
ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՇԱԲԱԹ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
«Մեր կարծիքով, կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հնարավորինս արագ կարգավորել իրադրությունը: Հուսով ենք, որ շատ շուտով, օրինակ, ամբողջ ծավալով կվերականգնվի լրատվամիջոցների ազատությունը, եւ որ հնարավոր կլինի վերացնել արտակարգ իրավիճակը», - ասաց Սեմնեբին: Նա չցանկացավ մանրամասներ փոխանցել երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ` ասելով միայն. - «Մենք նույն տեսակետն ունենք, որ այս իրավիճակը լուծում է պահանջում: Մեր կարծիքով, կարեւոր է այդ հանգուցալուծել այնպես, որ հասարակության բոլոր հատվածները զգան, որ ունեն ձայնի իրավունք, իրենց ցանկությունները եւ քաղաքական հայացքները արտահայտելու հնարավորություն»: Սեմնեբիի խոսքով, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության առաջնորդների պատասխանատվությունն է, որպեսզի հասարակությունը ճիշտ հետեւություններ անի, Հայաստանի ժողովրդավարության համար այս չափազանց լուրջ փորձությունից ավելի ամրացած ու համախմբած դուրս գա»: Ի պատասխան հարցին, թե, իր կարծիքով, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակից դուրս գալու համար Եվրամիության պատվիրակը նշեց «հասարակության բոլոր հատվածներին ձայնի իրավունք տալու անհրաժեշտությունը, ինչի համար հարկավոր է երկխոսություն», «լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունների վերականգնումը», «մարտի 1-ի իրադարձությունների եւ դրան հանգեցրած իրավիճակի խորը հետաքննությունը»: «Անշուշտ, պետք է իրավական հետաքննություն կատարվի, բայց այդ իրավական հարցերը պետք է հստակորեն սահմանազատվեն քաղաքական քննարկումներից, որոնք նույնպես պետք է տեղի ունենան», - ասաց Սեմնեբին: Նա ասաց, որ ընդդիմության առաջնորդների` այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումներից տպավորություն է ստացել, որ որոշ դիրքորոշումներ «շատ կոշտ են». - «Բայց առաջնայինն ու հիմնականը, ինչի կոչ են անում` չանձնավորելն է: Կարեւոր է սկսել երկխոսությունը, որը կընդգրկի հայաստանյան ողջ հասարակությունը` բոլոր քաղաքական ուժերը, հասարակության բոլոր հատվածները` մշակելու այն քայլերը, որ պետք է ձեռնարկի Հայաստանը առաջ շարժվելու եւ այս լուրջ դժվարությունները հաղթահարելու համար
ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԸ
Կարեւորը ոչ տարիքն է, ոչ մասնագիտությունը, ոչ էլ, անգամ, սեռը:
Կարեւորը` տեսակն է: Որն անփոփոխ է ու, երեւի թե, հավերժ:
Տեսակը փնտրում է իր նմանին եւ հանգստանում է միայն այն դեպքում, երբ գտնում ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ
1
Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ ...ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ԻՐ ԵՂԲՈՐ ՊԱՀԱԿՆ Է
Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջեւ, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը եւ երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` ...ԵՐԿՈՒ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ ՉԱՐԺԵ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԵԼ
4ԱԺ պատգամավորները երեկ համաձայնություն տվեցին իրենց գործընկերներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու ու նրանց նկատմամբ ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը:
«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը ...ՔԱՂԱՔ, ՈՒՐ ԿԱՐԾԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ
Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկատվությամբ` երեկ Երեւանի հիվանդանոցներում ստացած վնասվածքներից վախճանվել է 10 մարդ, այսինքն` զոհերի թիվը հասել է 20-ի: Ռազմական տեխնիկայով գերլցված քաղաքում սկսվել ...ԾՐԱԳՐՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9
Մարտի 1-ի կեսօրին ինձ զանգեցին տուն եւ տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին առել են օղակի մեջ եւ ջարդում են: Արդեն հետագա զրույցից իմացա, որ ցուցարարներին առավոտյան մութուլուսին ...ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ...
4
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգը հայրենիքից ստացվող լուրերից տագնապած այս օրերին փոթորկվում է, ինչի արտահայտությունն էր մարտի 2-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ քաղաքի Սան Սեթ բուլվարում կայացած հանրահավաքը, որն ...ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը Մարտի 2-ին, ժամը 12.00-ի եւ 12.30-ի միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննախադեպ ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՇԱԲԱԹ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ...ԳՅԱԴԵՆ ԵՐԲԵՔ ԱՂԱ ՉԻ ԴԱՌՆԱ»
2
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հայտնի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 8 մարդ` Զաքար Սարգսի Հովհաննիսյանը, ծնվ. 1977թ., Համլետ ...
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
ԻՐԱՔԸ ԼՔԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՎԱՏ ՕՐԵՆՔԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԻ ԵՒ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՄԱՍԻՆ
Հեղինե ՄանուկյանՍՈԼԱՆԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

