
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԸ
- Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:

Կայքը ընդգծում է, որ մինչ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, իրավիճակը հսկողությունից ամբողջովին դուրս եկավ, իշխանության ենթակառույցները ճեղքվեցին եւ Շարժմանը միացան նույնիսկ կառավարող` «Հանրապետական» կուսակցությունից «ապստամբներ», պաշտպանության փոխնախարարներ, գլխավոր դատախազի տեղակալը, դիվանագետներ: Ըստ պարբերականի` թվում էր եւս երկու օր` ողջ իշխանությունը կավերվի: Քոչարյանի վերադարձից հետո սցենարը փոխվեց, նույնիսկ հարկ չկա դեմոկրատիա խաղալու: Ներքաղաքական հորիզոնից «մաքրվեցին» ըմբոստները. սկսեցին ձերբակալությունները: Արտաքին գործերի նախարարությունից հեռացան տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկու դեսպաններ եւ նախարարության մամլո քարտուղարը: Կայքն անդրադառնում է նաեւ Դաշնակցության դիրքորոշումներին, որը կառավարությունում ունի երկու նախարարական պորտֆել եւ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը եւ այնուհետեւ նշում է, որ Վահան Հովհաննիսյանը բացորոշ անցավ «կառուցողական եւ քաղաքակիրթ» ընդդիմության: Ուշագրավ է այն, որ դաշնակները վախի մթնոլորտը վերագրում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Շարժմանը: Ռոսբալտը նշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ Ազատության հրապարակից հեռանալ` մինչեւ չկազմակերպվեն նոր ընտրություններ: Նա արդեն հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան: Ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խաղագումարը դնում է ժողովրդի վրա, իսկ նրան իշխանություն հանձնել ոչ ոք չի պատրաստվում: Ըստ որում` Սարգսյանի թիմը իր տնաբույծ քաղաքական տեխնոլոգիաներով նպաստում է Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հավաքագրմանը: Հեռուստատեսությունը բրեժնեւյան էպոխայի շնչով լրահաղորդումներ է հեռարձակում: Փետրվարի 26-ին Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները ինքնակամ միացան Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին. ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ շքանշանով պարգեւատրել Սերժ Սարգսյանին` հանրահավաքի մասնակիցների թիվը կրկնապատկելու համար: Հոդվածի կիզակետը այն է, որ իշխանությունները դեռեւս խուսափում են ուժ գործադրելուց: Մի կողմից` Սերժ Սարգսյանը կոալիցիա ստեղծելու կոչ է անում, մյուս կողմից` Քոչարյանը հայտարարում է, որ իշխանության համբերությունն անսահմանափակ չէ: Ռոսբալտի դիտարկմամբ` ուժի գործադրումը կունենա անկանխատեսելի հետեւանքներ: Ռուսական մեկ այլ պարբերական` «Նեզավիսիմայա գազետան» իր հոդվածը սկսում է ուժի կիրառման անտրամաբանությունից, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները այդ ահաբեկումից չեն ազդվել եւ Ազատության հրապարակում շարունակվում են հանրահավաքները: Թերթը վկայաբերում է հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքը, որ ուժի կիրառումը լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը` իրենք իրենց կդատապարտեն: Ռուսական պարբերականը նշում է նաեւ, որ ի հայտ են եկել նոր վրաններ` «Կապան», «Գորիս», «Մեղրի» մակագրությամբ: «Նեզավիսիմայա գազետայի» դիտարկմամբ` իշխանությունների կողմից ուժի կիրառման դեպքում հեռացող նախագահ Քոչարյանը ղեկը կվերցնի իր ձեռքը, ապա Սարգսյանը կդառնա «հավերժ պարտապան», ինչը նրա համար հազիվ թե շահեկան է: Այսինքն` ուժի կիրառմանը դեմ պետք է լինի հենց Սերժ Սարգսյանը: Հ.Գ. Վերջին զարգացումները բացահայտեցին անորոշ թվացող քաղաքական գործիչների իրական դեմքը. պարզ դարձավ, թե ով ինչ է ուզում եւ ով ինչի է ձգտում: Անգամ Պաղեստինի նման խնդրահարույց երկրում առկա է այն միտումը, որ կոալիցիան իրեն կարող է արդարացնել միայն ներքաղաքական բոլոր գլխավոր ուժերի համախմբմամբ, ինչը Հայաստանում անիրագործելի է այն պարզ պատճառով, որ Շարժման հիմնական նպատակն անընդունելի վարչակարգի տապալումն է: Այնպես որ, պարզ մարդկային հաշվարկները հանգեցնում են նրան, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացն այլեւս անշրջելի իրողություն է: Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
- Գոհար Բարսամյան
Քննարկում
arammayisgyumri գրել է:
shad xelazi mdker en ardahaydvaz es hotvazum yev garzum em vor verj araj et e linelu .
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
8Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ Է ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎՈՒՄ
Գ.Հ.
Փետրվարի 28-ին, ժամը 20.30-21.30 ժամանակահատվածում Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր:
Ի տարբերություն մայրաքաղաքում մինչեւ ժամը 18-ը իրականացվող հովհարային անջատումների («պլանային եւ նորոգման ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՈՈՒՄԵՆԻ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՖՈԿՈՒՍՆԻԿԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Գագիկ Աբգարյան
Դժվար է ասել` շոու բեմադրելը Հ1-ի պրոդյուսերները իշխանություններից սովորեցի՞ն, թե՞ իշխանությունները Հ1-ից, բայց պետք է ասել, որ վերոնշյալ գործը երկուսի մոտ էլ լավ ստացվում է` մեկի մոտ «Երկու աստղը», մյուսի ...ԼԵԶՎԻ ՆԱՀԱՆՋԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, ...ՍԱ ՇԱՐԺՈՒՄ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե հայաստանյան նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները ...ՇԱՆՍ, ՈՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ 8 ՕՐ ԿԱ
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:
...«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին:
Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի 7
Թվում էր զարմանալի, որ նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը որեւէ արտասահմանցի դիվանագետի հետ չէր թեյել, իսկ այդ արարողության որեւէ մանրամասն, անվտանգության ծառայության թեթեւ ձեռքով էլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՆ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ...«ԳՅՈՒՄՐԻՆ` ԸՆՏՐԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ»
«Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար կարեւոր սկզբունքներից եւ ոչ մեկը 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ նախընտրական քարոզչության ընթացքում չի պահպանվել եւ ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական ...ԵԱՀԿ-Ի ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նախօրեին հրապարակել է մի ուշագրավ հայտարարություն, որով, ըստ էության, աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը եւ հանդես է եկել ԵԱՀԿ զեկույցից տարբերվող` ...ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԹՆԱՑԵԼ Է»
Շատ ոգեւորված եմ, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է հազարավոր հայերով: Ինձ համար ճշմարտության ոգին այստեղ է: Այդ` ճշմարտության հանդեպ պահանջն է այդքան մարդու հավաքել հրապարակում:
Այսօր այստեղ երկրի ......ԵՎՍ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:
Նրա նշած առաջին ...ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Գարնան գալուստը Վազգենը, սովորաբար, նշում էր Աշտարակի ձորում, ընկերների հետ:
Հոկտեմբերի 27-ին հաջորդած բոլոր գարունները Աշտարակի ձորում դարձյալ գալիս էին, բայց արդեն առանց Վազգենի:
Այս գարնան գալը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԽՐՈՆԻԿԱ
3
Հայտարարություն Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
1
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե ՀարությունյանԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.ՍարգսյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ ԱմատունիՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

