
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
- Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:

Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման մասին նախ նա արձանագրել է, որ մինչ մարտի 1-ը ընդդիմությունը գործել է բացառապես օրենքի շրջանակներում, որեւէ օրինախախտում թույլ չեն տվել, գործել են օրենքի տառին հավատարիմ, նույն ձեւով առաջնորդվել են նաեւ ընտրություններից հետո. մասնավորապես Լ.Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 10 օր շարունակ հանրահավաքներ են անցկացվել գիշեր-ցերեկ, վրաններում մարդիկ են մնացել, նստացույց է եղել: Թե ինչու են մարդիկ հարկադրված նստացույցի անցել եւ գիշերել վրաններում` Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ դա միակ միջոցն էր հրապարակը պահելու, միակ միջոցն էր` ժողովրդի հետ շփվելու, քանի որ ընդդիմությունը ամբողջությամբ զրկված է եղել հեռուստաեթերից, ռադիոյից: Առաջին նախագահը շեշտել է, որ այժմ դրանից էլ են զրկված եւ Երեւանում արտակարգ դրություն է հայտարարված: Անդրադառնալով փետրվարի 19-ի ընտրություններին Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ դրանք ընտրություններ չէին` դա բռնություն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը օգտագործել են վարչական, ֆինանսական, տեղեկատվական, ապատեղեկատվական, կրիմինալ ռեսուրսները. բոլոր քրեածին տարրերը, «գողերը», թմրամոլները, մարդասպանները մաքսիմալ օգտագործվել են այս ընտրությունների ընթացքում: Առաջին նախագահը արտերկրի լրատվամիջոցներին հայտնել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ֆորմալիստական է գնահատում, քանի որ այնտեղ արտացոլված չէ խնդրի էությունը, այլ պարզ թվաբանություն է իրականացված, հիշատակվել են տարբեր օրինախախտումներ, բռնությունների մի քանի դեպքեր ընդամենը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ նման վերաբերմունքը ծաղրանք է ժողովրդավարության եւ հայ ժողովրդի հանդեպ. «Ընտրությունները միայն ընտրությունների օրը չէ, այլ ողջ գործընթացն է, որը հինգ ամիս տեւել է, եւ որի ընթացքում իմ հազարավոր թիմակիցների, կողմնակիցների նկատմամբ կիրառվել են ամենատարբեր ճնշումներ ու ահաբեկումներ, ընտրությունների օրը ձերբակալություններ են իրականացվել, դաժան բռնությունների են ենթարկվել մարդիկ` թե ոստիկանության աշխատակիցների, թե քրեածին տարրերի, թե պետական պաշտոնյաների կողմից` հենց ընտրատեղամասերում: Ժամը 20.00-ից հետո` քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում վստահված անձանց պարզապես դուրս են հանել ընտրատեղամասերից, անգամ ճնշումների են ենթարկվել միջազգային դիտորդները», - տեղեկացրել է ընդդիմության առաջնորդը: Փետրվարի 19-ին հետեւել են նոր ձերբակալություններ` ընդգծել է Լ.Տեր-Պետրոսյանը. «Այն բոլոր անհատները, ովքեր աջակցում էին ինձ աշխատանքից կամ հեռացվում կամ ձերբակալվում էին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը աջակցեց ինձ, նրան 10 րոպեից հեռացրին աշխատանքից: Ինձ աջակցելու հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ արտգործնախարարի տեղակալը, երեք դեսպաններ, իսկ ՀՀ ԱԳ նախարարը անմիջապես հեռացրեց նրանց աշխատանքից, ավելին` նախագահը անմիջապես զրկեց նրանց դեսպանի կոչումներից, որի իրավունքը նա սահմանադրորեն չուներ: Այսինքն` այս բոլոր բռնությունները չէին կարող չազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա», - պարզաբանել է Առաջին նախագահը: Այնուհետեւ հարց է ուղղել արտասահմանցի լրագրողներին` համոզմունք հայտնելով, որ եթե իրենց երկրներում ընդդիմության 50 կողմնակիցներ ձերբակալվեին, եվրոպացիները աչք չէին փակի իրենց պետություններում, ինչը Հայաստանի դեպքում անտեսվում է. «Ի՞նչ է, մենք երկրորդ կարգի մարդիկ ե՞նք... Չի կարելի այդպես, եթե չափանիշներ են` դրանք բոլորի համար են չափանիշներ, այն, ինչ անթույլատրելի Եվրոպայում, պետք է անթույլատրելի լինի նաեւ այստեղ: Այսինքն` մենք շատ դժգոհ ենք դիտորդների դիրքորոշումներից», - հավելել է նա` նաեւ նկատելով, որ դա ազնիվ վերաբերմունք չէ մեր ժողովրդի հանդեպ, դրանով միջազգային դիտորդները մասնակիցն են դառնում Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության հաստատմանը, ասել է թե` հայ ժողովրդի դեմ են հանդես գալիս. «Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները: Եթե միջազգային հանրությունը ընդունի այդ արդյունքները, կնշանակի, որ նրանք աջակցում են մի ռեժիմի, որը մոտ է Սադամ Հուսեյնի ռեժիմին, կնշանակի, որ միջազգային հանրությունը գնում է մեր ժողովրդի դեմ, որ հետաքրքրված չէ Հայաստանում ժողովրդավարացման հաստատման խնդրով, եւ մենք չենք հավատա նրանց անկեղծությանը»: Անդրադառնալով մարտի 1-ի գործողություններին` Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրել է, որ դրա արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդեն ամբողջ ժողովրդին իրենց դեմ տրամադրեցին, եւ եթե նրանց հաջողվի մնալ իշխանության ղեկին, նրանք ղեկավարելու են մի ժողովրդի, որը նրանց չի ընդունում, ատում է եւ չի աջակցում նրանց եւ վստահեցրել է, որ մարտի 1-ի դեպքերի արդյունքում իրեն աջակցողների թիվը կրկնապատկվել է: Իսկ մարտի 1-ի օպերացիայի մոտիվը, ըստ Առաջին նախագահի, համաժողովրդական Շարժման հետագա հզորացմանը խոչընդոտելն է եղել, նաեւ` ՍԴ-ում մեկնարկող գործընթացը համաժողովրդական բողոքի ալիքին զուգահեռ չթույլատրելը: Լեւոն Տեր-Պետրոսյանը այնուհետեւ պատմել է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված օպերացիայի մանրամասները, թե ինչպես են խաղաղ ժողովրդի դեմ բռնի գործողությունները սկսվել առանց որեւէ զգուշացման, թե ինչպես են առաջին նախագահին շրջապատել Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովը եւ նրա սպաները, մեկուսացրել Առաջին նախագահի թիկնապահներին, ապա նրան տուն բերել եւ ըստ էության թույլ չեն տալիս դուրս գալ տնից: Առաջին նախագահը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակի ծեծուջարդին հետեւել են Շարժման առաջնորդների ու կողմնակիցների զանգվածային ձերբակալությունները: Գալով Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքի դեպքերին Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ ժողովուրդը դարձյալ հավաքվել էր` բողոքի ձայնը բարձրացնելու եւ միակ մարդը, ով կարող էր կանոնակարգել իրավիճակը, հանդարտեցնել ժողովրդին` դա ինքն էր: Առաջին նախագահը սա գիտակցելով դիմել է Գրիշա Սարկիսովին, ասել է, որպեսզի նա նախագահին զեկուցի, որ այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը իր` այնտեղ գնալը եւ ժողովրդին հանդարտեցնելը կլինի: Լ.Տեր-Պետրոսյանի մատուցմամբ` նախ տպավորություն է ստացել, թե իր այդ առաջարկին լուրջ են վերաբերվել, սակայն քիչ անց պարզվել է, որ դա ցանակալի տարբերակ չէ: Այնուհետեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հանդիպել է դեսպաններին, տեղեկացրել է, որ իշխանությունները որեւէ փոխզիջման չեն գնա, պետք է ցրեն ժողովրդին եւ սկսել են գրոհը` հանդիպելով ավելի մեծ դիմակայության, քան Ազատության հրապարակում էր: Այստեղ, սակայն, Լ.Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ նկատվել են նոր երեւույթներ. «Հայտնվել են սադրիչներ, որոնք սադրանքներ են հրահրել, դրանք իշխանության կողմից ուղարկված սադրիչներ են եղել, Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների վրա ակնհայտորեն նկատվում էր` դրանք սափրված, կոկիկ, մաքուր հանգնված մարդիկ են եղել, ոչ այն մարդիկ ովքեր օրեր շարունակ գիշերել են Ազատության հրապարակում, դրանք` Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի, Թոխմախի Մհերի մարդիկ էին, անգամ, երբ պետական հեռուստատեսությամբ ցուցադրում էին ավերի, խանութների թալանի տեսարանները, այդ մարդկանց դեմքը չէր ցուցադրվում», - արտասահմանյան լրագրողներին տեղեկացրել է առաջին նախագահը` հավելելով, որ այսկերպ ամբողջ աշխարհին ներկայացվել է, թե ընդդիմությունը ուժ է կիրառել. «Սա էր իշխանությունների նպատակը, ինչն էլ արտակարգ դրություն հայտարարելու առիթ է հանդիսացել»: Անդրադառնալով հետագա քայլերին` Լ.Տեր-Պետրոսյանը նկատել է, որ այժմ նոր իրավիճակ է` իշխանությունները իրենց դեմ են տրամադրել ամբողջ ժողովրդին, ինչը չի կարող միջազգային հանրության ուշադրությունից վրիպել, արդեն կան բավական կոշտ, դատապարտող գնահատականներ եւ հայտարարություններ, համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից ճնշումները շատ մեծ են լինելու, միջազգային հանրությունը այժմ արդեն ստիպված է գիտակցել, որ Հայաստանում կգործի մի ռեժիմ, որը բացարձապես չի վայելում ժողովրդի վստահությունը: Առաջին նախագահը նշել է, թե այս իրավիճակում չի հավատում որ ՍԴ-ն իրեն արժանավայել կդրսեւորի, չնայած այն բանին, որ նյութերը, փաստերը, որոնք ներկայացրել ենք ՍԴ-ին` չափազանց լուրջ են եւ դրանք բավարար են ընտրություններն անմիջապես չկայացած համարելու համար: «Կանցնեն այս 20 օրերը` արտակարգ դրությունը որքա՞ն կարող են պահել... Մենք չենք նահանջելու, օրենքի սահմաններում մենք պայքարելու ենք մինչեւ այս կրիմինալ, ավազակապետական ռեժիմի հեռացումը` չվախենալով բանտերից, տնային կալանքներից, նրանց սպառնալիքներից, նրանք չափազանց մանր մարդիկ են, որպեսզի մեզ կարողանան վախեցնել, անգամ Մ.Գորբաչովը չկարողացավ վախեցնել մեզ», - ասել է Լ.Տեր-Պետրոսյանը: Այս համատեքստում առաջին նախագահը կարեւորել է այն, թե որքանով Արեւմուտքը հավատարիմ կմնա այն սկզբունքներին, որոնց ջատագովն է հանդիսանում. «Սա քննություն է Արեւմուտքի համար», - նշել է նա, վստահեցրել, որ Հայաստանում այժմ նոր հասարակություն է ձեւավորվել. «Ամենագլխավոր ձեռքբերումը այն է, որ վերջին 5 ամիսների ընթացքում ինձ եւ իմ շուրջը ձեւավորված Շարժմանը հաջողվել է ձեւավորվել մի համարձակ հասարակություն, քաղաքացիական հասարակություն, որը գիտակցում է իր իրավունքները, դրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք այլեւս չեն հանդուրժի այն, ինչը նախորդ սերունդն է հանդուրժել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն գիտակցում, թե ինչ հասարակության հետ գործ ունեն: Եթե անգամ ես ոչնչի չհասնեմ, այն ամենը, ինչ արվել է այս 5 ամիսների ընթացքում` ամենագլխավոր հաղթանակն է ոչ միայն իմ, այլեւ ամբողջ Հայաստանի համար, մենք ունենք մի նոր սերունդ, որը շնչել է ազատության օդը եւ խլել այն հասարակությունից չեն կարող»: Անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում մեկնարկած, մասնավորապես` Գյումրիում, Վանաձորում բռնկված բողոքի հուժկու ակցիաներին Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում նման բողոքի ակցիաներ կանցկացվեն ամենուր եւ չի բացառել անգամ իր թիմակիցների կողմից հանրահավաքների կազմակերպումը Երեւանից դուրս: Նա պաշտոնապես հայտարարել է, որ քանի դեռ իրեն թույլ չեն տալիս տնից դուրս գալ եւ հարազատներից բացի` որեւէ մեկին այցելել իրեն, հետեւաբար ինքը գտնվում է տնային կալանքի պայմաններում:
Քննարկում
ehay գրել է:
Ա- artak
du inch himar mardes andranik, anuntela shat vaty:(
Անդրանիկ կարռղա դռւ գ յռթ ես/՞/- artak
gago գրել է:
adranik du hajahypatak mardes
gagod գրել է:- artak
du inch himar mardes andranik, anuntela shat vaty:(
du ekam anmitk anypatak xoxajes- artak
gago գրել է:- artak
du inch himar mardes andranik, anuntela shat vaty:(
du anypatak mardes haj kochvelu iravuk chunes koroxa azer es- artak
Karine գրել է:
Serjn u Roberty mardkanc spanecin, meghavory chgites inchi Levonna? karaq bacatreq inchi?
Vano գրել է:- Karine
Serjn u Roberty mardkanc spanecin, meghavory chgites inchi Levonna? karaq bacatreq inchi?
shad heshd
mi had kofe kits gkam u verits var kbatsadrem Karine jan- Karine
Արթուր գրել է:- gago
du anypatak mardes haj kochvelu iravuk chunes koroxa azer es
Արթուրը Սերժիկից ու Ռոբից էլ վատն է իրար պաս են տալիս 10 տարի հետո էլ Արթուրիկին նախագահ կդնեն իսկ ինչ խոսքը վերաբերվումա Հայաստանին ապա 1բոլորը մոռացել են հոկտեբերի 27ը:2Դոլարի կուրսը որ ուտում են մեր սփույռքահայերի փողերը:3Գների բարձրացումները:4Ով որ ՀՀԿից չի չի կարող բիզնես ունենա Հայաստանում:5Ամբողչ Հայասնաի վաճառքը Սերժիկի Եվ Ռոբի կողմից (1Արմենթել 2Հիդրոէլէկտրակայան 3Ջրմուղ 4Երկաթգիծ 5Հայփոստ 6oդանավակայան 7Երեվանի Կոնյակի եվ գինու գործարան '8Մարզահամերգային համալիր 9Բոլոր գործարանները 10 Ալավերդու Թեղուտի Մեղրիի (պղնձի մոլիբդենի ոսկու ադամաի Հանքերը) 11Նույնիսկ Սովետաշենի աղբանոցը)6Որ Լեվոնի ժամանակ պատերազմ էր եվ նոր էինք անկախացել ու 1996 թվից էլ լույս ունեինկ
ԱՐԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԱՋ ԴԵՊԻ ԼԵՎՈՆ
ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԶՈՀԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ՍԵՐԺԻԿԻ ՌՈԲԻ ՈՒ ԱՐԹՈՒՐԻԿԻ ՎԶԻՆ
ՍԵՐԺԻԿԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՈՒՄ ԿՐՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ՔԹԻՑ ԳԱ
Հ1Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿ ԵՆ
գեղամյան,արտուրիկ,դոդի տղա,նեմեց ռուբիկ, ՍԵՐԺԻԿ, ՌՈԲ ,ԱՂՎԱՆՉԻԿ, ՏԻԳՐԱՆիկ ԹՈՐՈՍՅԱՆ,ԼՖԻԿ ԴՈՒՔ Բ,Տ եք ՍԱՏԿԵՔ
ՍԵՐԺԻԿԻ ԲԱԺԱՆԱԾ ԵՐԵՔ ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆԵՐԸ ՆՐԱ ՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՊՐՏԵՔ ՆՐԱ ԵՐԵՍԻՆ ՎՈՐՈՎՀԵՆԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՅԴՔԱՆՈՎ ՉՀԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
ԱՅ ԴԱՇՆԱԿՆԵՐ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՎՈՐ ՁԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՔԱՀԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԵՐԺԻԿԻ ՈՒ ՌՈԲԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է
Մանուկյան Վազգենի ՆՈՒՅՆՊԵՍ ՏԱԿԱՆՔԱ
MORACEL EK OVA HAXTEL PATERAZMY
EV HAIERN EN ARAJIN HARDZAKVEL ADRBEJANI VRA ORPISI LEVONI MASIN JOXOVURDY MORANA HISHEK VOR GJUXNA LEVON AXT ZARMANALI E- gago
Artur գրել է:
es ugaki mi ban chem haskanum, ete esteg knnarkum ek, knnarkeq normal, inchi ek irar viravorum, ha? amen mard uni azat mtacelu u ir mtkery artahaytelu iravunk, indz tvum e vor bolory hamadzajn klinen ays mtkis, het, Armen jan es kez em dimum ha u mnacacin, inchu es du anpatvum en mardkanc voronk chen pashtpanum Levon ter Petrosyanin, miguce bacatres.? mard petk e te xoskov te gorcov apacuci ayn, vor bolory sksen ajdpes mtacel, chi karele mardkanc stipel mtacelu, te kez tvum e en mardik vor chen yndunum levon ter Petrosyanin, kezanic lavn en kam vaty, indz tvum e da Normal mtacelakerp che, u kxndrei kez mek angam evs mtaces ko graci shurj, ev nerogutyun xndrel mardkanc viravorelu hamar, kani vor du dra iravunky chunes, isk aveli lav kliner bacatreir te inchu linel levon ter Petrosyani het, Miguce aveli shat mardik khaskanain objektiv meknabanutyunnery u aveli kaxakakirt dzevov kstegcver ynddimutyun. Schnorhakalutyun
Artur գրել է:
es ugaki mi ban chem haskanum, ete esteg knnarkum ek, knnarkeq normal, inchi ek irar viravorum, ha? amen mard uni azat mtacelu u ir mtkery artahaytelu iravunk, indz tvum e vor bolory hamadzajn klinen ays mtkis, het, Armen jan es kez em dimum ha u mnacacin, inchu es du anpatvum en mardkanc voronk chen pashtpanum Levon ter Petrosyanin, miguce bacatres.? mard petk e te xoskov te gorcov apacuci ayn, vor bolory sksen ajdpes mtacel, chi karele mardkanc stipel mtacelu, te kez tvum e en mardik vor chen yndunum levon ter Petrosyanin, kezanic lavn en kam vaty, indz tvum e da Normal mtacelakerp che, u kxndrei kez mek angam evs mtaces ko graci shurj, ev nerogutyun xndrel mardkanc viravorelu hamar, kani vor du dra iravunky chunes, isk aveli lav kliner bacatreir te inchu linel levon ter Petrosyani het, Miguce aveli shat mardik khaskanain objektiv meknabanutyunnery u aveli kaxakakirt dzevov kstegcver ynddimutyun. Schnorhakalutyun
Artur գրել է:
es ugaki mi ban chem haskanum, ete esteg knnarkum ek, knnarkeq normal, inchi ek irar viravorum, ha? amen mard uni azat mtacelu u ir mtkery artahaytelu iravunk, indz tvum e vor bolory hamadzajn klinen ays mtkis, het, Armen jan es kez em dimum ha u mnacacin, inchu es du anpatvum en mardkanc voronk chen pashtpanum Levon ter Petrosyanin, miguce bacatres.? mard petk e te xoskov te gorcov apacuci ayn, vor bolory sksen ajdpes mtacel, chi karele mardkanc stipel mtacelu, te kez tvum e en mardik vor chen yndunum levon ter Petrosyanin, kezanic lavn en kam vaty, indz tvum e da Normal mtacelakerp che, u kxndrei kez mek angam evs mtaces ko graci shurj, ev nerogutyun xndrel mardkanc viravorelu hamar, kani vor du dra iravunky chunes, isk aveli lav kliner bacatreir te inchu linel levon ter Petrosyani het, Miguce aveli shat mardik khaskanain objektiv meknabanutyunnery u aveli kaxakakirt dzevov kstegcver ynddimutyun. Schnorhakalutyun
arammayisgyumri գրել է:- Aram
Yes el qo het,Arman jan!!!!!!!!!!!!
INZ EL AVELAZREKTZEZ HED- Aram
arammayisgyumri գրել է:
YES HAMAZAN EM .LEVONN SHUR DVAV sshmINJ MNAZVOR ESONK IR TEM YELNEN .GEZZEZ LEVON MER TAKAVOR .- VALOD գրել է:
- Արթուր
Արթուրը Սերժիկից ու Ռոբից էլ վատն է իրար պաս են տալիս 10 տարի հետո էլ Արթուրիկին նախագահ կդնեն իսկ ինչ խոսքը վերաբերվումա Հայաստանին ապա 1բոլորը մոռացել են հոկտեբերի 27ը:2Դոլարի կուրսը որ ուտում են մեր սփույռքահայերի փողերը:3Գների բարձրացումները:4Ով որ ՀՀԿից չի չի կարող բիզնես ունենա Հայաստանում:5Ամբողչ Հայասնաի վաճառքը Սերժիկի Եվ Ռոբի կողմից (1Արմենթել 2Հիդրոէլէկտրակայան 3Ջրմուղ 4Երկաթգիծ 5Հայփոստ 6oդանավակայան 7Երեվանի Կոնյակի եվ գինու գործարան '8Մարզահամերգային համալիր 9Բոլոր գործարանները 10 Ալավերդու Թեղուտի Մեղրիի (պղնձի մոլիբդենի ոսկու ադամաի Հանքերը) 11Նույնիսկ Սովետաշենի աղբանոցը)6Որ Լեվոնի ժամանակ պատերազմ էր եվ նոր էինք անկախացել ու 1996 թվից էլ լույս ունեինկ
ԱՐԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԱՋ ԴԵՊԻ ԼԵՎՈՆ
ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԶՈՀԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ՍԵՐԺԻԿԻ ՌՈԲԻ ՈՒ ԱՐԹՈՒՐԻԿԻ ՎԶԻՆ
ՍԵՐԺԻԿԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՈՒՄ ԿՐՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ՔԹԻՑ ԳԱ
Հ1Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿ ԵՆ
գեղամյան,արտուրիկ,դոդի տղա,նեմեց ռուբիկ, ՍԵՐԺԻԿ, ՌՈԲ ,ԱՂՎԱՆՉԻԿ, ՏԻԳՐԱՆիկ ԹՈՐՈՍՅԱՆ,ԼՖԻԿ ԴՈՒՔ Բ,Տ եք ՍԱՏԿԵՔ
ՍԵՐԺԻԿԻ ԲԱԺԱՆԱԾ ԵՐԵՔ ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆԵՐԸ ՆՐԱ ՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՊՐՏԵՔ ՆՐԱ ԵՐԵՍԻՆ ՎՈՐՈՎՀԵՆԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՅԴՔԱՆՈՎ ՉՀԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
ԱՅ ԴԱՇՆԱԿՆԵՐ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՎՈՐ ՁԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՔԱՀԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԵՐԺԻԿԻ ՈՒ ՌՈԲԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է
Մանուկյան Վազգենի ՆՈՒՅՆՊԵՍ ՏԱԿԱՆՔԱ
MORACEL EK OVA HAXTEL PATERAZMY
EV HAIERN EN ARAJIN HARDZAKVEL ADRBEJANI VRA ORPISI LEVONI MASIN JOXOVURDY MORANA HISHEK VOR GJUXNA LEVON AXT ZARMANALI E
Հայեր ջան քեֆներտ քյոք պահեք, սաղսել գիտենք վոր ռոբիկնել սերժիկնել հին հրացան են, հրացանելա տարին մեկ իրան իրան կրակում, հիմա իրանցնա, իրամք լավել գիտեին վոր մի քանի օր տենց շարնակվեր հաստատ պտի հրաժարական տար դրա համարել ուժ գործադրեցին ժողովրթի վրա,ինչ եմ ուզում ասեմ,ուզում եմ ասեմ վոր դրանք հանգած հրաբուխ են. - Արթուր
- Romela գրել է:
- artak
du inch himar mardes andranik, anuntela shat vaty:(
Cheyi asi te anunt vatn e,bayc anhimn artahaytutyun petq che anel.Mi te ays 10 tarineri goxerin ches nkatel,voronq miyevnuyn jamanak yev staxos en,yev sadrichner en,yev amen kerp pordzum en mardkanc uxexner@ lvanal irenc sut texekutyunnerov.....mi te ches nkatel te inch lav bemakanacum xaxac karavarutyun@......... - artak
URVAKAN գրել է:- Aram
Yes el qo het,Arman jan!!!!!!!!!!!!
ԱՐՄԱՆ ՋԱՆ — ԱՊՐԵՍ :- Aram
kar գրել է:
armen krz xndrel en vor hargankov verabrvrk mimijans bajs du kazjol es chem uzum mort viravorel kani vor na haji argandn ekrum voris ko u levoni pes turk kakpek en durs ekel ko majr mekavor che ajnpes vor levoni pesturki hamar mort anun mi pksi.
Աշոտ գրել է:
Էս մեծագույն քաղաքական գործիքին, եւ հոգեկան հիվանդին դեռ դաս չեղավ: Նա դեռ շարունակում է հոխորտալ, այս կեցվածքը՛ հատուկ է խորը դեպրեսյաի մեջ գտնվող հոգեկան հիվանդին, ցավոք նրա ազդեցության տակ են հայտնվել մեր հայրենակիցներից միամիտ մարդիք, նաեւ մի շարք չարացած եւ դեպրեսյաի մեջ հայտնված մարդիք: Խոսուն փաստ է նրա հետեւորդների հայհոյախառն եւ չար խոսքերը:
Hakob գրել է:- Աշոտ
Էս մեծագույն քաղաքական գործիքին, եւ հոգեկան հիվանդին դեռ դաս չեղավ: Նա դեռ շարունակում է հոխորտալ, այս կեցվածքը՛ հատուկ է խորը դեպրեսյաի մեջ գտնվող հոգեկան հիվանդին, ցավոք նրա ազդեցության տակ են հայտնվել մեր հայրենակիցներից միամիտ մարդիք, նաեւ մի շարք չարացած եւ դեպրեսյաի մեջ հայտնված մարդիք: Խոսուն փաստ է նրա հետեւորդների հայհոյախառն եւ չար խոսքերը:
incheq hele dadark dadark dos dalis dzel hogeboji dex eq drel, shad gideq te joxovord@ inch djvarutian medja abrum ir hayreniqum, nsdadz dzer hangisd dan@ parravor kyanqov medz medz dorseq dalis....
Hayasdani miak u Mosalertsi Levona prkelu joxoverdin
Bayqar Bayqar Minchev Verj....- Աշոտ
hye գրել է:- Hay Mard
xi @nger levon@ papata?
che levon@ mamayit kunoxna- Hay Mard
Հասկացող տղա գրել է:
Ոնց նայում եմ, համարյա թե լուրջ մարդիկ չկան ստեղ, զարմանում եմ, որ ստեղ չկա ադմինիստրատոր, որ էս հավայի մի քանի գրառումները ջնջի...
Աբսուրդա, իրար դնում քու*ում են բառերով...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
45
Այս պահին, մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկատառումները, ես ուզում եմ խոր ափսոսանք եւ վրդովմունք արտահայտել քոչարյանա-սերժական ռեժիմի սանձազերծած զանգվածային բռնությունների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան ...ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:
Մարտի 1-ին տեղի ունեցած ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼԵՒ` ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ
4
Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ...ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.
«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»
24
Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:
Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
3
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
2
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
...ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
17
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի ...ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿՆԵՐ
2
Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:
Պարզվում ...ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2
Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից: ...ՆՐԱՆՔ ՉԽՆԱՅԵՑԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ...
8
Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ ...ՄՈՒԿԸ ԵՐԿՆԵՑ, ՓԻՂ ԾՆԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում ...ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, ...ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻՆ
2
Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ ...
ԸՍՏ ՁԵԶ` ՇԱՐԺՈՒՄԸ ԵՐԲ ԿՏՈՆԻ ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ` ՈՂՋԱԽՈՀ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե Մանուկյան...ՍԿԻԶԲԸ ՄԻՇՏ ԷԼ ՏՈՆԱԿԱՆ Է
Մարինա ԲաղդագյուլյանԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ ՍԿՍԵԼՈՒ Է ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ
Էմմա ԳաբրիելյանԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՑՆՑՎԱԾ Է
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

