
ԳՅԱԴԵՆ ԵՐԲԵՔ ԱՂԱ ՉԻ ԴԱՌՆԱ»

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հայտնի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 8 մարդ` Զաքար Սարգսի Հովհաննիսյանը, ծնվ. 1977թ., Համլետ Թադեւոսյանը, Գոռ Սարգսի Քլոյանը, ծնվ. 1979թ., Դավիթ Աֆրենդի Պետրոսյանը, Տիգրան Հովսեփի Խաչատրյանը, Գրիգոր Օնիկի Գեւորգյանը, ծնվ. 1985թ., Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Ֆարմանյանը:
Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը զոհվածների թիվը 56 է: «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագրակազմը իր վշտակցությունն է հայտնում այդ օրը զոհված բոլոր քաղաքացիների հարազատներին: Երեկ այցելեցինք Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Գրիգոր Գեւորգյանի հարազատներին` հայտնելու մեր ցավակցությունը: Ցավով պետք է նշենք, որ նրանք երեքն էլ պատահական անցորդներ են եղել (ցուցարարներ չեն եղել, երբեւէ չեն մասնակցել Ազատության հրապարակի հանրահավաքներին) եւ զոհվել են գլխին ստացած վնասվածքներից` Տիգրան Խաչատրյանը գլխին ստացած հարվածից, իսկ Գրիգոր Գեւորգյանն ու Գոռ Քլոյանը հրազենային վնասվածքներից: Ու ամենացավալին` նրանք բոլորն էլ երիտասարդներ էին: Տիգրանի եւ Գոռի հարազատները, հասկանալի պատճառներով, չցանկացան զրուցել մեզ հետ: Տիգրանի տնեցիներից մեկը մի բան ցանկացավ նշել. «Չեմ համակերպվում կատարվածի հետ... Զուր տեղը արյուն հեղվեց, մեր ջահել երեխաների արյունը ու տասնյակ խաղաղ ընտանիքներում մեր վայ իշխանությունների ձեռքով սուգ ու շիվան է տիրում: Հանուն ինչի՞»: 27-ամյա Գրիգոր Գեւորգյանը, երկու երեխաների հայր էր, նրա մայրը, որը մահացել է տարիներ առաջ, «Զոհված ազատամարտիկների կոմիտեի» նախագահ Սուսաննա Անտոնյանն էր, հայրը` զոհված ազատամարտիկ Հովհաննես Գրիգորյանը: Գրիգորի քեռին` Վանիկ Անտոնյանը, մեզ պատմեց, որ մարտի 2-ին դիահերձարանից իրենց տեղեկացրել են, որ Գրիգորը մահացել է պայթուցիկ նյութի բեկորներից, սակայն դատական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս մահացել է գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, գանգի հրազենային վիրավորումից: Մեր այցելության ժամանակ Գրիգորի հարազատները խուսափում էին խոսել` կասկածելով, թե մենք Ազգային անվտանգությունից ենք: Գրիգորի կնոջ եղբայրը` Ռոմիկ Բաղդասարյանը պատմեց, որ Գրիգորի մահվան հանգամանքների մասին երկու վարկած կա. «Ականատեսներից մեկը մեզ ասաց, թե տեսել է, որ Գրիգորի գլխին թիկունքից կրակել է ոստիկաններից մեկը, իսկ մեկ այլ ականատեսի վկայությամբ` Գրիգորի գլխին կրակել են բարձրահարկ շենքի տանիքից, ըստ որում հատուկ գնդի` սպեցնազի զինվորներից մեկը: Եվ դա ավելի հավանական է, եթե նկատի ունենանք, որ Գրիգորը մահացել է գլխի գագաթին ստացած վերքից: Իսկ դա հնարավոր էր միայն գլխին` վերեւից կրակելու դեպքում»: Նշենք, որ Վանիկ Անտոնյանին մարտի 2-ին հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել դիտել «Հայլուրի» եթերում ցուցադրված ռեպորտաժներից մեկում, որի ընթացքում պրն Անտոնյանը պատմում էր, որ Գրիգորը մահացել է ցուցարարներից մեկի կողմից նետած պայթուցիկ նյութից ստացած վնասվածքից: Վանիկ Անտոնյանի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ վերջինս հարցազրույց է տվել ոչ թե «Հայլուրին», այլ «Ա1+» լրատվական գործակալությունից ներկայացած լրագրողին: «Ես շատ զարմացա, երբ տեսա, որ ինձ ցույց են տալիս «Հայլուրով»: Ասեմ նաեւ, որ իմ խոսքը մոնտաժված էր ու տպավորություն էր, որ ես հակա բաներ եմ խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների մասին: Ես չեմ ժխտում, ասել եմ, քանի որ այդ ժամանակ դեռ մեզ հայտնի չէր Գրիգորի մահվան իրական պատճառը, մտածում էի գազազած ժողովուրդն ա սպանել քրոջս տղային: Հիմա էլ ուզում եմ դիմեմ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Սերժ Սարգսյան եւ Քոչարյան, ես ձեզ պարոններ չեմ կարող ասել, քանի որ դուք արժանի չեք դրան: Պարոններն իմ պապերն են, որ ֆայտոններով են եկել Երեւան, իսկ դուք մի տակ շապիկով եւ մի վարատնիկ սառոչկով, դուք չեք կարող պարոններ ու առավել եւս պրեզիդենտ լինել... Իմ տղայի` իմ Գրիգորի համարը 191-ն է, դա ի՞նչ համար է` մահացածների թվի՞ համարը, դիահերձարանի սառնարանների՞ համարը, թե՞ իրականում մահացել է 191 մարդ եւ Գրիգորը նրանցից մեկն է` 191-րդը: Ես նորից եմ դիմում Ռոբերտին եւ Սերժին ու ասում, որ իմ պապերը եկել եւ Երեւանն են հիմնել, կառուցել, իսկ այդ երկուսը եկել եւ ժողովրդին իրար դեմ են սրել, ուզում են արյան վրա իշխանություն կառուցեն: Հայկական մի լավ խոսք կա` գյադեն երբեք աղա չի դառնա: Թող այդ խոսքերը լավ հիշեն»:
Քննարկում
Artur գրել է:
Սիրելի հարազատներ,ցավակցում եմ Գրիգորի և մնացած բոլոր նահատակների համար.Վստահ եմ,որ դահիճները կկանգնեն պատասխանատվության առաջ..Գյադաների մասին լիովին համաձայն եմ,դա իմ պապի խոսքնել էր...
Ազատություն գրել է:
Ցավակցում եմ, բոլոր զոհվածների հարազատներին: Նրանց մահը մեզ պարտավորեցնում է պայքարելու կայուն պետություն ունենալու համար: Պարտավոր են ապահովել մեր երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Հերիք ստի, վախի ու կեղծիքների մեջ ապրի մեր ժողովուրդը:
Խոնրավում եմ բոլոր զոհվածների առջև:
ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԸ
Կարեւորը ոչ տարիքն է, ոչ մասնագիտությունը, ոչ էլ, անգամ, սեռը:
Կարեւորը` տեսակն է: Որն անփոփոխ է ու, երեւի թե, հավերժ:
Տեսակը փնտրում է իր նմանին եւ հանգստանում է միայն այն դեպքում, երբ գտնում ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ
1
Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ ...ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ԻՐ ԵՂԲՈՐ ՊԱՀԱԿՆ Է
Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջեւ, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը եւ երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` ...ԵՐԿՈՒ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ ՉԱՐԺԵ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԵԼ
4ԱԺ պատգամավորները երեկ համաձայնություն տվեցին իրենց գործընկերներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու ու նրանց նկատմամբ ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը:
«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը ...ՔԱՂԱՔ, ՈՒՐ ԿԱՐԾԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ
Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկատվությամբ` երեկ Երեւանի հիվանդանոցներում ստացած վնասվածքներից վախճանվել է 10 մարդ, այսինքն` զոհերի թիվը հասել է 20-ի: Ռազմական տեխնիկայով գերլցված քաղաքում սկսվել ...ԾՐԱԳՐՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9
Մարտի 1-ի կեսօրին ինձ զանգեցին տուն եւ տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին առել են օղակի մեջ եւ ջարդում են: Արդեն հետագա զրույցից իմացա, որ ցուցարարներին առավոտյան մութուլուսին ...ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ...
4
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգը հայրենիքից ստացվող լուրերից տագնապած այս օրերին փոթորկվում է, ինչի արտահայտությունն էր մարտի 2-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ քաղաքի Սան Սեթ բուլվարում կայացած հանրահավաքը, որն ...ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը Մարտի 2-ին, ժամը 12.00-ի եւ 12.30-ի միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննախադեպ ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՇԱԲԱԹ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ...ԳՅԱԴԵՆ ԵՐԲԵՔ ԱՂԱ ՉԻ ԴԱՌՆԱ»
2
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հայտնի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 8 մարդ` Զաքար Սարգսի Հովհաննիսյանը, ծնվ. 1977թ., Համլետ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

