
ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ԻՐ ԵՂԲՈՐ ՊԱՀԱԿՆ Է
Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջեւ, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը եւ երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` սերունդներ ունենալը: Բայց եթե ԳԻՐՔԸ Ադամի, Աբելի եւ Սեթի սերունդներին չի հիշատակում հականե-հանվանե, ապա նրա սերունդներին` հակառակը, հիշում է եւ հիշեցնում ամենայն մանրամասնությամբ` որպես զգուշացում երեւի թե: Որպես զգոնության կոչ եւ կոչնակ: Որպեսզի կյանք տվողը ջոկվի մարդասպանից: Բայց դարեր են անցել ու ամեն ինչ այդ նույն դարերի ընթացքում խառնվել է իրար: Ավելի շուտ` մենք ենք խառնել: Ու ստացվել է այն, ինչ ստացվել է: Կայենն ասել է աշխարհիս ամենադաժան խոսքը. «Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ», ու մարդասպանությանը հետեւել է անմիջապես դրանից մի փոքր միայն թեթեւ անտարբերություն, անպատասխանատվություն եւ անհոգություն կոչվող հետեւանքը: Որը գրեթե համարժեք է առաջինին` բայց միայն հոգեւոր ոլորտում: Վազգենը միշտ էլ պատասխան էր տալիս իր եղբոր համար ու միշտ էլ պահապան էր իր եղբորը: Ով ուզում է լիներ վերջինս: Վազգենի եղբայրությունը նրան եւս եղբայր էր դարձնում: Պատասխանատու: Պահակ իր եղբորը: Ու այդպես 41 տարի ապրեցինք Վազգենի հետ, եւ արդեն 9 տարի է` ապրում ենք առանց նրա: ...Երեկ չէ առաջին օրը կամ, առավելագույնը, մեկ շաբաթ առաջ Հուլիոս Կեսարը ցավով տնքաց. «...եւ դու՞, Բրուտոս»: Կրկնեմ եւ ընդգծեմ` «ցավից» չէ` «ցավով»: Դրանից մի քիչ հետո Վազգենը տարակուսած հարցրեց. «Սրանք էս ովքեր են»: Ու հարցը դրանց չէր ուղղված ու վերաբերում եւ ոչ էլ, անգամ, դրանց ուղարկողներին: Ինքն իրեն էր երեւի թե տալիս այդ հարցը: Գտա՞վ պատասխանը: Ո՞վ գիտի: Մեծերից մեկն այսպիսի մի պարադոքս է ձեւակերպել. «Անմահության կարեւորագույն նախապայմանը` մահն է»: Բայց ոչ առաջինն է մեր ընտրությամբ, ոչ էլ վերջինը: Մինչ այդ է մեր ընտրության տիրույթը: Ու երեւի թե հենց ըստ դրա էլ տրվում է թե մահը, թե անմահությունը: Այսօր Վազգենի ծննդյան օրն է: Ծնունդդ շնորհավոր, Վազգեն:
ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԸ
Կարեւորը ոչ տարիքն է, ոչ մասնագիտությունը, ոչ էլ, անգամ, սեռը:
Կարեւորը` տեսակն է: Որն անփոփոխ է ու, երեւի թե, հավերժ:
Տեսակը փնտրում է իր նմանին եւ հանգստանում է միայն այն դեպքում, երբ գտնում ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ
1
Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ ...ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ԻՐ ԵՂԲՈՐ ՊԱՀԱԿՆ Է
Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջեւ, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը եւ երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` ...ԵՐԿՈՒ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ ՉԱՐԺԵ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԵԼ
4ԱԺ պատգամավորները երեկ համաձայնություն տվեցին իրենց գործընկերներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու ու նրանց նկատմամբ ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը:
«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը ...ՔԱՂԱՔ, ՈՒՐ ԿԱՐԾԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ
Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկատվությամբ` երեկ Երեւանի հիվանդանոցներում ստացած վնասվածքներից վախճանվել է 10 մարդ, այսինքն` զոհերի թիվը հասել է 20-ի: Ռազմական տեխնիկայով գերլցված քաղաքում սկսվել ...ԾՐԱԳՐՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9
Մարտի 1-ի կեսօրին ինձ զանգեցին տուն եւ տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին առել են օղակի մեջ եւ ջարդում են: Արդեն հետագա զրույցից իմացա, որ ցուցարարներին առավոտյան մութուլուսին ...ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ...
4
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգը հայրենիքից ստացվող լուրերից տագնապած այս օրերին փոթորկվում է, ինչի արտահայտությունն էր մարտի 2-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ քաղաքի Սան Սեթ բուլվարում կայացած հանրահավաքը, որն ...ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը Մարտի 2-ին, ժամը 12.00-ի եւ 12.30-ի միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննախադեպ ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՇԱԲԱԹ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ...ԳՅԱԴԵՆ ԵՐԲԵՔ ԱՂԱ ՉԻ ԴԱՌՆԱ»
2
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հայտնի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 8 մարդ` Զաքար Սարգսի Հովհաննիսյանը, ծնվ. 1977թ., Համլետ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

