
...ԵՎՍ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
- Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:

Նրա նշած առաջին սցենարի համաձայն, ընդդիմությունը կշարունակի զանգվածային միջոցառումները` ներգրավելով ավելի ու ավելի շատ մարդկանց, իսկ վերջում, հնարավոր է, որ այդ մարդիկ մեծ հիասթափություն ապրեն: Նրա գնահատմամբ, սա փակուղի է: Երկրորդ սցենարի համաձայն, ընդդիմությունը, հուսախաբության հետեւանքով, գրոհում է պետական մարմինների վրա եւ հայտնվում օրենքից դուրս վիճակում: Ռ. Քոչարյանի վստահեցմամբ, այդ ժամանակ իրավապահները կանցնեն հստակ գործողությունների` սահմանադրական կարգը պաշտպանելու համար: Երրորդը. ընդդիմությունը շնորհակալություն է հայտնում ժողովրդին ցուցաբերած աջակցության համար, պահպանում է այդ մարդկանց վրա ունեցած ազդեցությունը եւ ընդդիմադիրի կոշտ վարքագիծը ու պատրաստվում է հաջորդ ընտրություններին: Ըստ նախագահի` սա ողջունելի քայլ կլինի ընդդիմության կողմից: Չորրորդ` կրկին շնորհակալություն հայտնելուց հետո, մարդկանց ուղարկում են տուն, նորընտիր նախագահին շնորհավորում եւ գնում են գրելու իրենց հերթական գիտական աշխատանքը: Սրանով իրավիճակի լիցքաթափման Ռ.Քոչարյանի տարբերակները սպառվել են: Տարօրինակ է, անշուշտ, որովհետեւ տարբեր զավեշտալի անեկդոտների եւ աֆորիզմների հեղինակից ավելի մեծ երեւակայություն եւ մտքի թռիչք կարելի էր ակնկալել: Բայց դե~... Ամեն դեպքում մեզ թվում է, որ իրավիճակի լիցքաթափման տարբերակները նշվածներով չեն սպառվում: Կա նվազագույնը եւս երեք տարբերակ, որոնք առավել հավանական եւ իրականանալի են թվում, քան նշվածները: Առաջին տարբերակ. Սահմանադրական դատարանը` հավատարիմ իր բուն էությանը ու կոչմանը, հանդես է բերում իրավական մոտեցում եւ չեղյալ է հայտարարում ս./թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած միջոցառումը, որը միայն ամենասեւ մղձավանջներում կարելի է «ընտրություն» կոչել: Քանզի այն, ինչ տեղի ունեցավ նշված օրը` ամեն ինչ էր, բացի ընտրությունից. մարդու իրավունքների ոտնահարում, ազատ կամարտահայտության սահմանափակում, օրենքի խախտումների շարան, ծեծ ու ջարդ, ահաբեկումներ, ֆիզիկական, բարոյական ճնշումներ...վերջը` ինչ մտքներովդ անցնի` անբարոյականության ոլորտից: Ասել է թե` կատարվածը, իրոք, ցանկացած բնութագիր կարող է ունենալ, բացի ընտրություն կոչվածից: Այնպես որ` Սահմանադրական դատարանը որեւէ սխրանք չի գործելու դրանք չեղյալ կամ անվավեր ճանաչելու համար. նա, պարզապես, կատարելու է իր պարտքը: Երկրորդ տարբերակ. աշխարհը` կամ համախումբ կամ աշխարհաքաղաքական բեւեռներից մեկի գերակայությամբ կամ էլ` հենց միայն նրանով, աջակցում է Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը, հետագայում ավելորդ ու աճող գլխացավանքներից իրեն ազատելու նպատակով` որոշում է ականջալուր լինելով Երեւանի Ազատության հրապարակում հիմնական կարգախոս դարձած «հի-մա»-ին ու իսկապես հիմա սկսում է ժողովրդավարության հաստատման խաղաղ գործընթաց Հայաստանում, որը ենթադրում է հետեւյալ պարզ քայլերը. չեղյալ համարել փետրվարի 19-ի ընտրություններ կոչված ֆարսը եւ նշանակել նոր ընտրություններ, որոնց ընթացքի ժողովրդավարականության երաշխավորը պետք է դառնա: Սա, ի դեպ, դրսից տղա բերել չի նշանակում: Մենք թե եվրոպական, թե ԱՊՀ, թե համաշխարհային տարբեր կազմակերպությունների անդամ ենք, եւ ինչպես մենք պարտավորություններ ունենք նրանց առջեւ, այդպես էլ իրենք` մեր: Եվ մենք նրանց պարզապես հիշեցնում ենք իրենց իսկ պարտավորությունները թե մեր, թե քաղաքակիրթ աշխարհի եւ թե քաղաքակրթության հանդեպ ընդհանրապես: Եվ երրորդ տարբերակը. ժողովուրդը, որի արժանապատվությունը ոտնահարված է` իրենից բիրտ ուժի կիրառմամբ կատարված գողության համար, կանգնում է այնքան, մինչեւ հնարավորություն է ստանում վերականգնելու իր իրավունքներն ու ետ բերելու իրենից գողացվածը: Նշածս երեք սցենարներից յուրաքանչյուրն էլ, կամ ինչ-ինչ համադրումներով, ավելի իրատեսական են եւ իրականանալի, քան նախորդ նշված չորսը: Ի դեպ, Ռ.Քոչարյանը երկու հիմնական սցենար է նշել նաեւ իշխանության համար. հանդուրժողականություն, որին, իր կարծիքով, հետեւելու է ընդվզումի ալիքի մարումը եւ ուժային գործողությունները եւ դրանցից իրեն համար ընդունելի է համարել միայն եւ միայն առաջին տարբերակը: Սրանով իսկ փաստելով, որ հակառակի պատասխանատուն ինքը չէ, այլ...
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
8Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ Է ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎՈՒՄ
Գ.Հ.
Փետրվարի 28-ին, ժամը 20.30-21.30 ժամանակահատվածում Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր:
Ի տարբերություն մայրաքաղաքում մինչեւ ժամը 18-ը իրականացվող հովհարային անջատումների («պլանային եւ նորոգման ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՈՈՒՄԵՆԻ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՖՈԿՈՒՍՆԻԿԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Գագիկ Աբգարյան
Դժվար է ասել` շոու բեմադրելը Հ1-ի պրոդյուսերները իշխանություններից սովորեցի՞ն, թե՞ իշխանությունները Հ1-ից, բայց պետք է ասել, որ վերոնշյալ գործը երկուսի մոտ էլ լավ ստացվում է` մեկի մոտ «Երկու աստղը», մյուսի ...ԼԵԶՎԻ ՆԱՀԱՆՋԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, ...ՍԱ ՇԱՐԺՈՒՄ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե հայաստանյան նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները ...ՇԱՆՍ, ՈՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ 8 ՕՐ ԿԱ
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:
...«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին:
Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի 7
Թվում էր զարմանալի, որ նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը որեւէ արտասահմանցի դիվանագետի հետ չէր թեյել, իսկ այդ արարողության որեւէ մանրամասն, անվտանգության ծառայության թեթեւ ձեռքով էլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՆ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ...«ԳՅՈՒՄՐԻՆ` ԸՆՏՐԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ»
«Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար կարեւոր սկզբունքներից եւ ոչ մեկը 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ նախընտրական քարոզչության ընթացքում չի պահպանվել եւ ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական ...ԵԱՀԿ-Ի ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նախօրեին հրապարակել է մի ուշագրավ հայտարարություն, որով, ըստ էության, աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը եւ հանդես է եկել ԵԱՀԿ զեկույցից տարբերվող` ...ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԹՆԱՑԵԼ Է»
Շատ ոգեւորված եմ, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է հազարավոր հայերով: Ինձ համար ճշմարտության ոգին այստեղ է: Այդ` ճշմարտության հանդեպ պահանջն է այդքան մարդու հավաքել հրապարակում:
Այսօր այստեղ երկրի ......ԵՎՍ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:
Նրա նշած առաջին ...ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Գարնան գալուստը Վազգենը, սովորաբար, նշում էր Աշտարակի ձորում, ընկերների հետ:
Հոկտեմբերի 27-ին հաջորդած բոլոր գարունները Աշտարակի ձորում դարձյալ գալիս էին, բայց արդեն առանց Վազգենի:
Այս գարնան գալը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԽՐՈՆԻԿԱ
3
Հայտարարություն Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
1
ՎԿԱՅԻ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵ՞ՐԻՑ ԴԱՏԱՎՈՐԸ ԽԼԱՑԱՎ...
Հեղինե ՄանուկյանՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼ
Էմմա ԳաբրիելյանՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ՆԱԽԵՒԱՌԱՋ` ՀԱՄԱՅՆՔԸ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ...»
Կարինե ՀարությունյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա ԳաբրիելյանԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Էմմա Գաբրիելյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

