
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
- Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:

Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 թվականին այդ հաշվեկշիռը փոխվեց: Եթե մեր ցնծությունները գերակշռում էին ողբերգություններին, ապա այժմ արդեն այդ գերակշռությունը մեկով ավելի պակաս է, իսկ եթե ողբերգություններն էին գերակշռում, ապա այժմ արդեն` մեկով ավելի: Իսկ առանձնահատկությունն այն է, որ այս անգամ մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը փոփոխվեց մեր իսկ հաշվին, մեր քաղաքացիների մարմնի ու հոգու հաշվին: Ինչ կլիներ, եթե այդպես չլիներ. երեւի թե արդեն ավելորդ է մտածել: Կարող էր ամեն ինչ լինել, բայց եղավ այն, ինչը հատկապես պիտի չլիներ, եղավ այն, ինչն ամենավատն էր, որ կարող էր լինել: Տեղի ունեցածի համար, անկասկած, կլինեն մեղավորներ, ընդ որում` մեղավորներ ըստ պաշտոնական վարկածի եւ մեղավորներ իրականում, որոնք երեւի թե խուսափեն պատասխանատվությունից տարածության մեջ, բայց ոչ երբեք` ժամանակի: Սակայն հիմա երեւի թե մեղավորների ու պատասխանատուների մասին խոսելն ուղղակի ավելորդ է, որովհետեւ կատարվածի պաշտոնական վարկածը դրանից չի փոխվելու եւ ոչ էլ առաջանալու է դրա հանդեպ քաղաքացիական վստահություն: Այդ իսկ պատճառով այս պահին, թերեւս, արժե կատարել մի քանի արձանագրում, որոնց հիման վրա հնարավոր է որոշակի ենթադրություններ անել առաջիկա հնարավոր զարգացումների տեսանկյունից: Առաջինն ու ամենամեծը, անդառնալին մարդկային կորուստն է, որ չի վերականգնվելու ոչ մի ժամանակ, իրադրության ցանկացած զարգացման դեպքում: Դրանից հետո, իհարկե, դժվար է խոսել որեւէ այլ կորստի մասին, արձանագրել տեղի ունեցածի որեւէ այլ հանգամանք եւ դրա վրա կառուցել ապագայի որեւէ ենթադրություն: Բայց այնուամենայնիվ, Հայաստանում 2008 թվականի գարունը բացվեց այնպես, որ չի բացառվում անգամ, որ մեր երկիրն այլեւս պտտվի ոչ թե երկրագնդին համընթաց, այլ դրան հակառակ, ուր գարնանն այսուհետ, մեզ մոտ հաջորդի ձմեռը: Համենայնդեպս այն ինչ առկա է, լավատեսության քիչ հիմք է տալիս: Հայաստանում էապես խորացավ վստահության ճգնաժամը: Իշխանության հանդեպ առկա անվստահությունն էլ ավելի խորացավ արդեն կոնկրետ, շոշափելիորեն, ընդ որում` այնպիսի ինստիտուտների հանդեպ, ինչպիսին բանակն է, որով ինչ-ինչ, բայց Հայաստանի քաղաքացիները հպարտանում էին իրավամբ: Հիմա այդ քաղաքացիները գիտեն, որ բանակը ոչ թե իրենց, այլ իշխանությանը պաշտպանելու համար է: Այսինքն` հայ մարդը, որ կարծում էր, թե գոնե բանակով, բանակում ծառայող իր որդով է երկրի տերը, այժմ սկսելու է կասկածել անգամ երկրի, հողի ու ջրի հետ ունեցած այդ մի կապին էլ: Այսինքն` իշխանությանը «հաջողվեց» այն, ինչ չէր հաջողվել մեր ողբերգական գարունների օտար ճարտարապետներին: Սակայն հոգեւոր ավերակների վրա ինչպես է թագավորելու այդ իշխանությունը: Սա մի խնդիր է, որ գուցե հիմա էլ իշխանության համար լիովին գիտակցված չէ: Եվ թերեւս առավելապես մի ճանապարհ կա, որ այդ գիտակցումն առաջանա: Դա մեր երկրի միջազգային գործընկերների վերաբերմունքն է: Հայաստանում ստեղծված իրավիճակին այժմ միայն նրանք կարող են տալ համարժեք պատասխան, որոշելով` նրանք իշխանությա՞ն, թե՞ հայ ժողովրդի գործընկերներն են: Միջազգային արձագանքից առայժմ այդ մասին որոշակի պատկերացում կազմելը չափազանց դժվար է: Գնահատականները, որ տրվում են Հայաստանում տեղի ունեցածին ու առկա վիճակին, բավական հարուստ են դիվանագիտությամբ: Անկասկած, դրանք իրական հարաբերությունները սքողելու համար են եւ այդ հարուստ դիվանագիտության տակ, անկասկած, կան շատ ռեալ գործողություններ ու խոսակցություններ, որովհետեւ ինչքան շատ է ծածկող դիվանագիտությունը, այդքան ուրեմն շատ է անհրաժեշտ ծածկելիքը: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչն է ծածկվում` իշխանության հետ հերթական գործա՞րքը, թե՞ արդեն բաց ու անկեղծ խոսակցությունը: Սա շատ էական է, որովհետեւ Հայաստանի իշխանությանը կարծես թե կարող է իրականությանն ադեկվատ դարձնել միայն միջազգային ադեկվատ վերաբերմունքը: Այդ տեսանկյունից, բնականաբար, էական նշանակություն է ունենալու, թե միջազգային հանրությունն ինչ խնդիր է հետապնդում Հայաստանում: Իսկ դրա մասին պատկերացում կազմելու համար էլ, բնականաբար, կարեւոր է դառնում հասկանալ, թե ինչ ասել է միջազգային հանրություն եւ ում դեմքով է այն հանդես գալիս: Արդյոք այդ հանրությունը Միացյալ Նահանգներն է, Եվրոպան կամ Ռուսաստա՞նը, թե՞ միայն Նահանգներն ու Եվրոպան, թե՞ երեքը միասին: Այստեղ որոշակիությունն այդքան էլ մեծ չէ: Բոլոր ուղղություններից էլ հնչել են հետագա բռնությունները կանխելու եւ երկխոսության միջոցով ճգնաժամը հաղթահարելու կոչեր: Դրանից մի տեսակ տպավորություն է ստացվում, որ մինչեւ այդ եղած բռնությունները կարծես թե կարող են ներվել, քանի որ դատապարտումի հստակ ձեւակերպումները, այնուամենայնիվ, բացակայում են: Սակայն կրկնում ենք, որ դա միայն արտաքին աշխարհի, աշխարհաքաղաքական կենտրոնների տված արձագանքի բաց տեքստերի հիման վրա արված եզրակացության արդյունք է: Դա կարող է նշանակել, որ իրականում միջազգային հանրությունը կտրուկ արտահայտություններից առայժմ խուսափում է աշխատանքի հնարավորությունները չկորցնելու համար, որովհետեւ ցանկացած կտրուկ արտահայտություն նվազեցնում է վարվող քաղաքականության ճկունության աստիճանը, իսկ բարդ քաղաքական իրավիճակներում դա ամենեւին էլ խրախուսելի չէ: Ի վերջո` քաղաքականությունը պետք է հնարավորինս զերծ պահել էմոցիաներից, իսկ սխալներն ուղղելու լավագույն ձեւն էլ մեղավորներին անմիջապես պատժելը չէ, ավելին` պատիժը նույնիսկ նվազեցնում է սխալն ուղղելու հավանականությունը: Միջազգային հանրության առաջին հայացքից արտաքնապես առայժմ զուսպ վերաբերմունքը կարող է թելադրված լինել հենց այդ հանգամանքով: Կարեւորն, իհարկե, այդ վերաբերմունքի արտահայտչականությունը չէ, որն ինչ խոսք կարող էր խիստ լինելու դեպքում բավարարել հանրության այն վիրավորանքը, որ առկա է սեփական երկրի իշխանության հանդեպ, եւ որի բալասան է դիտվում արտաքին աշխարհի դիրքորոշումը: Կարեւորը միջազգային արձագանքի արդյունավետությունն է: Այդ տեսանկյունից առայժմ բավական բարդ է արձանագրել որեւէ դրական կամ բացասական տեղաշարժ, թեեւ այն, որ բացասական տեղաշարժ չկա, դա արդեն իսկ կարող է դրական դիտվել: Սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակն այնքան խորն է իր լարվածությամբ եւ այնքան մեծ` ցավով, որ մխիթարական գործողությունները բացարձակապես անօգուտ են եւ նույնիսկ ավելի վտանգավոր, եթե չեն արվում բուժման գործնական քայլեր: Իսկ դրա մեխանիզմները գտնվում են հենց միջազգային հանրության ձեռքում, որովհետեւ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի իշխանությունը չունի բուժման համար անհրաժեշտ վարպետություն, իսկ հասարակությունն էլ չունի անհրաժեշտ պաշտպանվածություն: Այդ տեսանկյունից, եթե մինչեւ մարտի 1-ը, ինչպես առաջին նախագահն էր ասում, քաղաքակիրթ հանրությունը քննություն էր հանձնում Հայաստանում, ապա մարտի 1-ից հետո այն կանգնել է վերաքննության անհրաժեշտության առաջ, այլապես մեծ է «դուրս մնալու» հեռանկարը:
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
45
Այս պահին, մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկատառումները, ես ուզում եմ խոր ափսոսանք եւ վրդովմունք արտահայտել քոչարյանա-սերժական ռեժիմի սանձազերծած զանգվածային բռնությունների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան ...ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:
Մարտի 1-ին տեղի ունեցած ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼԵՒ` ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ
4
Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ...ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.
«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
24
Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:
Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
3
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
2
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
...ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
17
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի ...ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
2
Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:
Պարզվում ...ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2
Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից: ...ՆՐԱՆՔ ՉԽՆԱՅԵՑԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ...
8
Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ ...ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում ...ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, ...ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻՆ
2
Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ ...
99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

