
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՆ
- Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ:

- Վլադիմիր, Դուք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ձեր հայտարարությունից հետո ԱԳՆ մյուս պաշտոնյաների հետ զրկվեցիք ոչ միայն աշխատանքից, այլեւ կոչումներից: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը: - Ես արդեն ունեցել եմ առիթ նշելու, որ շատ եմ ցավում, որ ցանկացած քաղաքակիրթ եւ ժողովրդական երկրին հարիր մեր կողմից ցուցաբերած քաղաքացիական նախաձեռնությանը, ժողովրդավարության ապահովման եւ հանդուրժողականության ցուցաբերման կոչին, միջազգային դիտորդական առաքելության հաշվետվությունում տեղ գտած ընտրախախտումների կապակցությամբ մեր բնական վրդովմունքը արժանացավ ոչ համարժեք ռեակցիայի: Այս պահին, երբ ֆորմալ կերպով ԱԳՆ համակարգում չենք, առավել հստակությամբ եմ պահանջում անդրադառնալ միջազգային դիտորդական առաքելության հաշվետվությունում առկա հանձնարարականներին եւ նպաստել Հայաստանի բարի համբավի վերականգնմանը: Պետք չէ հրապուրվել նշված զեկույցի առաջին պարբերության բարեհնչուն ձեւակեպումներով` բոլորին հայտնի է, որ այն, ինչպես նաեւ օրերս սպասվող հաջորդ միջանկյալ զեկույցը լի է խախտումների մասին դիտարկումներով, որոնք ստվեր են գցում Հայաստանի նախագահի ընտրությունների վրա: Ժամանակն է թոթափել կաշկանդվածությունը եւ գալ գիտակցության, որ 16 տարվա անկախությունը բավականին ժամանակ է, որպեսզի մենք լիակատար օրինական ընտրություններ անցկացնենք, իրավական պետություն դառնանք, ոչ թե միայն տարբեր ամբիոններից խոստումներ տանք: Եթե անգամ թերացել ենք ընտրությունները օրինական անցկացնելու հարցում, ապա մեղավորները պետք է պատժվեն օրենքի տառին համապատասխան: Բայց պատժվեցինք մենք` դիվանագետներս: - Նման հայտարարություն անելով` չէի՞ք մտածում, որ հնարավոր է ձեզ հետ այդ կերպ վարվեն: - Գիտեք` պետք է հասկանալ այն մարդկանց զգացմունքները, որոնց բարեկամներն ու հարազատները գտնվում են Ազատության հրապարակում եւ համառ լուրեր լսում այն ժամանակ թվացող հավաստի աղբյուրներից` ցուցարարների դեմ ուժի կիրառման վերահաս վտանգի վերաբերյալ: Դա կանխելուն էր ուղղված մեր քայլը: Մեր մտահոգությունը առաջին հերթին պայմանավորված է ներքին հրամայականներով, որի մասին քաղաքական դաշտում ծավալվել են ընդարձակ քննարկումներ: Սակայն ես կուզեի ընդգծել նաեւ արտաքին մարտահրավերները, որոնց դիմագրավելու համար մենք պետք է ցուցաբերենք համախմբված եւ միասնական կեցվածք: Հայտնի է, որ մեր հակառակորդի հնարավորությունները, բնական պաշարների շնորհիվ, այսօր անհամեմատելի են մեզ հետ, անգամ մեր երկու երկրների պետբյուջեների միջեւ հնգապատիկ տարբերություն կա: Միջազգային հարթակում Հայաստանի ավելի բարձր վարկանիշը մեզ դեռեւս հնարավորություն է տալիս մասամբ հավասարակշռելու ռեսուրսային անհավասարությունը: Միեւնույն ժամանակ ակներեւ է, որ այդ առավելությունները միայն համեմատության մեջ են, իրականում լսելով ժողովրդավարություն բառը` շատերը բարեկիրթ ժպտում են: Հայտնի է, որ միջազգային շատ կազմակերպություններ բավականին քննադատաբար են գնահատում նույն խոսքի ազատության վիճակը մեզանում, կոռուպցիայի դեմ պայքարը: Առանց անդրադառնալու այս խնդիրներին, առանց համախմբելու մեր ժողովրդավարական ռեսուրսները` մեզ դժվար կլինի լիարժեք ու ինքնավստահ բանակցային կողմ հանդիսանալ ԼՂ հարցում, ինչպես նաեւ դիմանալ այն կատաղի մրցակցությանը, որ առկա է տարածաշրջանում: - Դուք շեշտում եք, որ ձեր հայտարարությունը քաղաքացիական էր, ոչ քաղաքական: Այս դեպքում ո՞րն էր, ըստ Ձեզ, իրական պատճառը ձեր աշխատանքից ազատման: - Հիմնական պատճառը` դա անհանդուրժողության մթնոլորտն է, որ թեւածում է այսօր Հայաստանում: Սեւի ու սպիտակի բաժանելու, եթե դու իմ հետ չես` ապա թշնամի ես` ցավալի տրամաբանությամբ: Ազատման հրամանի ստորագրումից անմիջապես հետո ինձ շտապ կանչեցին ԱԳՆ եւ ասացին, որ մեկ ժամվա մեջ պետք է ազատեմ աշխատասենյակս: Ավելի քան 13 տարի աշխատելով դիվանագետ` երբեւէ առավել ճնշված ինձ չեմ զգացել: Մեր հայտարարությունում մենք բազմիցս օգտագործել ենք օրենք բառը, օրենքի համապատասխան գործելու, իրավական պետություն դառնալու անհրաժեշտությունը: Այդ գործելաոճին մնալով հավատարիմ` մենք խորհրդատվություններ ենք սկսել իրավական մասնագետների հետ` Հայաստանի դիվանագետի մեր բարի անունը վերականգնելու նպատակով: - Վերջերս, սակայն, պրոիշխանական հայաստանյան թերթերից մեկը խիստ ցածր գնահատականներ ներկայացրեց աշխատանքից ազատված ԱԳՆ պաշտոնյաների վերաբերյալ, ըստ որոնց` աշխատանքից ազատվել են ոչ պրոֆեսիոնալ, դեռ ՀՀՇ-ի ղեկավարման տարիներից ժառանգություն մնացած կադրեր, որոնք առանց այդ էլ լարվածություն են առաջացրել նախարարությունում: - Միանշանակորեն համաձայն չեմ հոդվածում բերված քննադատությանը եւ գնահատականներին: Ես խորապես համոզված եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը այն եզակի պետական կառույցներից է, ուր օրենքը, տվյալ դեպքում դիվանագիտական ծառայության մասին, գործում է լիակատար (կամ գրեթե` լիակատար): Ես անգամ կասեմ, որ եթե այլ գերատեսչություններում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պաշտոնյաների առաջխաղացման համակարգի` օրենքի համաձայն գործելու մասին, ապա ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս տարիներ առաջ արել էր դա: Իմ նախկին գերատեսչությունում գործում է հստակ ռոտացիոն սիստեմ, որը ապահովում է (նախարարի մակարդակով, այսինքն` կցորդից մինչեւ գլխավոր հյուպատոս եւ դեսպանության դեսպանորդ) նշանակումների` օրենքի տառին համապատասխանումը, ինչն իր հերթին ապահովում է համակարգում աշխատող դիվանագետների վստահությունը` իրենց ապագա նշանակումների հետ կապված: Վերոնշյալի հետ ուղղիղ առնչություն ունի նաեւ աշխատանքի արդյունավետությունը, որը նույնպես, հաշվի առնելով նախարարությանը հատկացվելիք համեստ ռեսուրսները, բավականին բարձր է: Դատեք ինքներդ, Հայաստանում առկա խնդիրներով հանդերձ (ընտրությունների նկատմամբ համապատասխան զեկույցները, ԱՄՆ պետքարտուղարության մի շարք զեկույցները, ԵԱՀԿ, Amnesty International, Freedom House, Transparency International, այլ հեղինակավոր կազմակերպությունների քննադատական գնահատականները ժողովրդավարական տարբեր չափանիշների մակարդակի վերաբերյալ, Ադրբեջանի` միջազգային բոլոր կազմակերպություններում շարունակական հարձակումները եւ այլն), մեր դիվանագիտությունը կարողացել է ապահովել մեր երկրի բարձր վարկանիշը եւ ժողովրդավարության չափանիշների վերաբերյալ բոլոր հարցումներով շատ ավելի շահեկան դիրք է զբաղեցնում Ադրբեջանից: Սա հենց ԱԳՆ համակարգի, դեսպանությունների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Ինչ վերաբերում է կադրերին, ապա իսկապես համարում եմ, որ ցավոք ավելացել է ոչ պրոֆեսիոնալների բալաստը ԱԳՆ-ում, բայց դա ամենեւին դիվանագետներին չի վերաբերում, եւ հատկապես նրանց, ում մասին խոսվում էր այդ չարաբաստիկ հոդվածում: Նրանք մեր լավագույն կադրերն են, որոնք մեծ նպաստ ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու, մեր երկիրը պատվով դրսում ներկայացնելու հարցերում: Մտքովս այս պահին մի քանի օրինակ անցավ` Մ.Այվազյանը համակարգել է մեր վերընթաց համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը վստահ եմ, մեկ ամսից իր արտացոլումը կստանա Դաշինքի դրական գնահատականով: Պրն Բայբուրդյանը համակարգել է, այլ հարցերի հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, որը արգասաբեր արդյունքներ է խոստանում Հայաստանի համար: Կ.Աֆրիկյանը ներգրավված է եղել ՀՀ վարչապետի ԱՄՆ վերջին այցի կազմակերպման աշխատանքներում` ապահովելով վերջինիս բարձր մակարդակը: Իմ նախկին` մամուլի եւ տեղեկատվության վարչությունն էլ հայաստանյան 105 լրագրողների հարցման արդյունքում ճանաչվել է ամենաարդյունավետ պետական կառույցը ԶԼՄ-ների հետ աշխատանքում: Եվ ամենակարեւորը` մենք արել ենք ամենը` ծառայելու պետական շահին: Դրանով էր պայմանավորված նաեւ մեր քաղաքացիական կեցվածքը, որը արտահայտվել էր փետրվարի 24-ի հայտարարությամբ: Հ.Գ. Չնայած Վ. Կարապետյանը անձնվիրաբար պաշտպանում է իր նախկին գերատեսչության համբավը, անհնար է չնշել, որ այդ գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը իր մեկ հրամանով, որը լուրջ հակասություններ ունի օրենքի հետ, մեծապես վնասեց ԱԳՆ վարկին եւ հեղինակությանը:
- Մարինե Խառատյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
8Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ Է ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎՈՒՄ
Գ.Հ.
Փետրվարի 28-ին, ժամը 20.30-21.30 ժամանակահատվածում Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր:
Ի տարբերություն մայրաքաղաքում մինչեւ ժամը 18-ը իրականացվող հովհարային անջատումների («պլանային եւ նորոգման ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՈՈՒՄԵՆԻ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՖՈԿՈՒՍՆԻԿԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Գագիկ Աբգարյան
Դժվար է ասել` շոու բեմադրելը Հ1-ի պրոդյուսերները իշխանություններից սովորեցի՞ն, թե՞ իշխանությունները Հ1-ից, բայց պետք է ասել, որ վերոնշյալ գործը երկուսի մոտ էլ լավ ստացվում է` մեկի մոտ «Երկու աստղը», մյուսի ...ԼԵԶՎԻ ՆԱՀԱՆՋԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, ...ՍԱ ՇԱՐԺՈՒՄ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե հայաստանյան նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները ...ՇԱՆՍ, ՈՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ 8 ՕՐ ԿԱ
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:
...«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին:
Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի 7
Թվում էր զարմանալի, որ նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը որեւէ արտասահմանցի դիվանագետի հետ չէր թեյել, իսկ այդ արարողության որեւէ մանրամասն, անվտանգության ծառայության թեթեւ ձեռքով էլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՆ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ...«ԳՅՈՒՄՐԻՆ` ԸՆՏՐԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ»
«Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար կարեւոր սկզբունքներից եւ ոչ մեկը 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ նախընտրական քարոզչության ընթացքում չի պահպանվել եւ ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական ...ԵԱՀԿ-Ի ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նախօրեին հրապարակել է մի ուշագրավ հայտարարություն, որով, ըստ էության, աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը եւ հանդես է եկել ԵԱՀԿ զեկույցից տարբերվող` ...ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԹՆԱՑԵԼ Է»
Շատ ոգեւորված եմ, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է հազարավոր հայերով: Ինձ համար ճշմարտության ոգին այստեղ է: Այդ` ճշմարտության հանդեպ պահանջն է այդքան մարդու հավաքել հրապարակում:
Այսօր այստեղ երկրի ......ԵՎՍ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:
Նրա նշած առաջին ...ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Գարնան գալուստը Վազգենը, սովորաբար, նշում էր Աշտարակի ձորում, ընկերների հետ:
Հոկտեմբերի 27-ին հաջորդած բոլոր գարունները Աշտարակի ձորում դարձյալ գալիս էին, բայց արդեն առանց Վազգենի:
Այս գարնան գալը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԽՐՈՆԻԿԱ
3
Հայտարարություն Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
1
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

