
ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
- Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:

Պարզվում է` դեպքից 8 ժամ անց, երբ քաղաքացիական դիրքորոշումից ու հասարակ մահկանացուի հետաքրքրասիրությունից զուրկ արարածն էլ ակամա տեղեկացած կլիներ իր երկրում տեղի ունեցող դեպքերի մասին, հայրենի պատգամավորներից ոմանք բացարձակ անտեղյակ էին կատարվածին: Առավել քան վստահ ենք, որ շատ լավ էլ տեղյակ էին, պարզապես անզոր էին խոսակցական ապարատը գործի դնել ու որեւէ հոդաբաշխ նախադասություն արտաբերել: Զորօրինակ ՀՀԿ-ական պատգամավորները: Ամեն ինչից տեղյակ, ՀՀԿ-ի աննման պրոգնոզիստ Գալուստ Սահակյանը ժամը 16-ի սահմաններում դեռ տեղյակ չէր առավոտյան կատարված դեպքերի մասին: Երբ զանգահարեցինք, ասաց, որ տեղյակ չի, քանի որ Երեւանում չի եղել ու «նոր-նոր մոտենում եմ քաղաքին»: Մեկ այլ ՀՀԿ-ական` Սամվել Նիկոյանը նույնպես չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ ու «ցրեց». «Գիտեք, դեպքերին տեղյակ եմ այնքանով` որքանով, քիչ ինֆորմացիայի եմ տիրապետում, փորձում եմ թերթերից ինֆորմացիա ստանալ դեպքի մասին»: Ի գիտություն պրն Նիկոյանի` համենայնդեպս ասենք, որ օրվա թերթերը չէին կարող ինֆորմացիա պարունակել մարտի 1-ին արձանագրված դեպքերի մասին: Թերթերը պատմում են մեկ օր առաջ տեղի ունեցածի մասին, կարգն է այդպիսին: Նիկոյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես ինքը հավաստեց, ասաց, որ ՀՀԿ գրասենյակում խորհրդակցության է: Երբ հարցրինք, թե ի՞նչ տրամադրություն է տիրում այդ պահին ՀՀԿ գրասենյակում, պրն Նիկոյանը տարակուսեց` «Ի՞նչ կապ ունի տրամադրությունը, այն տրամադրությունը, որն արդեն 15 տարի տիրում է»: Երբ հեռախոսով կապվեցինք ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ տանն է, հիվանդ պառկած է ու տեղի ունեցած դեպքերին ծանոթ է միայն հեռուստացույց դիտելով: Երբ տկն Բիշարյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ ըստ հեռուստատեսությունից ստացած տեղեկությունների, վերջինս ասաց. «Թողեք օրվա վերջում, երբ բավարար տեղեկացված կլինեմ, նոր, էլի»: Տիկին Բիշարյանը, սակայն, պարզվեց` ոչ թե տանը հիվանդ պառկած է, այլ ՕԵԿ գրասենյակում է, որտեղ էլ ՕԵԿ-ականներով` մասնակցությամբ Արտաշես Ավոյանի, Հովհաննես Մարգարյանի եւ մյուսների, քննարկում էին երեկվա դեպքերը, եւ թե «ինչքան մարդ-մուրդ կա ֆրանսիական դեսպանատան մոտ», արդյո՞ք Քոչարյանը պարետային ժամ կմտցնի, թե չի մտցնի եւ այլ խոհանոցային հարցեր: Քիչ անց Հեղինե Բիշարյանը հեգնական տոնով ահա այսպիսի հարցում արեց. «Ասում են` Լեւոնը տունը նստած ա, ժողովուրդն էլ ընգել ա քուչեքը»: Ահա այսպիսի բառապաշար է գործածում նախկին մանկավարժը, ժողովրդի «ընտրյալ» պատգամավորը եւ վերջապես` պարզապես հայ կինը: Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից, երեկ նրա 50-ամյակն էր, ինչի առիթով շնորհավորում ենք: Պատգամավորը, որի դուստրը եւս մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա դեպքի մասին ինքը դեռ մի քանի օր առաջ էր կանխատեսում արել, հարցազրույցներ տվել մամուլին, սակայն երեկ կատարվածի մասին տեղեկացել է բավական ուշ` թերթավաճառից: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ինձ հիշեցրեց 2004թ.-ի ապրիլի 13-ի դեպքերը, որոնց ականատես եմ եղել: Դա չպետք է լիներ, դա չէր ճիշտ ճանապարհը, պետք էր բացառել ցանկացած բռնություն, առճակատում: Երեկ ես ինձ ծեծված էի զգում: Ես միշտ այդպիսի պահերին հիշում եմ Կարեն Դեմիրճյանի` հոկտեմբերի 27-ի օրը ասած վերջին խոսքերը. «Տղաներ, հարցերն այսպես չեն լուծում»: ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը կատարվածի կապակցությամբ ասաց. «Ուզում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, թե ինչի համար է այս ամենը: Ես հույս ունեմ, որ կողմերն, ի վերջո, բանակցությունների կգնան ու հարցը կլուծվի առողջ բանակցությունների ճանապարհով»: Երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորից` Էռնեստ Սողոմոնյանից, պարզվեց նա Մոսկվայում է եւ որպես դիտորդ հետեւելու է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին: Պարզվեց նաեւ, որ պրն Սողոմոնյանը, որի որդին Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն է, ընդհանրապես տեղյակ չէր երեկվա դեպքերից: Հավանաբար որդին խնայել էր հորն ու չէր ցանկացել ծանրաբեռնել «դիտորդի» մտքերն «անպետք» տեղեկություններով: Ինչեւէ, պրն Սողոմոնյանը մեր միջոցով տեղեկացվեց, որից հետո, երբ մեկնաբանություն խնդրեցինք, ասաց. «Ինձնից ի՞նչ ես ուզում»: Մեկնաբանություն կատարվածի մասին` ասացինք: «Բալես, չեմ հասկանում դու անելիք չունե՞ս, պարապ ե՞ս: Դա է իմ պատասխանը»: Փաստորեն, ըստ Սողոմոնյանի տրամաբանության, նրան արժե զանգել միայն պարապ ժամանակ կամ անելիք չունենալու դեպքում: Սերժ Սարգսյանի հետ նոր կոալիցիոն կառավարություն «շինելու» գործին լծված կուսակցության` «Ազգային միաբանության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանի վերաբերմունքն այսպիսին էր. «Ես չեմ կարող այս պահին որեւէ բան ասել, սպասում եմ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եզրակացությանը: Մի քանի րոպե առաջ հեռուստացույց էի նայում, աչքովս ընկավ, տեսա, որ ֆրանսիական դեսպանատան մոտ է: Սպասում եմ նրա եզրակացությանը, ինքը պրոֆեսիոնալ մասնագետ ա, ինչ որ ասի, ըստ դրա էլ կհայտնենք մեր կարծիքը»: Իսկ մինչ Հարությունյանի հայտարարություն անելը, որպես ՀՀ քաղաքացի, կարելի՞ է լսել ձեր ասելիքը կատարվածի մասին: «Ասացի չէ՞, որ Արմեն Հարությունյանը հայտարարություն կանի, նոր կասեմ», - կարճ կապեց Մուրադխանյանը: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւս չցանկացավ որեւէ մեկնաբանության տալ` ասելով. «Մենք մեր կուսակցության անունից հանդես կգանք հայտարարությամբ»: Արտահերթ կարգով, որպես ՀՀ քաղաքացի կարելի՞ է իմանալ Ձեր վերաբերմունքը տեղի ունեցածին` հարցրինք նրան: «Գիտեք, ես քաղաքացի եւ կուսակցական լինելը չեմ տարանջատում իրարից», - պատասխանեց Ռուստամյանը:
Քննարկում
ajajajaj գրել է:
varvek tapvel.varakov tarapox homohoidner mian nstel ek yder homohoidn ek metsatsrel .ete dyk texiak tchek el intch ek anym ai xcotakerner ,exav chaxkami patmytsiynn baits adpes el mi kargin mard tcj=hkar chaxkamn texits haner vai der anasyn hern em anitsel .erb ga depytatakan @ntrytsiynnern joxovrdi homohoidn kpatchek ,amen intchi kgnak menak ter tambal atorits tchheranak . ba iharke joxovyrdn dez achxatavardz ta vor dyk el mi lav davatchanek ,tchnaiats mardik nyin vitchakov vaxenym ein stalinits .kaklanner
ARAM գրել է:
SHAT ZARMANALI KLINER, ETE PATGAMAVORAKAN ATORNER GNAC, KAM NVACHAC STRKAMIT MAKANUNAVORNERN U MAYRENIN AXAVAXOX CAXU NAXKIN "MANKAVARZHNERY" ARANC "TIROJ" TSUTSMUNQI KAROXANAIN VOREVE NORMAL KARCIQ HAYTNEL. AYD ERB E STRUKY MTACELU, EL CHEM ASUM IR MITQN ARTAHAYTELU HAMARDZAKUTYUN UNECEL?
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
45
Այս պահին, մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկատառումները, ես ուզում եմ խոր ափսոսանք եւ վրդովմունք արտահայտել քոչարյանա-սերժական ռեժիմի սանձազերծած զանգվածային բռնությունների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան ...ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:
Մարտի 1-ին տեղի ունեցած ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼԵՒ` ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ
4
Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ...ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.
«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
24
Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:
Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
3
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
2
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
...ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
17
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի ...ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
2
Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:
Պարզվում ...ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2
Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից: ...ՆՐԱՆՔ ՉԽՆԱՅԵՑԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ...
8
Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ ...ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում ...ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, ...ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻՆ
2
Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ ...
ՍՓՅՈՒՌՔ, ՍՓՅՈՒՌՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Սարգիս Հացպանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

