<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ժամանակ logo
Հրատարակվում է
Picture of the day
Հրատարակված է Մարտ 05, 2008

ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ...




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  183 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Mi haj գրել է:
    Այսօր մեր հայրենիքում լավ են հասկանում, որ արտերկիրն իրենց կողքին է և պայքարում է ի նպաստ մեր գալիք լավ երկրի համար. Ամեն բան արել են ու կանեն գահակալները, որ իրենց գահերին մնան,Սրանց համար չկա հայրենիք, սրանց համար կա աղվեսակերպար լրբալակոտանման ապրել ուրանալով ամեն բան. Ես միանում եմ արդարության համար պայքարող ամեն մեկի հետ և ասում. օտարին կխաբեք սերժիկներ ռուբիկներ ու արտուրիկուհիներ,բայց մեզ՝ ոչ.Գնացեք,հեռացեք բայց ոչ այնտեղ որտեղ հայեր կան.Ամոթ ձեզ
  •  179 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
    Marine գրել է:
    • Mi haj
      Այսօր մեր հայրենիքում լավ են հասկանում, որ արտերկիրն իրենց կողքին է և պայքարում է ի նպաստ մեր գալիք լավ երկրի համար. Ամեն բան արել են ու կանեն գահակալները, որ իրենց գահերին մնան,Սրանց համար չկա հայրենիք, սրանց համար կա աղվեսակերպար լրբալակոտանման ապրել ուրանալով ամեն բան. Ես միանում եմ արդարության համար պայքարող ամեն մեկի հետ և ասում. օտարին կխաբեք սերժիկներ ռուբիկներ ու արտուրիկուհիներ,բայց մեզ՝ ոչ.Գնացեք,հեռացեք բայց ոչ այնտեղ որտեղ հայեր կան.Ամոթ ձեզ

    Ապրեք Mi haj ջան ու բոլոր հայեր ջան,մատաղ բոլոր նրանց, ովքեր զանազանում են ճիշտը ստից ու պայքարում են: Ես հավատում եմ մեր հաղթանակին:
  •  179 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     paykar minchev verj գրել է:
    ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
    ընդհատակյա թերթ
    Երբեք չմոռանալ, երբեք չներել
    Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:
    Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքը նա էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում եմ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամանեգիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրսատ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց: Սրանց մասին է ասված, որ չեն հասկանում, թե ինչ են անում:
    Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկային արձանի շրջակայքում զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պարկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային նեքին տափի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ, եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր “Նեմեսիս” է: Եբեք չենք ների սեփական ժողովուրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մալագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:
    2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարցվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիճման անարժան բիդլո, խուժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցնբերի սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած “մտավորականները”, ոչ ժողովուրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ “մասնագետները”, ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը…: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էին պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խախաղ քնած մարդկանց ծեծ ոի ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկո՞ւ, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ ….: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:
    Հր



  •  179 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Ազատություն գրել է:
    Եթե մոռանանք, կամ ձևացնենք թե մոռացել ենք, ուրեմն մեր ազգը գոյատևելու իրավունք չունի:
    Պատասխան են տալու միջազգային դատարանների առջև Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, Վարդան Օսկանյանը ու իրանցից ոչինչ չներկայացնող էլի մի շարք ոչնչություններ:

Վերջին լուրերը, Մարտ 05, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Pay Day Loans | Ringtones | Cheap DVDs | Refinance | Bucay