
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
- «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ընդունվել է սահմանադրական կարգի կոպիտ խախտմամբ, այն է` արտակարգ դրության իրավական ռեժիմը չի սահմանվել համապատասխան օրենքով եւ հիմնված է կամայական մոտեցումների վրա: Որպես հետեւանք, կոպտորեն խախտվում են ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես` 1. որպես իրավական հիմք է ընդունվել, ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի, փաստորեն, արդեն չգործող 6-րդ կետի պահանջները (տես նաեւ նույն հոդվածի 1-ին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ կետերը), ինչի հետեւանքով երեւանցին զրկվում է իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանությունից. 2. արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ որեւէ իրավական ակտի կամ կարգի բացակայության պայմաններում, անհասկանալի են մնում հրամանագրի 3-րդ կետով սահմանված ոստիկանության եւ պաշտպանության նախարարության պարտականությունները այն ապահովելու ուղղությամբ: Ավելին` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մեկնաբանությունները հրամանագրով չսահմանված ինչ-որ պարտականությունների կատարման վերաբերյալ, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս` տպավորություն ստեղծելով անգամ, որ երկրում ոչ թե ընտրական, այլ` պատերազմական գործընթացներ են ընթանում. 3. Հրամանագիրը որեւէ տեղեկատվություն չի պարունակում այն հանգամանքների մասին, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելուն եւ այդ պայմաններում անհայտ է մնում հրամանագրի 2-րդ եւ 4/6-րդ, ինչպես նաեւ Ուղերձի 7-րդ կետերի կատարումը օրենսդրության շրջանակներում. 4. հայտարարելով արտակարգ դրության տարածքի սահմանները (Երեւան քաղաք) եւ, միաժամանակ, սահմանափակելով ԶԼՄ-ներ (այդ թվում, էլեկտրոնային), համապատասխան իրավունքները, փաստորեն ստացվում է, որ արտակարգ դրություն է հայտարարվել երկրի ողջ տարածքում: Ավելին, եթե «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում խոսքի ազատությունը սահմանափակվում է օրենքով սահմանված կարգով, ապա սույն հրամանագրով կամայական որոշում է կայացվել, որ այն պետք է հնչի միայն պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5. հրամանագիրը, գործնականում վերածվել է միայն մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումների, այն էլ` հիմնականում արգելման եւ խոսք անգամ չկա այն մասին, թե այդ պայմաններում ինչպես պետք է գործեն պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք. 6. հրամանագրում բացարձակապես խոսք չկա այն մասին, թե ինչպես պետք է երեւանցին իրականացնի իր ընտրական իրավունքները, դեռեւս շարունակվող ընտրական գործընթացներում: Այսպիսով, հրամանագիրը, իրենից ներկայացնելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների իրար հետ չկապակցված եւ անտրամաբանական շարադրանք, լրջորեն ոտնահարում է մարդու իրավունքների ու ազատությունների իրականացումը, այն էլ ընտրական գործընթացներում: Հրամանագրով պայմանավորված համապատասխան ուղերձն էլ, իր հերթին, հիմքում ունենալով եզրահանգում այն մասին, իբր «վերահաշվարկները որեւէ լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, չի ներկայացվել որեւէ գանգատ Հայաստանի Հանրապետության վարչական դատարաններ», կարող է թյուրիմացություն առաջացնել եւ վտանգել մարդու քաղաքական իրավունքների հետագա պաշտպանության խնդիրները: Այդ առիթով հայտարարում ենք, որ ընտրությունները գործընթաց են, չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով եւ տեղեկացնում, որ բոլոր իրավասու պետական մարմիններում (ԿԸՀ, գլխավոր դատախազություն, վարչական դատարան եւ այլն) կան բազմաթիվ չքննարկված դիմում-բողոքներ, որոնք պարունակում են տեղեկություններ քվեարկության վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային ընտրախախտումների մասին: Հայտարարում ենք նաեւ, որ ԿԸՀ-ն, կոպտորեն խախտելով ընտրական օրենսգրքի 53-րդ եւ 86-րդ հոդվածի պահանջները, ամփոփել է ընտրությունների արդյունքներն առանց այդ խախտումները հաշվի առնելու: Իսկ ընտրողը, այդ թվում հայաստանցին, իրավունք ունի պետությունից պահանջել իր քաղաքական իրավունքների իրականացման ապահովումը եւ օրինական այդ պահանջը պետք է հարգել, այլ ոչ թե մարդկանց ջարդուփշուր անել: Այդ առիթով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի պահանջները, հարկ ենք համարում դիմել ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարին, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագրում առկա կոպիտ խախտումների վերացման հարցով, ինչպես նաեւ, նույն օրենքի 87-րդ հոդվածի պահանջների համաձայն, դիմել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն` համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով: Կազմակերպության նախագահ
Քննարկում
Aram գրել է:
Eh, mer ishxanutyunneri hamar Sahmanadrutyun xaxtel@ sovorakan bana darcel!!!!! Sovorel en, amen inch tsatskadmpoc anen, sut xosen, kexcen, qtsnen, voch mi banic chen amachum!!!!!!
Vaj,herik e... գրել է:- Aram
Eh, mer ishxanutyunneri hamar Sahmanadrutyun xaxtel@ sovorakan bana darcel!!!!! Sovorel en, amen inch tsatskadmpoc anen, sut xosen, kexcen, qtsnen, voch mi banic chen amachum!!!!!!
Amachel? sevin saponn inch kani ,xevin xratn,stor u brnakal takanknerin inch amot?- Aram
անուլյա գրել է:
cer karciqov ete chhandurjen, ksharunakvi ed pahvacq@??
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
45
Այս պահին, մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկատառումները, ես ուզում եմ խոր ափսոսանք եւ վրդովմունք արտահայտել քոչարյանա-սերժական ռեժիմի սանձազերծած զանգվածային բռնությունների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան ...ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:
Մարտի 1-ին տեղի ունեցած ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼԵՒ` ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ
4
Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ...ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.
«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
24
Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:
Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
3
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
2
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
...ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
17
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի ...ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
2
Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:
Պարզվում ...ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2
Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից: ...ՆՐԱՆՔ ՉԽՆԱՅԵՑԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ...
8
Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ ...ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում ...ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, ...ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻՆ
2
Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

