուր: ......ՉԷ, ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՉԵՆՔ
Մեզանում ոչինչ կարծես թե չի ստացվում: Ոչ մի նորմալ բան: Ոչ մի բան` նորմալ: Մենք ավելի շատ պատրանքների ետեւից ենք ընկնում. ժողովրդավարությունից խոսում ենք` անհանդուրժողականորեն: Ազատ, շուկայական մրցակցության ...
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ ԱմատունիԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե Խառատյան«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե ԽառատյանՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ ԿԱՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԶ ՕԳՆԵԼՈՒ Է, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾԸ ԿԱՏԱՐՎԻ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

«ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ Է ԵՒ ԴՈՒՔ ԿՀԱՂԹԵՔ»

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

