
ԼԵԶՎԻ ՆԱՀԱՆՋԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ Է
- ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, շատերն են մտահոգված «օտարաբանության ճահճում խեղդվող» հայոց լեզվի հարցերով:

Մեր լեզուն, մեր խոսքը աղավաղված են օտարաբանություններով, ժարգոնով. սա այն փաստերից է, որի անհերքելիությանը հանդիպում ենք ամենուր` փողոցում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, մամուլում, հեռուստատեսությունում, Ազգային ժողովում: Ի դեպ, օտարաբանությունը միշտ շփոթում ենք փոխառության հետ եւ խնդիրը ծիծաղի ենք վերածում` հիշատակելով փոխառությունների հայերեն թարգմանությունները` հայերենով «շամպայնը» «փրփրագմփիկ» է, «դեկանը»` «տասնապետ» եւ այլն: Խնդիրը չծայրահեղացնելով` ընկնելով մաքրամոլության կամ օտարամոլության մեջ, պիտի խոստովանել, որ վտանգը միայն բառապաշարի մեջ չէ, այլեւ` քերականական ձեւերի, կառույցների, առհասարակ, մտածողության օտարաբանության մեջ: ՀՀ վարչապետը, շատ պաշտոնյաներ, հաղորդավարներ այդպես էլ չյուրացրին, որ հայերենում շեշտը դրվում է բառի վերջին վանկի վրա (սա իմանալու դեպքում «շտկել» բայը հանգիստ, առանց դժվարությունների կարելի է արտասանել), որ «նախագահ» բառի «հ»-ն պետք է նեղություն կրել արտասանել եւ այլն: Անդրադառնալով մամուլի եւ հեռուստատեսության լեզվին ու խոսքին` Եզեկյանն ասաց, որ ինքը շատ դժգոհ է հեռուստատեսությունների առանձին հաղորդավարների լեզվից եւ խոսքն անմիջապես ուղղեց Արտեմ Սարգսյանին` որպես մի ամբողջ եւ շատ ճանաչված «Արմենիա» հեռուստաալիքի ղեկավարի: «Պարոն Սարգսյան, դուք լեզվի տեսաբան եք եւ լեզվի մաքրության հարցերով շատ անհանգստացած մարդ: Բայց ձեր հաղորդումներում, մանավանդ երգիծական, այսպես ասած, շոուներում, մարդիկ բացարձակապես չեն մտածում լեզվի մաքրության մասին: Հումորը եւ երգիծաբանությունը ժարգոնով եւ գռեհկաբանությամբ չի ստեղծվում: Պարոնյանը եւ Օտյանը շատ լավ երգիծաբաններ են, բայց նրանցից ոչ մեկը այդ միջոցներին չի դիմել, եւ հումոր ստեղծվել է»: «Քանի որ Եզեկյանը քար նետեց մեր այգին` սկսենք վերջից, - ասաց Սարգսյանը, - Ես չեմ կիսում Եզեկյանի այն կարծիքը, որ Պարոնյանը...»... Բայց հենց այդ ժամանակ Եզեկյանն ընդհատեց իր այգի նետված քարերը դուրս նետել փորձող Սարգսյանին, թե` «Ներողություն, դա ռուսաբանություն է: Կարծիքը չեն կիսում, ոչ էլ բաժանում են: Կարծիքը կամ ընդունում են, կամ` չեն ընդունում...»... Մի խոսքով, Սարգսյանն այն կարծիքին է, որ այդ հաղորդումները նպատակ ունեն ծաղրի միջոցով հակառակ արդյունքը ստանալ: Չնայած շատ լավ հիշում է, որ «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարում ինքը ծաղրական դրվագներով փորձում էր պայքարել այդ տիպի խոսքի դեմ, մինչդեռ հենց այդ մերժելի ձեւերը ավելի մեծ տարածում էին գտնում: Եվ այստեղ հիշեց Լաստիվերցու` հարյուր տարի առաջ ասած հայտնի խոսքը` «Չեմ ուզում մանրամասնել պավլիկյանների մասին, վախենում եմ ավելի տպավորիչ դառնան»: Իմաստուն մեջբերում, հսկայական կենսափորձ, միայն թե «Արմենիայի» եթերում հնչել է եւ հնչում է մաքրամաքուր հայերենը պղտորող խոսքը: Լեզվի անաղարտության խնդիրն ամբողջացնելով` հարց հնչեց, թե հնարավո՞ր է ընտրակեղծիք անող մարդը խոսի մաքուր հայերենով: «Եթե մարդը ընտրակեղծարար է, նա ընդհանրապես կեղծարար է բոլոր առումներով: Եթե մարդը մի տեղ կեղծիք է անում, նշանակում է` դա նրա էության մեջ է` տանն էլ կեղծիք կանի, աշխատանքի վայրում էլ, լեզվի մեջ էլ, բնական չէ՞», - պատասխանեց Եզեկյանը: Մինչդեռ լեզվի մաքրության պահպանման հարցում պետական հոգածություն է պետք: Եզեկյանը ցավ հայտնեց, որ Լեզվի պետական տեսչության պետն այստեղ չէ, թե չէ ինքը բաց ճակատով կասեր, որ այդ օղակն ստեղծվել է, որպեսզի պետականորեն հոգ տանի լեզվի մաքրության եւ անաղարտության համար: Իսկ Հովհաննիսյանն ավելացրեց, որ Հայերենի բարձրագույն խորհուրդը ձեւական կառույց է, լավ չի կատարում իր գործառույթները, քանի որ այն ենթարկվում է Լեզվի տեսչությանը: «Վերջերս խորհրդի կազմը վերափոխվել է, սակայն հունվարից մինչ հիմա ոչ մի նիստ չի հրավիրվել, քանի որ այն պետք է հրավիրի լեզվի պետական տեսչությունը»:
- Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
8Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ...ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ Է ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎՈՒՄ
Գ.Հ.
Փետրվարի 28-ին, ժամը 20.30-21.30 ժամանակահատվածում Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր:
Ի տարբերություն մայրաքաղաքում մինչեւ ժամը 18-ը իրականացվող հովհարային անջատումների («պլանային եւ նորոգման ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՈՈՒՄԵՆԻ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՖՈԿՈՒՍՆԻԿԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Գագիկ Աբգարյան
Դժվար է ասել` շոու բեմադրելը Հ1-ի պրոդյուսերները իշխանություններից սովորեցի՞ն, թե՞ իշխանությունները Հ1-ից, բայց պետք է ասել, որ վերոնշյալ գործը երկուսի մոտ էլ լավ ստացվում է` մեկի մոտ «Երկու աստղը», մյուսի ...ԼԵԶՎԻ ՆԱՀԱՆՋԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, ...ՍԱ ՇԱՐԺՈՒՄ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե հայաստանյան նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները ...ՇԱՆՍ, ՈՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ 8 ՕՐ ԿԱ
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:
...«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին:
Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի 7
Թվում էր զարմանալի, որ նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը որեւէ արտասահմանցի դիվանագետի հետ չէր թեյել, իսկ այդ արարողության որեւէ մանրամասն, անվտանգության ծառայության թեթեւ ձեռքով էլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՆ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ...«ԳՅՈՒՄՐԻՆ` ԸՆՏՐԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ»
«Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար կարեւոր սկզբունքներից եւ ոչ մեկը 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ նախընտրական քարոզչության ընթացքում չի պահպանվել եւ ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական ...ԵԱՀԿ-Ի ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նախօրեին հրապարակել է մի ուշագրավ հայտարարություն, որով, ըստ էության, աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը եւ հանդես է եկել ԵԱՀԿ զեկույցից տարբերվող` ...ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԹՆԱՑԵԼ Է»
Շատ ոգեւորված եմ, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է հազարավոր հայերով: Ինձ համար ճշմարտության ոգին այստեղ է: Այդ` ճշմարտության հանդեպ պահանջն է այդքան մարդու հավաքել հրապարակում:
Այսօր այստեղ երկրի ......ԵՎՍ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:
Նրա նշած առաջին ...ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Գարնան գալուստը Վազգենը, սովորաբար, նշում էր Աշտարակի ձորում, ընկերների հետ:
Հոկտեմբերի 27-ին հաջորդած բոլոր գարունները Աշտարակի ձորում դարձյալ գալիս էին, բայց արդեն առանց Վազգենի:
Այս գարնան գալը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԽՐՈՆԻԿԱ
3
Հայտարարություն Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
1
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՑ ԱՐԱ ՔՈ ԱՉՔԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

