
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
- Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Թե ինչպիսի ցնծություն ապրեց Ազատության հրապարկը այս լուրից` անհնար է նկարագրել... Անշուշտ «ցնծությունը» գիտակցումն էր այն բանի, որ եթե մարդը կեղծ ընդդիմություն է, ասել է թե` «դհոլ-2» է, ապա որքան շուտ բացահայտվի, այնքան լավ: «Լավ» ու՞մ համար, տրամաբանական հարց կծագի` իհարկե ՕԵԿ-ի ընտրազանգվածի համար, որին մոլորության մեջ պահելը պարզապես ստորություն էր, ինչը մի քանի տարի Բաղդասարյան Արթուրիկը իրականացրեց: Այսպիսով` քոչարյանասերժական վարչախմբից մեկ անգամ արդեն տուժած, «քցված» Բաղդասարյանը վերադարձավ իր «արմատներին». նա հանրապետության թիվ երկու պաշտոնյայից` ԱԺ-ի նախագահի պաշտոնից զրկվելուց հետո որպես կարգին հաճախորդ համաձայնեց աշխատել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար:

«Դհոլ-2»` կամ Արմենչիկին կփոխարինի Արթուրիկը Ամբողջ Ազատության հրապարակը սուլեց, երբ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հայտնեց այս լուրը. «Ի վերջո` քաշվեց հստակ գիծը ավազակապետության եւ ժողովրդի միջեւ: Արթուր Բաղդասարյանը 10 տարի խաբում էր ժողովրդին, վերջին մի քանի ամսիների ընթացքում խաբել է ժողովրդին, բայց, փառք Աստծո, ժողովուրդը այլեւս խաբվող չէ, եւ ընդդիմության ականները մեկը մյուսի ետեւից պայթում են, սա մեր համաժողովրդական Շարժման արդյունքն է: Հատկանշական է, որ Արթուրիկը ԱԽ քարտուղար է նշանակվելու Արմենչիկի փոխարեն` սրանից բխող բոլոր հետեւանքներով», - հայտարարեց Ն.Փաշինյանը եւ ընդգծեց, որ Ա.Բաղդասարյանի քայլը համաժողովրդական շարժման հաղթանակն է. «Մենք Հայաստանը պետք է ազատենք գեղամյանասերժանտական մոլախոտից: Արթուր Բաղդասարյանը այս ամբիոնից կոկորդիլոսի արցունքներ էր թափում, թե Սերժը իրեն ուտում է, ուզում է սպանել... Այո, երիտասարդ, Սերժը քեզ սպանեց, սակայն ավելի լավ էր ֆիզիկապես սպաներ, քան այդպես բարոյապես ոչնչացներ եւ դարձներ զրո: Դու այլեւս սպանված ես, դու այլեւս գոյություն չունես որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, դու այլեւս սովորական սերժանտ ես եւ ոչ ավելին», - ասաց Ն.Փաշինյանը, իսկ հրապարակը պայթեց` «այո»-ներով, ապա` «ամոթ»-ներով ու «Արթուր դավաճան» վանկարկելով: Օրվա թիվ մեկ լուրին հաջորդեց ՕԵԿ-ի անդամների` կուսակցության անդամատոմսերը պատռելու գործընթացը. նախ ՕԵԿ-ական Համլետ Գրիգորյանը մոտեցավ խոսափողին, հայտարարեց, որ երբ Ա.Բաղդասարյանը ԱԺ նախագահի պաշտոնից հեռացավ, ինքը չլքեց կուսակցությունը, սակայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել, նա որոշեց դուրս գալ այդ կուսակցությունից: ՕԵԿ-ականը ցանկանում էր հրապարակավ այրել իր վկայականը, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրեց դա չանել, որպեսզի հետո ՕԵԿ-ից չհայտարարեն, թե այդպիսի անդամ չեն ունեցել: ՕԵԿ-ից հրաժարվելու գործընթացին միացավ նաեւ Գրիգոր Սարգսյանը: Նկատենք, որ հանրահավաքի սկզբում Ն.Փաշինյանի ձեռքում էին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մի քանի տասնյակ անդամատոմսեր, որոնք նա պատռում, նետում էր դեպի հրապարակ:
Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում Հայաստանի ժողովրդավարացմանը Երեկվա հանրահավաքում ուշագրավ էր ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության` Վիեննայում հրապարակած հայտարարության հրապարակումը, որը հանրահավաքի մասնակիցներին բավական ոգեւորեց: Հայտարարության մեջ արձանագրվել էր, որ փետրվարի 19-ի ընտրությունները «շատ հեռու էին կատարյալ լինելուց» եւ որ ԵԱՀԿ-ի հիմնական պարտավորությունները` ժողովրդավարական ընտրությունների անցկացման առումով` Հայաստանում մնացել են չկատարված, եւ ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ հասարակությանը «արձագանքել այդ մարտահրավերներին»: Հայաստանյան իրավիճակի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքի մասին վկայող մյուս փաստը «Ազատություն» ռադիոկայանի Վիեննայի թղթակից, վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Պյոշի հոդվածն էր, որում նա նկատել էր, որ միջազգային դիտորդների Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների մասին զեկույցները խորացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության նկատմամբ քաղաքացիական հասարակության պաշտպանների անվստահությունը: Այս տեղեկատվությունները երեկ հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը` դրանք գնահատելով աննախադեպ: Ազատության հրապարակը նաեւ ծափողջույններով ընդունեց այն տեղեկությունը, համաձայն որի Ռոբերտ Քոչարյանը, երբ պահանջել է ուժ կիրառել Ազատության հրապարակում հավաքված` Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների դեմ, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, ինչն էլ Քոչարյանը չի կատարել: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը իր ելույթում կարեւորեց հրապարակված երկու փաստաթղթերը` նկատելով. «Դրանք հստակ հաշվարկվել են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Երբ մենք ասում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանը հաշվարկել է բոլոր քայլերը, դուք էլ տեսնում եք, որ այդ ամենը օր օրի իրականություն է դառնում: Այս հաղթանակներին մենք հասել ենք ձեր միջոցով, հասել ենք միասին, մեր միասնությամբ», - դիմեց Ա.Զ.Սարգսյանը ժողովրդին, ապա շեշտեց, որ իշխանությունները փոխել են տակտիկան` բանակցություններ են ակնկալում, երկխոսություն, որպեսզի` «բարի երեւան». «Իշխանական բուրգը հստակ տեսնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվածությունը օր օրի բերելու է հաղթանակների եւ հեռանալը անփուսափելի է դարձնելու», - վստահեցրեց կուսակցության առաջնորդը` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ այսպիսի գործընթացները կարող են ունենալ տեւական բնույթ, օրինակ՝ Ուկրաինայում այն տեւեց երեք ամիս, Վրաստանում` երկուսուկես շաբաթ. «Մենք 9 օր ենք կանգնել, եւ իշխանական բուրգն արդեն ճոճվում է, արդեն բանակցությունների կոչեր են անում, ներսում ուզում են բարի երեւալ», - նշեց Արամ Սարգսյանը: Շնորհավորելով Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանի հետ համագործակցության առիթով էլ` նա նկատեց. «Հասավ իր կյանքի երազանքին եւ բազմելու է Արմենչիկի աթոռին՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարուհու պաշտոնը»: «Եվրոպացիներ, մի կողմ թափեք ձեր հաշվապահությունը» «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այս հրապարակում` արդեն դուրս է եկել հանրապետության սահմաններից, դարձել միջազգային հարց, միջազգային կարեւորագույն գործոն», - երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ անդրադառնալով, միջազգային հանրության, մասնավորապես` Արեւմուտքի հասցեին իր` «հիմնավորված վրդովմունքի» եւ ՌԴ-ի առանձնահատուկ` պետական մտածողության կեցվածքի մասին իր նախորդ օրվա ելույթին` երեկ արդեն ընդգծեց Միացյալ Նահանգների ծանրակշիռ գնահատականները, որոնցից առաջինը պետդեպարտամենտի հայտարարությունն էր, իսկ երկրորդը` ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի տարածած հայտարարությունը. «Սա լուրջ մոտեցում է եւ ապացուցում է, որ ԱՄՆ-ն չի հավատում կայացած ընտրություններին: Եվ կարծում եմ` սա այնպիսի գործոն է, որ Հայաստանի իշխանիկները չեն կարող անտեսել», - ասաց Լ.Տեր-Պետրոսյանը` կրկնելով, որ առայժմ չի նկատում նման լուրջ վերաբերմունք ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի կողմից. «Չեմ նկատում, որովհետեւ ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները, կարծում եմ, ճիշտ չեն արտահայտում այն ամենը, ինչ կատարվել է ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ ընտրական ողջ գործընթացում: Այո, սա քննություն է նրանց համար», - շեշտեց առաջին նախագահը: Ըստ համաժողովրդական Շարժման առաջնորդի` հոկտեմբերի 23-ից է սկսվել ընտրական գործընթացը եւ այդ ժամանակվանից սկսած մեկնարկել են ֆիզիկական բռնությունները, որոնք մինչ օրս չեն դադարել, մինչդեռ եվրոպացի դիտորդները կենտրոնացել են մասնավոր փաստերի, թվաբանության վրա. «Սա խայտառակություն է` այսպիսի փաստերի հիման վրա ընտրությունների գնահատականը, շատ ավելի կարեւոր են աղաղակող ֆիզիկական բռնության փաստերը, քան տոկոսների հաշիվները: Ի՞նչ ընտրության մասին կարող է խոսք լինել, երբ մինչեւ պաշտոնական քարոզարշավը ընդդիմությունը բացարձակ դուրս է մնացել մեր պետական հեռուստատեսությունից եւ իշխանությունների վերահսողության տակ գտնվող բոլոր հեռուստակայաններից: Այս հարցը հազարապատիկ ավելի արժեք ունի, քան իրենց նշած մանր-մունր խայտառակությունները, որոնք տեղի են ունեցել այդ օրը: Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ հոկտեմբերի 23-ից սկսած հազարավոր իմ կողմնակիցներ բերվել են ոստիկանատներ, ԱԱԾ բաժանմունքներ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ, բոլորին ահաբեկել են, որ չմասնակցեն իմ հանրահավաքներին, մի մասին աշխատանքից են ազատել, մի մասի հարազատների բիզնեսին են խփել, մի մասին ձերբակալել, ընտրությունների օրը 200-ից ավելի մարդ` վստահված անձինք, դիտորդներ ծեծի, ջարդի, ձերբակալությունների են ենթարկվել, նաեւ հայտնի մարդիկ` Երջանիկ Աբգարյան, Գուրգեն Եղիազարյան, «Ժառանգության» պատգամավորներ: Կամ այն խայտառակությունը, որը տեղի ունեցավ ընտրություններից հետո` հաշվարկի ժամանակ: Ընտրություններից հետո` 50-60 ձերբակալություններ այս հրապարակից եղան, հարյուրավոր խուզարկություններ, ձերբակալություններ եւ այս ամենը տեղի է ունենում ԵՄ դեսպանների, դիտորդական առաքելությունների աչքի առջեւ», - ընդգծեց առաջին նախագահը` վստահեցնելով, որ եթե նման փաստերից մեկը արձանագրվեր իրենց երկրներում` այդ պետություններում ֆրանսիական մի նոր հեղափոխություն կծագեր. «Դա գուցե չգիտակցված ռասիզմ է մեր տիպի ժողովուրդների նկատմամբ, կրկնակի ստանդարտի կիրառում. այն, ինչ իրենց մոտ անբարոյական է` այստեղ նրանք համարում են բարոյական, այն, ինչ անօրինական է` այստեղ կարող են աչք փակել: Պարոնայք եվրոպացիներ եւ նրանց դիտորդական առաքելություններ, գնահատել այս ընտրությունները` նշանակում է մի կողմ թափել ամբողջ հաշվապահությունը եւ ընտրությունները գնահատել այս ֆիզիկական բռնությունների փաստով, որոնք հսկայական շարան են եւ ոչնչով չեն տարբերվում այն բռնություններից, որոնք իր ժողովրդի նկատմամբ կիրառում էր Սադամ Հուսեյնը», - հայտարարեց առաջին նախագահը: Լուսանկարները՝ Գերման Ավագյանի
- Էմմա Գաբրիելյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
8Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ Է ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎՈՒՄ
Գ.Հ.
Փետրվարի 28-ին, ժամը 20.30-21.30 ժամանակահատվածում Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր:
Ի տարբերություն մայրաքաղաքում մինչեւ ժամը 18-ը իրականացվող հովհարային անջատումների («պլանային եւ նորոգման ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՈՈՒՄԵՆԻ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՖՈԿՈՒՍՆԻԿԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Գագիկ Աբգարյան
Դժվար է ասել` շոու բեմադրելը Հ1-ի պրոդյուսերները իշխանություններից սովորեցի՞ն, թե՞ իշխանությունները Հ1-ից, բայց պետք է ասել, որ վերոնշյալ գործը երկուսի մոտ էլ լավ ստացվում է` մեկի մոտ «Երկու աստղը», մյուսի ...ԼԵԶՎԻ ՆԱՀԱՆՋԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, ...ՍԱ ՇԱՐԺՈՒՄ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե հայաստանյան նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները ...ՇԱՆՍ, ՈՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ 8 ՕՐ ԿԱ
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:
...«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին:
Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի 7
Թվում էր զարմանալի, որ նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը որեւէ արտասահմանցի դիվանագետի հետ չէր թեյել, իսկ այդ արարողության որեւէ մանրամասն, անվտանգության ծառայության թեթեւ ձեռքով էլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՆ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ...«ԳՅՈՒՄՐԻՆ` ԸՆՏՐԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ»
«Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար կարեւոր սկզբունքներից եւ ոչ մեկը 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ նախընտրական քարոզչության ընթացքում չի պահպանվել եւ ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական ...ԵԱՀԿ-Ի ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նախօրեին հրապարակել է մի ուշագրավ հայտարարություն, որով, ըստ էության, աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը եւ հանդես է եկել ԵԱՀԿ զեկույցից տարբերվող` ...ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԹՆԱՑԵԼ Է»
Շատ ոգեւորված եմ, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է հազարավոր հայերով: Ինձ համար ճշմարտության ոգին այստեղ է: Այդ` ճշմարտության հանդեպ պահանջն է այդքան մարդու հավաքել հրապարակում:
Այսօր այստեղ երկրի ......ԵՎՍ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:
Նրա նշած առաջին ...ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Գարնան գալուստը Վազգենը, սովորաբար, նշում էր Աշտարակի ձորում, ընկերների հետ:
Հոկտեմբերի 27-ին հաջորդած բոլոր գարունները Աշտարակի ձորում դարձյալ գալիս էին, բայց արդեն առանց Վազգենի:
Այս գարնան գալը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԽՐՈՆԻԿԱ
3
Հայտարարություն Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
1
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ ՍարգսյանՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա ԳաբրիելյանԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա ԳաբրիելյանՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

