
ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
- Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

Մարտի 2-ին Ազգային ժողովը հատուկ նիստ էր գումարել`քննարկելու մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ու «վերաբերմունք արտահայտելու» Քոչարյանի ներկայացրած հրամանագրին: Նիստի ընթացքում քվեարկության էր դրվել ու ընդունվել էր հատուկ նիստը Հանրային ռադիոյով չհեռարձակելու մասին որոշում, սակայն նիստի «ամենաթունդ» հատվածը` Տիգրան Թորոսյանի ելույթը, Հանրային հեռուստատեսությունը մի ամբողջ օր «ռասկրուտկա» արեց, սակայն նիստի ընթացքում հնչած ելույթներից եւ ոչ մեկն այդպես էլ եթեր չհեռարձակվեց: Նիստի ընթացքում պատգամավորներից ոմանք, մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, հանդես եկան նախորդ օրվա դեպքերը դատապարտող հայտարարություններով, որոնք էլ հնարավորություն տվեցին Տիգրան Թորոսյանին ինքնադրսեւորվել` այդ ընթացքում պարպել հոգում եւ ոչ միայն հոգում կուտակված մաղձը: Լարիսա Ալավերդյանն իր ելույթում դատապարտեց մարտի 1-ի բռնարարքները, ասաց, որ այդ հարցում իրենց մեղքն ունեն նաեւ ԱԺ պատգամավորները, ովքեր եւս պետք է ներկա լինեին դեպքերին ու իրենց ներկայությամբ մեղմեին լարված մթնոլորտը եւ որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զարգացումները կանխելու համար պետք էր թույլ տալ, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը գար եւ առաջնորդեր բողոքական զանգվածին: Քանի որ Թորոսյանի ելույթը 13-րդն էր, եզրափակիչը, վերջինս բարոյախրատական ամփոփիչ մի ճառ կարդաց, ընդ որում` այնպիսի աղեկտուր տոնով ու բզիկ-բզիկ անելու պատրաստ կեցվածքով, ինչպես փոսում հայտնված առյուծի գլխին լուտանքներ թափողը` հայտնի մուլտֆիլմում: «...Դժբախտաբար մեկ անգամ չէ, որ այս դահլիճում ինչ-ինչ դրսեւորումներ են եղել: Եթե հետեւողական եւ անկեղծ լինենք միմյանց հետ, պիտի երբեմն նայենք մեր, մեր գործընկերների արածին եւ կանխենք նման ծայրահեղ դեպքերի դրսեւորումը: Նման բաներ, այո, եղել են, ավելի խայտառակ բաներ են եղել` այս դահլիճում ծեծել են մարդկանց, պատգամավորների եւ այն, ինչ այսօր կատարվել է, դրա շարունակությունն է: Այդ նույն ատելությունը, որ այս դահլիճում դրսեւորեցին 1996թ.-ին, այդ ատելությունն է հիմա շարունակվում»: Պրն Թորոսյանը նկատի ունի 1996թ.-ի սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ետընտրական կրքերի բորբոքումը, բայց մոռանում է, որ դրան նախորդել էր այն, որ բողոքավոր բազմությունը գրոհեց ԱԺ ու ծեծի ենթարկեց ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, փոխնախագահ Արա Սահակյանին, Կարապետ Ռուբինյանին եւ այլ պատգամավորների: Թորոսյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ ինքը խիստ ափսոսում է, որ մարտի 1-ին դրսեւորված «ատելությունը» սահմանափակվեց միայն Ֆրանսիայի դեսպանատան ու դրան հարող տարածքում պոռթկալով ու չհասավ մինչեւ Բաղրամյան պողոտա` ԱԺ-ի վարչական շենք, ընդհուպ մինչեւ իրեն ու իր տեղակալին, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս` չիրականացած սադոմազոխիստական անուրջների համար: Զուր: Թորոսյանի խոսքից այն տպավորությունն է նաեւ, որ մարտի 1-ին ծավալված, իր իսկ բնորոշմամբ, «ատելությունը», ինչպես Եվրոպական դիտորդները կասեին, «մեկ քայլ առաջ» էին նախորդ` 1996թ.-ին դրսեւորված «ատելությունից», քանի որ, փաստորեն, բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից, որը դանակահարվել է, այն էլ խաղաղ ցուցարարների մեջ «ներդրված» սադրիչների կողմից, ոչ մի այլ պատգամավոր, առավել եւս` ԱԺ նախագահ ու փոխնախագահ, բռնությունների չի ենթարկվել: ԱԺ նախագահի հաջորդ մտքերը մի բան են վկայում, որ նրա եւ իր կուսակիցների բանականությունն այդպես էլ ի զորու չի եղել այս 6 ամիսների ընթացքում ըմբռնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչինչ «չի նախապատրաստել», «ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ» չի մտցրել մարդկանց մեջ, քանի որ մարդկանց մեջ այս 10 տարիների ընթացքում բնական ճանապարհով այնքան ատելություն ու վրեժ կար կուտակված, որ Տեր-Պետրոսյանը դրանից ավելի բորբոքել ի զորու չէր լինի: Իրենք իրենց ասածն ամբողջովին արել էին:
Քննարկում
ma գրել է:
ai depytatnern herosner en ,chnorhakal enk dezanits hatlapes kezanits sireli tikin ais pahin moratsa der anynn ,baits karevor tche dy anhat es bolorn el giten , dy kogortsi metch avelin es kan iren txamard kotchoxnern ,dyk herosyhi ek dyk hai kin ek vor bolor n ktsankanain der nman azniv kin ynenel ,der nman hargankov mair ynenal ,der nman heros kyir ynenal mi xoskov anverdj xosker erevi der hanragitarann tchyni ain barern vorn karox e ogtagortsel dez nerkaiatsnely hamar .dyk heros ek .vortexits dez aidkan kamkn . as naxandzov em lsym des de radioiov te lyreri texekytsiynnerov ,intchpes hisysn kgnar tesaktytsian iren zavaknerin .nyin dyk ek anym ,intchpes mair terezan kaner ir joxovrdin ,dyk tchek tarbervym intchpes daiannan toxets sern ir joxovrdi metch dyk el nyin ek kasei avcelin tox astvats orhni kes hargvatsnerits hargvats deputrat.isk dyk sigran torosian karox ek der tchylkineri padveskanern dzkel
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
45
Այս պահին, մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկատառումները, ես ուզում եմ խոր ափսոսանք եւ վրդովմունք արտահայտել քոչարյանա-սերժական ռեժիմի սանձազերծած զանգվածային բռնությունների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան ...ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:
Մարտի 1-ին տեղի ունեցած ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼԵՒ` ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ
4
Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ...ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.
«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
24
Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:
Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
3
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
2
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
...ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
17
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի ...ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
2
Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:
Պարզվում ...ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2
Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից: ...ՆՐԱՆՔ ՉԽՆԱՅԵՑԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ...
8
Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ ...ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում ...ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, ...ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻՆ
2
Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

