
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ

Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ժամանակային ինչ-որ հանգրվանում իրենց պատերազմը տվել են: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել: Ռուսները, երբ զգացին, որ բանակների պատերազմում տանուլ են տալիս Նապոլեոնին, հնարեցին Հայրենական պատերազմը: Եվ դա ամենագեղեցիկ բանն է, որ երբեւէ հնարել է որեւէ ժողովուրդ: Ասելս այն է, որ մեր պատմության շառավիղներում մենք չցուցաբերեցինք համապատասխան կամք, հավաքականություն, չունեցանք մեր 50-հազարանոց բանակը, չունեցանք Հայրենական պատերազմ հնարելու ռուսական հրաշագործ միտքը, այլապես այսօր ֆրանսիացու պես կճամփորդեինք, կսիրեինք, դեմոկրատիա կխաղայինք, մարդու իրավունքներից կխոսեինք, կենդանիների եւ բնության պահպանության շարժումներ կծավալեինք, կովկասյան տուն կառուցելու գաղափար կմոգոնեինք: Հայ ժողովուրդը վերջին 7-8 տարիներին համազգային սխրանք է գործել, եւ անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերվածը: Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանը արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, եւ յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արեւի տակ: *** Տարածաշրջանը, ուր մենք ապրում ենք, լավագույններից չէ նաեւ բարոյական չափանիշների իմաստով, մեր ոչ մի հարեւանից մենք բարձր կազմակերպվածության, կարգապահության, պետականության դասեր առնել չենք կարող: Էլ չեմ ասում տարածաշրջանային մենթալիտետի համարում ստացած կաշառակերության մասին: Եվ եթե մեր հարեւաններից յուրաքանչյուրը Մեծ Աշխարհի հետ հարաբերություններում այս ամենը կոմպենսացնող որեւէ ծանրակշիռ խաղաքարտ ունի` ծավալային, քանակային, ռեսուրսային, ապա մեզ մնում է մյուսներից ուղղակի մեկ գլուխ ավելի կազմակերպված, նպատակասլաց, բարոյական լինել վերջապես: Ակնհայտ ճշմարտություն է, որ լավ հավաքված փոքրը, քիչը` հաճախ ավելի ուժեղ եւ հզոր է, քան վատ հավաքված մեծն ու շատը` լինի դա պետություն, բանակ թե ընտանիք: *** Սիրում ենք դարերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր... Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս մեր համընդհանուր անպատասխանատվությամբ եւ անփութությամբ: Վարչապետից, նախարարներից սկսած մինչեւ պետական ծառայողներ ու մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ... Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները` անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու ճանաչում... Եկել է կանգ առնելու եւ մի պահ հայացք նետելու ժամանակը: Ու՞ր ենք գնում: Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Ումի՞ց ենք թաքցնում: Ումի՞ց ենք գողանում: Իհարկե, մեր սերունդներից ու ապագայից: *** Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք` շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»: Ինչի՞ն սպասել` Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն... Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն... *** Հայ ժողովուրդը չի ապրում իր տառապանքին ու տաղանդին արժանի կյանքով... *** Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ: *** Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ավելի շատ լուրջ ժողովրդավարական հիմքեր-սկզբունքներ մենք ունենք, դա մեր հաղթական խաղաքարերից մեկն է, եւ եթե մենք կարողանանք ճիշտ աշխատանքներ տանել ու դառնալ իսկապես ժողովրդավարական պետություն, այդպես ավելի հեշտ կկարողանանք հաղթել մեր հակառակորդներին ու մրցակիցներին: *** Ես երջանիկ մարդ եմ: Որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա: *** Ես դեռ համոզված չեմ, թե վերջն ի՞նչ է լինելու, ես Հանրապետական կուսակցության համագումարում էլ ասացի` հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ բոլորիս վրա շատ մեծ պատասխանատվություն թողեց` մենք դեռ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք էինք, ոչ թե ինքը, եւ դափնիների հարցը դեռ վերջնականապես լուծված չէ: *** Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար... ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես... Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ո՞վ է ինքը...
Քննարկում
hayrenaser գրել է:
Vazgen jan mihat gluxd bartzratzru tes inch a katarvum.
ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԸ
Կարեւորը ոչ տարիքն է, ոչ մասնագիտությունը, ոչ էլ, անգամ, սեռը:
Կարեւորը` տեսակն է: Որն անփոփոխ է ու, երեւի թե, հավերժ:
Տեսակը փնտրում է իր նմանին եւ հանգստանում է միայն այն դեպքում, երբ գտնում ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ
1
Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ ...ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ԻՐ ԵՂԲՈՐ ՊԱՀԱԿՆ Է
Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջեւ, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը եւ երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` ...ԵՐԿՈՒ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ ՉԱՐԺԵ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԵԼ
4ԱԺ պատգամավորները երեկ համաձայնություն տվեցին իրենց գործընկերներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու ու նրանց նկատմամբ ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը:
«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը ...ՔԱՂԱՔ, ՈՒՐ ԿԱՐԾԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ
Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկատվությամբ` երեկ Երեւանի հիվանդանոցներում ստացած վնասվածքներից վախճանվել է 10 մարդ, այսինքն` զոհերի թիվը հասել է 20-ի: Ռազմական տեխնիկայով գերլցված քաղաքում սկսվել ...ԾՐԱԳՐՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9
Մարտի 1-ի կեսօրին ինձ զանգեցին տուն եւ տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին առել են օղակի մեջ եւ ջարդում են: Արդեն հետագա զրույցից իմացա, որ ցուցարարներին առավոտյան մութուլուսին ...ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԴԵՊԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ...
4
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգը հայրենիքից ստացվող լուրերից տագնապած այս օրերին փոթորկվում է, ինչի արտահայտությունն էր մարտի 2-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ քաղաքի Սան Սեթ բուլվարում կայացած հանրահավաքը, որն ...ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը Մարտի 2-ին, ժամը 12.00-ի եւ 12.30-ի միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննախադեպ ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՇԱԲԱԹ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ...ԳՅԱԴԵՆ ԵՐԲԵՔ ԱՂԱ ՉԻ ԴԱՌՆԱ»
2
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հայտնի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 8 մարդ` Զաքար Սարգսի Հովհաննիսյանը, ծնվ. 1977թ., Համլետ ...
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ ԷԼ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Կարինե Հարությունյան«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑ. ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՒ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻՆԸ»` ԸՍՏ Ս.ԼԱՎՐՈՎԻ
Էմմա ԳաբրիելյանՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանՔՅԱԲԱԲ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԳԻՐ ՍԻՐԵ
Գայանե Առուստամյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

