
ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...

Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, շանթն ու ամպրոպը կխնդրեր մարդկանց պատժելու` հնագույն քաղաքի հանդեպ անփույթ, անտարբեր վերաբերմունքի համար:
Ամրոցում կողք կողքի կռիվ են տալիս հին ու նոր արձանագրություններ, որից մեկում ասվում է` «Արգիշտին իր տիրոջը` Խալդին, կառուցեց մեծ տուն` իգալ», մյուսում` «Գառնիկ 2005, Արամ+Անի, Կարեն+Լուսինե=սեր»... Հին աստվածներ եւ զոհասեղաններ, որտեղ քրմերը հազարամյակներ առաջ զոհեր են մատուցել` բարօրություն եւ նորանոր հաղթանակներ խնդրելով իրենց երկրի ու ժողովրդի համար ու այդ տաճարի սրահներում զարմանալի հաջողակ սիրահար զույգեր, որոնց վիճակված է համբուրվել իսկական արքայական սրահներում, թեկուզ` կիսաքանդ: Թանգարան այցելող օտար հնագետները զարմանում ու ափսոսում են, որ այդպիսի հուշարձանն ավերված տեսք ունի եւ մինչեւ վերջ պեղված չէ: «Էրեբունի» թանգարանի ընդամենը 5 ամսվա տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի հետ զրույցում պարզվեց, որ ամրոցի 50 հա տարածքից առ այսօր պեղված է միայն 2 հա-ն: Թանգարանն ունի հնագիտական արշավախումբ, սակայն ֆինանսական միջոցների պակասը թույլ չի տալիս իրականացնել պեղումները: Ասաց, որ փորձում են վերանորոգել թանգարանի եւ ամրոցի սանհանգույցը, ինչը արդեն քանի տարի է` չի գործում, փոխել ոստիկանության պահակակետի տեղը, շինարարական որոշ աշխատանքներ կատարել հատակի, պատերի վրա, վերջապես փոխել ցուցադրությունը: Հավաստիացրեց, որ փորձելու են լուծել ամրոցի պահպանության հարցը` ամենահրատապ խնդիրը, որպեսզի կանխեն տեղացի սիրահարների ու արկածախնդիրների այցերը եւ անբարեխիղճ զբոսաշրջիկների` ամրոց կատարած այցի ժամանակ վճարման կետի շրջանցումները: Եվ այդ բոլոր աշխատանքները կփորձեն կատարել այս տարի: Հուսանք, որ այս տարի թանգարանը կփորձի ունենալ նաեւ թանգարանի եւ ամրոցի մասին պատմող բուկլետներ. նման փոքրիկ, բայց կարեւոր ու անհրաժեշտ ատրիբուտներ ունեն աշխարհի բոլոր թանգարանները: Փիլիպոսյանի տեղեկացմամբ` մշակվում են նաեւ միջնաժամկետ ծրագրեր եւ հույս ունեն, որ այս ծրագրերի մեջ անպայման ներառված կլինի թանգարանի ետեւում գտնվող կիսակառույցի ավարտումը, որտեղ կտեղակայվի Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոնը: Ի դեպ, օտար հնագետները նաեւ ասում էին, որ ամրոցի մի քանի հարյուր սենյակներից գոնե մի քանիսը իր նախնական վիճակին պետք է բերվի, որպեսզի այցելուն պատկերացում կազմի ուրարտական շրջանի մասին: Իսկ Թուրքիայում 15-ից ավելի մասնագետներ արդեն զբաղվում են Ուրարտուի պատմության, մշակույթի եւ լեզվի ուսումնասիրությամբ: Եվ եթե այսօր մենք այդ կենտրոնը չունենանք, ապա վաղը մեր պատմության մի շատ կարեւոր հատված ստիպված ենք լինելու թողնել հարեւան երկրի ուսումնասիրողների խղճին եւ մտքին: Լինել այդ մշակույթի կրողը եւ անձամբ շատ քիչ մասնակցել դրա ուսումնասիրության աշխատանքներին, մեղմ ասած, անթույլատրելի բաց կլինի հետագա մշակույթի, պատմության, գիտության համար: Օտար հնագետները նաեւ ասում էին, որ ամրոցը վերականգնելու, ժամանակակից լուսային ու տեխնիկական միջոցներով զինելու դեպքում մայրաքաղաքը կունենա իր պատմության առաջին վկայության եզակի թանգարան: Ինչ խոսք, մշակութային խելամիտ քաղաքականություն վարելու դեպքում Էրեբունի ամրոցը կարող է դառնալ զբոսաշրջության գրավիչ կենտրոն: Այս տարվա ընթացքում նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացնելու փորձերը հաջողությամբ պսակվելու դեպքում Էրեբունի թանգարանը կարող է լինել նաեւ ամենամյա բացօթյա փառատոն կազմակերպելու համար հրաշալի վայր, որտեղ ոչ միայն կարող ենք հպարտանալ մեր ծագման հնությամբ, այլեւ ներկայացնել մեր մշակույթը, արվեստը: Նկարիչները կարող էին ցուցադրել նկարները, տարբեր թատերախմբեր կներկայացնեին բեմադրություններ, մինչեւ ուշ գիշեր նվագախմբերը կհնչեցնեին ազգային երաժշտություն, կբեմականացվեին ավանդական սովորույթներ, ծիսակարգեր... Այս, ըստ իս, հետաքրքիր մտահղացումը կարելի է ծրագրել եւ ներկայացնել Մշակույթի նախարարություն, բայց միայն այն մտքից, որ դրա իրագործումը պայմանավորված է Էրեբունի թանգարանի վերանորոգման աշխատանքների «փորձով» (սանհանգույց չունեցող ամրոցում ի՞նչ փառատոն), հետո էլ` նախարարության հավանությանը սպասող սրտմաշուկ եւ ապարդյուն օրեր պիտի գլորես, ստիպված ես լինում ընդամենը մեջբերել այն, թե ինչ են ասում մեր պատմագիտական արժեքներով հիացած օտար հնագետները:
ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԸ
Կարեւորը ոչ տարիքն է, ոչ մասնագիտությունը, ոչ էլ, անգամ, սեռը:
Կարեւորը` տեսակն է: Որն անփոփոխ է ու, երեւի թե, հավերժ:
Տեսակը փնտրում է իր նմանին եւ հանգստանում է միայն այն դեպքում, երբ գտնում ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ
1
Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ ...ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ԻՐ ԵՂԲՈՐ ՊԱՀԱԿՆ Է
Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջեւ, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը եւ երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` ...ԵՐԿՈՒ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ ՉԱՐԺԵ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԵԼ
4ԱԺ պատգամավորները երեկ համաձայնություն տվեցին իրենց գործընկերներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու ու նրանց նկատմամբ ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը:
«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը ...ՔԱՂԱՔ, ՈՒՐ ԿԱՐԾԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ
Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկատվությամբ` երեկ Երեւանի հիվանդանոցներում ստացած վնասվածքներից վախճանվել է 10 մարդ, այսինքն` զոհերի թիվը հասել է 20-ի: Ռազմական տեխնիկայով գերլցված քաղաքում սկսվել ...ԾՐԱԳՐՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9
Մարտի 1-ի կեսօրին ինձ զանգեցին տուն եւ տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին առել են օղակի մեջ եւ ջարդում են: Արդեն հետագա զրույցից իմացա, որ ցուցարարներին առավոտյան մութուլուսին ...ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ...
4
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգը հայրենիքից ստացվող լուրերից տագնապած այս օրերին փոթորկվում է, ինչի արտահայտությունն էր մարտի 2-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ քաղաքի Սան Սեթ բուլվարում կայացած հանրահավաքը, որն ...ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը Մարտի 2-ին, ժամը 12.00-ի եւ 12.30-ի միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննախադեպ ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՇԱԲԱԹ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ...ԳՅԱԴԵՆ ԵՐԲԵՔ ԱՂԱ ՉԻ ԴԱՌՆԱ»
2
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հայտնի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 8 մարդ` Զաքար Սարգսի Հովհաննիսյանը, ծնվ. 1977թ., Համլետ ...
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՂԹ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գայանե ԱռուստամյանՄՈՌԱՑՎԱԾ, ՎԱՂՈՒՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

