
ՇԱՆՍ, ՈՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ 8 ՕՐ ԿԱ
- Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման գալու համար` նշելով, որ վերջիններիս ձեռքում է «Հայաստանի ժողովրդավարության բախտը»:

«10 օրվա ընթացքում թվարկածս ուժերը, երկրները, կազմակերպությունները հնարավորություն ունեն Հայաստանում ունենալ կամ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետություն կամ Միջին Արեւելքի կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետություններից մեկը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` ընդգծելով, որ միջազգային կառույցներից պահանջվում է ընդամենը մեկ քայլ` անել ամեն ինչ, որպեսզի անվավեր ճանաչվեն փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություն նշանակվի: Հավանաբար արեւմուտքի եւ կամ եվրոպաների առաջ վիզ ծռելու անհրաժեշտություն չէր լինի, եթե մեզանում լիներ քաղաքական, հասարակական, հոգեւոր երեւէ կառույց եւ կամ մեկը` մտավորական, արվեստագետ կամ այլ մարդ, ով ի զորու կլիներ ստանձնել իշխանությանն ու ընդդիմությանը կոմպրոմիսի բերելու առաքելությունը կամ ստեղծված կացությունից դուրս գալու ելք մատնանշել: Սակայն, Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունն իրականում ոչ այնքան եվրոպական կառույցների ողջախոհ միջամտությանն ապավինելու փորձ է, որքան նրանց` մեր երկրի նկատմամբ ունեցած պարտավորությունների տիրույթ վերադարձնելու արդարացի ձգտում: Ի դեպ, շանս, որից օգտվելու համար Եվրոպան ու արեւմուտքը դեռ 8 օր ժամանակ ունեն: Ինչպես արդեն վերը նշվեց, Տեր-Պետրոսյանը հանձին քաղաքակիրթ ու ժողովրդավար պետության, հիշատակեց հենց Լիտվային` վերջինիս հնարավորություն տալով նաեւ վերհիշել ոչ այնքան հեռավոր ու հետեւաբար մոռացված 1991թ.-ի ձմեռը, երբ Կոմկուսի եւ Լիտվայի հասարակական-քաղաքական շարժման` «Սայուդիս»-ի առաջնորդների միջեւ առճակատում տեղի ունեցավ: Այդ օրերին Հայաստանն, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, անտարբեր չմնաց այնտեղ տեղի ունեցող դեպքերին ու ստանձնեց «հաշտարարի» այն առաքելությունը, որը, հարկավ, ակնկալում է այսօր արդեն ավելի ժողովրդավար ու առաջադեմ երկրից: Երեկ երբ կապվեցինք Լիտվայի հյուպատոսություն եւ փորձեցինք ճշտել դեսպան Կյաստուտիս Ստանկյավիչուսի արձագանքը Լ.Տեր-Պետրոսյանի` վերն արած հայտարարությանը, պրն դեսպանը մեզ փոխանցեց, որ «չի կարող արձագանքել այդ հայտարարությանը, քանի որ այդ կապակցությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանից պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել»: Ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության վերաբերմունքը Լ.Տեր-Պետրոսյանի` վերն արած հայտարարությանն ու ինչ քայլեր կհաջորդեն դրան: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ եթե միջազգային հանրությունը, մասնավորապես` ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ մյուս կառույցները հստակ դիրքորոշում ցուցաբերեն մեզանում տեղի ունեցող պրոցեսներին, ապա «այս իշխանություններն այլ անելիք չեն ունենա, քան խաղից դուրս գալը: Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ ուղերձը շատ տեղին էր, հավասարակշռված ու կոռեկտ արտահայտված: Ինչ մնում է ԵԱՀԿ-ի եւ մյուս կառույցների մինչ այժմ վարած քաղաքականությանը, ապա այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում` բռնություններ, ձերբակալություններ, եւ փաստը, որ Աշտարակում ծեծեցին այն 17-18 տարեկան երեխաներին որոնք վանկարկում էին Լե-վոն, դրա մեջ իրենց լուման ունեն նույն ԵԱՀԿ-ն եւ ԵԽ-ի դիտորդները ու միայն նոր Ռոբերտ Քոչարյանը: Հենց ԵԱՀԿ-ի եւ դիտորդական առաքելություն իրականացնող մյուս կառույցների ֆորմալ մոտեցումները, թե խախտումներ եղել են, բայց, այնուամենայնիվ, ընտրությունները եղել են եվրոպական չափանիշներին համապատասխան, ոգեւորում է իշխանություններին: Նրանք մտածում են, եթե մասսայական բռնություններ ենք կիրառել ընտրությունների ժամանակ եւ չնայած դրան ընտրությունները համարվում են «ժողովրդավարական», ուրեմն ծեծը նույնպես ժողովրդավարություն է: Ուստի կարող ենք շարունակել ծեծել ու ձերբակալել: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ հայտարարությամբ շանս տվեց այդ կառույցներին իրենց հետագա զեկույցի միջոցով ավելի սկզբունքային ու սթափ մոտեցում ցուցաբերել առկա իրավիճակին: Նշենք, որ եվրոպական կառույցների ֆոնին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումներն ավելի հավասարակշռված են: Ռուսաստանը Տեր-Պետրոսյանի հետ մինչեւ 1998թ.-ը էֆեկտիվ աշխատանքի փորձ ունի, եւ կարծում եմ, պետք է որ դեմ չլինի Հայաստանի նախագահ տեսնել հենց նրան, որին էլ փետրվարի 19-ին ժողովրդի մեծամասնությունը ձայն տվեց»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը չի բացառում, որ առանձին երկրներ կարձագանքեն Տեր-Պետրոսյանի` վերն արված հայտարարությանը, սակայն այդ արձագանքներից առկա իրավիճակն էական փոփոխություն չի կրի: «Դա կլինի ընդդիմությանն ուղղված օժանդակություն, ընդամենը: Ստեղծված իրավիճակն ավելի շուտ հնարավոր է միանշանակ փոխել սեփական ուժերի, ռեսուրսների հաշվին»: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ միջազգային կառույցները առանձնակի հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներով, սակայն խուսափում են կտրուկ միջամտություններից, թողնում են դեպքերն իրենց հունով զարգանան եւ գուցե ինչ-որ պահի իրենք էլ կկողմնորոշվեն ու ըստ այդմ քայլերի կգնան»: Արդյո՞ք այդ միջամտություններից գործող իշխանությունները տեղի կտան եւ ի՞նչ կերպ կդրսեւորվի նրանց վարքը: «Այն, որ այսօր իշխանություններն արդեն Արթուր Բաղդասարյանին ներգրավեցին նոր կոալիցիայի կազմում, եւ վաղը, գուցե, Դաշնակցությանն էլ տեսնենք այդտեղ, ցույց է տալիս, որ իշխանությունները եւս փորձում են ինչ-որ քաղաքական մեխանիզմների միջոցով իրավիճակը հանել ճգնաժամից: Ինչքանով է դա էֆեկտիվ կամ ոչ այնքան` այլ հարց է, բայց փաստ է, որ իշխանությունը ինչ-որ կերպ փորձում է հարցին լուծում տալ, գուցե դա ուզում է անել իր դիրքերը մի քիչ ամրապնդելով, լարվածությունը գցելով կամ այլ ճանապարհներով: Պրոցես, բոլոր դեպքերում, գնում է: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ իշխանություններն էլ են հասկացել, որ արեւմտյան խոշորագույն երկրները կոշտ դիրքորոշում ունեն անցած ընտրությունների վերաբերյալ, որը բացատրվում է նրանով, որ մինչեւ հիմա չեն շնորհավորել Սերժ Սարգսյանին», - կարծում է Սարգսյանը:
- Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
8Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ Է ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎՈՒՄ
Գ.Հ.
Փետրվարի 28-ին, ժամը 20.30-21.30 ժամանակահատվածում Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր:
Ի տարբերություն մայրաքաղաքում մինչեւ ժամը 18-ը իրականացվող հովհարային անջատումների («պլանային եւ նորոգման ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՈՈՒՄԵՆԻ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՖՈԿՈՒՍՆԻԿԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Գագիկ Աբգարյան
Դժվար է ասել` շոու բեմադրելը Հ1-ի պրոդյուսերները իշխանություններից սովորեցի՞ն, թե՞ իշխանությունները Հ1-ից, բայց պետք է ասել, որ վերոնշյալ գործը երկուսի մոտ էլ լավ ստացվում է` մեկի մոտ «Երկու աստղը», մյուսի ...ԼԵԶՎԻ ՆԱՀԱՆՋԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, ...ՍԱ ՇԱՐԺՈՒՄ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե հայաստանյան նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները ...ՇԱՆՍ, ՈՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ 8 ՕՐ ԿԱ
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:
...«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին:
Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի 7
Թվում էր զարմանալի, որ նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը որեւէ արտասահմանցի դիվանագետի հետ չէր թեյել, իսկ այդ արարողության որեւէ մանրամասն, անվտանգության ծառայության թեթեւ ձեռքով էլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՆ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ...«ԳՅՈՒՄՐԻՆ` ԸՆՏՐԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ»
«Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար կարեւոր սկզբունքներից եւ ոչ մեկը 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ նախընտրական քարոզչության ընթացքում չի պահպանվել եւ ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական ...ԵԱՀԿ-Ի ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նախօրեին հրապարակել է մի ուշագրավ հայտարարություն, որով, ըստ էության, աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը եւ հանդես է եկել ԵԱՀԿ զեկույցից տարբերվող` ...ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԹՆԱՑԵԼ Է»
Շատ ոգեւորված եմ, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է հազարավոր հայերով: Ինձ համար ճշմարտության ոգին այստեղ է: Այդ` ճշմարտության հանդեպ պահանջն է այդքան մարդու հավաքել հրապարակում:
Այսօր այստեղ երկրի ......ԵՎՍ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:
Նրա նշած առաջին ...ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Գարնան գալուստը Վազգենը, սովորաբար, նշում էր Աշտարակի ձորում, ընկերների հետ:
Հոկտեմբերի 27-ին հաջորդած բոլոր գարունները Աշտարակի ձորում դարձյալ գալիս էին, բայց արդեն առանց Վազգենի:
Այս գարնան գալը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԽՐՈՆԻԿԱ
3
Հայտարարություն Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
1
ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

