
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ու՞ր կարող էր գնալ իր իրավունքների համար պայքարող մարդը, որը Ազատության հրապարակից ծեծվել-հալածվել-քշվել էր մինչեւ Ֆրանսիայի դեսպանատուն: Մարդիկ մտածել էին, թե դիվանագիտական այս կառույցի շենքի մոտ ապահով կլինեին: Բայց ոստիկանության մի քանի ջոկատ արդեն այստեղ էին հասել ու զգուշացնում էին` հեռացեք, թե չէ հրամայված է...

Նույն ժամանակ Թումանյանի փողոցում խումբ-խումբ կանգնած ժողովուրդը «Լեւոն, Լեւոն» էր գոռում: Ժամը 11.15-ն էր: Օպերայի մոտ գտնվող ջոկատներին արագ-արագ լցնում էին ավտոբուսները: Ուղղությունը, ավելի ուշ պարզվեց, Ֆրանսիայի դեսպանատունն էր: 5-10 րոպեից, երբ իջնում էի Մաշտոցի պողոտայով, մի 100-150 մարդ երթի էին դուրս եկել: «Լեւոն` նախագահ, Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով մարդիկ քայլում էին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Երբ հասանք, արդեն մի քանի ուղղությամբ եւ մի քանի շարքերով կանգնած էին ներքին զորքերի եւ «սպեցնազի» ջոկատները` գլխավորությամբ ոստիկանության պետի տեղակալ Ս.Աֆյանի եւ 6-րդ վարչության պետ Ա.Գիզիրյանի: Նույն սպառնալիք-զգուշացումները` հեռացեք, թե չէ հրամայված է... Ժողովուրդը չէր հեռանում եւ «Լեւոն, Լեւոն» էր վանկարկում: Կանայք նստեցին ասֆալտին` այս կերպ հասկացնելով, որ չեն հեռանա, մինչեւ իրենց առաջնորդը չգա: «Ի՞նչ եք արել մեր նախագահին, թող Լեւոնը գա, իրեն ենք ուզում», - ճչում էր մի կին: Ջոկատները գնալով շատանում էին, ժողովրդին էլ անընդհատ նոր խմբեր էին միանում` կրկեսի մոտից եւ Իտալիայի փողոցից, ապա նաեւ Ձկան խանութի մոտից: Եկան մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ` Վարդան Խաչատրյանը: Գիզիրյանն ու Աֆյանը նրանց փորձում էին համոզել, որ արդեն մի քանի հարյուր հազարի հասնող ժողովրդին ուղեկցեն «Դինամո» մարզադաշտ: «Գնացեք ինչքան ուզում եք միտինգ արեք», - ասում էր Գիզիրյանը: Բայց մինչ այդ, երբ Անահիտ Բախշյանն ու Արմեն Հարությունյանը խոսում էին, առաջին շարքի զինված ոստիկաններից մահակով հարվածեցին թե պատգամավորին, թե օմբուդսմենին: Իսկ ժողովուրդը միաբերան «Լեւոն» էր գոռում` հասկացնելով, որ ոչ մի տեղ չի գնա առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այս բանակցությունները բավականին երկար տեւեցին: Այդ ընթացքում մոտեցավ մի տանկ եւ ջրցան մեքենա: Ժողովուրդը գոռում էր. «Ցեղասպանություն են անում սեփական ժողովրդի գլխին, մարդասպաններ, դահիճներ...»: Այս ամենը տեղի էր ունենում միաժամանակ: Իսկ ջրցան մեքենան արդեն դիրքավորվում էր: Տղամարդիկ կանանց հետեւի շարքերն ուղարկեցին. «Դուք ջրին չեք դիմանա»: Ոստիկանները կազմակերպիչներ էին փնտրում, բայց կազմակերպիչներ, իրականում, չկային, քանի որ ինքս էի տեսել, որ երթն ինքնաբուխ էր: Արմեն Հարությունյանին հարցրեցի` ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ Ազատության հրապարակում իշխանությունը ծեծուջարդ է իրականացրել: «Շատ վատ», - ասաց: Իսկ պատրաստվու՞մ եք պաշտպանել խաղաղ նստացույցի մասնակիցների իրավունքները: «Այո», - ասաց: Իսկ դուք ինչպե՞ս կարող եք երաշխավորել այդքան ժողովրդի անվտանգությունը «Դինամո» մարզադաշտում, փակ տեղ է, կջարդեն, ինչպես արեցին Ազատության հրապարակում: «Եթե այստեղ ջարդ կազմակերպեն, ես էլ կգամ ժողովրդի հետ, ինձ էլ թող ջարդեն, հետո կորոշենք ինչ ենք անում»: Ի դեպ, Գիզիրյանի եւ օմբուդսմենի բանակցության ընթացքում Գիզիրյանը մի քանի անգամ կրկնեց. «Էս ժողովրդին փրկեք»: Ինչի՞ց փրկեն` հարցրեցի: Չպատասխանեց: Իսկ մինչ այդ, երբ ձայնագրում էի, Աշոտ Գիզիրյանը մի անգամ ձեռքով խփեց ձայնագրիչին, իսկ հետո էլ, թե` անջատեք, մի ձայնագրեք: Ոստիկանների բազմաթիվ զգուշացումներին ու պատգամավորների եւ օմբուդսմենի հորդորներին ժողովուրդը անհաղորդ էր: Ժողովուրդը կարծես բնազդով զգում էր, որ իր համար ամենաապահով տեղը այստեղ է` այս հրապարակում, երեք դեսպանատների հատման կետում, ուր, միգուցե, վարչախումբը չի համարձակվի նույն բարբարոսությունն իրականացնել: Զորքը հետ քաշվեց անսպասելի, գուցե քիչ հեռվում դիրքավորվելու համար եւ ժողովուրդը հավաքվեց այդ բաց տարածության մեջ: Մի քանի հարյուր հազար հայեր պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն վերջինս անօրինական տնային կալանքի տակ էր եւ չէր կարողանում գալ իր ժողովրդի մոտ: Ժամը 15.05-ին հրապարակ եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «Ուզում եմ իմ հիացմունքը արտահայտել: Ինչ որ անում եք` հերոսություն է: Մենք միշտ էլ խաղաղ ճանապարհի կողմնակից ենք եղել եւ հիմա էլ խաղաղ կանգնում ենք եւ պահանջում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա այստեղ»: Ժողովուրդը գոռում էր. «Մնում ենք, մնում ենք», «Լեւոն-Լեւոն», «Հիմա, հիմա», ապա` «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ` մարդասպան», «Ռոբիկ` մարդասպան», «Արթուր` դավաճան»: Եկավ նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Ձեր տղամարդ ցավը տանեմ»: «Նիկոլ, Նիկոլ», - գոռաց ժողովուրդը: Նիկոլը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում: «Երբ եկան ոստիկանները, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին տվեց հրահանգ` կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ: Եթե եկել են մեզ մոտ, ուրեմն ինչ-որ բան են մեզ ուզում ասել: Ոստիկանները ոչինչ չասացին եւ հարձակվեցին էլեկտրաշոկերով, գազի բալոններով, վահաններով, մահակներով: Ժողովուրդը դիմադրում էր բավական երկար ժամանակ: Առաջին նախագահը ասել է, որ չի հեռանա այդտեղից, մինչեւ համապատասխան «սանկցիա» չլինի: Ռ.Քոչարյանի թիկնազորը Լ.Տեր-Պետրոսյանին բռնի ուժով տարել է իր տուն եւ այնտեղ ենթարկել տնային կալանքի: Ապա խոսեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. «Մեզանից յուրաքանչյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորն է: Մենք կանգնելու ենք այստեղ ու սպասելու ենք իրեն: Շնորհակալություն բոլորիդ, դուք իսկապես հերոսներ եք: Իսկ այս իշխանությունների արածը ուղղակի ախմախություն էր: Նրանք ուժով այս ժողովրդին ծնկի բերել չեն կարող»: «Այո~», - գոռաց ժողովուրդը: Հրապարակ եկան Հրանտ Բագրատյանը եւ Արամ Մանուկյանը, որոնք ձերբակալված էին եղել եւ ազատ էին արձակվել: Հ.Բագրատյանն ասաց. «Տպավորությունս այն է, որ մարդիկ բացարձակապես չեն ընկալում ինչ երկրում են իշխանավարում, ինչպիսի ժողովրդի են կառավարում: Իմ նկատմամբ ծեծ չեն կիրառել, բայց այն, ինչ որ տեսել ենք` ոստիկանատանը մեր տղաների նկատմամբ տեղի ունեցածը, պատմելու բան չէ: Մենք հանդիպել ենք Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի դեսպանների եւ մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մանրամասն պատմել ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, քանի որ իշխանությունները այլ կերպ են ներկայացնում, թե Ազատության հրապարակում մեծ քանակի զենք են գտել: Պատմել ենք արդեն մի քանի օր իրականացվող պրովոկացիաների մասին: Նրանց համար ավելի հստակ դարձավ մեր հանրահավաքների մասնակիցների կողմից զենքի կիրառում չէր կարող լինել: Դեսպաններին ասացինք, որ մեր տեղեկություններով իշխանությունները պատրաստ են գնալ ամեն բանի: Եվ նրանց առջեւ խնդիր դրեցինք, որպեսզի հետագա իրադարձությունների զարգացման ընթացքում բացառվի մարդկանց նկատմամբ բռնարարքների շարունակությունը: Եվ ներկայացրինք իրավիճակը` կապված անօրինական տնային կալանքից Լ.Տեր-Պետրոսյանին ազատագրելու հետ, որովհետեւ եթե իշխանությունները Եվրոպային հավատացնում էին, թե ուզում են այս հարցը խաղաղ կարգավորել, ապա մեր կողմից հարցը կարգավորողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ուրեմն նրան պետք է ազատ արձակել: Դեսպանները խոստացան, որ անմիջապես ձեռնամուխ կլինեն կառավարությանը հարցում անելուն, որպեսզի բացառվի ուժի օգտագործումը, բացառվի նաեւ բանակի կիրառումը: Նրանք ունեն ինֆորմացիա, որ բանակը այդպիսի հրաման ստացել է` գնդացիրներով պատրաստ կանգնելու»: Խոսեց նաեւ Արամ Մանուկյանը եւ պատմեց Ազատության հրապարակում տեղի ունեցածը, ինչպես նաեւ իրենց հանդիպումը եվրոպական երկրների դեսպանների հետ: Անցնում էին ժամեր, իսկ ժողովրդի` իր ընտրյալին տեսնելու պահանջը հնչում էր ավելի ու ավելի վճռական: Այդ ամբողջ ընթացքում լուրեր էին հասնում, թե ներքին զորքերի եւ «սպեցնազի» ջոկատները որտեղ էին: Բոլոր կողմերով, բացառությամբ` կրկեսի կողմից, փակ էին ճանապարհները: Ժամը 21.05-ին լսվեց առաջին կրակոցը` օդ, երկրորդ կրակոցը, երրորդ: Հետո` օդը ծանրացավ, որից հասկացանք, որ «գազ էին բաց թողնում»: Մարդիկ դժվարությամբ էին շնչում եւ թաշկինակներն էին թրջում, որպեսզի մի քիչ թեթեւացնեն շնչելու խնդիրը: Կրակոցները անընդհատ էին ու այդպես` տեւական ժամանակ: Բայց մարդիկ չէին հեռանում: «Այստեղ ենք մնալու, մինչեւ մեր նախագահը գա», - ասում էին: Կեսգիշերն էլ անցավ ու արդեն գիշերվա ժամը երեքի մոտերքում, երբ հաջողվել էր մի կերպ կապվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Արամ Սարգսյանը ժողովրդին հաղորդեց առաջին նախագահի կոչը` գնալ տուն, որպեսզի հանկարծ իշխանությունները չփորձեն կրկնել նախորդ գիշերվա արյունոտ ծրագիրը: Ժողովուրդը մեծ դժվարությամբ հեռացավ: Իսկ մինչ ժողովուրդը հրապարակում էր, իշխանությունը իր ծրագրի երկրորդ մասն էր իրականացնում: Ականատեսի վկայությամբ, գիշերվա ժամը 01.30-ին երկու «Նիվայով» արագ մտել են հայտնի Ձկան խանութի կողքի փոքր փողոցը, հանել իրենց ոստիկանական համազգեստները, հագել քաղաքացիական հագուստ եւ մահակներով հեռացել: Իսկ մեկ ուրիշ ականատես հաջորդ օրը զանգահարեց խմբագրություն եւ պատմեց, թե ինչպես է Մաշտոցի պողոտայում գտնվող իր տնից տեսել, որ «Ջիպից» իջնում են չորս տղամարդիկ եւ ջարդում խանութի ապակիները: Նա հարցնում է` այդ ի՞նչ եք անում: Ասում են. «Քո գործը չի, մտի տուն»: Հաջորդ օրը բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին ոստիկանության պատրաստած կադրերը, որոնցում ցուցադրում էին իրենց իսկ ծրագրած-իրականացրած ծրագիրը: Որեւէ շարքային քաղաքացի չէր կարող ավտոմեքենայով հասնել Մաշտոցի պողոտայի այն հատվածը, ուր վառվում էին ավտոմեքենաներ: Մի պարզ պատճառով` ճանապարհը փակ էր ոստիկանների կողմից: Կամ ինչպես եղավ, որ ջարդվեցին եւ թալանվեցին մի քանի խանութներ, իսկ Ռ.Քոչարյանի որդուն պատկանող «8» խանութը, որը մոտակայքում էր, մնացել էր անվնաս: Բացատրությունը շատ պարզ է` ինչպե՞ս կարող էին իրենց տիրոջ որդու «մազին կպնել»: Եվ նույնիսկ ավելորդ է եւս մեկ անգամ նշել, որ այդ վանդալիզմի հեղինակն ու իրականացնողը ոչ թե ժողովուրդն էր, այլ` իշխանությունը իր սպասարկուներով: Խաղաղ հանրահավաքներ ու երթեր իրականացնող ժողովուրդը տասը օրվա մեջ արդեն ապացուցել էր իր բարձր կամային-հոգեւոր-բարոյական որակի մասին:
Քննարկում
ma գրել է:
anahit baxchjan .tox astso orhnytsiynn ko @ntanikin im hargeli haiyhi ,mer hargeli zinvor dy es iskakan zinvorn ,vor kin linelov hamardakytsiyn ynes asel tchmartytsiynn .tchmartytsiunn amen mardy ban tchi dra hamar petk e txamard lines ,isk txamard lineln da chalvar kacheln tche glxin . es naxandzym em ko hamardzakytsian y herosytsian hamar .im sireli anahit baxchjan erb hatchoxvi veradarnal haiastan . mets tsankytsuun ynem xorhin chnorhakalytsiyns haitnel mete arjani linem nyinisk votkerd lvanaly .dy bardiali vordin es dy anym es ain iuntcha astvatskamenym e dy astso vordin es dy 2ntrial es dy mesia es . dy mair teresai hetnordn es im hargankners em haitnym bolor hai kanants koxmits ,erbek der atchkerits artsynk tchtapvi . astvats pahapan dez ,
ma գրել է:
isk anamotabar xaitarakelov mer azgin amboxtch achxarhym .ibr mer azgn avasakaxymb e ete mer asgn avasakaxymb e yremn dyk el avazakaxmbi xekavarnern ek . anamotner erb tarber erkrnerits m,ardik zangaharym en av asym tesnym es mer joxovyrdn intch e arel vai intch amot e mes intch kasen arterkrym - es patasxanym em ,- asek aid avasakaxymbn mer xekavarnern en . pars erevym e bolor kadrern nkarats ,esintch azat ein intchpisi miamtytsiyn goxern ekan isk vostikannern tch tesan . ed vonts exav atchkneriuysd vripvav ,dyk miain sovor ek @nknel mniamit axkad mardkants etevits ev tstsel mintchev verdjinn . otarnern asym en datastann miain ngrneri ,axkatneri ambaronri texn e anbaro aselov marmnavatcharneri te tche anbaronern aisor bardzrynknerym en . erb ek lsel vor mi haitni avazak datapartvi erbek de intch arats menk enk y mer xyjan xekavarnern
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
45
Այս պահին, մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկատառումները, ես ուզում եմ խոր ափսոսանք եւ վրդովմունք արտահայտել քոչարյանա-սերժական ռեժիմի սանձազերծած զանգվածային բռնությունների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան ...ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:
Մարտի 1-ին տեղի ունեցած ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼԵՒ` ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ
4
Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ...ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.
«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
24
Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:
Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
3
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
2
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
...ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
17
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի ...ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
2
Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:
Պարզվում ...ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2
Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից: ...ՆՐԱՆՔ ՉԽՆԱՅԵՑԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ...
8
Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ ...ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում ...ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, ...ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻՆ
2
Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

