
ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
- 1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, որ գարուն ա, ձուն ա արել...

Քաղաքի սրտում` Ազատության հրապարակում, առավոտյան ժամը յոթին սարսափազդու ձայներ էին գալիս. ոստիկանները, սեւ համազգեստով, սեւ դիմակներով զինվորականները մահակներով խփում էին վահաններին: Լույսը նոր էր բացվում: Հետո վայրենի ծեծ, ջարդ, արյուն: Շրջափակել էին, որպեսզի հանկարծ ոչ ոք չփախչի, բոլորին հոշոտեն, անխտիր, ինչպես պատահի` մահակով, ոտքով, արցունքաբեր, թունավոր գազով... «Իմացա, որ հրապարակը շրջափակել են, տղաս էլ այնտեղ է: Մեքենայով գնացինք: Լացում էի, երբ տեսա ոնց են ջարդում մարդկանց: Տեսա տղայիս: Մոտեցանք: Մեկ էլ էն տեսա, որ ամուսնուս, տղայիս 5-6 հոգով գցել են ոտքերի տակ... Սեւ դիմակավոր, աժդահա տղամարդիկ էին: Ձեռքերս տարածեցի, որ գոնե մի քիչ էլ ինձ խփեն: Մահակով խփեցին դեմքիս: Երբ տեսան, որ երեքս էլ արյունլվիկ ենք, ասացին` «Վերջ, արյունոտ են»: Կարծես հանգստացան, թողեցին մեզ, մյուսն էլ զզվանքով ասաց` «Զգույշ, արյունդ չքսես շորերիս»: Մի տղա` սպիտակ սվիտերով, էլ չէր շարժվում նրանց ոտքերի տակ, բայց խփում էին: Կարծես դիակ էին ծեծում: Էնքան էլ հաստ, կոպիտ սապոգներ էին... Ոտքերս ծալվեցին, չէի կարողանում դուրս գալ: «Շտապօգնության» մեքենաները կանգնած էին, բայց ոչ ոք դուրս չէր գալիս, որ վիրավորներին օգնություն ցույց տար: Տղաս գոռաց` «Դուրս եկեք, մամայիս օգնեք, ինչ է, վախենու՞մ եք...»: Նոր դուրս եկան, մեզ տարան թիվ 3 հիվանդանոց», - պատմեց Նաիրա Աղաջանյանը: Բժիշկների ախտորոշմամբ որդին` Գոռ Աղաջանյանը (1990 թիվ) եւ հայրը` Աղաջանյան Գնելը գլխի գագաթնային շրջանի ենթամաշկային հեմատոմիա ախտորոշմամբ տեղափոխվել են տուն: Այս հիվանդանոցում ամբուլատոր բուժօգնություն են ստացել նաեւ Վարդանյան Սուրենը (1982 թիվ, ախտորոշումը` բազկի սալջարդ), Վարդան Հարությունյանը (1969 թիվ, նախաբազկի սալջարդ), Ռոման Մնացականյանը (1980 թիվ, գլխի գագաթնային շրջանի սալջարդ, վերք): Թիվ 3 հիվանդանոցում երկու հիվանդներ էլ կային, ովքեր հարձակման ժամանակ էմոցիոնալ շոկ են ապրել եւ սրտի անբավարար աշխատանքով տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում էր: Փորձեցինք զրուցել հիվանդի հետ, սակայն հսկող բժիշկը թույլ չտվեց` մեկ պատճառաբանելով, թե հիվանդին նոր հուզումներ պետք չեն, մեկ պնդելով, թե ինքը իրավունք չունի առանց գլխավոր բժշկի հրամանի նման բաներ թույլ տալ: Թերապեւտիկ բաժնում մյուս հիվանդն էր: Նրա պալատի դռան առջեւ ոստիկաններ էին կանգնած եւ քաղաքացիական հագուստով մի տղամարդ, ով, ներկայանալով իբրեւ հիվանդի բարեկամ, ասաց. «Արգելվում է, չի կարելի զրուցել հիվանդի հետ, ես թույլ չեմ տալիս»: Հետո հիվանդասենյակից դուրս եկան հիվանդի հավանաբար իսկական քույրերը: Նրանք այդ մարդու ներկայությամբ հրաժարվեցին ոչ միայն թույլ տալ մոտենալու, զրուցելու իրենց եղբոր հետ, այլեւ չցանկացան գնահատական տալ կատարվածին, թե` «Այս պահին մեզ համար ամենակարեւորը մեր եղբայրն է»... Ամենաշատ վիրավորները եղել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որի տնօրենը Արա Մինասյանն է` Սերժ Սարգսյանի խնամին: Ծեծվածներին հատուկ տարել են այս հիվանդանոց` վիրավորների թիվը, կատարվածի պատկերը կոծկելու համար: Այս հիվանդանոցից որեւէ տեղեկատվություն ստանալ հնարավոր չեղավ: Հանրապետական հիվանդանոցում բժիշկներից մեկը միամտաբար ուղեկցեց վիրավորներից մեկի` Բաբկեն Աթոյանի մոտ: «Նրանք սեւ հագուստով, սեւ դիմակներով էին` զինված մահակներով, վահաններով, սաղավարտներով: Շրջափակել են հրապարակը ու ոչ մի հնարավորություն չեն տվել, որ ժողովուրդը գոնե դուրս գա: Նրանց կողմից ոչ մի նախազգուշացում չի եղել: Միակ նախազգուշացումը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Երբ նրանք շրջապատել էին հրապարակն ու մահակներով խփում էին վահաններին` ահ ու սարսափ տարածելով, նա ասաց. «Ժողովուրդ, խոհեմ եղեք, նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են»: Մեզ հորդորեց նույնիսկ ձեռքի մի ավելորդ շարժում էլ չանել: Նման բաներ մարդուն են ասում, բայց նրանք անասուն են: Խփում էին ոնց պատահի, որտեղ պատահի: Այնտեղ «Շտապօգնության» մեքենաներ չկային: Մի մարդ քարշ տալով ինձ հասցրել է Անի հյուրանոց, այնտեղից տաքսի կանչել, վճարել եւ ուղարկել թիվ 1 հիվանդանոց: Այնտեղ ասացին` «Նման հիվանդներ մենք չենք ընդունում»: Հավանաբար իշխանություններից ցուցում է եղել, որ վիրավորներին տանեն Էրեբունի հիվանդանոց, «Գրիգոր Լուսավորիչ». դրանք Սերժիկի, Քոչարյանի բարեկամներին պատկանող հիվանդանոցներ են...»: Այդ պահին ներս մտավ մի բժիշկ եւ դուրս հրավիրեց հիվանդասենյակից` չի կարելի: Հետո երկար, տհաճ քաշքշուկներ, մինչեւ պատասխանատու բժիշկը թույլ տվեց խոսել նաեւ մյուս վիրավորների հետ: Ինձ հաճելիորեն զարմացրեց հիվանդանոցի անվտանգության աշխատակցի պահվածքը, ով հատկապես շահագրգռված էր, որպեսզի անպայման տեսնենք եւ զրուցենք վիրավորների հետ: Ի վերջո` թույլ տվեցին: Արամ Բարեղամյան. «Առաջին օրվանից հրապարակում եմ: Հրազդանից եմ: Ժամը մոտ ութն էր: Տեր-Պետրոսյանը մեզ կոչ արեց, որ հանկարծ չհարձակվենք: Բայց նրանք վրա տվին ու ծեծելով քշում էին, չէին նայում` կին, աղջիկ, երեխա... Իմ առջեւ կին էր ընկած, նրան խփում էին: Ասացի` «Կնոջը մի հարվածեք», խփեցին իմ գլխին... Ինձ թվում է` նրանք ղարաբաղցիներ էին, բարբառից եմ ենթադրում: Իսկ երբ հիվանդանոցում էի, տեսա Հատուկ գնդից մի մայորի եւ էլի մեկին, որ չհասկացա` ով էր: Նրանք առանձնացել էին բժիշկներից մեկի հետ եւ խոսում էին: Հավանաբար բժշկին ասում էին, որ վիրավորների թիվը հնարավորինս քիչ ասեն»: Նվեր Սարգսյան, 36 տարեկան. «Ժամը մոտ 14: 00-ն էր, ֆրանսիական դեսպանատան բակում: Ոստիկանները հարձակվեցին: Ինձ վառելափայտով են ծեծել... Իմ աչքի առաջ տասը տարեկան մի երեխայի, 23 տարեկան մի երիտասարդի մահացու ծեծեցին...»... Պատրաստվում էի հեռանալ, երբ Նվերը, որ հազիվ էր խոսում, ասաց. «Մենք արդարություն ենք պահանջում...»... Ես կարող էի զետեղել նաեւ վիրավորների լուսանկարները, սակայն լրագրության էթիկայի համաձայն` արգելվում է ցուցադրել բռնության, վայրագության տեսարաններ, որ հոգեկան ցնցման պատճառ կարող է դառնալ... մարդու համար...
03.03.2008 Հայկական հեռուստատեսությունների եթերում օճառային օպերայի հերթական սերիալն էր՝ ժպտում են, գնում-գալիս, ապուշ-ապուշ դուրս տալիս: Իսկ կյանքում, իրական կյանքում ջարդ էր, կոտորած, արյուն: Նորից վիրավորներ, զոհեր... Իսկ հայկական հեռուստատեսությունների եթերում թալանված խանութներ էին, խոտերում թաքցրած զենք-զինամթերք եւ ծեծվող ոստիկաններ: Պատկերի զավեշտն ամբողջացնում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի 2008թ. մարտի 1-ին Երեւանի հիվանդանոցներում ժամը 06.00-ից մինչեւ 21.30-ը 42 տուժածներից 14-ը զինվորականներ էին, 28-ը՝ քաղաքացիներ. մինչեւ ատամները զինված քաղաքացիներն այդքան շատ եւ այդպես դաժանորեն ծեծվել են: Բայց ահա ժամը 21.30-ից մինչեւ 01.00-ն 89 տուժածներից 58-ը զինվորականներ էին, 31-ը՝ քաղաքացիներ. այս անգամ «անպաշտպան» ոստիկաններն են դաժանաբար ջարդվել, հրազենային կրակոցներից, երբ ժողովուրդը պաշտպանվելու համար ասֆալտ էր քանդում... Հետո ոստիկանների ճակատագրով մտահոգ Ռոբերտ Քոչարյանն այցելեց խեղճ, ծեծված ոստիկաններին, եւ տեսարանը՝ որպես զավեշտների զավեշտ, հեռուստաէկրաններին էր: Դեռ կգտնվեն պոետներ, որ ասքեր կգրեն անձնվեր ոստիկանների մասին: Եվ դեռ այդ պոետները մրցանակներ կստանան, այն էլ՝ պետական: Սակայն երկրի նախագահի խորը, անհանգիստ մտահոգությունը չտարածվեց մյուս տուժածների՝ պաշտոնական տվյալներով 59 քաղաքացիների վրա: Տուժածների ոչ պաշտոնական, ուստի եւ ավելի ստույգ թիվը, նրանց առողջական վիճակը դժվար է պարզել: Հանրապետական հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն, վիրաբույժ, պրոֆեսոր Պողոսյանը հիվանդանոցում գտնվող վիրավորներին տեսնելու մեր պահանջ-խնդրանքին, խնդրանք-պահանջին պատասխանեց, որ իր միակ ցանկությունն է, որ չլինեն այլեւս այդպիսի վիրավորներ, այդպիսի պատճառներով, նման հետեւանքներով... Զրուցեցինք նույն հիվանդանոցի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դ.Պատրիկյանի հետ: «Մարտի 1-ից մինչեւ լույս 2-ի գիշերը մեզ մոտ բերվել են 8 վիրավորներ՝ հիմնականում թեթեւ վնասվածքներով՝ գլխուղեղի ցնցումով, վերքերով. գանգուղեղային վնասվածքների մեջ սա թեթեւ վնասվածք է համարվում: Չէի ասի, թե նրանց մեջ կային ծանր հիվանդներ: Ճիշտ է, հուզված էին, գրգռված, սթրեսային վիճակում էին: Բայց ժամը 21.30-ի սահմաններում 3-րդ հիվանդանոցից մեզ մոտ տեղափոխեցին մի հիվանդի՝ շատ ծանր վիճակում: Հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Նա ունեցել է գլխի ծանր, թափանցող վնասվածք՝ գանգի ոսկրերի կոտրվածքով, ուղեղանյութի վնասվածքով, արյունահոսությամբ: Անմիջապես վիրահատվել է: Արվել է ամեն ինչ՝ արյունահոսությունը դադարեցնելու, կոտրված ոսկրաբեկորները հեռացնելու տեսակետից: Ցավոք, անհայտ է այդ հիվանդի ինքնությունը, հարազատները չկան: Այս պահի դրությամբ երկու հիվանդներ՝ ՈԶ զինծառայողներ, արդեն դուրս են գրվել: Նրանք բավարար վիճակում էին: Իհարկե, երիտասարդ երեխաներ էին՝ հուզված, բայց որեւիցե վնասվածք նրանք չունեին, նույնիսկ կապտուկներ չունեին», - փաստեց Պատրիկյանը: Ինձ թույլ չտվին հիվանդանոցում գտնվող վիրավորներին տեսնելու, զրուցելու՝ պատճառաբանելով, թե զրույցը կարող է վատ անդրադառնալ հիվանդների ինքնազգացողությանը... - Բայց ասացիք, որ նրանց վնասվածքները թեթեւ են, վիճակը ձեր գնահատմամբ բավարար է, ուրեմն ինչու՞ պիտի հուզվեն: - Նույնիսկ իրավապահ մարմիններն առանց բժշկի թույլտվության իրավունք չունեն խոսելու թեկուզ հանցագործ հիվանդի հետ: «Իսկ ոստիկանների ներկայությունը հիվանդի մոտ հուզմունքի, պոռթկումների պատճառ չի՞ դառնա», - մտածում էի ես` դուրս գալով հիվանդանոցից:
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
45
Այս պահին, մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկատառումները, ես ուզում եմ խոր ափսոսանք եւ վրդովմունք արտահայտել քոչարյանա-սերժական ռեժիմի սանձազերծած զանգվածային բռնությունների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան ...ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:
Մարտի 1-ին տեղի ունեցած ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼԵՒ` ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ
4
Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ...ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.
«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
24
Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:
Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
3
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
2
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
...ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
17
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի ...ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
2
Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:
Պարզվում ...ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2
Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից: ...ՆՐԱՆՔ ՉԽՆԱՅԵՑԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ...
8
Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ ...ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում ...ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, ...ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻՆ
2
Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ ...
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

